13:56 27.05.2020
50 մլն դրամ կհատկացվի ՀՀ մարզերին՝ յուրաքանչյուրին 5-ական մլն դրամ, որի շրջանակներում նախատեսվում է բժշկի ցուցումով ինքնամեկուսացված՝ սոցիալապես խոցելի խմբերին հատկացնել սննդամթերք, սանիտարահիգիենիկ պարագաներ և ապահովել դրանց տեղափոխման, պահեստավորման և բաշխման աշխատանքները: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստի ժամանակ: Այդ խմբերին կհատկացվեն սպիտակ ալյուր, հաճար, հնդկաձավար, ոսպ, սպիտակ բրինձ, բուսական յուղ, շաքարավազ, […]
13:49 27.05.2020
Կառավարության մայիսի 27-ի նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը: Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով: Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Օժանդակության նպատակն է` ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական […]
13:47 27.05.2020
Մայիսի 27-ին՝ ժամը 11:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Դրիմ Գարդեն» ՍՊԸ գրասենյակի շենքի արտաքին պատի քարերը թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
13:44 27.05.2020
Ուժեղ քամու պատճառած վնասները Գյումրիի հիմնականում հին բնակֆոնդում է։ Շիրակացի 66 շենքի 1000 քառակուսի մետր մակերեսով տանիքի 100 քառակուսի մետրը քամին ամբողջությամբ քշել է։ 6 մուտք ունեցող շենքի մի մասի բնակարանները պաշտպանված չեն տեղումներից։ Իսկ հետևանքները պարզ երևում են վերևի հարկերի տներում։ Ուժեղ քամուն հաջորդած մի քանի օրերին տեղացած անձրևները հասցրել են վնասել 5-րդ հարկի […]
13:41 27.05.2020
Մայիսի 1-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ ՀՀ Կառավարության որոշմամբ ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը։ Այն այսուհետ կոչվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։ ? ՀԿԽԸ-ն վերակնքել է աշխատանքային պայմանագրերը կենտրոնի աշխատակազմի 92 տոկոսի հետ։ Մայիսի 1-ից կենտրոնում սահմանվել է շուրջօրյա հերթափոխ, այսուհետ կենտրոնի 6 մասնաշենքերից յուրաքանչյուրն ունի շուրջօրյա խնամող։ ☑️ Covid-19 համավարակով պայմանավորված, […]
13:36 27.05.2020
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արված. «Ուրախ ենք տեղեկացնել, որ Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը: Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին»:
13:30 27.05.2020
Մայիսի 29-ին՝ ուրբաթ օրը, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստի բանախոսը կլինի ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ մասին ՀԺ-ին տեղեկացրել է հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Մայիսի 29-ի նիստը, սակայն, կտարբերվի նախորդ բոլոր նիստերից. այն կանցկացվի տեսակապով: 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Նալբանդյանը պաշտոնից ազատվելուց […]
13:27 27.05.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ` մայիսի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի բնակիչ 68-ամյա Վարդևան Արզումանյանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս կասկածվում է մայիսի 24-ին Աբովյան քաղաքի «Սարալանջ» գերեզմանատանը հարակից եկեղեցու դիմաց Աբովյան քաղաքի […]
13:22 27.05.2020
Մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 20-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 245 պացիենտ, որոնցից 167-ը մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ օրս Շիրակի մարզի 340 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղել, նրանցից […]
13:22 27.05.2020
ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր հավաքելու համար նախատեսված տուգանքի մասին ?«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:
13:20 27.05.2020
«Իմ տեսադաշտը փակ է եղել, ես չեմ տեսել Արմեն Բիլյանին կրակելուց, ես ոչ մեկին էլ չեմ տեսել, ես չեմ ճանաչել ոչ մեկին ու ընդհանրապես տեսողական խնդիր ունեմ: Եթե չեմ ճանաչում մարդուն, չեմ կարող ասել, թե ում եմ տեսել: Արմեն Բիլյանի ձեռքին ոչ մի բան չի եղել»,- ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ պատմել է կրկնակի […]
13:10 27.05.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կասեցումներ կան Արարատի և Արմավիրի մարզերում: «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումներն այս մարզերում ակտիվորեն շարունակվում են։ Մինչ օրս ՀՀ ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն անվտանգության կանոնների պահպանումը դիտարկել են Արմավիրի ու Արարատի մարզերի շուրջ 600 տնտեսվարողի մոտ։ Դրանցից մոտ 500-ի մոտ արձանագրվել են պարետի […]
13:08 27.05.2020
Գործադիրը մայիսի 27-ի նիստում հավանություն տվեց նախագծին, որով մեկնարկում է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանների տրամադրման 2-րդ փուլը: Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախատեսվում է ԲԳՎ-ների տրամադրման միջոցով 2 169 750 հազար դրամ ուղղել Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակապահովման հարցի լուծմանը: «Նախորդ փուլում […]
12:47 27.05.2020
Գործադիրն այսօր քննարկեց և հավանություն տվեց նախագծին, որով սահմանվում է, որ բողոքի առկայության պարագայում շինարարությունը չի կասեցվելու, քանի դեռ հիմնավոր հիմքեր չկան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին: «Ասենք, մարդը 10 մլն դոլարի վարկ է վերցրել, սկսել է շինարարությունը, մեկ էլ կողքի տաղավարի սեփականատերը, որի տարեկան շրջանառությունը 500 հազար դրամ […]
12:44 27.05.2020
Կառավարության մայիսի 27-ի նիստում գործադիրը հավանություն տվեց ՀՀ «Վարչալկան դատավարության օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Նախագծի ներկայացումից հետո վարչապետը հստակեցրեց, որ այս նախագիծն օր առաջ պետք է ընդունել, քանի որ Հայաստանում գործող օրենքով շինարարության ոլորտը լուրջ վնասներ է կրում, և […]
12:27 27.05.2020
«Հարգելի՛ տիկնայք պատգամավորներ, դիմակը զարդ չէ, դիմակը շարունակեք կրել»,- ԱԺ նիստի ընթացքում հիշեցրեց Արարատ Միրզոյանը: Նա հատկապես նկատի ուներ «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանին, որը ժեստով արձագանքեց ԱԺ նախագահի հորդորին, Միրզոյանը դիմեց նրան. «Ինչի՞ եք ճպպցնում տիկի՛ն Սամսոնյան, չե՞ք ուզում, դուրս եկեք»: Սամսոնյանն արձագանքեց, որ հնարավոր չէ անընդհատ կրել, ժամանակ առ ժամանակ ստիպված են հանել: «Ես […]
12:21 27.05.2020
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ դիմակ կրելը պարտադիր է: «Դիմակ կրելը պետք է լինի դե ֆակտո պարտադիր: Եթե դե ֆակտո պարտադիրության կոչը չընդոունվի, մենք դե յուրե պարտադիր կդարձնենք ընդհանրապես բոլոր տեղերում: Պարտադիր կդարձնենք, որ եթե մարդը մեն մենակ նստած է զբոսայգում, և տասը կմ շառավղով ոչ մի ուրիշ […]
12:17 27.05.2020
ՀՀ կառավարությունը ներկայացրել է Պետական օժանդակության 19-րդ ծրագիրը: Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75%-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25%ը՝ որպես դրամաշնորհ։ Պետական օժանդակության 19-րդ ծրագրի շահառու են հանդիսանում այն կազմակերպությունները կամ ԱՁ-ները, որոնք համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին, աջակցության հայտ […]
12:01 27.05.2020
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդարադարձել է հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Վարչապետը նշել է, որ երկրում ստեղծվել է ծանր իրավիճակ: Միաժամանակ շեշտել է, որ անվտանգության հստակ կանոններ են սահմանվել, որոնց խստորեն պահպանման դեպքում հնարավոր կլինի պայքարել համավարակի դեմ: Մանրամասները՝ տեսանյութում:
11:58 27.05.2020
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ դատարանի դահլիճում ապահովված են բոլոր պայմանները, մասնավորապես սոցիալական հեռավորությունը դատավարության կողմերի միջև, ուստի դատաքննությունը կարող է և պետք է շարունակվի բնականոն հունով, մանավանդ որ կան կալանքի տակ գտնվող անձինք, և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պահանջում է հատկապես այդ դեպքում դատաքնությունն ավարտել ողջամիտ […]
11:56 27.05.2020
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է ճանապարհային ոստիկանության 177՝ թեժ գծի հեռախոսահամարը: «Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգահարել 010 563294, իսկ մարզերում վթարների դեպքում` 011 544698 հեռախոսահամարով, կամ զանգահարել տարածքային ոստիկանության բաժիններ: Կապի վերականգնման դեպքում կտրամադրվի հավալյալ տեղեկատվություն»,-նշված է հաղորդագրության մեջ:
11:22 27.05.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ կից նշելով. «Մեզնից յուրաքանչյուրն իր ավանդը պետք է ներդնի այս պայքարում և մեզնից յուրաքանչյուրը պետք է պաշտպանվի ու պաշտպանի իր հարազատներին ու մտերիմներին։ Շատ կարևոր է կանոնների պահպանումը, սոցիալական հեռավորությունն ու դիմակների կրումը, ձեռքերի պարբերաբար ախտահանումը»:
11:14 27.05.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քվեարկությունների ժամանակ ընթերցեց նախագծերից մեկի երկարաշունչ անվանումը, պատգամավորները ծափահարեցին: Դահլիճը ծիծաղեց: «Գժանոց ա»,- ժպիտով արձագանքեց Միրզոյանը: Հետո պարզվեց՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ծաղիկներ է նվիրում Կարինե Պողոսյանին, ում ծննդյան օրն է: Միրզոյանը նորից արձագանքեց. «Էս կարող ա՞ էն վարդերն էին, որ դու էիր նվիրել»: Մանրամասները՝ տեսանյութում:
11:09 27.05.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե «երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան Պատրիոտ» մեքենան այրվել է»։ «Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե՛ մեր, թե՛ հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։ Նախիջևանի, մասնավորապես նշված ուղղությունում, […]
11:08 27.05.2020
Մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի առաջին եռամսյակում բախվել է հայաստանցի օգտատերերի 0,07%-ը, Վրաստանում նման գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,04%-ի, իսկ Ադրբեջանում՝ 0,06%-ի սարքերում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։ 2019-ի հունվար-մարտին մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 0,23%-ը, և այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել էր 7-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ Այն […]
10:59 27.05.2020
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 372-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7774-ի (մայիսի 26-ին՝ 7402): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մեկ օրում առողջացածների թիվը 35 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3255: Փաստացի բուժում է ստանում 4377 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 53678 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մինչ […]
10:53 27.05.2020
Մայիսի 20-ի երեկոյան ոստիկանության Գավառի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ մայիսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Գավառ քաղաքի Պռոշյան փողոցի իրենց առանձնատնից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ, օգտվելով տանտերերի բացակայությունից, կոտրել էին պատշգամբի դռան ապակիները, մտել տուն, սենյակները տակնուվրա անելուց հետո գողացել էին ոգելից խմիչք ու հեռացել: Դեպքի […]
09:38 27.05.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ի ժամը 08:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Մայիսի 27-ին՝ ժամը 15։00-ից մինչև 20։00-ն, «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից Մ-6 ավտոճանապարհին իրականացվելու են ժայռի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով Նեղուցի ենթակայանից Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը փակ կլինի։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]