16:24 13.05.2020
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական առաջին նիստը հետաձգվել է հայցվոր կողմի բացակայության պատճառով: Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը՝ Գևորգ Գյոզալյանը, պնդել է, որ այսկերպ հայցվոր կողմը մտադիր է անհարկի ձգձգել դատական պրոցեսը: Դատավորն էլ նշել է՝ հաշվի առնելով, որ այսօր առաջին նախնական նիստն է, պետք է հետաձգել այն և հնարավորություն տալ […]
16:15 13.05.2020
Հրատապ որոշում Լիբանանում: Կառավարությունը չորս օրով ամբողջապես փակում է երկիրը: Հայտարարվել է պարետային ժամ: Թեմայի շուրջ է քննարկումը Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:09 13.05.2020
Իտալիայի հանրային հեռարձակող ընկերությունը՝ Rai-Radiotelevisione Italiana ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի և երկրի տեխնոլոգիական զարգացման հեռանկարների մասին՝ նշելով, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը, որի սահմանների մեծ մասը փակ են, փորձում է զարգանալ թվային միջավայրում: «Մենք ուղևորվեցինք մի երկիր, որին Խորհրդային միությունը վստահել էր տեղեկատվական ոլորտի հետազոտությունները: Հայաստանը նախագահ է ընտրել մի մարդու, որը գիտնական է, գործարար […]
16:06 13.05.2020
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, արժևորման, հասարակության մեջ դրա տեղի ու դերի կարևորման, ճանաչելիության մեծացման և հանրահռչակման նպատակով 2015 թ. ստեղծվել և ներկայում գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջը: Կայքէջի միջոցով համապարփակ տեղեկատվություն է տրվում ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արդի զարգացումների վերաբերյալ՝ նյութեր […]
15:54 13.05.2020
2020 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 23:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում վիճաբանություն է և կրակոցներ են արձակվում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մայիսի 12-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բակում, մի խումբ անձանց միջև, տեղի է ունեցել […]
15:49 13.05.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության որակի ապահովում» ծրագրի «Ֆինանսական գրագիտության, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական կրթության վերաբերյալ հեռուստահաղորդաշարերի, սոցիալական հոլովակների և կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի պատրաստում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ Կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պատրաստում և տարածում Հեռուստաֆիլմերի պատրաստում և տարածում Հեռուստահաղորդաշարերի պատրաստում և տարածում Դրամաշնորհը տրամադրվում է համաձայն Հայաստանի Հանրապետության […]
15:45 13.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում է պաշտպանական ոլորտի բարեփոխումների մասին։ «Իմ խոսքը Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստին»,- կից գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/738142903589002/
15:38 13.05.2020
Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է ավագ սպա, լեյտենանտ Հ.Հ.-ն: Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների […]
15:32 13.05.2020
Վարչական դատարանում այսօր` մայիսի 13-ին, սկսվել ու անմիջապես հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Քրեակատարողական հիմնարկի գործով դատական առաջին նիստը, որը վարել է դատավոր Ռաֆիկ Խանդանյանը: Դատական այս գործով պահանջում են դադարեցնել Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը մինչև կորոնավիրուսով պայմանավորված համավարակի տարածման վտանգի ամբողջական վերացումը՝ առնվազն մինչև ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ կիրառված տեղաշարժի սահմանափակման դադարեցումը, նշվածն […]
15:31 13.05.2020
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և ՊԵԿ ծառայողների հետ համատեղ մաքսային հսկողության գոտում զննման ենթարկեցին ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանին։ Հայտնաբերվեց հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրոնային սիգարետի ծխամորճի 50 գլանակ։ Նշանակվել են փորձաքննություններ։ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ […]
15:17 13.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը: Իր խոսքերով վարչապետը նշել է, որ այսօր, ըստ էության, հայտարարվում է հանձնախմբի աշխատանքների մեկնարկը: «Ինչո՞ւ էր անհրաժեշտ նման հանձնախմբի ստեղծումը. մի քանի անգամ ասել եմ, հիմա ևս ուզում եմ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունում բանակը, […]
15:03 13.05.2020
«Մեկ տարի առաջ վարչապետը կոշտ քննադատություն հնչեցրեց դատական համակարգի հասցեին, մեկ տարի անց նույն դատական համակարգն է, որտեղ հեղափոխություն չի մտել, իշխանությունն ինչպես է կյանքի կոչելու ապօրինի գույքի բռնագանձման ծրագիրը»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ լրագրողներն այսպիսի հարցով դիմեցին իմքայլական պատգամավորներին: Պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ կա համատեքստ՝ ստեղծել քաոսի տպավորություն, բռնության մթնոլորտ: «Այո, մենք բազմիցս […]
14:46 13.05.2020
ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և մայիսի 12-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 20 քրեական գործ: Դրանք վերաբերում են, մասնավորապես, մարզի Կապան համայնքին, […]
14:17 13.05.2020
Փաշինյանը շրջում է քաղաքում` քաղաքացիներին կոչ անելով դիմակներ կրել: Նա ասաց, որ արտակարգ դրությունը երկարաձգվելու է, սակայն սահմանափակումները՝ ոչ: «Արտակարգ դրությունը հետևյալի համար է. այս փուլում, Աստված չանի, կոնկրետ բնակավայր փակելու անհրաժեշտություն լինի, կարողանանք փակել, որովհետև առանց արտակարգ դրության չենք կարող: Մեր պլանն է արտակարգ դրությունը երկարացնել, սակայն սահմանափակումներ չկիրառել»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանը, անդրադառնալով փողոցում […]
14:16 13.05.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, ինչպես նաև հրավիրվել եմ ՀՔԾ՝ բացատրություն տալու»: Մարուքյանը ՀՔԾ է հրավիրվել՝ կապված մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետ: Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ:
14:15 13.05.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հակադարձելու համար ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ իր հասցեին ուղղված մեղադրանքներին: «Խոստացված տեսանյութը` մեզ վերագրվող սուտը հերքելու մասին»,- տեսանյութին կից գրել է նա: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը վիճեցին:
14:04 13.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայցի է դուրս եկել՝ տեսնելու համար արդյոք քաղաքացիները պահպանո՞ւմ են սոցիալական հեռավորությունը, կրո՞ւմ են պաշտպանիչ միջոցներ: «Կորոնավիրուսի ընթացքում կարող ենք չնկարվել, ձեռքով չբարևել, շատ մոտ չկանգնել»,- ասաց նա: Վարչապետը նաև նշեց՝ արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չկա: Մանրամասները՝ տեսանյութում:
14:02 13.05.2020
ԱԺ-ում լրագրողները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին հարցրին, թե ինչպես են գնահատում խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը: Գևորգ Պետրոսյանը արձագանքել է. «Շատ լուրջ խնդիրներ կան, մենք ընկել ենք, խորհրդարանական ծեծուջարդի վերլուծությամբ ենք զբաղված, ի՞նչ է նշանակում՝ դատապարտել եք, գնահատական չեք տվել, դատապարտումը հենց գնահատականն է: Սրանից ավելի հո չե՞նք ընկնելու մեղավորներ մատնանշենք՝ ո՞վ ում հետևից խփեց, դեմից […]
14:00 13.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Հանրապետության հրապարակի այգում: Նա զրուցում է քաղաքացիների հետ: Փաշինյանը, տեսնելով առանց դիմակի քաղաքացիների խմբի, հետաքրքրվեց, թե ինչու դիմակներ չեն կրում: Նա կոչ արեց հետևել իրենց, հարազատների, ընկերների, տարիքով մարդկանց առողջությանը: «Աստված չանի վիրուս լինի, բոլորդ վարակվում եք և վարակում ձեր ընտանիքի անդամներին,- ասաց Փաշինյանը, – Մինչև չեն վարակվում, ասում […]
14:00 13.05.2020
Կենտրոնական բանկի մոտ այսօր շարունակվել է բողոքի ակցիան, մի խումբ քաղաքացիներ դժգոհել են վարկային կազմակերպություններից, քանի որ համոզված են, թե դրանք անհիմն բարձրացրել են վարկերի տոկոսները: Ակցիայի մասնակիցներից մեկին ոստիկանությունն ուղեկցել է բաժին: Մանրամասները՝ տեսանյութում:
13:44 13.05.2020
Մայիսի 13-ին՝ ժամը 13։25-ին, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին՝ ժամը 10:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. լճում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար […]
13:40 13.05.2020
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տեղի ունեցած դեպքերը։ Նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքը։ Նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ որոշման նախագծի ընդունումը կապահովի հակառակորդի գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների պատշաճ սոցիալական պաշտպանվածության գործընթացը: Նախագծի ընդունման արդյունքում, հաշվի առնելով նաև, որ […]
13:35 13.05.2020
Բելգիայի հայ համայնքի ակտիվ գործիչ Յանիկ Քալանթարյանը Վրաստանում դիվանագիտական բարձր պաշտոնի է նշանակվել: Ազգությամբ հայ օտարերկրացին պատմության մեջ առաջին անգամ է ԱԳ նախարարության համակարգում պաշտոն ստանում: Ի՞նչ նշանակում է ստացել մեր հայրենակիցը: Այս և այլ հարցերի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
13:12 13.05.2020
Երևանում ԱՄՆ դեսպանատունն ուրախությամբ արձանագրում է, որ ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, որպիսին այս զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել։ «USAID Armenia-ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար»,- […]
13:02 13.05.2020
ԱԺ միջանցքում այսօր բանավեճի էին բռնվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Սիմոնյանը Մարուքյանին ցույց էր տալիս ֆեյսբուքյան էջում՝ «Ելք» դաշինքի խմբում արված մի գրառում, ապա խոստանում այն հրապարակային դարձնել: «Ահա այն խնդրանքը, որով ես դիմում էի «Ելք» խմբի անդամներին, որ իրենք դուրս գան փողոց և կանգնեն մեր կողքին, իրենք […]
12:53 13.05.2020
Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը ի՞նչ քաղաքական դրդապատճառներ ուներ, բռնության կիրառումը սադրանքի հետևա՞նք էր. հարցերն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողներն ուղղել են 3 խմբակցություններին: Մանրամասները՝ տեսանյութում:
12:41 13.05.2020
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 12-ին, ժամը 22.50-ին, Բազումի բաժին է ներկայացել 34-ամյա Մանվել Հ.-ն, որը 2020 թ. մարտի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, […]
12:21 13.05.2020
ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ կատարվել է տույժերի վերահաշվարկ: «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04%-ի չափով՝ 0․075%-ի փոխարեն։ Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը: Տույժերի հաշվարկը նոր տոկոսադրույքով […]
12:13 13.05.2020
Մայիսի 13-ին, ժամը 08:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իոսիֆյան փողոցի տներից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ հրշեջ ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։06-ին, մարվել՝ 09։13-ին։ Խոհանոցի գույքն ամբողջությամբ այրվել է։
12:09 13.05.2020
Վերջին երկու օրում Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը 58 է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում, նրանցից 58-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 25 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 6 դեպք: Հիվանդության անախտանիշ […]