TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Լիտվայի կողմից Հայաստանին տրամադրվելիք բժշկական սարքավորումները ճանապարհին են

22:14 13.05.2020

Մայիսի 13-ին Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցավ Լիտվայի կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումների փաթեթավորման և ճանապարհման արարողությունը, որին մասնակցեց Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Միսակ Բալայանը։ Այս մասին տեղեկացնոըւմ են Լիտվայում ՀՀ դեսպանությունից։ Մարդասիրական օգնության տրամադրման մասին որոշումը Լիտվայի կառավարությունը կայացրել էր ապրիլի 22-ին, ըստ որի՝ Արևելյան Գործընկերության անդամ մի շարք երկրների, […]

̰
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

22:06 13.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի […]

̰
Լանզարոտի կոնվենցիա. ի՞նչ է իրենից ենթադրում այն և ո՞ր հարցերի շուրջ են հիմնական տարակարծությունները

21:59 13.05.2020

Լանզարոտի կոնվենցիան օրերս վավերացվել է խորհդարանի կողմից: Այդ փաստաթուղթը, սակայն, միանշանակ չի ընդունվել ոչ խորհրդարանում, ոչ խորհրդարանից դուրս: Ի՞նչ է իրենից ներկայացնում Լանզարոտի կոնվենցիան և ո՞ր հարցերի շուրջ են տարակարծությունները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
32-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

21:50 13.05.2020

32-ամյա տղամարդը ոստիկանության Սևանի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Քննարկվել են Տավուշի մարզի ոռոգման համակարգի բարելավման հարցեր

21:33 13.05.2020

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն. թեման մարզի ոռոգման համակարգին վերաբերող հարցերն էին: Այս մասին տեղեկացրին Տավուշի մարզպետարանից։ Ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, մշակվել է նոր հայեցակարգ: Աշխատանքային խմբին տրվել են ցուցումներ՝ հետագա քայլերի համար:

̰
ԵՄ դեսպանն ու Զարուհի Բաթոյանը քննարկել են ՔՈՎՒԴ-19-ի հետևանքով տուժած ընտանիքներին և բնակչության խոցելի խմբերին տրամադրվող ՀՀ կառավարության աջակցությունը

21:29 13.05.2020

Մայիսի 13-ին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը տեսակապի միջոցով հանդիպում ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ։ Դեսպանը և նախարարը քննարկեցին ՔՈՎՒԴ-19 համավարակի հետևանքով տուժած ընտանիքներին և բնակչության խոցելի խմբերին տրամադրվող ՀՀ կառավարության աջակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք European Union in Armenia-ի ֆեյսբուքյան էջից։ Նախարար Բաթոյանը գնահատեց ԵՄ աջակցության արագ մոբիլիզացումը մասնավորապես՝ ՀՀ […]

̰
Ռուստամ Բադասյանը ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին

21:23 13.05.2020

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)» ուղղելով հարցեր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Աբովյանի տարածաշրջանում առաջնային անհրաժեշտության սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ կտրամադրվեն շուրջ 610 ընտանիքի․ մարզպետ

20:46 13.05.2020

Շարունակվում են կորոնավիրուսի համավարակի տնտեսական ու սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ « Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և ՀՀ մարզպետարանների հետ համագործակցությամբ ու համակարգմամբ, իրականացնում է մարդասիրական գործառույթներ, որոնք ուղղված են […]

̰
Պարետի որոշմամբ՝ 132 ընկերության գործունեություն ժամանակավորապես կասեցվել է

20:35 13.05.2020

Տնտեսական սահմանափակումների վերաբերյալ մեկ օրում երկու որոշում է կայացվել ՀՀ պարետի կողմից: Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ-ն։ Պարետի որոշմամբ` այսօր 132 ընկերության գործունեություն ժամանակավորապես կասեցվել է: Մշտադիտարկումներն արվել են սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում, խանութներում, գեղեցկության սրահներում և այլն: ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է ևս 45 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի […]

̰
ԵՄ-ն ու Ավստրիական զարգացման գործակալությունը Շիրակի մարզի համայնքներին տրամադրել են 11 մոտոբլոկ՝ ի պատասխան ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի

20:23 13.05.2020

Այսօր Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը Շիրակի մարզի համայնքներին տրամադրել են 11 մոտոբլոկ՝ ի պատասխան ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի: Այս մասին տեղեկացնում են ԵՄ-ի մամուլի ծառայությունից։ «Եվրոպական միության կողմից տրամադրված նոր սարքավորումների օգնությամբ Շիրակի մարզի Սարապատ և Ամասիա համայնքների 15 գյուղական բնակավայրեր այժմ հնարավորություն կունենան ընդլայնել իրենց արտադրական ծավալները: Համայնքների առավել խոցելի արտադրողներին տրամադրված տեխնիկան կօգտագործվի […]

̰
Ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

20:17 13.05.2020

Մայիսի 12-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության աշխատակիցները համատեղ շրջայցի ժամանակ, ստուգման նպատակով, Շնող համայնքի վարչական տարածքում կանգնեցրել են նույն գյուղի երկու բնակիչների «ՈՒԱԶ» մեքենաները։ Մեքենաներում հայտնաբերվել է 1-ական խմ փայտանյութ։ Վարորդները հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Հայտնել են, որ փայտանյութը պատկանում է իրենց, նույն օրը Թեղուտի անտառից հատել […]

̰
Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության 2 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

20:10 13.05.2020

Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության աշխատակիցներից 2-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այդ մասին«Արմենպրես»-ին տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի լրատվական վարչությունից: Երկու աշխատակիցներն էլ մեկուսացված են:

̰
Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումային ծրագրերի խթանման հնարավորությունները

19:29 13.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում ներկայացվել են կոնկրետ նախագծեր, որոնք առաջարկվում է կյանքի կոչել վերը նշված ձևաչափով: Նախագծերը վերաբերում են մեքենաշինության և ծառայությունների մատուցման ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն […]

̰
Անվտանգության ապահովման միջոցառումներ զորամասերում

19:17 13.05.2020

Մայիսի 12-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են անվտանգության ապահովման միջոցառումներ։ Զինծառայողները հրահանգավորվել են առաջին բուժօգնության տրամադրման, զենքի օգտագործման, հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Անվտանգության օրվա պարապմունքներին մասնակցել են նաև ռազմական ոստիկանության և ԱԻՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Հրշեջ հաշվարկի մասնակցությամբ անցկացվել է նաև հրդեհաշիջման ցուցադրական պարապմունք։  

̰
Հատուկ նշանակության ստորաբաժանումները գիշերային վարժանքներ են իրականացրել

19:02 13.05.2020

Մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով մայիսի 12-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունք՝ գիշերային պայմաններում: Մշակվել և իրականացվել են խմբային վարժանքներ, ստուգվել են զինծառայողների մասնագիտական ունակություններն ու փոխգործակցության կազմակերպումը:

̰
Բացահայտվել է Չարենցավանում տեղի ունեցած դանակահարության դեպքը

18:49 13.05.2020

2020 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 21:55-ի սահմաններում, Չարենցավանի բժշկական կենտրոնից  ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ հատվածի, ստորին ծնոտի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Չարենցավան քաղաքի 37-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով պարզվել է, որ 37-ամյա տղամարդը նշված վնասվածքները ստացել է […]

̰
Տղամարդը Մարալիկի բնակչուհու ննջասենյակից գումար է հափշտակել և բերման ենթարկվել

18:38 13.05.2020

Մայիսի 11-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր տվել, որ մայիսի 10-11-ը իրենց տան ննջասենյակից գողացել են 200.000 դրամ: Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր. արձանագրեցին, թե որտեղից էր կատարվել գողությունը, կազմեցին համապատասխան արձանագրություններ: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գաղտնի հափշտակությունը կատարել […]

̰
Ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել 18,384,000 դրամի գույքի վատնման համար

18:35 13.05.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ս. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետի պաշտոնը, 2017-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 18,384,000 […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

18:30 13.05.2020

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին […]

̰ ̰
Ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Բերքաբերի ուղղությամբ․ վնասվել են տներ

18:13 13.05.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ «Հակառակորդի կրակակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։ Տուժածներ չկան»,- գրել է Ստեփանյանը:

̰
Ռոբերտ Քոչարյանը չազատվեց կալանքից

18:06 13.05.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու  պաշտպանական կողմի 3 միջնորդությունները: Հիշեցնենք` պաշտպանները միջնորդել էին Քոչարյանին կալանքից գրավով ազատել Հայաստանի և Արցախի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի և Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ և կորոնավիրուսի վարակման հնարավորության հիմքով: Նշենք նաև, որ այսօրվա դատական նիստին Քոչարյանը ներկա […]

̰
Քաղավիացիայի կոմիտեն հորդորել է EASA-ին վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը

17:53 13.05.2020

Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ մայիսի 12-ին առցանց տարբերակով տեղի է ունեցել Եվրոպական անվտանգության թիմի նիստը, որին մասնակցել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» և «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական կրող ընկերությունների ներկայացուցիչները։ «Նիստը տևել է 6 ժամ, որի ընթացքում […]

̰
Քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

17:50 13.05.2020

ԱԻՆ-ից հայտնում են՝ մայիսի 13-ին՝ ժամը 13։25-ին, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։ Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին՝ ժամը 10:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած […]

̰
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շահառու է համարվել 14 964 հարկ վճարող. ՊԵԿ

17:44 13.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման արդյունքները: Միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 14 964 հարկ վճարողներ կամ շուրջ 60%-ը: Աջակցությունն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 93.3 %-ը կամ 13 956-ը: ՊԵԿ-ն ընթացք է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 2.2 մլրդ դրամ:

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

17:39 13.05.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է՝ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: «Ապաքինվել է ևս 7 մարդ»,- հայտնում է Սանոսյանը:

̰
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» հորդորում է չհանել և չտեղաշարժել ականների մասին նախազգուշացնող նշանները

17:30 13.05.2020

Ականների վտանգ ներկայացնող 64 պետություններում ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտության կենտրոնը»։ «Հայաստանում կա ականների վտանգ ներկայացնող 4 մարզ՝ Տավուշ, Վայոց ձոր, Գեղարքունիք, Սյունիք: Այս մարզերը համարվում են վտանգավոր գոտիներ, բայց ականներ կան նաև այլ շրջաններում: Այսօր Հանրապետության տարածքում ապրում է ականների պայթյունից տուժած […]

̰
COVID-19. հիվանդության հետ առերեսումից մինչև ապաքինում. Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

17:12 13.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որը վերնագրել է «COVID-19. հիվանդության հետ առերեսումից մինչև ապաքինում»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հերթական ուժեղ կարկտահարությունն Օշականում ու հարակից համայնքներում

16:46 13.05.2020

Օշական համայնքից SHANTNEWS.am-ին հայտնել են, որ հերթական խոշոր կարկտահարությունն է գրանցվել՝ վնաս հասցնելով թե՛ բանջարաբոստանային կուլտուրաներին, թե՛ պտղատու ծառերին, թե՛ խաղողի վազերին: Ավելի շատ հենց խաղողի վազերն են տուժել: Տարածքի հակակարկտային կայանները գործի դրվել են, բայց առանձնապես օգուտ չեն տվել: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ կարկուտը տեղացել է ընդմիջումներով: Որոշ դադարից հետո տեղացած կարկտահատիկները շատ […]

̰
Արտակարգ դրությունը չերկարացնելու տարբերակ չունենք. վարչապետ

16:40 13.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսօրին դուրս է եկել կառավարության շենքից ու ոտքով շրջել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, զրուցել անցորդների հետ ու հորդորել նրանց, որ դիմակներ դնեն ու կրեն ձեռնոցներ, խստագույնս պահպանեն պարետատան ցուցումները: Քաղաքացիների հարցին ի պատասխան՝ վարչապետը ասել է, որ արտակարգ դրությունը երկարաձգվելու է, բայց սահմանափակումները՝ ոչ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP