Կարանտինից դուրս եկած Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

Կարանտինից դուրս եկած Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել

17:05 12.05.2020

Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց աշխատավարձերի հարյուր տոկոսանոց վճարում: Բանն այն է, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով առողջության կենտրոնի բուժաշխատողների մի մասին տեղափոխել էին բուժման՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մյուսներին հրահանգել ինքնամեկուսանալ. բուժհաստատության աշխատանքը կասեցվել էր:

Երկուշաբթի օրվանից աշխատանքի վերադարձած բուժաշխատողները տեղեկացել են, որ իրենց հարկադիր պարապուրդի դիմաց ապրիլ ամսվա աշխատավարձը վճարելու են 80 տոկոսով, ինչպես վճարում են անաշխատունակության թերթիկով:

«Աշխատանքի վերադառնալ մեզ թույլ չէին տալիս, մենք մեկուսացումից առաջ և հետո երկու անգամ թեստ ենք հանձնել, պատասխանները եղել են բացասական, մարզպետարանի առողջապահության վարչությունից պահանջում էին, որ հանձնենք նաև երրորդ թեստը, բայց մենք բոյկոտեցինք: Օրենքը լավ գիտեինք, որ պետք է երկու թեստ հանձնենք: Վարչությունից ասում էին, որ մինչև երրորդ թեստը չհանձնեք, աշխատանքի չգաք, նախարարի հրամանն է, բայց մեզ գրավոր ոչ մի փաստաթուղթ ցույց չէին տալիս, միայն բանավոր էր ամեն ինչ: Ինքնամեկուսացման մեջ գտնվող բոլոր աշխատակիցներս չհանձնեցինք, որովհետև եթե երկու թեստավորման արդյունքները բացասական են, մենք իրավունք ունենք անցնելու աշխատանքի ու եկանք աշխատանքի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Մարալիսկի առողջության կենտրոնի ընտանեկան բուժքույր Աննա Այվազյանը:

«Երկրում ինֆեկցիոն համաճարակային իրավիճակ էր, բայց մեր բուժաշխատողները ոչ մի բանով պաշտպանված չէին՝ ո՛չ ձեռնոցներ ունեինք, ո՛չ ախտահանիչներ, աշխատում էինք ամբողջ օրը, ժողովուրդը տագնապի մեջ դիմում էր պոլիկլինիկա, ու մենք առանց պաշտպանվելու սպասարկում էինք բնակիչներին»,- ասել է Մարալիկի առողջության կենտրոնի լաբորանտ Արմինե Այվազյանը:


Առողջության կենտրոնի բուժաշխատողների խոսքերով՝ մեկուսացումից հետո իրենց կամքով եկել են աշխատանքի, չնայած այն բանին, որ բժիշկներից ու բուժաշխատողներից մի քանիսը դեռ բուժում է ստանում ինֆեկցիոն հիվանդանոցում:

«Մեր  տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարին խնդրել են, որ գար աշխատանքի ու հիմնարկը գցեր կարգի, եկանք, բացեցինք բուժհաստատությունը, ախտահանեցինք, մեզ տրամադրվել են արտահագուստ ու ախտահանիչ միջոցներ, մյուս մուտքերի դռները փակել ենք, հիմա գործում է միայն մեկ մուտք: Բնակիչները մեզ հետ շփումից չեն խուսափում, երեկ հերթ էր գոյացել ծննդատան դիմաց, կոնսուլտացիայի եկածները բուժզննություն էին անցնում, շաքարային դիաբետով հիվանդները առավոտյան ժամը 09.00-ից մինչև 16.30 իրենց դեղերն են ստացել: Այսօր հոգեմետ դեղեր ենք բաց թողել, շտապօգնության մեր աշխատողներն են արդեն հերթի կանգնում, Արթիկն ու Գյումրին այլևս չի սպասարկում, չորս հերթափոխով ենք աշխատում»,- ասել է Արմինե Այվազյանը:


Աշխատակիցների աշխատավարձը տրամադրվելու է 80 տոկոսով, անաշխատունակության թերթիկներ են պահանջում հաշվարկի համար, բայց թե այս պայմաններում ով և ինչպես է այդ թերթիկները տրամադրելու առողջության կենտրոնի աշխատակիցներին, հայտնի չէ:

«Առողջապահության նախարարությունն ու պարետատունը հայտարարեցին, որ պետք է կորոնավիրուսի պատճառով հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին վճարվեն աշխատավարձերը 100 տոկոսով, մենք ստանում ենք մինիմալ՝ 68000 դրամ, մենք պահանջում ենք կա՛մ ամբողջական վճարում, կա՛մ թող մեզ ցույց տան փաստաթղթային հրամանը, որ իրավունք ունեն վճարելու 80 տոկոսով»,- ասել է Մարալիկի առողջության կենտրոնի լաբորանտ Արմինե Այվազյանը:


Հիմա  աշխատանքի է վերադարձել Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Մելիքյանը, որը մինչ այս, իր դիմումի համաձայն, ազատվել էր աշխատանքից, իսկ ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը բուժում ստանալուց հետո գտնվում է մեկուսացման մեջ:

«Ես այս պահին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին փոխարինողն եմ մինչև մայիսի 14-ը, իմ հրամանը եղել է ամսի 7-ից: Քանի որ ես նախկինում աշխատում էի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ու գործին ծանոթ էի, ինձ կանչեցին, որ հիմնարկը աշխատացնեմ, մինչև ներկայիս պաշտոնակատարը գա աշխատանքի: Այս պահին աշխատակազմից աշխատանքի է եկել 51 հոգի, մյուսները գտնվում են ինֆեկցիոնում և ինքնամեկուսացման մեջ: Թե ինչից են բողոքում աշխատակիցներն ու ինչ են պահանջում, տեղյակ չեմ, զանգահարեք մարզպետարան»- SHANTNEWS.am-ին հայտնել է Վռամ Մելիքյանը:


Իսկ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարի վերադարձը պայմանավորված էր ստեղծված իրավիճակով, և նրա հետագա պաշտոնավարումը կախված կլինի ներկայիս պաշտոնակատար Անուշ Հովսեփյանի առողջական վիճակից:

«Ներկայիս պաշտոնակատարը վարակվեց կորոնավիրուսով ու բուժում էր ստանում ինֆեկցիոն հիվանդանոցում, հիմա տնային մեկուսացման մեջ է և նրան ինչ-որ մեկը պետք է փոխարիներ, կնիքը պետք է մեկին հանձնվեր: Հովսեփյան Անուշն ինքը առաջարկեց նախկին պաշտոնակատարին, որովհետև նա ծանոթ էր գործընթացին, մինչև ինքը դուրս գա աշխատանքի: Վաղը պիտի Անուշ Հովսեփյանին նմուշառում կատարենք, եթե պատասխանը եղավ բացասական, կանցնի իր պարտականությունների կատարմանը, եթե դրական, ուրեմն նոր որոշում կկայացնենք»,- ասել է Լեյլի Ասլանյանը:

Առողջության կենտրոնի աշխատանքի վերսկսամանն անդրադառնալով՝ առողջապահության բաժնի պետը նշել է, որ, որպես այդպիսին, գործունեությունը դադարեցնելու հրաման չի էլ եղել, և ժամանակավոր փակվելը պայմանավորված էր զուտ ստեղծված իրավիճակով:

«Դադարեցման մասին հրաման չի եղել: Երբ նման իրավիճակ ստեղծվեց, մարզպետը կապվեց պարետատան հետ ու հարցրեց, թե ինչ իրավական կարգավորում է նախատեսված նման դեպքերում, պատասխանեցին, որ ոչ մի իրավական կարգավորում չկա, ոչ մի որոշում չտվեցին, որ դադարեցվում է այսքան ժամանակով: Քանի որ աշխատակիցների մի մասը տնային ինքնամեկուսացումից դուրս էր եկել ապրիլի 30-ին, ևս մեկ շաբաթ էլ մեկուսացած մնաց, պետք է երրորդ անգամ թեստ հանձնեին ու հրաժարվեցին, մենք երկուշաբթի օրվանից գնացինք վերաբացման, իսկ շտապօգնությունը աշխատեց կիրակի օրվանից»,- հայտնել է առողջապահության բաժնի պետը:

Անդրադառնալով բուժաշխատողների՝ երրորդ անգամ թեստավորում անցնելու պարտադրանքին ու դա միայն բանավոր իրենց ներկայացնելու հարցին, Լեյլի Ասատրյանը հայտնել է, որ դա արվում էր զուտ իրենց ու բնակիչների անվտանգության նկատառումներից ելնելով և այդ պահանջը ներկայացվել էր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից:

Բուժաշխատողների՝ աշխատավարձերի 80 տոկոսի վճարման խնդրին անդրադառնալով՝ Լեյլի Ասլանյանը նշել է, որ դա կարգավորվում է օրենքով ու կառավարության որոշումներով, և ոչ ոք այս դեպքում ինքնագործունեությամբ չի զբաղվել:

«Ապրիլի 17-ից Մարալիկի առողջության կենտրոնի աշխատանքը դադարեցվեց, աշխատակիցների մի մասը տեղափոխվեց ինֆեկցիոն հիվանդանոց՝ բուժման, մի մասը հյուրանոցում մեկուսացվեց, իսկ կոնտակտավորներն էլ տնային ինքնամեկուսացման ենթարկվեցին: Կան իրավական կարգավորումներ, որոնք սահմանում են, թե 14 օրերի համար այս մարդկանց ինչպես պետք է վճարենք: Հիմա բոլոր բուժաշխատողներին պետք է տրվի անաշխատունակության թերթիկ, այս դեպքում դա պետք է տրամադրի   իրենց թերապևտը, քանի որ մյուս բժիշկները դեռ բուժման և մեկուսացման մեջ են, և նրանք նման դեպքում պետք է ստանան աշխատավարձի 80 տոկոսը»,- պարզաբանել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը:

Լեյլի Ասլանյանի խոսքերով՝ իրավական ակտերը եղել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի մոտ և հիմա էլ դրված են ներկայիս պաշտոնակատարի սեղանին:

Մարալիկի առողջության կենտրոնը 17 օր չի աշխատել, կատարողական չունի, բայց ՀՀ առողջապահության նախարարությունն ամբողջական ֆինանսավորումը հաստատությանը կհատկացնի: Այս ընթացքում կենտրոնին են տրամադրվել նաև ախտահանիչ միջոցներ, դիմակներ ու ձեռնոցներ, ինչը հնարավոր է եղել լուծել մարզպետարանի առողջապահության վարչության ու բարերարների հետ համագործակցության շնորհիվ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել

09:31 09.07.2025

Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել

Գվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին

09:15 09.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

09:00 09.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։  Վարորդը և ուղևորը […] ...

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

BACK_TO_TOP