16:34 11.11.2024
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Շվեդիայի Թագավորություն։ Կայացել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Սթեներգարդի հետ, որի ընթացքում քննարկվել է օրակարգային հարցերի լայն շրջանակ։
16:30 11.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ 2024թ․ նոյեմբերի 10-ին 68-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 20:10-ին, շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Աէրացիա թաղամաս, որտեղ գործող սուպերմարկետի դիմաց՝ փողոցում, հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին: Դեպքի […]
16:24 11.11.2024
Նոյեմբերի 9-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արարատյան փողոցում երկու անձի ծեծի են ենթարկում: Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մեկնել են նշված հասցե: Վիճաբանության մասնակից երիտասարդներից մեկը, որի մոտ եղել է ատրճանակի նմանվող առարկա, ոստիկաններին տեսնելով՝ գոտկատեղից գետնին է գցել այն ու դիմել փախուստի: Ոստիկանները, ապօրինի զենք կրելու և պահելու […]
16:16 11.11.2024
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի նախկին ՃՈ հենակետի մոտակայքում գտնվող տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի […]
16:11 11.11.2024
Նոյեմբերի 8-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցության և հարակից այլ ոլորտների ենթահանձնաժողովի 4-րդ նիստին: Հայկական կողմից նիստը համանախագահել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը: Նիստի ընթացքում, որին մասնակցել են իրավասու բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները, ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական վերջին զարգացումներն ու առկա վիճակը: Հայկական կողմը հանդես […]
16:06 11.11.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 11-ին Հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան՝ հրավերով Կալկաթայի եկեղեցական վարչության և Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբության հետ մեկնում են նաև գավազանակիրը և տեղի հայկական եկեղեցու կարիքներին օգտակարություն բերելու նպատակով ասեղնագործության և որմնանկարների վերականգնման մասնագետներ։
15:53 11.11.2024
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում մեծ և խոշոր մասշտաբով բարեփոխումներ են իրականացվել, հատկապես համայնքների խոշորացման հարցում։ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ հարցեր դեռևս լուծման փուլում են, և այս հարցերն անպայման պետք է ստանան պատասխաններ։ «Ուզում եմ գոհունակություն արտահայտել այն վճռականության առիթով, որը մենք […]
15:50 11.11.2024
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.45 մ (10.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 28 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի […]
15:25 11.11.2024
Սյունիքի մարզի պարեկները նոյեմբերի 10-ին ժամը 14-ի սահմաններում Մեղրի-Շվանիձոր ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ 53» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ մեքենան բարձված է մոտ 8 խմ փայտով: Մեղրիի բնակիչ 56–ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի […]
15:19 11.11.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով ներկրել չհայտարարագրված բրենդային կոսմետիկ միջոցներ, բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի յուղերի տեղափոխման դեպք, 3 դեպքով հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներ, 1415 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված կոշկեղենի ներմուծման դեպքերը կանխվել են, չհայտարարագրված բեռի ներմուծման փորձը կանխվել է, կանխվել […]
14:52 11.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառման մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհավորել բոլորին տեղական ինքնակառավարման օրվա առիթով, գոհունակություն […]
14:27 11.11.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկայումս քննարկման փուլում է գտնվում ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի 2025 թվականի քվոտայի բաշխմանը վերաբերող նախագիծը, որն ըստ էության տարածվելու է նոր` 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, թողարկված էլեկտրաշարժիչով, շարժիչային տրանսպորտային միջոցների վրա: Հաշվի առնելով […]
14:03 11.11.2024
Քննչական կոմիտեում եւ Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կանոնները սահմանված են «Քննչական կոմիտեի մասին» եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքներով: Վերոնշյալ օրենքներով, սակայն, նշված մարմինների ղեկավարներին եւ տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերի մասով հատուկ կարգավորումներ սահմանված չեն: Արդյունքում, վերջիններիս նկատմամբ տարածելի են դառնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ընդհանուր կարգավորումները, ինչը որոշ դեպքերում կարող է […]
13:50 11.11.2024
Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում մեծ և խոշոր մասշտաբով բարեփոխումներ են իրականացվել, հատկապես համայնքների խոշորացման հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում տեղի ունեցած Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ հարցեր դեռևս լուծման փուլում են, և այս հարցերն անպայման պետք է ստանան պատասխաններ։ «Ուզում եմ գոհունակություն արտահայտել […]
13:37 11.11.2024
Նոյեմբերի 11-ին, ժամը 10:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում՝ արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 316-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» […]
13:28 11.11.2024
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Դեկտեմբերին զեկույցը կմտնի փորձաքննությունների փուլ՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված: Զեկույցն ավարտված է»,–ասաց Քոչարյանը՝ […]
13:02 11.11.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 8-ից նոյեմբերի 11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 190 դեպք, որոնիցի 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերում 38, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 33, ֆիզիկական ներգործության՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, խարդախության՝ 13, անձնական ունեցվածքի […]
12:56 11.11.2024
Երևանում նոյեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի գիշերը կբարձրանա […]
12:25 11.11.2024
Բաքվում այսօր մեկնարկած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին (COP29) մասնակցելու վերջնական որոշում չկա, այսօր խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Ազատության» հարցին ի պատասխան Կոստանյանն ասաց, որ այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։ «Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է և՛ գնալ, և՛ […]
12:10 11.11.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Առաջնորդության զարգացման ծրագրի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 10-ին ընդունել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դասախոս Արկադիկ Թովմասյանը: Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը ապագա սպաների հետ […]
11:06 11.11.2024
Վարդաշենի 6-րդ փողոց 66/1 և 68ա 4-րդ կարգի վթարային շենքերում ապրում է շուրջ 180 ընտանիք: Բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով, քանի որ համայնքը համապատասխան բնակելի ֆոնդ ու ֆինանսական միջոցներ չունի, քաղաքապետարանը դիմել է կառավարության աջակցությանը՝ պետական բյուջեում համապատասխան գումար նախատեսելու առաջարկով: Նախնական հաշվարկներով կպահանջվի 3.2 մլրդ դրամ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
11:02 11.11.2024
Նոյեմբերի 1-ից հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից սահմանվել է ընթացիկ հսկողություն՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի շահագործման ընթացքում քաղաքացիների կողմից նշված ծառայությունից օգտվելու ժամանակ համապատասխան վճարն ըստ սահմանված ձևի կատարելու նպատակով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ստուգումներով արձանագրվել է, որ հիմնականում խնդիրներ են առաջանում մանրադրամի, վալիդատորների, ինչպես նաև վարորդների կողմից առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրումներ կազմակերպելու […]
10:39 11.11.2024
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում շեշտվում է առանց հանրային լայն կոնսենսուսի նախագծերը երկրորդ ընթերցման ներկայացնելուց ձեռնպահ մնալու նպատակահարմարությունը։ «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր տնտեսվարող տարբեր սուբյեկտների օժանդակությամբ մեր երկրում ապահովել […]
00:00 11.11.2024
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 22:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող ռեստորաններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական […]
23:40 10.11.2024
Նոյեմբերի 10-ին` ժամը 13:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի Մարզպետունու փողոցում այրվում է կուտակած խոտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տներից մեկի ետնամասում այրվում է պահեստավորած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։34-ին, մարվել՝ 18։23-ին։ Այրվել է […]
22:58 10.11.2024
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 22:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող ռեստորաններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական […]
20:20 10.11.2024
«Շենգավիթ» ԲԿ-ում բնական ճանապարհով 5 կգ քաշով և 55 սմ հասակով փոքրիկ է ծնվել` գեղեցկուհի Մարիան, հայտնում են ԲԿ-ից: «Մարիայի ծնունդը վստահվել է մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին: Չնայած երեխայի մեծ քաշին` հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։ Ծննդալուծումը ընթացել է հարթ և առանց բարդությունների: Մարիան երիտասարդ ընտանիքի երկրորդ բալիկն է: Երեխան ու մայրիկն արդեն տանն են […]
19:58 10.11.2024
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային գլխավոր վարչության Արմավիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքում վրաերթ է տեղի ունեցել, տուժածը տեղափոխվում է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները պարզել […]
19:39 10.11.2024
Նոյեմբերի 10-ին Միածնաէջ Մայր Տաճարում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին հյուրաբար Սուրբ Էջմիածին ժամանած Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները Մայր Աթոռին ընծայաբերեց հայոց առաջին լուսավորիչ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիր Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը սրբի մասունքով օրհնեց ներկաներին` հայցելով Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի բարեխոսությունը մեր հայրենիքի խաղաղության, […]