TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԶՈՒ-երում պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական դատախազության գործունեությամբ 2020թ. առաջին եռամսյակում հայտնաբերվել է պետությանը պատճառված 480 մլն դրամի վնաս

16:09 14.05.2020

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում ինչպես 2020թ․ առաջին եռամսյակի ընթացքում իրականացված, այնպես էլ նախորդ ժամանակահատվածներում ձեռնարկված և 2020թ․ առաջին եռամսյակի ընթացքում ավարտված աշխատանքների արդյունքները։ Նշված ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է 119 ուսումնասիրություն, որը 41-ով կամ 52%-ով գերազանցում է նախորդ […]

̰
Հանրային տրանսպորտը ամբողջությամբ կգործարկվի մայիսի 18-ից․ Ավինյան

16:05 14.05.2020

Ազգային ժողովում պարետատան առաջիկա անելիքները ներկայացնելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հանրային տրանսպորտը լիարժեք վերագործարկվելու է մայիսի 18-ին։ Նույն օրը վերաբացվելու են նաև առևտրի կենտրոններն ու հանրային սննդի կետերը՝ փակ հատվածներում։ Նույն ընթացքում բացվելու են նաև մարզասրահները, պատմամշակութային բացօթյա վայրերը և այլ գործունեության տեսակներ։ Ավելին, այդ օրը, ըստ Ավինյանի, բացվելու են նաև նախակրթարանները՝ աշխատող ծնողների […]

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, ապաքինվել` 18 մարդ

15:56 14.05.2020

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, ապաքինվել` 18 մարդ: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 214 դեպք, որից առողջացել են 64 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

̰
Ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը. Փաշինյան

15:50 14.05.2020

Ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կից տեսանյութ հրապարակել։

̰
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

15:31 14.05.2020

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Սմբատ Գոգյանը: «Արժեքների հակացուցումներ կային»,- նշեց Սմբատ Գոգյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ազատման դիմում գրելու պատճառը որն է: Նա տեղեկացրեց, որ իր գործունեությունը շարունակելու է ծավալել կրթության ու գիտության ոլորտում: Գոգյանը ԲՈԿ նախագահ նշանակվել էր 2018թ. հունիսի 12-ին:

̰
ՀՀ ՊԵԿ նախագահը Իրանի մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկել է Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետին վերաբերող մի շարք հարցեր

15:14 14.05.2020

Մայիսի 13-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը տեսակոնֆերանսի միջոցով ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել, պահպանելով առողջապահական բոլոր նորմերը, վերացնել սահմանային անցակետի աշխատանքներում առկա խոչընդոտները և հնարավորինս կարճ […]

̰
ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է՝ գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում․ հայտարարություն

15:01 14.05.2020

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է՝ գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։ Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։ Դեսպանատան դիվանագետները մայիսի 12-ին եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են […]

̰
«Մենք պետք է շարունակենք ապակենտրոն պայքարի տրամաբանությունը՝ այս ոլորտում պատասխանատվություն պատվիրակելով նաև յուրաքանչյուր քաղաքացու». Փաշինյան

14:57 14.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին և արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման անհրաժեշտության հարցին։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Հարգելի գործընկերներ, երեկ մենք կրկին արձանագրել ենք կորոնավիրուսի նոր, 100-ից ավելի դեպք՝ 142 դեպք։ Մենք վերջին շրջանում […]

̰
Կորոնավիրուսով վարակված դատապարտյալ կամ կալանավորված անձ չկա. Բադասյան

14:39 14.05.2020

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խոսել է քրեակատարողական հիմնարկներին առնչվող կարգավորումների մասին: Այսպես, մեկ անձի կողմից մեկ շաբաթվա ընթացքում մեկ հանձնուք կթույլատրվի փոխանցել դատապարտյալին: Բադասյանի խոսքերով՝ քրեակատարողական ծառայողների շրջանում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, սակայն կորոնավիրուսով վարակված դատապարտյալ կամ կալանավորված անձ չկա: «Այս իրավիճակը դժվար թե երկար […]

̰
Ոստիկանները պարզել են իրանցի երեխաների գտնվելու վայրը

14:33 14.05.2020

Ապրիլի 7-ին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ից ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն գրություն էր ստացվել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից, որպես անհայտ կորած, միջազգային հետախուզում է իրականացվում ԻԻՀ 13 և 5 տարեկան երկու քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանության ՀԱԱ գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխաներն իրենց […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանատան պարզաբանումը՝ Վերին Լարսից ՀՀ քաղաքացիների դուրսբերման մասին

14:31 14.05.2020

Մամուլում այսօր տեղեկություն տարածվեց, որ վրացի սահմանապահները գիշերվա ժամը 2-ին գործողություններ են սկսել իրականացնել՝ ստիպելով Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին հեռանալ տարածքից։ Ըստ լրատվականի՝ քաղաքացիները փորձել են կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, սակայն լիազոր մարմինը որևէ գործողություն չի ձեռնարկել։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Հարություն Հայրապետյանի հետ […]

̰
Նուբարաշենի գերեզմանատան հարակից տարածքում ական է հայտնաբերվել. SHANTNEWS-ը մանրամասներ է հայտնում

13:57 14.05.2020

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում այսօր` ժամը 11:43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը նույնպես դեպքի վայրում է: Մեր թղթակիցը հայտնում է, որ Նուբարաշենի գերեզմանոցի հարակից տարածքում հովվի որդին՝ Սամվել Սնջոյանը, […]

̰
Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

13:51 14.05.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը: «ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները եղել են բացասական: Նախարարությունում կան հաստատված դեպքեր, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, նախարար Պապիկյանը և նախարարության այլ աշխատակիցներ ցուցում են […]

̰
Ինչո՞ւ են վրացի «օրենքով գողերը» դատի տվել Վրաստանի նախագահին

13:34 14.05.2020

Սկանդալի կենտրոնում է հայտնվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նրան դատի են տվել: Զարմանալի է, որ հայցվորները «օրենքով գողեր» են: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Շինընկերությունները թող պատրաստվեն, աշխատող հավաքեն՝ 100 մրցույթ է լինելու․ Փաշինյան

13:22 14.05.2020

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ բյուջեում վերաբաշխում արվեց միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների նորոգման աշխատանքները կատարելու համար։ Այդ ծրագիրը վերաբերում է 185 կիլոմետր ճանապարհի, իսկ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում նորոգվող ճանապարհները մոտ 500 կմ կլինեն։ Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Ազգային ժողովում ելույթի ժամանակ խոստացել է տարվա ընթացքում 100 կապիտալ շինարարական ծրագիր իրականացնել։ […]

̰
62-ամյա տղամարդը ձերբակալվել է 8-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով

13:10 14.05.2020

2020թ. մայիսի 4-ին՝ ժամը 15։45-ին, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2020թ. փետրվար վերջին՝ կեսօրվա ժամերին, իր ամուսնու ընկերը Երևան քաղաքի Ավան, Մարշալ Խուդյակով փողոցի տներից մեկի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2011թ. ծնված իր անչափահաս դստեր նկատմամբ։ Դեպքի առթիվ 2020թ. մայիսի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի […]

̰
Հակաճգնաժամային ծրագրերով 76 մլրդ դրամ է տրամադրվել․ Փաշինյան

13:08 14.05.2020

Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հակաճգնաժամային ծրագրերով մինչև հիմա իրականացվել է 76 միլիարդ դրամի ֆինանսավորում։ Ըստ Փաշինյանի՝ այդ ծրագրերով օգնություն է ցուցաբերվել․ 26 հազար ընկերության և կազմակերպության, 1,1 միլիոն քաղաքացու։ Վարչապետը նաև տեղեկացրեց, որ բանկերն էլ իրենց հերթին վարկային արձակուրդ են տրամադրել 460 հազար շահառուի։

̰
Այն գործիքակազմը, որ անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, հնարավոր է միայն արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում. Բադասյան

13:02 14.05.2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության մամուլի կենտրոնում պարզաբանել է, թե ինչու է երկրում երկարաձգվում արտակարգ դրությունը: Նա նշել է՝ այն գործիքակազմը, որ անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, միայն հնարավոր է արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում: Իսկ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է, թե վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակված քանի անձ կա և […]

̰
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. նախարարությունում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել. Aysor.am

12:49 14.05.2020

Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա նշել է, որ վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, իրականացվում են համաճարակաբանական գործողություններ։ «Նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է, թեստ է հանձնել, սպասում ենք պատասխանին», – ասել է Ալինա Նիկողոսյանը։

̰
Բոլորս՝ երեխա ունենալու․ վարչապետը կարգախոս առաջարկեց բնակարանային ծրագրի համար

12:40 14.05.2020

Երիտասարդ ընտանիքներում երեխա չունենալու հիմնական ատճառներից մեկը բնակարան չունենալն է։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հիմնավորելով նոր ծրագիրը, որով երեխա ունեցող ընտանիքների համար հիփոթեկային վարկի մարումներ կամ կանխավճարի վճարումներ են իրականացվելու։ Պաշտպանության նախարարի այն արձագանքին, որ երկրում «բում» է լինելու, վարչապետը պատասխանեց՝ «բա էդ ենք ուզում»։ Վարչապետը նաև կատակեց ու կարգախոս առաջարկեց […]

̰
Նախարար Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացված է կորոնավիրուսի պատճառով

12:38 14.05.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ նույն պատճառով նախարար Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացված է։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ես չէի կարող մեր հասարակության անդամների մեծ մասին վիրավորել. Թունյանը՝ շահարկումների տեղիք տված իր հայտարարությունների մասին

12:30 14.05.2020

Այսօր ԱԺ-ում «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձել է իր՝ վերջին օրերին արած ու շահարկումների տեղիք տված հայտարարություններին: «Բանկային գաղտնիքի մասին է հիմնական ասելիքս, երբ վարչապետը հայտարարեց, որ 9-րդ ծրագրով կառավարության, որով պետք է աջակցություն ստանան խոցելի խմբերը, աջակցություն են ստացել մարդիկ, որոնք իրենց բանկային հաշիվների վրա ունեին 20 մլն դրամից ու 1 մլրդ-ից […]

̰
Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական

12:17 14.05.2020

Մայիսի 14-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

̰
Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք

12:11 14.05.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 409 հաստատված դեպքեր, որից առողջացել են 184 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: Առո՛ղջ եղեք»:

̰
Ի՞նչ է ենթադրում ՃՈ ծածուկ ծառայության իրականացումը. պարզաբանում

12:07 14.05.2020

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ծածուկ ծառայություն իրականացնելու հայտարարության վերաբերյալ: «Օրեր առաջ հայտարարություն էր տարածվել, որ ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է նաև ծածուկ ծառայություն, ինչը ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։ Հայտարարությունը հասարակության որոշ շրջանակներում և համացանցում անհարկի շահարկումների տեղիք է տվել և […]

̰
Հրաչյա Հակոբյանը դիմել է դատարան՝ իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման համար

12:00 14.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի՜ հայրենակիցներ, ինչպես ենթադրում եմ, շատերդ գիտեք, որ վերջերս սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից ստահոդ լուրեր են տարածվում, որ ես մաքսանենգ ճանապարհով Ռուսաստանի Դաշնություն ծխախոտ եմ տեղափոխել։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել և պաշտոնապես հայտարարել, որ նշված լուրերը մտացածին են և […]

̰
Մարտունիում «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա

11:55 14.05.2020

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում անհայտ անձինք «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա, շրջել դարպասի մի հատվածը, իսկ պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» և այլ բառեր։ Panorama.am-ի հետ զրույցում վարակակիր քաղաքացիների հարևաններն ասել են, որ առավոտյան նկատել են գրվածը, զանգել ոստիկանություն, իսկ իրենք շտապել են ջնջել պատերին գրվածները։ «Էդ մարդիկ 14 օրից գալու են, ասենք՝ էս […]

̰
Բասեն գյուղում անասնագոմի փլուզման հետևանքով անասուններ են սատկել

11:53 14.05.2020

Մայիսի 14-ի վաղ առավոտյան փլուզում է տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն գյուղում։ Փլվել է գյուղի տնտեսություններից մեկի անասնագոմը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am թղթակիցը: Գյուղի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը մեր թղթակցին հայտնել է, որ անասնագոմը պատկանում է Լյուբա Խաչատրյանին, ով միայնակ է ապրում և 12 գլուխ անասուն է պահում: Դեպքի պահին կինն անասնագոմում […]

̰
«Արզնի 1-Երևան» ջրատարը վթարվել է․ Երևանի 3 վարչական շրջանում սպասվում է ջրանջատում

11:31 14.05.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հողի սահքով պայմանավորված՝ վթարվել է «Արզնի 1-Երևան» մայրուղային ջրատարը, որի պատճառով ս.թ. մայիսի 14-ին՝ ժամը 12:00-ից մինչև մայիսի 15-ը՝ ժամը 12.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Արաբկիր վարչական շրջան՝ Գրիբայեդով, Նաիրի Զարյան 15-19 հասցեները իրենց կոտորակներով, Կոմիտաս 12, 14, 16, 18, 20, 22-50 հասցեները իրենց կոտորակներով, Արամ Խաչատրյան նրբանցք, Արամ խաչատրյան 29-33 հասցեները, Վ․Փափազյան 1-17, 17/1, 22, 22/1, […]

̰
10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ․ Գագիկ Սուրենյան

10:57 14.05.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք??»

̰
BACK_TO_TOP