13:55 21.05.2020
Ընդհանուր սուր շնչառական վարակների դեպքերը Հայաստանում շատ են քչացել, այսինքն՝ վիճակագրորեն կորոնավիրուսից բացի, այլ վարակներ չեն շրջանառվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ դա պայմանավորված է ընդհանուր կանոնների, սոցիալական հեռավորության պահպանմամբ, արտակարգ դրությամբ: «Ոչ հիվանդության դեպքերով` տրավմաներից մահացությունն է նվազել, ինչը տրամաբանական է. ավտոտրանսպորտն է ավելի քիչ […]
13:50 21.05.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց այս պահին իրենց հասանելի ֆինանսական միջոցները՝ պատասխանելով քննադատությանը, թե դրանք գաղտնի են պահվում: Նախարարը նշեց՝ մինչ այժմ հատուկ բացված հաշվի վրա փոխանցվել է 1 մլրդ 98 մլն դրամ, 2 մլրդ դրամից ավել հատկացվել է պետական բյուջեից, 1 մլրդ 420 մլն շուտով կստանան պետբյուջեից։ Ընդհանուր առմամբ ստացվել […]
13:47 21.05.2020
Սննդի արտադրամասերում կորոնավիրուսով վարակման դեպքեր լինո՞ւմ են, կարո՞ղ է վարակը սննդի միջոցով փոխանցվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս հարցերին պատասխանելով՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց. «Սննդի արտադրամասում վարակման դեպքեր եղել են և լինում են, միջոցառումներ ենք իրականացնում շփման շրջանակը պարզելու համար: Սննդի միջոցով վարակի փոխանցման հնարավորությունը մոտ է զրոյի, ես դեպքերի աճը որևէ կերպ […]
13:40 21.05.2020
«Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի հիման վրա իրականացվելիք «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի մասնակիցներին ներկայացվող նախաորակավորման պահանջները այսօր հաստատել է կառավարությունը։ Ներդրումային ծրագրի մասին մանրամասները ներկայացրեց վարչապետը՝ նշելով, որ «Մասդար» ընկերությունը ներդրումային ծրագրի առաջարկ էր արել և առաջարկել էր գին, որն այդ պահին միջազգային ստանդարտներով բավական ցածր գին էր: «Այս մրցույթի իմաստը հետևյալն է, որ […]
13:39 21.05.2020
Այս պահին ռեանիմացիայի բաժանմունքում բուժում ստացող քանի՞ հիվանդ կա: Այս հարցին անդրադառնալով՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերակենդանացման բաժանմունքներում ավելի շատ պահելու հնարավորություն ունեն, սակայն միայն կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված հիվանդանոցային մահճակալներն ընդհանուր 203-ն են, դրանցից մի քանիսը շատ սպեցիֆիկ են՝ հղիների, երեխաների համար: «Այս պահին ազատ է 72-ը, դա նշանակում է, […]
13:30 21.05.2020
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում մայիսի 20-ին միաձայն ընդունել է Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձևը, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։ Թեմային է անդրադարձել «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:20 21.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը նշեց, թե մինչ օրս կորոնավիրուսով վարակման քանի դեպք է արձանագրվել բուժհաստատությունների անձնակազմի շրջանում՝ ընդհանուր առմամբ: Անձնակազմի մեջ ներառված է թե շտապօգնությանը վարորդը կամ տեխնիկ, թե տնտեսական աշխատողը, այսինքն՝ անձնակազմն ամբողջությամբ: «Երեկվա դրությամբ ունենք բուժհաստատությունների անձնակազմից 375 վարակակիր, ինչը հիվանդների 6-7 տոկոսն է կազմում. նրանք, լինելով ռիսկի […]
13:12 21.05.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում սերտացել է կառավարություն-գիտական հանրույթ կապը: «Մեր գիտական ներուժի շնորհիվ ախտորոշման թեստերի արտադրությունը Հայաստանում այս առումով ամենակարևոր ձեռքբերումներից է»,- ասված է Ավինյանի գրառման մեջ, որին նաև տեսանյութ է կցված:
13:10 21.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց կադրերի խնդրի մասին: Նա նշեց՝ նման խնդիր կա, որոշակի մասնագիտությունների գծով միշտ եղել է, ապա մասնավորեցրեց՝ խոսքը հատկապես ռեանիմատոլոգների մասին է: «Նրանց դիֆիցիտը եղել է նաև մինչ հիվանդությունը, մտածում ենք մոբիլիզացնել առկա ռեսուրսները, նաև այնպես անել, որ արժանավայել հանգիստ ունենան, քանի որ պարզապես կհյուծվեն. դա […]
13:02 21.05.2020
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին» հարցը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ «աննախադեպ» որակեց: «Հիշո՞ւմ եք, որ մենք ճգնաժամի մեկնարկին հայտարարեցինք, որ պատրաստվում ենք 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնել, 25 մլրդ դրամի տնտեսական աջակցության ծրագրեր և 80 մլրդ դրամի պատրաստվում ենք տնտեսական երկարաժամկետ զարգացման […]
12:55 21.05.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է տարածել, որը վերաբերում է Արցախում այսօր կատարվող իրադարձություններին. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի Հանրապետությունում սկսվում է պետականաշինության հերթական փուլը։ Իր պարտականություններն է ստանձնում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այսօր նաև իր առաջին նիստն է գումարել Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովը։ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին և նորընտիր պատգամավորներին ևս […]
12:47 21.05.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կորոնավիրուսով վարակված չէ: «Սիրելի՛ մարդիկ, իմ թեստը բացասական էր, պարզապես ապահովության համար աշխատում եմ տնից, նույն ռեժիմով։ Անհանգստանալու կարիք չկա, շնորհակալ եմ հոգատարության համար։ Ձեզ լավ նայեք և առողջ եղեք»,- գրել է նա։
12:44 21.05.2020
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ մարզում ընթանում է ուռենու շիվերի տնկման պետական ծրագիրը: «Կարճաղբյուր, Լճավան, Գեղհովիտ համայնքներում այժմ ընթացքի մեջ է ուռենու շիվերի տնկման պետական ծրագիրը: Շիվերի տունկն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից, կորոնավիրուսի դեմ պայքարի 15-րդ միջոցառումների շրջանակներում»,- ասվում է գրառման մեջ:
12:37 21.05.2020
Լուրեր կան, որ կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ աշխարհում մոլեգնում է կավասակի հիվանդությունը: Հայաստանում կա՞ն արդյոք նման դեպքեր: Այսօր այս հարցն ուղղվեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նախարարը նշեց՝ այդ հիվանդության բուժման համար բավական թանկարժեք դեղորայք է օգտագործվում, դրա պաշարներ են գնել՝ մոտավորապես կանխատեսումներով, թե եթե այդ հիվանդությունը մեր երկրում լինի, քանի երեխա հիվանդ կլինի: «Ապահովված ենք […]
12:26 21.05.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է զորակոչի նախապատրաստական աշխատանքները արտակարգ դրության պայմաններում: «ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Զորակոչիկները ներկայանում են փոքր խմբերով և պահպանվում են սահմանված բոլոր պայմանները»,- գրել է նա։
12:25 21.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր դիմեցին մտահոգությամբ, թե մի շարք քաղաքացիների հրաժարվում են թեստավորել: Նախարարը պատասխանեց. «Այդ թեստամոլուցքը ինձ դադարել է զարմացնել, բայց զայրացնում է, այսօրվա թեստը երաշխիք չէ, որ դու վաղը չես վարակվելու: Թեստն ընդամենը բժշկական ցուցումներով արվող ևս մի միջոցառում է, որ դու բացահայտես հիվանդին, նույնիսկ թեստավորված քաղաքացուն ասում ենք՝ ավելի զգույշ […]
12:08 21.05.2020
«Վաղվանից հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև կամ առանց սիմպտոմների պացիենտներին կուղարկենք տուն, որ շարունակեն իրենց փաստացի ինքնամեկուսացումը տանը, բայց բժիշկների հսկողության տակ: Հիվանդանոցային բուժօգնության կարիք չունեցող քաղաքացիները չեն հոսպիտալացվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Կանխելով հարցը՝ ինչո՞ւ է այս գործընթացն էլի տևում օրեր, նախարարը պատասխանեց՝ այդ ամենը պետք է կազմակերպել: […]
11:59 21.05.2020
Այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող 135 քաղաքացի կա, ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 63-ը: Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված 15 քաղաքացի կա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց՝ թվերի աճին զուգընթաց, որոնց մեծ մասը շարունակում են մնալ ասիմպտոմ կամ թեթև դեպքերը, աճում է ծանր […]
11:55 21.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր հարց ուղղվեց՝ որքա՞ն ժամանակ է պարտադիր լինելու դիմակների կրումը: Նախարարը նշեց՝ դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսվարողների մոտ պարտադիր է լինելու այնքան, որքան անհրաժեշտ է իրականացնել հակահամաճարակային միջոցառում, որն անհրաժեշտ է վիրուսի տարածումը կանխելու համար: «Ես չեմ բացառում, որ դա կարող է լինել 1-2 տարի, դա չի նշանակում, […]
11:52 21.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից վարկեր տրամադրելու պատրվակով տարբեր քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 24-ամյա երիտասարդը խմբի կազմում, ինչպես նաև միայնակ, […]
11:45 21.05.2020
«Երեկ ունեցել ենք հաստատված նոր 335 դեպք, ունեցել ենք 162 բուժված քաղաքացի, նաև մահվան 3 դեպք: Այսօրվա ընդհանուր թվերը․ հաստատված դեպքեր՝ 5606, բուժվածներ՝ 2581, մահեր՝ 70, այս պահին բուժման մեջ գտնվող քաղաքացիների թիվը 2928 է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հայտնեց՝ մեկ օրվա ընթացքում ակտիվ վարակակիր քաղաքացիների թիվն աճել է […]
11:06 21.05.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է. «Նորքի տարեցների խնամքի տանը սննդի տրամադրումն իրականացվում է մասնագիտացված կազմակերպության կողմից, մեկանգամյա տարաների միջոցով, օրը երկու անգամ ամբողջ տարածքն ախտահավում է: Աղբի տեսակավորումը ևս կատարվում է ըստ անհրաժեշտ ցուցումների»:
10:42 21.05.2020
Բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա։ Դիմորդներն ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը:
10:13 21.05.2020
Արդարադատության նախարարությունը շարունակում է բարձր գնահատել իրավաբանական համայնքի դիտարկումները՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի (Լանզարոտեի կոնվենցիա) շուրջ։ Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ոչ միայն պաշտոնական ուղերձներով, այլև դեմ առ դեմ բաց հանրային քննարկումներում բոլոր դիտարկումներին ու մտահոգություններին անդրադառնալու մեր պատրաստակամությունը։ Այսպես՝ 1. «Վարագույների հետևում, առանց հանրային քննարկման» վավերացնելու մասին պետք […]
09:37 21.05.2020
Վայոց Ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ ապրիլի 29-ին ընդունել էր որոշում, որով հավանություն էր տվել Գլաձոր համայնքի 2152 բնակիչների ստորագրությամբ ամրագրված «Գլաձոր համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Այս մասին հայտնում է ՀԲՃ-ն։ Սակայն ավագանու այս որոշումից հետո Վայոց ձորի մարզպետը գրություն էր ուղարկել Գլաձոր […]
09:14 21.05.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ներսիսյան փ. 6 շենքը և ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Թոթովենցի փ. 11/1 շենքը, Գյուլիքևխյան փ. 11 շենքը, Գայի պող. 26 շենքը և Ավան-Առինջ 2-րդ միկրո. 1/15 շենքը, Սվաճյան փ. 12 շենքը, Օհանովի փ. […]
08:20 21.05.2020
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սույն երիտասարդ ցանցահենները, չգիտեմ ոնց հասել են հեռախոսիս, ու չգիտեմ ոնց սթորիներումս պոստ են արել։ Այդպես ես ունեցա իմ առաջին, ակամա սթորին, որի առկայությունը հայտնաբերեցի աշխատանքային օրվա երկրորդ կեսին միայն։ Ներկա պահին օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվել՝ հետագա նմանատիպ գործողությունները կանխելու ուղղությամբ, բայց ամեն դեպքում […]
08:08 21.05.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․ «Ցավով պետք է տեղեկացնեմ, որ այս չարաբաստիկ համավարակի հետևանքով կյանքից հեռացավ ֆիզիկայի իմ ուսուցիչը, վաստակաշատ մանկավարժը, մեր դպրոցի երկարամյա փոխտնօրենը, ՄԵՐ Սիրականյանը… Ցավակցում եմ Սիրականյանների ընտանիքին, ուսուցչական կոլեկտիվին, մեր համագյուղացիներին։ Խնդրում եմ ԲՈԼՈՐԻԴ, հետևե’ք պարետատան ցուցումներին…»։ https://www.facebook.com/gnel.sanosyan.1/posts/2645869488986334
23:44 20.05.2020
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-24-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-22-ը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի […]
23:15 20.05.2020
Այսօր՝ մայիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող տնակային ավանի թիվ 224/442 տնակի հարևանությամբ գտնվող շատրվանի պոմպակայանը փլուզվել է և փոսի մեջ հայտնաբերվել են ոսկրային մնացորդներ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարներն ու ոստիկանները 10մ […]