17:11 01.06.2020
Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ առողջապահության նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի. «Ինչպես ցանկացած […]
17:05 01.06.2020
Հունիսի 1-ին՝ ժամը 12։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Արուճ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Հ․, ծնված 1976 թ.) դուրս է եկել […]
17:00 01.06.2020
Այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության օրը, Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա Նազելին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Աղջնակի խնամակալության հարցը կորոշվի վաղը՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստի ընթացքում։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է հանձնաժողովի սոցիալական աշխատանքի մասնագետ Նելլի Սարգսյանը։ Ըստ նրա՝ նախնական պայմանավորվածություն ունեն, որ 13-ամյա Նազելիի և նրա […]
16:52 01.06.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12 227 հարկ վճարող, որոնցից 2020թ. հունիսի 1-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում է ներկայացրել 8923-ը կամ շուրջ 73%-ը: Վերջիններիս գծով արդեն իսկ կոմիտեի կողմից կազմվել են վճարման հանձնարարականներ (գումարով` […]
16:44 01.06.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է փոքրիկների տոնը: «Օրացույցի այս օրը՝ հունիսի մեկը, ոչ միայն առիթ պիտի դառնա հավելյալ ուշադրության արժանացնելու փոքրիկներին, սիրելու նրանց, հիանալու և երջանկանալու նրանցով, այլև ևս մեկ անգամ պիտի հիշեցնի, որ մենք՝ որպես պետություն և հասարակություն, պարտավորություններ ունենք մեր կրտսեր քաղաքացիների նկատմամբ։ Մեր փոքրիկներին ամեն անգամ երջանիկ մանկություն […]
16:28 01.06.2020
ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Այսօր՝ հունիսի 1-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1168 վարակազերծում, որից 780-ը՝ մարզերում, 388-ը՝ Երևանում։ Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են օրը մի քանի անգամ։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։ ԱԻՆ-ն աջակցում է նաև հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են […]
16:20 01.06.2020
Երևանի քաղաքապետարանից հիշեցնում են, որ այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ «Համավարակի պայմաններում նրանք առավել շատ ունեն մեծահասակների պաշտպանության կարիքը»,- ասված է ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։
16:18 01.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ N զորամասի հրամանատարը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական լիազորություններով, 2018թ. ապրիլից մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կատարելով իշխանազանցություն, մեկ միասնական դիտավորությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի […]
15:47 01.06.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Շնորհավորում ենք մանուկների պաշտպանության միջազգային օրը: Կարանտինային պայմանները մեզ թույլ չտվեցին հավուր պատշաճի կազմակերպել ամենապայծառ տոներից մեկը, բայց, անտեսել այն, մենք չէին կարող։ Մեր ուրախ ավտոբուսը շրջել է քաղաքի թաղամասերով, շնորհավորել փոքրիկների տոնը և հանդիպող երեխաներին նվիրել խաղալիքներ։ Իհարկե, պահվել են անվտանգության բոլոր […]
15:30 01.06.2020
ԱԺ-ում 2019թ. տարեկան զեկույցն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Շուրջ կես ժամ կատարված բարեփոխումներն ու հանցագործությունների հետ կապված վիճակագրությունը ներկայացնելուց հետո դատախազին հարցեր ուղղելու համար հերթագրվել է մոտ 40 պատգամավոր: Դատախազը խոսել է բանակում մահվան դեպքերի ու հանցագործությունների նվազման մասին, պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են համայնքների ղեկավարների դեմ հարուցված քրեական գործերին, Զինհաշմանդամների […]
15:23 01.06.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պարեկային ոստիկանություն ստեղծելու նախագիծը և դրական եզրակացություն տվել: Մերժվել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկները, որոնցից մեկով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկել է պարեկային ծառայության ընդունելությունը սահամանփակել երկու խումբ մարդկանց համար՝ ոստիկանության ծառայողների և նրանց, ովքեր ունեն որևէ տեսակի բարձրագույն կրթություն: Առաջարկը մերժվել է: ՀՀ արդարադատության նախարարի […]
15:15 01.06.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Երեխաների պաշտպանության օրը լավ լուր ստացանք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից. 13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, ապաքինվել է երկարատև բուժումից հետո և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։ Շնորհակալություն արհեստավարժ բուժանձնակազմին։ Վստահ եմ՝ մեր Նազելիին խաղաղ և հաջողություններով լեցուն կյանք […]
15:11 01.06.2020
Կորոնավիրուսային վտանգից ոչ ոք ապահովագրված չէ, բայց մահվան դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ առանձին խմբեր հատկապես վտանգված են։ Սա մասնավորապես վերաբերում է շաքարախտ ունեցողներին։ Մոսկվայում բնակվող Մոսկվայի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի և դիաբետոլոգիայի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մկրտումյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է հենց նրանց սպառնում […]
14:53 01.06.2020
Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Այսօր երեխայի մոտ դրական դինամիկա կա»,- SHANTNEWS.am– ին հայտնեց,«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած […]
14:48 01.06.2020
2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 19:10-ին, Մուրացան բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ողնաշարի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա տղա: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ավան վարչական շրջանում գտնվող վարսավիրանոցի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 14-ամյա պատանին իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է 16-ամյա տղայի […]
14:41 01.06.2020
2020 թվականի մայիսի 28-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Ա. Պ.-ին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որի մուտքի պատուհանի անկյունում նկատել են կասկածելի փաթեթ և անմիջապես հաղորդում ներկայացրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին: Դատապարտյալ Ա. Պ.-ն, զգալով բացահայտվելու վտանգը, ձեռնպահ է մնացել իր համար նախատեսված […]
14:32 01.06.2020
Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։ Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: 1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28 տարի, Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարի զննման և անհրաժեշտ շահագործման ու […]
14:11 01.06.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստանձնում է կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց քաղաքացիների խնամքը մեկուսացման վայրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ ❗️Այս նպատակի համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը շտապ անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր և սանիտարներ: ✅ Բուժքույրերի աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը 131 հազար ՀՀ […]
14:02 01.06.2020
ԱԺ-ում 2019թ. տարեկան զեկույցն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Շուրջ կես ժամ ոլորտում կատարված բարեփոխումներն ու հանցագործությունների հետ կապված վիճակագրությունը ներկայացնելուց հետո հերթը հարցերինն էր: Դրանց համար հերթագրվելուց առաջ ԱԺ նախագահն ասաց. «Էստեղ դրականն այն է, որ ոչ բոլոր պատգամավորներն են դահլիճում»: Դահլիճը ծիծաղեց, այնուամենայնիվ, դատախազին հարցեր տալու համար հերթագրվեց մոտ 40 պատգամավոր: […]
13:51 01.06.2020
Մայիսի 31-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշել է, որ 2020 թ. ավարտվում է 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը հնարավորություն կտա լիարժեքորեն օգտագործել Իրան-Հայաստան գազամուղի կարողությունները՝ մի քանի անգամ մեծացնելով Հայաստան ներմուծվող գազի և […]
13:50 01.06.2020
Հունիսի 5-ը կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման վերջնաժամկետն է: Այնուհետև մինչև հուլիսի 31-ը ցանկապատման աշխատանքներն են իրականացվելու: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: Նա նաև նշել է, որ աշնանը ևս նախատեսվում է ծառատունկ, ինչպես նախորդ տարի են իրականացրել: Ակնկալում են, որ մինչև տարեվերջ կտնկեն 2,5-3 մլն ծառ: Մանրամասները՝ […]
13:46 01.06.2020
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոգեշնորհ Տ. Արիստակես վարդապետ Այվազյանը, ազատվելով Տավուշի թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզում` որպես Զնջռլուի Ս. Հովհաննես Կարապետ վանքի վանահայր` Առաջնորդական փոխանորդի իշխանության […]
13:44 01.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանն այսօր կորոնավիրուսի թեստ կհանձնի: Այս մասին նա ասել է խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք՝ պատգամավորը վարչապետի տիկնոջ հարազատ եղբայրն է, իսկ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտարարեց, որ ընտանիքով վարակված են կորոնավիրուսով: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:
13:40 01.06.2020
Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը. Երևանի փողոցներում տեղակայված են հսկիչ-անցակետեր. Քանաքեռ-Զեյթուն համայնք: ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/www.police.am/videos/255053002482886/
13:32 01.06.2020
Ազգային ժողովն այսօր միաձայն, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին իմ նախագիծը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ-ում «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Այն տնտեսվարողներին հնարավորություն է տալիս մինչև այս տարվա վերջ կատարվող ներդրումների համար օգտվել արագացված ամորտիզացիայի հնարավորությունից։ Հարգելի՛ գործարարներ, եթե պլանավորել էիք ներդրումներ անել՝ սարքավորումներ ձեռք […]
13:31 01.06.2020
Շիրակի մարզպետարանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակներն արդեն մարզում են և բաժանվում են մարզի բուժհաստատություններին: «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր»-ից ելնելով, Հայնան նահանգից Շիրակի մարզ է ուղարկվել 10 հազար պաշտպանիչ, վիրաբուժական դիմակ, որոնք հատկացվում են մարզի […]
13:25 01.06.2020
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի համանուն բնակավայրում կկառուցվի այգի-պուրակ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 371 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 11 միլիոն 867 հազար դրամը ներդնելու է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 504 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շողակաթ […]
13:24 01.06.2020
Հայաստանում ծառերի կպչողականության ընդունված նորման 65 տոկոսն է, բայց այս դեպքում, մասնագետների նախնական գնահատմամբ, հնարավոր է՝ այն ավելի բարձր լինի: Այդ մասին ասուլիսի ժամանակ նշեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալը: Այդ նպատակով էլ ընտրվել են այնպիսի տարածքներ, որտեղ ջուրը առկա է ամբողջ տարի: Մանրամասները՝ տեսանյութում:
13:20 01.06.2020
ԱԺ-ն այսօր շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Դիմակով աշխատելը դժվար է, բայցևայնպես, պատգամավորների մեծ մասը հետևում է կանոններին: Ներկայացնում ենք ֆոտոշարք, թե ինչպես են պատգամավորները կորոնավիրուսի պայմաններում աշխատում մի դահլիճում, որտեղ միաժամանակ ավելի քան 120 մարդ է գտնվում: