TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մարտունի համայնքում մեկնարկել է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը

15:04 19.05.2020

«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում օրերս Գեղարքունիքի մարզպետարանում կայացած համանուն հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամները հավանության արժանացրեցին Մարտունի համայնքապետարանի կողմից ներկայացրած Երևանյան և Մյասնիկյան փողոցների, համայնքային այգու և համայնքապետարանի դիմացի պուրակի բարեկարգման աշխատանքներին վերաբերող ծրագիրը: Նիստին հաջորդող օրն էլ Մարտունի համայնքում մեկնարկեցին և այժմ ընթանում են ծրագրի շինարարական աշխատանքները:

̰
Թեթև ախտանշաններով հիվանդները կվերադառնան տուն․ Թորոսյանը դիմել է բուժաշխատողներին

15:00 19.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առողջության առաջնային պահպանման համակարգի հարգելի գործընկերներ Քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների հարգելի բուժաշխատողներ Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում […]

̰
Երևանի բնակչի այգում աղվես է հայտնաբերվել

14:55 19.05.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են. «2020 թվականի մայիսի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Ձոր-2 թաղամասի բնակիչ Գ. Խանգելդյանից՝ իր սեփական այգու տարածքում գտնվող խորդանոցում հայտնաբերված աղվեսի վերաբերյալ։ Տեսչական մարմնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են 2 ամսական 1 էգ աղվես։ Արտաքին զննությամբ […]

̰
Հայաստանից Արցախ մուտք գործած 853 տրանսպորտային միջոց է ախտահանվել

14:38 19.05.2020

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 853 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Մայիսի 16-ի ժամը 09:00-ից մինչև մայիսի 17-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 241 տրանսպորտային միջոց, որից՝ ▪️«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ […]

̰
Կորոնավիրուսը դեռ պարտված չէ. Արմեն Սարգսյանը հորդորում է պատասխանատու կեցվածք դրսևորել

14:27 19.05.2020

ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հորդորը՝ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար պատասխանատու վարք դրսևորելու մասին: «Կորոնավիրուսը դեռ պարտված չէ: Հետևաբար, խնդրում եմ ձեր վերաբերմունքը ձեր ընտանիքի հանդեպ, որը սրբություն է յուրաքանչյուրիս համար, արտահայտեք պատասխանատու կեցվածքով՝ պաշտպանելով ձեզ, որպեսզի չդառնաք կորոնավիրուսի կրողներ և վտանգի չենթարկեք և՛ մեծերին, և՛ փոքրերին»,- նշում է նախագահը:

̰
Մինչև 2025թ. պետք է ֆիքսվի գազի ընդհանուր շուկայում գնագոյացման միասնական մոտեցման սկզբունքը. Փաշինյան

14:12 19.05.2020

Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կառույցի ներսում համագործակցության խորացման մասին, ասաց. «Ես բազմիցս նշել եմ, որ աճող հետընթացի և համավարակի շրջանում մենք առանձնահատուկ տեղ ենք հատկացնում մեր համագործակցության զարգացմանը, ավելի քան համոզված եմ, որ մենք պետք է ամրապնդենք մեր միությունը և կատարելագործենք ինտեգրացիայի առանցքային ինստիտուտները: Մենք պետք է ապացուցենք նրանց կայացած […]

̰
Երևանի Կ. Ուլնեցու և Ահարոնյան փողոցների խաչմերուկում իրականացվել են լուսացույցների արդիականացման աշխատանքներ

14:07 19.05.2020

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Կ. Ուլնեցու և Ահարոնյան փողոցների խաչմերուկում իրականացվել են լուսացույցների արդիականացման աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, նշված խաչմերուկի հին սերնդի լուսացույցները փոխարինվել են նոր սերնդի լուսացույցներով, որոնք կգործարկվեն 2020 թ. մայիսի 20-ից:

̰
Լուսանկարներ Լուսաղբյուրում տեղի ունեցած սարսափելի հրդեհից. ի՞նչ է մնացել այրված տնակից

14:02 19.05.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լուսաղբյուր գյուղում հրդեհ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել են հարս ու սկեսուր։ SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը մեկնել է դժբախտ պատահարի վայր: «Տատիկը 92 տարեկան էր, բնիկ լուսաղբյուրցի էր, ապրում էր իր 57-ամյա հարսի հետ, տղան ու թոռնիկներն ընտանիքներով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Բնակվում էին երկրաշարժից հետո գյուղում […]

̰
Կառավարության միջոցառումներն ուղղված են եղել տնտեսության՝ shut down ռեժիմից շտապ դուրս բերելուն. Փաշինյան

13:50 19.05.2020

«Այս փուլում մեզ մոտ կարանտինը լրիվ վերացված է: Դա, իհարկե, հանգեցրել է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի որոշակի աճի,- Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,- այնուամենայնիվ, չնայած կարանտինի վերացմանը, ներդրվել են սոցիալ-տնտեսական անվտանգության կանոններ: Հաստատվել են քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների և պետական հաստատությունների պարտադիր կատարման համար նախատեսված ընթացակարգերը և կանոնակարգերը»: Փաշինյանն ընդգծեց, որ խիստ […]

̰
44-ամյա վարորդը, տեսնելով, որ արագաչափ սարքը ֆիքսել է իր խախտումը, փորձել է վնասել այն

13:45 19.05.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 18-ին, ոստիկանության Արտաշատի բաժին դիմած «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ անվտանգության աշխատակցի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը անվտանգության աշխատակիցը ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ մայիսի 14-ին Արարատի մարզի Բուրաստան գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքից ազդանշան է ստացվել, որ սարքի վրա տեղի […]

̰ ̰
Նոր հանգամանքների ներկայացմամբ անդրադարձ` վերջերս Վանաձորում տեղի ունեցած սպանություններին ու սպանության փորձերին

13:42 19.05.2020

Փետրվարի 9-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Աղասի Հովհաննիսյանի և Գևորգ Սուքիասյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածները Վանաձորի բնակիչներ էին, 30 տարեկան։ Նրանց հետ հիվանդանոց էին տեղափոխվել նաև Լոռու մարզում բնակվող նրանց երեք ընկերները, որոնց ստացած հրազենային վնասվածքները կյանքի հետ համատեղելի էին։ Առանձնապես ծանր հանցագործության փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, […]

̰
Ստամբուլի հայկական Եսայան վարժարանի տնօրենները հեռացվել են աշխատանքից

13:40 19.05.2020

Մայիսի 15-ին Ստամբուլի հայկական Եսայան վարժարանին կից Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը որոշում է կայացրել առաջիկայում աշխատանքից հեռացնել այդ վարժարանի երկու տնօրեններին՝ Սաթենիկ Նիշանին և Արլին Յեշիլթեփեին։ Նրանց աշխատանքից հեռացման մասին որոշումը բացասական արձագանք է գտել պոլսահայ համայնքում և սոցցանցերում։ Այս մասին հայտնում  է Ermenihaber-ը: Թեմային արձագանքել է նաև Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը։ Պատրիարքարանի տարածած […]

̰
ՀՀ ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը

13:35 19.05.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից: «Վեոն Արմենիա» ընկերությունը 2020 թվականի մայիսի 6-ին դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից և խնդրում է կարճել հարուցված […]

̰
ՀՀ-ում գնված ավտոմեքենաները Ղազախստանում առայժմ հնարավոր կլինի շահագործել առանց իրավական հետևանքների

13:22 19.05.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է կայացրել ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում միության անդամ մյուս երկրերում գրանցված ավտոմեքենաների գտնվելու սահմանափակումների վերաբերյալ: Այդ որոշումն առնչվում է նաև Հայաստանում գնված ու Ղազախստան արտահանված ավտոմեքենաներին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կրե՛ք էդ անտերը, ժողովո՛ւրդ ջան. Արարատ Միրզոյանը հորդորում է դիմակ կրել

13:10 19.05.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ելույթ ունենալով նշեց. «Անկեղծ ասած՝ էս քննարկումը լսելիս ես մի անեկդոտ հիշեցի. մեկը երեկոյան վերադառնում է տուն և կնոջն ասում՝ էսօր վաճառողին խաբել եմ, փողը տվել եմ, ապրանքը չեմ վերցրել: Եկեք՝ հասկանանք, թե էս պատմության մեջ ով ում է խաբում և […]

̰
Այս նախասրահը ցուրտ է, մահճակալները հիվանդ մարդկանց համար են․ պատգամավոր

13:10 19.05.2020

Եթե կան մարդիկ, որոնց այս մահճակալները թվում են գեղեցիկ դասավորված և առաստաղի լույսերը ռոմանտիկ ու գրավիչ, ապա դուք սխալվում եք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը և կից տեղադրել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում տեղադրված մահճակալների լուսանկարները: «Այս նախասրահը ցուրտ է, մահճակալները հիվանդ մարդկանց […]

̰
Ինչպե՞ս պայքարել նոր կորոնավիրուսի դեմ. հերթական խորհուրդը

13:06 19.05.2020

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն  է հրապարակել, որի միջոցով տեղեկացնում է, թե ինչպես է պետք պայքարել նոր կորոնավիրուսի դեմ: Մանրամասները՝ լուսանկարում:      

̰
Նոր Գեղի և Արգել գյուղերի գազամատակարարումը կդադարեցվի

13:04 19.05.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերգետնյա գազատարի վրա աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի, Արգել գյուղի, Երիտասարդական արշավախմբի բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության […]

̰
Կարելի է դիմակ պատրաստել տանը կամ օգտագործել ցանկացած միջոց՝ դեմքը ծածկելու համար. Մակունց

12:57 19.05.2020

«Հասկանալի է, որ կորոնավիրուսի համավարակն անկանխատեսելի է իր տարածման տեսանկյունից, նաև յուրաքանչյուր օրգանիզմի վրա ազդեցության տեսանկյունից, մարդիկ կան՝ ում օրգանիզմի վրա այն ունենում է բացասական ազդեցություն, մյուս դեպքերում՝ ոչ այնքան»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշեց՝ ՀՀ կառավարությունը և իրենք բոլորը դրսևորում են ճկունություն, այսինքն՝ իրավիճակից, տարածումից ելնելով, իրավիճակը […]

̰
Աջակցություն կտրամադրվի մարզային բնակավայրերում հիպոտեկային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին

12:54 19.05.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  տեղեկացնում է, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին: Պետական աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը «Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը […]

̰
Քաղաքացին աշխատանք չունի, ասում ենք՝ դիմակ դիր, որ շրջես. Գևորգ Պետրոսյան

12:52 19.05.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ նշեց՝ տպավորություն է, թե իրենք դեմ են առաջարկվող փոփոխություններին: «Եթե մի բան արվում է ժողովրդի հոգսը թեթևացնելու համար, մենք երբեք դեմ չենք եղել և չենք էլ լինելու: Բայց դիմակները ոչ միայն  գործատուների վրա պիտի չդրվեն, այլև քաղաքացիների: Սոցիալական պետություն […]

̰
Եթե շարունակենք անլուրջ վերաբերվել, ցանկացած քննարկում անօգուտ է. Տաթևիկ Հայրապետյան

12:48 19.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ԱԺ ամբիոնից դիմեց այն քաղաքացիներին, ովքեր դժգոհում են դիմակ կրելիս եղած անհարմարություններից: «Ես ինքս շատ դժվարություն եմ ունենում դիմակ կրելով՝ գլխացավ է առաջացնում, դժվար է շնչել, բայց այս համաշխարհային անհարմարության իրավիճակը կարող ենք հաղթահարել միասին և բարձր գիտակցությամբ: Երեկ հետևում էի՝ արդյո՞ք երթուղայիններում հետևում են սահմանված կանոններին: Ուրախությամբ […]

̰
Պետությունն իր քայլը արել է, դիմակների ներկրումը մաքսատուրքից ազատված է. Սիսակ Գաբրիելյան

12:40 19.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը, խորհրդարանում դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանին, նշեց. «Բոլորդ խոսեցիք դիմակներից, ասում եք՝ պետությունն ինչ է անում: Դուք պետք է իմանաք, որ դիմակների ներկրումը մաքսատուրքից ազատված է: Դա բերեց դիմակների գնի 200-250 դրամի միջակայքում, այսինքն՝ պետությունն իր քայլը արել է: Ես Ձեզ մարտահրավեր եմ նետում, ընդմիջմանը գնում […]

̰
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք կիրառելու նախագիծը

12:39 19.05.2020

ՀՀ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ քվեարկողներ չկային, մեկ պատգամավոր ձեռնպահ էր: Կառավարությունն առաջարկում է սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք կիրառել: Գործող օրենքով տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկը, ինչն անհամաչափ է։ Առաջարկվում է հետևյալ սահմանաչափը՝ բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում քաղաքացին կտուգանվի […]

̰
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի դիմակի վիճակը, եթե այն լվանան. Նաիրա Զոհրաբյան

12:36 19.05.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք սահմանելու հարցը քննարկելիս նշեց. «Ես այսօր ԱԺ եկել եմ մի քանի դեղատներում շրջայց կատարելով. դիմակների արժեքը 230-ից 260 դրամ է, ձեռնոցները՝ 60-100 դրամ: Պետք չէ ողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա: Ես վստահ եմ, որ աղքատությունը մեզ մոտ շատ ավելին է, բայց գոնե սոցիալական […]

̰
Եթե մարդիկ ճաշելիս դիմակ չեն կրում, դա տրամաբանական է և ողջամիտ. փոխնախարարը՝ պատգամավորին

12:32 19.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը խորհրդարանում հիշեցրեց՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հստակ շեշտել է՝ ինքնաշեն դիմակները ևս որպես դիմակ են ընդունվում: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն արձագանքեց. «Վերահաստատում եմ, որ դիմակի պահանջը վերաբերում է դիմակի՝ անձանց մոտ գտնվելուն, ոչ թե կրելուն: Պատասխանատվություն կիրառող մարմինը ոստիկանությունն է: Կարևոր է՝ քաղաքացին անձը հաստատող փաստաթուղթ ունի՞, […]

̰
ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու ԿԲ իրավունքը չեղարկելու նախագիծը

12:31 19.05.2020

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկվել է անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը: Այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության […]

̰
Ի՞նչ կանոններ պետք է պահպանել հանրային տրանսպորտից օգտվելիս

12:27 19.05.2020

ՀՀ կառավարության ֆոյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որի միջոցով մանրամասնում են, թե ինչ կանոններ պետք է պահպանել հանրային տրանսպորտից օգտվելիս։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

12:20 19.05.2020

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Մայիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 500 հաստատված դեպքեր, որից առողջացել են 213 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը:

̰
BACK_TO_TOP