Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը COVID-19-ի պայմաններում իր աշխատանքի վերաբերյալ հայտարարություն է տարածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը COVID-19-ի պայմաններում իր աշխատանքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

13:41 25.05.2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ COVID-19 գլոբալ համաճարակի պայմաններում Ֆրանսիայում 2020թ. մայիսի 11-ից հայտարարված աստիճանական ապամեկուսացման ժամանակահատվածում առողջապահական, սանիտարական անվտանգության նկատառումներով և համավարակի տարածումը հյուպատոսական ընդունելության ընթացքում հնարավորինս կանխելու նպատակով՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական ընդունելությունն իրականացնում է հետևյալ կարգով։

«Ներկայիս համավարակը հաշվի առնելով՝ հյուպատոսական հետևյալ ծառայությունները.

– անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգում,

– հարցման հիման վրա և առանց հարցման ձևակերպվող տեղեկանքների տրամադրում, այդ թվում՝ ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքը,

– ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը, քաղաքացիության մասին տեղեկանքը,
ընդունվելու և պատրաստ գործերը քաղաքացիներին, ներառյալ՝ Փարիզում, փարիզյան շրջանում և դրա մերձակա քաղաքներում բնակվող քաղաքացիներին են տրամադրելու, բացառապես փոստային ծառայության միջոցով:

Ընդ որում, անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգման դիմումները փոստով կընդունվեն անձի ինքնությունը տեսակապի միջոցով նախօրոք ստուգելու դեպքում: Տվյալ գործերի համար դիմումները պետք է ուղարկել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին հետևյալ փոստային հասցեին՝ Ambassade d’Arménie, Service consulaire, 9, rue Viète 75017 Paris
Նոտարական գործարքները (լիազորագրեր, փաստաթղթերի հաստատում) և անձնագրային գործերը, որոնց համար քաղաքացու ներկայությունը դեսպանությունում պարտադիր է, սպասարկվելու են միմիայն դեսպանության հյուպատոսական բաժնի հետ նախօրոք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով (հեռ. 01.42.12.98.02, էլ. փոստ՝ [email protected]; [email protected]) կապ հաստատելու և դեսպանության կողմից նշանակված հանդիպման դեպքում:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ընդունվելու են միայն սովորական անձնագրային, ոչ կենսաչափական անձնագրերի դիմումները:
Առողջապահական, հակահամաճարակային նկատառումներով՝ դեսպանության հյուպատոսական ընդունելությունն իրականացվելու է դեսպանության շքամուտքից: Ուստի խնդրում ենք նոտարական և անձնագրային գործերի դեպքում դեսպանություն ներկայանալ պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթով՝ տեղում փաստաթղթեր լրացնելուց, պատճենելուց, էլեկտրոնային վճարում կատարելուց և տևական ներկայությունից զերծ մնալու համար: Բազմամարդ հերթերից խուսափելու նպատակով՝ խնդրում ենք նկատի ունենալ, որ առանց նշանակված հանդիպման, գործերը չեն ընդունվելու:
Խնդրում ենք դեսպանություն ներկայանալիս պարտադիր կրել հիգիենիկ դիմակ, ձեռնոցները խիստ ցանկալի են: Խնդրում ենք ձեռնպահ մնալ մանկահասակ երեխայի/երեխաների ուղեկցությամբ դեսպանություն ներկայանալուց:

COVID-19-ի ախտանշաններով չնչին վատ ինքնազգացողության դեպքում ակնկալում ենք ձեր բարձր ինքնագիտակցությունը՝ խնդրելով ձեռնպահ մնալ դեսպանություն ներկայանալուց և հեռախոսով հետաձգել հանդիպումը:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել դեսպանության հյուպատոսական բաժին 01.42.12.98.02 կամ գրել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեներին՝ [email protected]; [email protected]:

Շնորհակալություն ըմբռնողության և համագործակցության համար:

Մաղթում ենք առողջություն»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP