TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

14:56 02.06.2020

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքների նպատակով հունիսի 3-ին‚ 4-ին‚ 5-ին և 6-ին՝ ժամը 9։00-ից մինչև 13։00 և 14։00-ից մինչև 19։00‚ Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման […]

̰
Մահացել է կինոօպերատոր Էդուարդ Մաթևոսյանը

14:55 02.06.2020

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից հայտնում են, որ վախճանվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոօպերատոր Էդուարդ Մաթևոսյանը։ «Մեծ ցավով հայտնում ենք, որ վախճանվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոօպերատոր ԷԴՈՒԱՐԴ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ: Էդուարդ Մաթևոսյանը կինոգործիչների այն սերնդից է, որն իր ստեղծագործական կյանքի ընթացքը կապեց մասնավորապես վավերագրական կինոյի հետ՝ անցնելով երկար ու բեղմնավոր ճանապարհ: Նրա օպերատորական կենսագրության ձեռքբերումներն են […]

̰
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանի անտառում ՀՀ ՊՆ «ՈՒԱԶ»-ը բախվել է ծառին. կա 1 զոհ, 1 վիրավոր

14:34 02.06.2020

Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում սահմաններում «ՈՒԱԶ» մակնիշի ՊՆ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի «Գորնայա Արմենիա» հանգստյան տան հարևանությամբ գտնվող անտառում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ծառին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու […]

̰
Նոր Նորքում հրազենի գործադրմամբ սպանություն կատարած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

14:30 02.06.2020

«Հետախուզում-2020» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 1-ին՝ ժամը 17։15-ին, Նոր Նորքի բաժին կամավոր ներկայացել է Երևանում բնակվող 34-ամյա տղամարդ, որը ապրիլի 20-ից հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան թիվ 1 […]

̰
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել. մարզում ևս 1 մահ է գրանցվել

14:27 02.06.2020

Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել, կան մոտ 20 կոնտակտավոր անձինք, որոնք մեկուսացվել են: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, նշելով, որ ընդհանուր առմամբ մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա դրությամբ 96 է: Նախորդ օրվա համեմատ այդ թիվն ավելացել է 5-ով: Գրանցվել է մահվան ևս 1 դեպք (ընդհանուր […]

̰
Տեսչական մարմինն այսօր ևս մի շարք տնտեսվարողների գործունեություն է դադարեցրել

13:52 02.06.2020

Այսօր ևս SHANTNEWS-ի նկարահանող խումբը շարունակել է շրջայցը Երևանում: Թե ինչ խախտումներ է արձանագրել Տեսչական մարմինը, պատմում է մեր թղթակից Տիգրան Հովակիմյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ծառայողը, որ կասկածվում է 10 մլն դրամ և 3 մլն դրամ արժողության ոսկե զարդեր գողանալու մեջ. նրա մոտ հայտնաբերվել է ծառայակցի ատրճանակը

13:49 02.06.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 1-ին, ոստիկանության Արթիկի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Սպիրիդոն Մ-ին՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Արթիկի ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Արդեն ոստիկանությունում Սպիրիդոն Մ-ն […]

̰
Ինչո՞ւ Վրաստանը չի ցանկանում ընդունել հայաստանցի զբոսաշրջիկներին

13:42 02.06.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանի: Այս մասին հայտարարել էր Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
1 մլն ավանդատու կա, ուզում ենք 1 մլն-ն էլ սկսեն բիզնեսով զբաղվե՞լ․ Մելքումյան

13:40 02.06.2020

Աշխարհի բնակչության ընդամենը 7 տոկոսն է, որ զբաղվում է բիզնեսով։ Այսպես Միքայել Մելքումյանը այսօր Ազգային ժողովում պատասխանեց ընդդիմախոսների այն պնդումներին, որ ավելի լավ կլիներ ավանդ դնողները իրենց գումարները բիզնեսում շրջանառեին։ Նա նշեց, որ Հայաստանում 1 միլիոն ավանդատու կա, ու հարցրեց՝ ուզում են, որ այդ բոլոր մարդիկ բիզնեսով զբաղվե՞ն։ Մելքումյանն ինքն էլ անուղղակի պատասխանեց, որ թեև […]

̰
Ծավալային առումով երաշխավորվում է ավանդների ընդամենը 41.5 տոկոսը․ Մելքումյան

13:39 02.06.2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ քննարկմանը ներկայացրել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով  առաջարկվում է բարձրացնել ավանդների այն չափը, որի վերադարձը երաշխավորվում է: «5 տարին մեկ անգամ այս օրենքում պետք է փոփոխություններ նախատեսվեն: Նախագծով սահմանվում է՝ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային […]

̰
Եթե չկարողանանք կանխել օրգանական զանգվածի ներհոսքը դեպի Սևանա լիճ, կարող ենք լիճը կորցնել. Ղափլանյան

13:20 02.06.2020

Երբ համադրում ենք նախորդ տարիների տվյալները, Սևանի ծաղկումը սկսել էր հունիսին: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը: Նա նշել է, որ պարբերաբար վերահսկում են, նմուշառում Սևանա լճի ջուրը՝ հասկանալու, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում, և կանխատեսելու՝ արդյոք լինելու է կանաչումը և ինչ ծավալով: «Մենք […]

̰
ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը

13:19 02.06.2020

Հունիսի 5-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը: Չվերթները չեղարկվել են այս տարվա մարտի 27-ից` Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու և ուղևորափոխադրումների կտրուկ կրճատման պատճառով: Ընկերության ներկայիս որոշումը պայմանավորված է միջքաղաքային երկաթուղային ուղևորափոխադրումների պահանջարկի որոշակի վերականգնումով և ուղղված է Երևանի ու Գյումրի միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանը: Այնուամենայնիվ, հանրապետության երկու խոշոր քաղաքների միջև […]

̰
Ավարտվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ տնօրենի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ապացույց կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

13:10 02.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում  ավարտվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ապացույց կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  2019թ. հունվարի 8-ին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ և «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությունների միջև կնքվել է բեռի […]

̰
Բաբաջանյանն առաջարկում է վերանայել ԵԱՏՄ համաձայնագրերը

13:04 02.06.2020

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է բարձրացնել գազի գինը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այլ բան է առաջարկում։ Տոկոսային պատկերը ներկայացնելուց հետո պատգամավոր Արման Բաբաջանյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ խնդիրը միայն տոկոսները չեն։ Նա հայտարարեց, որ Ռուսաստանը գազի գինը մշտապես կարգավորում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական շարժառիթներով։ Նա դա պայմանավորեց 2013-ին Հայաստանի կողմից ստորագրված ԵԱՏՄ համաձայնագրերի հետ։ […]

̰
Մելքումյանն առաջարկում է երաշխավորել ոչ թե մինչև 10 մլն, այլ մինչև 16 մլն դրամ ավանդները

12:55 02.06.2020

Հայաստանում գործող համակարգի համաձայն, եթե բանկը սնանկանում է, ապա այնտեղ դրված ավանդները վերադարձվում են դրանց տերերին, եթե չեն գերազանցում 10 միլիոն դրամը։ Այսօր Ազգային ժողով ներկայացված նախագծով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչև 16 միլիոն դրամ։ Ֆոնդը, որտեղից վճարվում են ավանդատուների գումարները, ձևավորվում է հենց բանկերից վերցվող տոկոսներից։ Մելքումյանը վստահեցնում է, […]

̰
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչությունը նոր պետ ունի

12:51 02.06.2020

Վարչապետը որոշում է ստորագրել Գոռ Ալեքսանյանին վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Գոռ Ալեքսանյանի դիմումը՝ 1. […]

̰
ԱԺ-ն քննարկում է «Բանկային գաղտնիքի մասին» հարցը

12:46 02.06.2020

ԱԺ-ում այսօր շարունակվել է լիագումար նիստը: Տեղի են ունեցել երեկ քննարկված նախագծերի քվեարկությունները, ընդունվել են երեք նախագծեր, ինչից հետո ԱԺ նախագահը հայտարարել է, որ հնարավոր է՝ այսօր աշխատանքները շարունակվեն նաև ժամը 18.00-ից հետո: Տեղի կունենա քվերակություն, և խորհրդարանը կորոշի նիստը շարունակելու հարցը: Օրակարգը հագեցած է, և չեն կարող սպառել մինչև հինգշաբթի: Այնուհետև տեղի է ունեցել […]

̰
Վարչապետը նոր նշանակում է արել

12:36 02.06.2020

Վարչապետը որոշում է ստորագրել Կարինե Գևորգյանին վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Կարինե Գևորգյանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

12:20 02.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: ՀՀ վարչապետը և Բելառուսի նախագահը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի և այդ ուղղությամբ պայքարի միջոցառումների վերաբերյալ: Զրուցակիցները միմյանց ներկայացրել են իրենց երկրներում տիրող իրավիճակը, փոխանակվել ձեռնարկված քայլերի և ձեռք բերված փորձի մասին տեղեկատվությամբ: Զրույցի վերջում նախագահ Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել […]

̰
Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 քաղաքացի

11:59 02.06.2020

Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 ՀՀ քաղաքացի։ Այս մասին հայտնում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջը։ «Մայիսի 30-ին, LAX օդակայանից, Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան մեկնեց 70 ՀՀ քաղաքացի։ Կազմակերպական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության աշխատակիցները։ Չվերթներն իրականացնող […]

̰
Հունիսի 2. Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում

11:41 02.06.2020

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողությունը։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 19811 արձանագրություն, իսկ հունիսի 1-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման […]

̰
Կալիֆոռնիայում անկարգությունների հետևանքով տուժել են հայերին պատկանող տասնյակ բիզնեսներ

11:38 02.06.2020

Կալիֆոռնիայում անկարգությունների հետևանքով տուժել են հայերին պատկանող տասնյակ բիզնեսներ: SHANTNEWS-ին մանրամասներ է ներկայացրել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը

11:19 02.06.2020

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը: ?Ծրագրում ընդգրկվածների շուրջ 97%-ը բարձր ռիսկայնության խմբի հարկ վճարողներն են Հաստատված ծրագրով նախատեսված է իրականացնել համալիր հարկային ստուգումներ 839 հարկ վճարողի մոտ, ինչը շուրջ 7 տոկոսով պակաս է նախորդ տարվա քանակից (նախորդ տարի հաստատված ցանկը ներառում էր […]

̰
Ոստիկաններն ու ԱԻՆ ծառայողներն այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց բնակավայրեր

11:11 02.06.2020

Ոստիկաններն ու ԱԻՆ ծառայողներն այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց բնակավայրեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/www.police.am/videos/257074832035199/?__xts__[0]=68.ARDJn_GzDEnTAOrWqWpfbqcZikPM-6mYuJdrsMl6BEH16dcErRBjgZvH8KvZ6Io9nRin8-_mjR0mFPK36Qmim6EfRATSjHhcR0kH1mlL8dtFaP6Az_FI0RSc0j78TCU3Ub3GNrRw50LKeTYLyGx17EjartJgzK5OlLNYqOu3ssEFZELa767q7xMz8HVB00vOjt9qkwBGWtQ4bnulr2GdMqEYt7yYm7PAoqQBDnJjR4Hqcl2CdfZZtHEsjPQALtWga09WbTjcWbi4xuGoTGBIuNEXE0JkpFWuToc5o1clJQxUbcOd8d9p1GQIaeMDF5ev2XYh9re4eBAoBA6AIn2zhtz4NvehIssfi-M&__tn__=-R

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 517-ով, ունենք մահվան 19 դեպք

10:54 02.06.2020

ՀՀ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 2-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10009 դեպք։ Վերջին 1 օրում հաստատված դեպքերի թիվը 517 է։ Առողջացել է ևս 25 պացիենտ, ընդհանուր՝ 3427։ Փաստացի բուժում է ստանում 6368 մարդ։ Ընդհանուր կատարվել է 59917 թեստավորում։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 19-ով՝ հասնելով 158-ի։ Մինչ […]

̰
Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը․ վարչապետ

10:30 02.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/908028266290495/?__xts__[0]=68.ARDx8SKej-AcVA1KRK4FRtIeFyrt9dq72Z_IIHL3tKHkO0Ib8j5FXnrPF8V69X9al2XrMnCRtF0jr_aDU3hWbX3TfSXBqdtS9gIsGGPrI7BQb091yRhgoMr1X3IA6saOXX08roFSIjGQV5aRR_aq6UFYVJgXfB4FFM7-sZMzpSc_Itc2ae-pTwoYMPx2-Po5AMRWC2k638iDQan_21hJz-am6eJRDMNSGcWMQdwZusqJrbft2mzpYsmg5eAEeF0tV8whEZ7-DbhM3J9SNYdaks7gSWSPuOHSRBbeEej5RppDuCNXy51-YnUyC2X2kTB5mXNk3P3WP4NbWrBXQPr3AEsaYurrbXfX_cfnURIS&__tn__=-R Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ հաղորդագրությամբ՝ հայտնելով, որ Շենգավիթի […]

̰
Այսօր Երևանի մի շարք հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի 6 ժամյա անջատումներ

08:11 02.06.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Օրբելի փ. 4 շենքի 2-րդ մուտքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավիթ Բեկի փ. 54/7 բաժանորդը, Նորք Մարաշ թաղ.՝ Նորքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, Ս․Խանզադյան և Շոպրոնի փողոցների սեփական տները, Նորքի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:55 01.06.2020

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 1-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 2-ին, 3-ին, 6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունիսի 1-ի ցերեկը, 4-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի […]

̰
Գյումրեցի երիտասարդը պատրաստում է երեխայի տրամաբանությունը զարգացնող փայտյա խաղալիքներ

23:33 01.06.2020

Երեխաների մանկությունն առանց խաղերի պատկերացնել հնարավոր չէ: Իսկ ինչ խաղերով ու խաղալիքներով են հետաքրքրված երեխաները 21-րդ դարում, որքանով են փոխվել նրանց հետաքրքրություններն ու նախասիրությունները, երբ համակարգչային ժամանակակից խաղերը գրավել են բակային սիրված խաղերի տեղը: Հետաքրքրությունները պակասել են շատ խաղերի հանդեպ, նորերը ստեղծելու գաղափարներ շատ կան, բայց դրանք դժվար են մտնում իրականություն։ Գյումրեցի 24-ամյա Գևորգ Հովսեփյանը […]

̰
Պարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը

23:21 01.06.2020

ՀՀ պարետը որոշել է 24 ժամով արգելել մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 27-ի […]

̰
BACK_TO_TOP