TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր համայնքներում ճանապարհաշինական ոլորտում աշխույժ եռուզեռ է․ Կոտայքի մարզպետի գրառումը

17:44 21.05.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջով հայտնել է, որ մարզի  համայնքներում ճանապարհաշինական ոլորտում աշխույժ եռուզեռ է: «Մեր համայնքներում ճանապարհաշինական ոլորտում աշխույժ եռուզեռ է: Ծաղկաձոր քաղաքում լայն թափով ընթանում են կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկած 74,7 մլն դրամ արժողությամբ, 0,7 կմ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Այս պահին բարեկարգվում և ասֆալտապատվում է համայնքի Վ. […]

̰
Կարմիրգյուղում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն

17:33 21.05.2020

Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ Կարմիրգյուղ համայնքում կասֆալտապատվեն Հովհաննես Շիրազի և Սերգո Ավետիսյանի անվան փողոցների հատվածները. «Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Հովհաննես Շիրազի և Սերգո Ավետիսյանի անվան փողոցներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 67 միլիոն 485 հազար դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
«Նորքի տուն-ինտերնատում» կորոնավիրուսով վարակված տարեցներից 2-ը մահացել են. news.am

17:22 21.05.2020

Երևանի «Նորքի տուն-ինտերնատի»՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը նախօրեին մահացել են։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: «Հիվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների շրջանում երկու մահ է գրանցվել նախօրեին՝ մեկը կորոնավիրուսից, մյուսը՝ ոչ»,- ասել է նա։ Ավելի վաղ […]

̰
Մայիսի 22-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը

17:21 21.05.2020

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հետ: Լուսանկարին կից նա գրել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ Քիչ առաջ նախագահ Սահակյանի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք Ազգային ժողովի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արցախի նորընտիր նախագահի էլեկտրամոբիլի լուսանկարը

17:13 21.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այս էլեկտրամոբիլով է աշխատանքի գնալու»։

̰
Հորդանանում փակվել է միակ հայկական դպրոցը. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

17:10 21.05.2020

Հորդանանում գործող միակ հայկական դպրոցը փակվելու է: Նոր ուսումնական տարում Հորդանանի հայ ընտանիքները ստիպված են լինելու իրենց երեխաներին ուղարկել տեղի արաբական դպրոցներ: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գերագույն խորհրդի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով ԳԽ պատգամավորները կիսվել են հիշողություններով

16:50 21.05.2020

Գերագույն խորհրդի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով այսօր՝ մայիսի 21-ին, քննարկում է տեղի ունեցել «Գերագույն խորհրդի պատմաքաղաքական դերն ու նշանակությունը և պառլամենտարիզմի խնդիրները Հայաստանում» թեմայով: Քննարկմանը մասնակցած Գերագույն խորհրդի պատգամավորները կիսվել են նաև իրենց հիշողություններով ու արձանագրել, որ Գերագույն խորհուրդը օրինակելի Ազգային ժողով էր, որին մինչ օրս գերազանցող չի եղել: Պատգամավորները որպես բացթողում են նշել մինչ […]

̰
Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունն են բացահայտել

16:42 21.05.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և ապոստիլի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցրած հանրային ծառայողը 2015թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Աբովյան քաղաքի մի բնակչի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ […]

̰
Աշոտ Ղուլյանը Արթուր Թովմասյանին է հանձնել Արցախի խորհրդարանի ղեկավարումը

16:35 21.05.2020

Արցախի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին և նրան հանձնել խորհրդարանի ղեկավարումը։ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ: Այնուհետև  6-րդ գումարման ԱԺ նախագահը նորընտիր խորհրդարանի ղեկավարին է փոխանցել Ազգային ժողովի ղեկավարման գործառույթները: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել […]

̰
Վրաստանում ՀՀ երկու քաղաքացիների մոտ հաստատվել է կորոնավիրուս

16:30 21.05.2020

Վրաստանում ՀՀ երկու քաղաքացիների` մոր և նրա երեխայի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի Բոչորիշվիլիի անվան կլինիկայի դիտորդական խորհրդի նախագահ Մակա Սոլոգաշվիլին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: «Մենք ընդունել ենք հաստատված ախտորոշմամբ երկու նոր հիվանդի: Նրանք մայր և երեխա են կարանտինային գոտուց: Հայաստանի քաղաքացիներ են»,- ասել է Սոլոգաշվիլին:  

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտ

16:25 21.05.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-22-ը կլինի Ստեփանակերտում` մասնակցելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Ստեփանակերտում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ:

̰
ԱՄԷ-ն Շիրակի մարզին հատկացվել է սննդային 70 փաթեթ

16:22 21.05.2020

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, «Խալիֆա բն Զայեդ ալ-Նահյան» մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ մարզպետարանների հետ համագործակցությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում բնակվող կարիքավոր ընտանիքներ ստացել են շուրջ 13 տոննա սնունդ։ Ծրագրի շրջանակներում Շիրակի մարզին հատկացվել է սննդային […]

̰
Մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 դեպք

16:04 21.05.2020

Մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, որոնցից 121-ը` առողջացած, 4-ը` մահվան ելքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 19 նոր դեպք և 2 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 64 (տղամարդ) տարեկան և ունեցել է […]

̰
Դիտարկվել է Իրանից մուտք գործելու թույլտվություն ունեցող անձանց ջերմաչափման գործընթացը

15:50 21.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պետի հանձնարարականով` պետի նորանշանակ տեղակալ Սուրեն Ամիրյանն ու օգնական Աշոտ Ասատրյանն աշխատանքային այց են կատարել ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Ամիրյանը ծանոթացել է հսկիչ կետի տեղակայման նոր վայրում աշխատանքների ընթացքին, տեխնիկական կարգավորում պահանջող հարցերին։ Դիտարկվել է Իրանից մուտք գործելու թույլտվություն ունեցող անձանց ջերմաչափման և կասկածելի ախտանշանների արտաքին զննման […]

̰
ՏՄՊՊՀ-ն զգուշացնում է` ձեռնպահ մնալ ապրանքների իրացման և գովազդի ժամանակ զեղչերին առնչվող խախտումներից

15:39 21.05.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել զգուշացում տալ ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին՝ հորդորելով իրենց գործունեության ընթացքում ձեռնպահ մնալ հետևյալ գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները. ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց, «մինչև» բառը կամ զեղչի կիրառման բացառությունների վերաբերյալ […]

̰
Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ

15:37 21.05.2020

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարդկային կուտակումներ առաջացնող հերթերից խուսափելու և դրանով պայմանավորված՝ վարակի տարածումը կանխելու նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում մայիսի 23-ից սկսած՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ։ Քննություններին մասնակցելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով՝ անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։

̰
Տաքսիստը փողը վերցրել, իսկ դրամապանակը նետել էր աղբամանը

15:33 21.05.2020

Մայիսի 5-ին՝ ժամը 14։10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 76-ամյա քաղաքացուհին հայտնել էր, որ դրամապանակը, որի մեջ անձնագիրն էր, թոշակի գրքույկը, փաստաթղթեր և փող` կորցրել է. հնարավոր է՝ թողած լինի տաքսու մեջ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային տեսուչները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ թոշակառու կինը դրամապանակը մոռացել է տաքսու մեջ, ճշտել են վարորդի ինքնությունը: Մայիսի […]

̰
Ոստիկանները հանցավոր խումբ են բռնել՝ մոտ երկու տասնյակ գողության կասկածանքով

15:21 21.05.2020

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սևան քաղաքի 25-ամյա մի բնակիչ Արարատի մարզի մի շարք գյուղերում մեքենաներից գողություններ է արել: Մայիսի 13-ին՝ ժամը 14-ի սահմաններում, քրեական հետախույզները, Սևանի բաժնի ծառայողների հետ, Սևան քաղաքի Դեմիրճյան փողոցից կասկածվողին «ՎԱԶ-2115» մակնիշի իր մեքենայով բերման ենթարկեցին ոստիկանության Արտաշատի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ մայիսի 9-ից 10-ը նա, […]

̰
Դարձյալ ապօրինի հատումներ են կատարվել

15:13 21.05.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեից հայտնում են, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում մայիսի 12-ից մինչև մայիսի 19-ն անտառխախտման դեպքեր են արձանագրվել։ «Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Վանաձորի», «Իջևանի», «Տաշիրի», «Արծվաբերդի», «Լալվարի», «Ստեփանավան» անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 8 դեպք (921 հատված ծառ)։ Անտառախախտման 8 դեպքերից 1-ը բացահայտվել է։ Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման […]

̰

15:12 21.05.2020

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեցին Քրեական և Քրեական դատավարության մասին նոր օրենսգրքերի նախագծերը: Երկու օրենսգրքերի ընդունման արդյունքում ակնկալվում են համակարգային փոփոխություններ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծով. Հստակեցվել են քրեական օրենսդրության խնդիրները և դրանցում նախատեսվել են նաև հանցանք կատարած անձին իր կատարած արարքի համար համաչափ պատասխանատվության և պատժի ենթարկելը, նրան որպես օրինապահ անձ հասարակություն վերադարձնելը, հասարակությունում նրա […]

̰
Պետք են խստագույն միջոցներ համավարակը հսկողության տակ առնելու համար. վարչապետ

15:09 21.05.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն: Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք: Ընդհանուր արձանագրվել է 70 մահ: Ես տեղեկանք էի ուզել կորոնավիրուսի հետ […]

̰
Այսօր Համաբարձման տոնն է. Առաքելական եկեղեցիներում պատարագ է մատուցվել

15:05 21.05.2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնում է, որ մայիսի 21-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: «Տոնի առիթով Մայր Աթոռի միաբանության հետ միասին Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեցինք Սուրբ Գայանե վանքում: Սուրբ պատարագից հետո, Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի՝ Սիսից Սուրբ Էջմիածին 1441 թ․ փոխադրման հիշատակության օրվա կապակցությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում […]

̰
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել ՀՀ-ից ծխախոտի արտահանման վերաբերյալ

14:55 21.05.2020

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանից Վորոնեժ՝ իբր «մաքսանենգ» ծխախոտի արտահանման դեպքին, ինչի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ Երևանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման վերաբերյալ տեղեկատվության ՀՀ ՊԵԿ-ը չի տիրապետում, քանի որ ՀՀ ՊԵԿ-ում տվյալ պահին ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի արտահանման մաքսային ձևակերպումների հետ կապված մաքսային կանոնների խախտման դեպքերով վարույթներ […]

̰
91 տարեկան Սրբուհի տատիկը բուժվել է կորոնավիրուսից և դուրս գրվել

14:52 21.05.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն լուսանկարներ է տարածել՝ կից նշելով. «Սրբուհի տատիկն է` 91 տարեկան։ Նա այսօր դուրս գրվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%-ը։ Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից»:

̰
Առողջապահության նախարարությունը 4 ամսում պատասխանել է 1578 հարցման

14:46 21.05.2020

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին 4 ամսվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, առողջապահության նախարարությունը ստացել է լրատվամիջոցներից, քաղաքացիներից և հասարակական կազմակերպություններից ուղարկված 1965 գրավոր հարցում։ Այս պահին պատասխանվել է 1578 հարցման, իսկ 387-ը ընթացքի մեջ են։ Ճիշտն ասած, թիվը տեսնելով, ինքներս էլ ապշել ենք՝ հսկայական ծավալով աշխատանքի մեջ այսքանը […]

̰
Սրանից 50 տարի հետո էլ սրանից լավ խորհրդարան չի կազմավորվելու. հիշում են ԳԽ պատգամավորները. այսօր լրանում է ԳԽ 30-ամյակը

14:39 21.05.2020

Գերագույն խորհրդի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով այսօր քննարկում է տեղի ունեցել «Գերագույն խորհրդի պատմաքաղաքական դերն ու նշանակությունը և պառլամենտարիզմի խնդիրները Հայաստանում» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ԳԽ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Սուրեն Զոլյանը, Կիմ Բալայանը, Գևորգ Բաղդասարյանն ու Ազատ Արշակյանը: «Ցավում եմ, որ առ այսօր թեˊ քաղաքագիտական, թեˊ պատմագիտական հանրությունը լուրջ վերլուծության չի ենթարկել Գերագույն խորհրդի պատմական-քաղաքական դերակատարումը, […]

̰
Պահպանելով անվտանգության կանոնները՝ մենք կյանքեր ենք փրկում․ ոստիկանության արտակարգ ծառայությունը

14:23 21.05.2020

Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշման կատարումը։ Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որպեսզի հասարակական տրանսպորտում չլինեն նախատեսվածից ավելի ուղևորներ, վարորդները դնեն դիմակ, ձեռնոց, ունենան պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ: Հասարակական տրանսպորտում ուղևորները նույնպես պարտադիր պետք է լինեն դիմակներով ու ձեռնոցներով, տրանսպորտային միջոց նստելիս […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն Արցախի նորընտիր նախագահի՝ Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված հայտարարությանը

14:17 21.05.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն Արցախի նորընտիր նախագահի՝ Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված հայտարարությանը․ «Հարկ եմ համարում նշել, որ պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը՝ լինեն դրանք հայտարարությունների, թե միջազգային հանձնառությունների խախտմամբ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների տեսքով, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են, որոնք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմերի […]

̰
Արսեն Թորոսյանը խորհուրդ է տալիս անհեթեթ լուրերը Mute ռեժիմի վրա դնել

14:10 21.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում դրսից ստացվող օգնությանը: Նա նշեց՝ ստացվել են թեստեր, ջերմաչափեր, սարքեր, նաև ֆինանսական օգնություն: Թեստեր են ստացվել Ռուսաստանից, Նիդեռլանդներից։ Չինաստանն, օրինակ, մոտ 20 000 ԱՄՆ դոլարի օգնություն է տրամադրել, Ճապոնիան՝ սարքեր, օգնություն է ստացվել նաև ԱՄՆ-ից, Կանադայից, ԵՄ-ից, ՄԱԿ-ից: «Սրանք մեր մշտական […]

̰
Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

14:04 21.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը, 2018թ. նոյեմբերից մինչև 2020թ. փետրվար ամիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձ, առերևույթ չարաշահել է […]

̰
BACK_TO_TOP