TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվին փոխանցվել է 1,088,681,654,9 դրամ

20:59 14.05.2020

COVID-19, տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 14.05.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,088,681,654,9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4225։  

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է էլ․հարցաթերթիկի միջոցով գրանցված և հնարավոր չվերթի սպասող քաղաքացիների ցուցակը

20:19 14.05.2020

Նոր տվյալները՝ 2291 համարից։ ⤵️ Ներկայացնում ենք ս/թ․ ապրիլի 1-ից սկսած դեսպանության [email protected] և էլ․հարցաթերթիկի միջոցով գրանցված և հնարավոր չվերթի սպասող քաղաքացիների ցուցակը։ Մինչև 2192 համարը գրանցվածների տվյալները՝ հղումով: Նշենք, որ դեսպանությանը դիմած մյուս քաղաքացիների հարցումներն ուսումնասիրման և մշակման փուլում են։

̰
«Դոմոդեդովո»-ից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը կիրականացնի մայիսի 15-ին

20:08 14.05.2020

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին (ժամը՝ 15։40-ին)։ «Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ 342-ից 463 համարի ներքո դեսպանությունում հերթագրված քաղաքացիները: Ցուցակը հղումով՝ shorturl.at/mrC05։ Հերթագրված քաղաքացիներին նշյալ չվերթի համար տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած): […]

̰
Երևանի Կենտրոնում 24 ժամ ջուր չի լինի

19:56 14.05.2020

Գառնի-Երևան ջրատարի վթարով պայմանավորված, մայրաքաղաքի այլ տարածքների հետ ս.թ. մայիսի 14-ին` ժամը 20.00-ից մինչև մայիսի 15-ը ժամը 20.00-ն, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Աբովյան, Իսահակյան, Կորյուն, Բայրոն, Մոսկովյան փողոցների և Սայաթ-Նովա 1-15, Թումանյան 1-6, Բաղրամյան 1-2, Մաշտոցի 10-60, Նալբանդյան 1-130, Թումանյան 37, 39 և Սարյան 1 համարների ջրամատակարարումը: 

̰
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են ԼՂ խաղաղ գործընթացին

19:53 14.05.2020

Մայիսի 14-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ կատարեցին ԼՂ խաղաղ գործընթացին: Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների […]

̰
Մեր բոլորի վարքագծի մասին․ Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում է

19:43 14.05.2020

Մեր բոլորի վարքագծի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերին կից գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2586334504965098/

̰
Բացահայտվել է Աբովյանում կատարված կողոպուտի դեպքը

19:25 14.05.2020

2020 թվականի մայիսի 7-ին քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մայիսի 7-ին` ժամը 21:50-ի սահմաններում, անհայտ անձն ապօրինի մուտք է գործել իրեն պատկանող Աբովյան քաղաքում գտնվող բնակարան և գաղտնի հափշտակել ոսկյա զարդեր՝ պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ (կողոպուտ) […]

̰
Քաղաքացու կողմից հիշատակված քննիչի գործողություններին գնահատական տալու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն

19:17 14.05.2020

Նելլի Միքայելյանի hաղորդման հիման վրա՝ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող բնակարանի՝ Ն. Միքայելյանի ժառանգության մասնաբաժինը խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվում է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով […]

̰
Ծանր բան է կատարվել. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Ազգային գրադարանի հրդեհի մասին

19:13 14.05.2020

Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները, բազմաթիվ անկախ հետազոտողներ, գիտնականներ մայիսի 9-ից  չեն կարողանում մուտք գործել Հայաստանի Ազգային գրադարանի կայք, որտեղ տեղադրված են հայերեն գրքերի, պարբերական մամուլի թվային տարբերակները, Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը և այլ թվայնացված նյութեր: Այս մասին հայտնում է «Արեւելք»-ը: Մոտ երկու տասնյակ տարվա Հայաստանի գրադարանավարների մասնագիտական աշխատանքի արդյունքում ստեղծված խոշոր ծավալի էլեկտրոնային պաշարներն անհասանելի […]

̰
Արարատ Միրզոյանը Վոլոդինի հետ քննարկել է ՀՀ-ում և ՌԴ-ում համավարակի դեմ իրականացվող միջոցառումները

18:52 14.05.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 13-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Կողմերը շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները տեղեկություններ են փոխանակել Հայաստանում  և Ռուսաստանում համավարակի դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել քննարկումները […]

̰
Բոլորը գիտեն, որ ես չեմ միջամտել. Արա Բաբլոյան

18:47 14.05.2020

«Ինձ համար անհասկանալի է մեղադրանքը, քանի որ երբեք չեմ խախտել օրենքն ու Սահմանադրությունը: Որպես ԱԺ նախագահ՝ ես իմացել եմ, որ պետք է ապահովեմ ԱԺ բնականոն աշխատանքը: Դրա համար գոյություն ունի 650 հոգանոց աշխատակազմ, որին պետությունը վճարում է աշխատավարձ, և այդ աշխատակազմը պատրաստում է փաստաթղթեր, որոնց հիման վրա աշխատում են պատգամավորները: Ես ստացել եմ փաստաթուղթ Գագիկ […]

̰
Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ավտոճանապարհին ընթացիկ նորոգման աշխատանքներ են տարվում

18:35 14.05.2020

Ձյան հալվելուց հետո ճանապարհի մեծ ու փոքր բազմաթիվ փոսերը նորից բացվել են ու ավելի խորացել: Խոսքը Գյումրի-Բավրա միջպետական նշանակության մայրուղու մասին է, որի քայքայմանը նպաստում է նաև ծանր բեռնատարների երթևեկությունը: Գյումրի-Բավրա միջպետական  մայրուղու 30,7 կմ երկարության հատվածում ճանապարհի պահպանման աշխատանքներ են սկսվել: «Աշոցքի ճանշին» ընկերության տնօրեն Մարսել Կարապետյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 23 մեքենա

18:34 14.05.2020

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայիսի 13-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 23 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, […]

̰
Փրկարարները շանը դուրս են բերել առվակից

18:10 14.05.2020

Մայիսի 14-ին՝ ժամը 14:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Թարգմանչաց փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող առվակը շուն է ընկել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները շանը դուրս են բերել առվակից և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Դիմակներ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր է լինելու ոլորտի գործարկմանը զուգընթաց

18:03 14.05.2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դիմակներ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր է լինելու ոլորտի գործարկմանը զուգընթաց՝ մայիսի 18-ից։

̰
Դեսպան Հրաչյա Փոլադյանն ընդունել է ՀՀ քաղաքացիություն ստացած Խաչատուրյան ընտանիքին

17:45 14.05.2020

Մայիսի 14-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ընդունել է Խաչատուրեան ընտանիքի անդամներին և Անի Խըժտրյանին, որոնց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին հայտնում են Իրաքում ՀՀ դեսպանությունից. «Երդման արարողությունից հետո նրանց հանդիսավոր կերպով հանձնվեցին Հայաստանի քաղաքացիության անձնագրերը։ Ջերմորեն շնորհավորում ենք մեր սիրելի հայրենակիցներին և ՀՀ նոր քաղաքացիներին՝ մաղթելով ուժ, եռանդ […]

̰
Մեկնարկեց Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դեմ հարուցված գործի քննությունը

17:35 14.05.2020

Ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր սկսվել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք՝ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները անզգուշությամբ չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ: Իսկ Արսեն Բաբայանին […]

̰
Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է. Արսեն Թորոսյան

17:31 14.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը մեկուսացվել էր, քանի որ նախարարությունում կորոնավիրուսի դեպք էր հաստատվել, ֆեյսբուքյան էջում նշել է. «Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»: Նախարարը գրառմանը կից նշել է #ԱռողջԵղեք #ՊահպանեքԿանոնները #ԿանխեքՏարածումը հեշթեգերը:

̰
Պարետի նոր գործառույթների և կորոնավիրուսով վարակվածների առողջական վիճակի մասին խոսել են ՀՀ արդարադատության նախարարն ու առողջապահության փոխնախարարը

17:30 14.05.2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության մամուլի կենտրոնում պարզաբանել է, թե ինչու է երկարաձգվում արտակարգ դրությունը: Ըստ նախարարի՝ այն գործիքակազմը, որ անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, հնարավոր է միայն արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում: Իսկ առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է, թե ինչպիսին է կորոնավիրուսով վարակվածների առողջական վիճակը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դառնանք անտարբե՞ր, թե՞ հաճույք ստանանք «հարիֆ» լինելուց. Վարազդատ Կարապետյան

17:25 14.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ փողոցում մի տարեց կնոջ հանդիպեցի։ Դեղի տուփ կար ձեռքին, տանջահար դեմքով ու տարիների հոգսից, բեռից կքված էր։ Դեղի համար գումար խնդրեց։ Պատմեց, որ տղան արտերկրում մահացել է, ինքը վարձով է ապրում և միայն կենսաթոշակի հույսին է։ Ծանր, ծանր տեսարան էր, սև ու […]

̰
Բացահայտվել է Աբովյան քաղաքում կատարված կողոպուտի դեպքը

17:06 14.05.2020

2020 թվականի մայիսի 7-ին քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մայիսի 7-ին` ժամը 21:50-ի սահմաններում, անհայտ անձն ապօրինի մուտք է գործել իրեն պատկանող Աբովյան քաղաքում գտնվող բնակարան և գաղտնի հափշտակել ոսկյա զարդեր՝ պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ (կողոպուտ) […]

̰
Մարշալ Բաբաջանյան – Աշխաբադի փողոցների խաչմերուկը կահավորվել է լուսացույցային օբյեկտով

17:04 14.05.2020

Ճանապարհային երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան – Աշխաբադի փողոցների խաչմերուկը կահավորվել է լուսացույցային օբյեկտով, որը ներկայումս աշխատում է դեղին թարթող աշխատանքային ռեժիմով: 2020թ. մայիսի 18-ից լուսացույցային օբյեկտը կգործարկվի լիարժեք աշխատանքային ռեժիմով: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից։

̰
Տարածքային ստորաբաժանումներ մուտքը՝ միայն դիմակներով. ՀՀ ոստիկանություն

16:57 14.05.2020

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ից ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումներում, առանց նախնական գրանցման, սովորական ընթացակարգով կիրականացվեն բոլոր գործառույթները: Տարածքային ստորաբաժանումներ մուտքը միայն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով:

̰
Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի նախագծի իրականացումն ազգային միասնականության մթնոլորտ է ստեղծելու. Արմեն Սարգսյան

16:50 14.05.2020

Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի ստեղծման ծրագիրն է այսօր քննարկվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ նախագահի նստավայրում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը: Օրերս նախագահ Սարգսյանը ներկայացրել էր Ծիծեռնակաբերդի այգու […]

̰
Ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կունենա հետևանքներ. ՀՀ ՊՆ զգուշացումը՝ Ադրբեջանին

16:42 14.05.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, ս.թ. մայիսի 18-22-ը Ադրբեջանում անցկացվելու է օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն: Հատկանշական է, որ զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ […]

̰
Ովքե՞ր են պետական օժանդակության 18-րդ ծրագրի շահառուները

16:37 14.05.2020

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 18-րդ միջոցառման շահառու են հանդիսանում այն տնտեսվարողները, որոնք՝ 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը ունեցել են 2-ից մինչև 100 աշխատակից և նույն ժամանակահատվածում նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5%։ Այս միջոցառման շրջանակներում պայմաններին բավարարող […]

̰
Ինչո՞ւ է ազատման դիմում գրել Սմբատ Գոգյանը

16:33 14.05.2020

ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում գրած Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր որոշման պատճառներին. «ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումս ունի երեք շերտ․ 1․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետների տարբերության, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ […]

̰
Մայիսի 25-ից հանրային և՛ փակ, և՛ բաց վայրերում դիմակներ կրելը պարտադիր կլինի․ Ավինյան

16:27 14.05.2020

Առաջիկայում տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների վերաբացվելուց հետո՝ մայիսի 25-ից հանրային և՛ փակ, և՛ բաց վայրերում դիմակներ կրելը պարտադիր կլինի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ կանոնները խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից։ Ավինյանը բացատրեց՝ քանի որ շատ տնտեսական ձևեր վերաբացվելու են, անհրաժեշտ է ավելի լուրջ հետևել կանոններին վարակի տարածումը նորմայի […]

̰
Ոստիկանները բացահայտել են Չարբախում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանությունը

16:21 14.05.2020

Մայիսի 12-ին՝ կեսգիշերին մոտ, ոստիկանության Շենգավիթի բաժնում կրակոցների վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Շիրակի փողոցի բնակիչներից մեկն ահազանգել էր 1-02 և հայտնել, որ տարածքում ծեծկռտուք է, հնչում են կրակոցներ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից, Շենգավիթի բաժնից ու Չարբախի բաժանմունքից դեպքի վայր մեկնեցին օպերատիվ խմբեր: Համատեղ միջոցառումներով քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները գտան դեպքի վայրը։ Շիրակի փողոցի 1-ին նրբանցքի […]

̰
Հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի բնակչի տունը. հարուցվել է քրեական գործ

16:12 14.05.2020

2020 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը մարտական հենակետերից, ազգային, ռասայական կամ կրոնական շարժառիթով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի տների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով: Արձակված կրակոցներից վնասվել են […]

̰
BACK_TO_TOP