21:58 31.05.2020
Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Մնացականյանն իր էջում կիսվել է կորոնավիրուսով հիվանադանալու, բուժման ընթացքի մասին։ «Սիրելի ընկերներ, հետևորդներ, բարեկամներ հարազատներ, ինձ ծանոթ և անծանոթ մարդիկ, այս օրերին ինձ բազմաբնույթ հարցեր եք ուղղել՝ իմանալով եղելությունը: Հիմա, երբ ամեն բան արդեն ավարտվեց լավ ելքով՝ ասելիքը այս թեմայով շատ շատ է, այն ներկայացնելու համար անգամ գիրք կարող եմ գրել, այս […]
21:43 31.05.2020
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 01-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 01-03-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 31-ի ցերեկը, 31-ին, հունիսի 01-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:12 31.05.2020
Քաղաքացիական ավիացիայից տեղեկացնում են, որ ս. թ. հունիսի 1-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Ս․ թ․ հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 18:30, ժամանում դեպի Երևան 21:30) Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման […]
20:47 31.05.2020
Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա, նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Ինչպես գրում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը, արդեն երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, ունի բազմաթիվ […]
20:28 31.05.2020
Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Քաջարան քաղաքի բնակիչ 40-ամյա Նորայր Հարությունյանը իր վարած Mitcubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Քաջարան համայնքի Գիրաթաղ բնակավայրի տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, […]
20:12 31.05.2020
Կապույտ վառելիքը շուտով կհասնի Մերձավան համայնքի նորակառույց թաղամաս. սուբվենցիոն ծրագրի շրջանակում կգազաֆիկացվեն 5-րդ և 6-րդ փողոցների 2-րդ նրբանցքները: Այս մասին տեղեկացրին Արմավիրի մարզպետարանից։ ? Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7 մլն 700 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 35% է` 2 մլն 700 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 65%` 5 մլն դրամ: ? Շուրջ […]
19:58 31.05.2020
Ոստիկանությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղակայել է հսկիչ-անցակետեր: ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/www.police.am/videos/3116060228454490/
19:51 31.05.2020
Մայիսի 30-ին Նյու Յորքից Ամստերդամ-Մինսկ-Երևան թռիչքով Հայաստան է ուղևորվել ՀՀ 15 քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։ «Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Նիդեռլանդներում և Բելառուսում ՀՀ դեսպանությունների օժանդակությամբ ապրիլի սկզբից այս ուղղությամբ ԱՄՆ արևելյան ափից Հայաստան են վերադարձել շուրջ 100 ՀՀ քաղաքացի, այդ թվում 21 ուսանող: Հիշեցնում ենք, որ Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիների համար գործում […]
19:44 31.05.2020
Մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։ «Այսպիսով, մարզում ընդհանուր ունենք 528 հաստատված դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով»,- ասված է մարզպետարանի էջում։
19:37 31.05.2020
«Ավագ սերունդ» ՍՊԸ-ին պատկանող տարեցների խնամքի կենտրոնից օրերս 11 տարեց տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ: Նրանց մոտ եւս հայտնաբերվել է կորոնավիրուս: Լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց «Առաքելություն Հայաստան» կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանը: Նրա խոսքով, չնայած կարանտինի խիստ պայմաններին, որը խնամքի կենտրոնում հայտարարվել էր դեռևս արտակարգ դրությունից էլ առաջ՝ մարտի 1-ին, վիրուսը կարողացել է այստեղ էլ […]
18:29 31.05.2020
Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում: ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/www.police.am/videos/1451156431737097/
18:02 31.05.2020
Երեկ՝ մայիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Դավիթ Թ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 48-ամյա Շամամ Ա.-ին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Փաստի առթիվ նյութեր […]
17:38 31.05.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, մայիսի 31-ի առավոտյան 09:00-ից սկսած շարունակել են արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի, Նոր-Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում: Մշտադիտարկման և վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վարորդների և ուղևորների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ: […]
17:08 31.05.2020
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 և 48 ժամով կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը: 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «ԽՈՍՊ» ՍՊԸ, Արարատի մարզ, գ. Այնթապ, Երևան-Մեղրի մայրուղի 2) Ա/Ձ «Արթուր Մխիթարյան», Արարատի մարզ, գ. Այնթապ , Երևան-Երասխ մայրուղի 2-րդ կմ 3) Ա/Ձ «Արսեն Մստոյան», Արարատի մարզ, գ. […]
16:49 31.05.2020
Կորոնավիրուսից մահացել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի մայրը՝ «Շանթ» ՀԸ «Բուժ ինֆո» հաղորդաշարի նախկին աշխատակից Ռուբինա Ղազարյանցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ռուբինա Ղազարյանցի դուստրը՝ Սևան Պետրոսյանը։ «Խորը կսկիծով հայտնում ենք Ռուբինա Ղազարյանցի մահվան բոթը։ Երկու բառով դժվար է նկարագրել նրա անցած ուղին։ Գիտենք, որ նա իր մտերիմների, ընկերների և […]
16:45 31.05.2020
ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում.կասեցվել է խախտումներ թույլ տված մի շարք տնտեսավարողների աշխատանքը։ Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը հանրային սննդի կազմակերպություններում շարունակվում է: Մշտադիտարկումներ են անցկացվում հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում: Երևանում այսօր՝ 31.05.2020թ, շրջայց է կատարվել Նոր-Նորք և Շենգավիթ […]
16:36 31.05.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Հանրային սննդի կազմակերպությունները խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ ❌անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ, ❌ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, ❌չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, ❌չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, […]
16:30 31.05.2020
Մայիսի 31-ին` ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհի փլուզում (մոտ 2,25 […]
16:14 31.05.2020
Հայկական ավիացիայից տեղեկացնում են, որ ս.թ. հունիսի 5-ին` ժ. 11:00-ին, flydubai ավիաընկերության կողմից իրականացվելու է Դուբայ–Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան: Հայտնում ենք նաև, որ ՀՀ քաղաքացիներն ավտոբուսներով տեղափոխվելու են Հայաստան, որտեղ գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ: «Ավիատոմսերի ձեռքբերման և Վրաստանից Հայաստան տեղափոխման հետ կապված հարցերով խնդրում […]
15:05 31.05.2020
Aravot.am-ի տեղեկություններով, նախորդ օրը Գյումրու «Մուշ» թաղամասում թափառող վեց-յոթ շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառելով։ Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից էլ՝ մայրաքաղաք։ Aravot.am-ին այս տեղեկությունը հաստատել է «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը։ Նա ասաց, որ իրենք առաջին անհրաժեշտ […]
14:31 31.05.2020
Ոստիկանության արտակարգ ծառայությունը հսկիչ անցակետերում. Գեղարքունիքի մարզ։ ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։
14:16 31.05.2020
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը պացենտների շրջանում, իսկ 7-ը՝ անձնակազմի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Այս պահին հակահամաճարակաբանական գործողություններ են ընթանում և պացիենտի բաժանմունքում գտնվող 54 հոգի ևս թեստավորվել են։ Թեստավորվել է նաև ողջ անձնակազմը՝ պատասխանները կլինեն առաջիկայում։
13:50 31.05.2020
Ոստիկանության արտակարգ ծառայությունը հսկիչ անցակետերում. Կոտայքի մարզ: ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։
13:46 31.05.2020
Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարակվել է կորոնավիրուսով և հորդորել բոլորին պահել անվտանգության տարրական կանոնները։ «Առավոտյան արթնանում ես ու զգում մեջքիդ մկանների բռնվածության ցավը։ Ջերնաչափում ես՝ 37+։ Դեղեր, վիտամիններ … Երեկոյան՝ 38+։ Ջերմիջեցնող (պարացետամոլ)։ Գիշերը՝ նույնպես։ COVID 19 թեստի հանձնում։ Դրական է։ Հոսպիտալացում։ Ռենտգենով ճառագայթում, սրսկումներ, սիստեմաներ, ամենօրյա արյան հանձնում, դեղահաբեր […]
13:36 31.05.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 17568 արձանագրություն, իսկ մայիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
13:34 31.05.2020
Դեռ երեկվանից ՀՀ ոստիկանությունը տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ այսօրվանից, պարետի որոշմամբ, կարգելվի քաղաքացիների մուտքը Սուրբ Հովհաննես մատուռ: Armtimes.com-ի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտից, հարյուրավոր քաղաքացիներ, ցանկանալով բարձրանալ մատուռ, հանդիպել են ոստիկանության հենակետերին, դժգոհել, փորձել անգամ ճանապարհ փակել: Մատուռ բարձրանալ ցանկացողները, որոնց մեջ կան նաև Երևանից ու այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներ, ասում են՝ տեղյակ չեն եղել պարետատան որոշմանը, […]
12:52 31.05.2020
Արտակարգ ռեժիմով ծառայություն Նոր Նորքում. տեղակայվել են անցակետեր։ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։