TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպե՞ս է Շառլ Ազնավուրի հայրն օգնել հայ զինվորներին «քննությունից» հետո

16:27 09.05.2020

«Ազնավուր» հիմնադրամի ֆեսյբուքյան էջում ֆրանսահայ շանսոնյեի հոր՝ Միշա Ազնավուրի մասին պատմություն է ներկայացվում՝ կապված Հայրենական պատերազմի ու հայ զինվորների հետ: «Երբ ֆաշիստների կողմից բռնազավթված Փարիզում դիմադրողական շարժում ծավալվեց, ֆաշիստներն էլ ավելի դաժան ու անողոք դարձան: Գեստապոն ամեն օր ավելի էր խստացնում կտտանքներն ու խուզարկումները։ Հենց այդ պայմաններում Միշա Ազնավուրը՝ Շառլի հայրը, սկսեց վտանգավոր աշխատանք տանել […]

̰
Հայրական պապս իր հերոսական ուղին անցկացրել է Ճապոնիայի դեմ մղվող մարտերում. Արսեն Թորոսյան

16:26 09.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Հայրական պապս՝ հրետանային զորքերի կրտսեր լեյտենանտ Արտաշես Սարգսի Թորոսյանը իր հերոսական ուղին անցկացրել է արևելյան ճակատում՝ Ճապոնիայի դեմ մղվող մարտերում։ Մինչև կյանքի ավարտը նա իր բոլոր թոռների, այդ թվում ինձ հետ, ամեն տարի այցելում էր Հաղթանակի զբոսայգի և պատմում մարտի դաշտում սովետական զինվորների […]

̰
Հայաստանի ղեկավար լինելը նշանակում է պատրաստ լինել անսպասելիին․ Փաշինյան

16:22 09.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Միր» միջպետական հեռուստաալիքին ու նաև պատասխանել այն հարցին, թե ինչ է նշանակում ղեկավարել Հայաստանի կառավարությունը, ինչ է նշանակում լինել երկրի ղեկավար։ Փաշինյանը մեջբերել է կորոնավիրուսային իրավիճակը։ Նա նշել է, որ կան նաև կանխատեսելի իրողություններ, ինչպես տնտեսության զարգացումը, միջազգային հարաբերությունները, ներքին քաղաքական կայունության հաստատումը և այլն։ Սակայն հիմնական շեշտը Փաշինյանը […]

̰
Նախագահին շնորհավորել են Ղազախստանի նախագահը և Նուրսուլթան Նազարբաևը

16:19 09.05.2020

Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ մեր հայրերի և պապերի հիշատակի լավագույն հարգանքի տուրքը կլինի հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը՝ հիմնված ամուր բարեկամության և փոխադարձ հարգանքի […]

̰
24 ժամով կասեցվել է 90 տնտեսվարողի գործունեությունը

16:15 09.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ ՀՀ պարետի թիվ 70 որոշմամբ՝ 24 ժամով գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել մարզերում և մայրաքաղաքում գործող 90 տնտեսվարողի հանդեպ, այդ թվում՝ դեղատներ, սուպերմակետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, խմիչքի արտադրություններ, խանութներ, տեխնիկայի վաճառք։ Սահմանափակման ենթարկված տնտեսվարողների մոտ ՀՀ պարետի որոշմամբ հաստատված նորերի խախտումներ են արձանագրվել ՀՀ […]

̰
Մայիսյան Եռատոնի օրը 10 հազար անվադողերի առաջին խմբաքանակը Գյումրիից ուղարկվեց պաշտպանական դիրքեր

16:00 09.05.2020

Մայիսյան եռատոների օրը հավաքված անվադողերի առաջին խմբաքանակը՝ 1000 տարբեր չափերի անվադողեր, Գյումրիից ուղարկվեց   սահման՝ հյուսիսարևելյան և հարավարևմտյան ուղղություններով: Նախաձեռնության հեղինակը գյումրեցի Ժորա Աբգարյանն է՝ Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը: Անվադողեր հավաքելու և Արցախի ու Հայաստանի պաշտպանական սահմաններ ուղարկելու մտահղացումը Ժորայի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ 2016 թվականին առաջին անգամ այցելեց այն դիրքը, […]

̰
Համավարակի պատճառով միջազգային հարաբերություններում բացասական լիցքեր կան․ Փաշինյան

15:51 09.05.2020

Կորոնավիրուսը ֆորս-մաժոր էր աշխարհի բոլոր երկրների համար, առանց բացառության։ Համաշխարհային խնդիր է այն, որ ոչ ոք պատրաստ չէր նման զարգացման։ Այս մասին «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարծում եմ, որ հիմա ամենակարևորը միջազգային հարաբերություններում մթնոլորտի վերականգնումն է, քանի որ համավարակի պատճառով շատ բացասական լիցքեր կան այդ հարաբերություններում», – ասել է վարչապետը։ […]

̰
Մայիսի 9-ը, Շուշին առավել մեծ վստահություն են տալիս մեզ մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

15:46 09.05.2020

Ստեփանակերտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առանձնազրույցը: Ողջունելով վարչապետ Փաշինյանին` Բակո Սահակյանը ասել է. «2018 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Դուք այցելել էիք Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայությունն այս օրը յուրովի է արժևորում եռատոնը: Մենք հերթական անգամ Ձեզ հետ միասին խոնարհվեցինք մեր մարտիրոսված հայրենակիցների […]

̰
«Շնորհավոր Եռատոն». Աննա Հակոբյանն Արցախից լուսանկարներ է հրապարակել

15:39 09.05.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արցախից լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Փառք մեր ժողովրդին, Փառք մեր զինվորներին, Փառք մեր վետերաններին, Փառք մեր պետականությանը: Շնորհավոր Եռատոն»:

̰
Գեղարքունիքի մարզի՝ Հայրենական մեծ պատերազմի 19 վետերանները դրամական պարգևներ կստանան

15:30 09.05.2020

Մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ, Գավառի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի […]

̰
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հետ

15:26 09.05.2020

Հաղթանակի և խաղաղության տոնի օրը նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը պատերազմի մասնակից հայուհուն շնորհավորել է Մեծ հաղթանակի 75-ամյակի առթիվ և հղել իր ջերմ բարեմաղթանքները: Նախագահ Սարգսյանը մեծապես արժևորել է մեր ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ և Երկրորդ համաշխարհային պատերազմներին, նշելով, […]

̰
Արարատ Միրզոյանն Արցախում մասնակցել է տոնական միջոցառումներին, հանդիպել Աշոտ Ղուլյանի հետ

15:24 09.05.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լուսանկարներ է տեղադրել Մայիսի 9-ին Ստեփանակերտում և Շուշիում մայիսյան եռատոնին նախատեսված միջոցառումներից։ «Հարգանքի տուրք մատուցեցինք Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին, ապա Շուշիում ծաղիկներ խոնարհեցինք Վազգեն Սարգսյանի արձանի մոտ», – գրել է նա: Արարատ Միրզոյանը նաև հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների […]

̰
Սուրեն Պապիկյանն իր ու պապի լուսանկարն է հրապարակել

15:20 09.05.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուքում» հրապարակել է իր ու պապի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ. «Պապիկս՝ ավագ Սուրեն Պապիկյանը, այսօր նշում է ծննդյան 95-րդ տարեդարձը և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը»:

̰
Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի փողային նվագախմբի առցանց շնորհավորանքը

15:15 09.05.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեսանյութ է տեղադրել, որում Ալ․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի փողային նվագախմբի առցանց շնորհավորանքն է՝ Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:

̰
Էջմիածնի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել «Անմար կրակ» հուշահամալիրում

15:11 09.05.2020

Էջմիածնի քաղաքապետարանըի ֆեյսբուքյան էջում գրառում է տեղադրված, որում ասվում է. «Այսօր մեր պատմության ամենափառավոր ու նշանակալի օրերից մեկն է. տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում կազմակերպված միջոցառումները կրում են ոչ զանգվածային բնույթ։ Էջմիածնի քաղաքապետ […]

̰
Մեզ առայժմ հաջողվում է խուսափել սոցիալական ճգնաժամից․ Փաշինյան

15:07 09.05.2020

«Կորոնավիրուսը հարվածել է մեր տնտեսությանը, և հիմա մենք աշխատում ենք հակաճգնաժամային միջոցառումների վրա։ Մինչ համավարակը՝ նախորդ տարվա ընթացքում, Հայաստանի տնտեսական աճը 7,6 տոկոս էր»,- «Միր 24»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ այժմ հակաճգնաժամային 17 միջոցառում են գործարկել, և դրանց արդյունքում Հայաստանի 1 միլիոն բնակիչ ստացել է օժանդակություն։ «Պետք […]

̰
Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներ՝ Գյումրիում

15:05 09.05.2020

Միայն արարողակարգային միջոցառումներ, իսկ վետերաններին՝ հեռավար շնորհավորանքներ ու պարգևատրումներ ․․. Այսպես է նշվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը Գյումրիում։ Քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսը և ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարական անձնակազմը հարգանքի տուրք են մատուցել «Մայր Հայաստան» հուշահամալիրում։ Անհայտ զինվորի հուշակոթողին՝ անմար կրակի մոտ, ծաղկեպսակներ են դրել, ծաղիկներ խոնարհել։ Դեռ անցած […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստեփանակերտի նորակառույց թաղամաս

14:50 09.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: Ստեփանակերտի օդանավակայանում վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնանց հետ: Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն […]

̰
Կյանքումս առաջին անգամ Շուշի մտել եմ մայիսի 9-ի առավոտյան, առաջին կամավորականների մեջ էի. Արայիկ Հարությունյան

14:44 09.05.2020

«Ակամա հիշեցի, որ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ պապիկիս հետ յուրաքանչյուր մայիսի 9-ին քայլում էինք դեպի եղբայրական գերեզմանոց: Ինձ համար շատ կարևոր է այս Եռատոնը, քանի որ իմ կյանքում առաջին անգամ ես մտել եմ Շուշի հենց մայիսի 9-ին: Առաջին կամավորականների մեջ էի ու առաջին անգամ մտա Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի: Հայության համար այդ օրը պատմական նշանակություն ունեցավ: […]

̰
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագաh Արմեն Սարգսյանին

14:41 09.05.2020

Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ուղերձում ասվում է․ «Հարգելի Արմեն Վարդանի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։ Մեր ժողովուրդների համար այս նվիրական օրը նշելով՝ մեր խորին հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց անմահ սխրանքին, ովքեր պայքարեցին […]

̰
Այս հաղթանակը ձեռք բերվեց տառապանքի, խիզախության ու համառության շնորհիվ. Նիկոլ Փաշինյան

14:33 09.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում գրել է. «Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի օրվա առթիվ: 75 տարի առաջ մեր ժողովուրդը, նախկին ԽՍՀՄ այլ ժողովուրդների հետ համատեղ հաղթանակ տարավ ֆաշիզմի նկատմամբ: Այդ հաղթանակը ձեռք բերվեց մարդկային մեծ տառապանքների, զոհերի, աննախադեպ խիզախության և համառության շնորհիվ»: Поздравляю всех нас с Днем Победы. 75 лет назад, наш народ вместе […]

̰
Մայիսի 9-ին մենք տոնում ենք Եռատոնը. Ռուսաստանում ՀՀ դեսպանություն

14:28 09.05.2020

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջում շնորհավորանք է զետեղվել Եռատոնի ապակցությամբ. «Մայիսի 9-ին մենք տոնում ենք Եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը»:

̰
Օրը խորհրդանշում է միություն և խաղաղություն, որ այնքան անհրաժեշտ են այսօրվա աշխարհում․ Մնացականյան

14:25 09.05.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով։ Նա այս օրը համարել է փառավոր օր՝ նացիզմից և ֆաշիզմից ազատագրման համար պայքարած հերոսներին հիշատակելու օր։ «Օրը նշանավորում է միությունը և խաղաղությունը, որ այնքան անհրաժեշտ են այսօրվա աշխարհում»,- իր թվիթերյան էջում գրել է նախարար Մնացականյանը։ Happy 75th Anniv of #Victory & Peace Day […]

̰
Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողի մայրը լուր չունի որդու պահման պայմանների մասին․ ՀՔԱՎ-ը դիմել է ՄԻԵԴ

14:05 09.05.2020

2019թ. օգոստոսից Ադրբեջանում պահվող հայ զինծառայող Արա Ղազարյանի մայրը՝ Կարինե Մնացականյանը, մինչ օրս որևէ տեղեկություն չունի որդու գտնվելու վայրի ու կալանքի տակ պահելու հիմքերի և պայմանների վերաբերյալ: Ավելին, ունենալով Ադրբեջանում հայերի հանդեպ վատ վերաբերմունքի դառը փորձը, նա ուղղակի սպառնալիք է տեսնում որդու ֆիզիկական անվտանգությանը՝ կասկածի տակ առնելով նրա գործով Ադրբեջանում պատշաճ դատաքննության  անցկացումն ու ազատ […]

̰
«Շուշիի ազատագրումը». ՊԲ խոսնակը ներկայացրել է 1992թ. դեպքերը՝ այլ տեսանկյունից

14:00 09.05.2020

Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Շուշիի ազատագրումը» խորագրով: «Շուշիի ազատագրման և Արցախն արտաքին աշխարհի հետ կապող հումանիտար միջանցքի բացման ռազմագործողության շուրջ արդեն իսկ բազում անդրադարձեր են եղել ինչպես հայրենական, այնպես էլ օտար հեղինակների կողմից և, համոզված ենք, որ դեռ կլինեն, հատկապես, որ իրադարձությունն ինքնին հետաքրքիր է ինչպես ռազմական, այնպես […]

̰
Վետերանների պատվո երթ, օդային շքերթ. Երևանում նշվել է Մայիսի 9-ը

13:43 09.05.2020

Հայրենական պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ յուրահատուկ ֆլեշմոբ էր Երևանի «Մայր Հայաստան» հուշահամալիրում: շ ՀՀ Զինված ուժերի պատվո պահակախմբի զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից դուրս են բերել Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայկական 6 ազգային դիվիզիաների մարտական դրոշները և դրանք հանձնել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին: Վետերանները դրոշները տեղափոխել են ռազմական օդանավակայան և հանձնել հայկական մարտական ավիացիայի օդաչուներին։ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր

13:40 09.05.2020

Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

̰
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել զոհված հերոսների հիշատակին

13:35 09.05.2020

Չնայած համավարակով պայմանավորված որոշակի սահմանափակումներին, որոնք հնարավորություն չեն տվել Եռատոնին հատուկ տոնական շունչն ու հաղթական տրամադրությունները հասանելի դարձնել Արցախի բոլոր քաղաքացիներին` այնուամենայնիվ պահպանվել են օրվա խորհրդին հարիր արարողակարգային միջոցառումները՝ որոշակի սահմանափակումներով: Տոնական միջոցառումների ու ոգեկոչման արարողությունների շրջանակում, հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչները՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում […]

̰
Հայի զենքն այսուհետ օգտագործվելու է միայն ազատագրման համար. Արայիկ Հարությունյան

13:34 09.05.2020

«Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայերի դերը շատ մեծ է: Մի քանի ամիս առաջ դիմել եմ Հայաստանի Հանրապետության պատասխանատուներին, արդեն իսկ խեղաթյուրում են պատմական փաստերը ոչ միայն հայերի, այլև շատ այլ ազգերի մասնակցության տվյալները Հայրենական մեծ պատերազմին: Կարող եք  բացել ցանկացած պատմական փաստաթուղթ ռեալ հայերի մասնակցության. և զոհերի թիվը չի ֆիքսված: Դա ինձ համար տարօրինակ է, […]

̰
Այսօր Արցախի ժողովրդի հետ միասին տոնում ենք եռակի հաղթանակ. Զոհրաբ Մնացականյան

13:20 09.05.2020

«2020թ. լրացել է Շուշիում հայերի ջարդերի 100-ամյակը: Այսօր Արցախի ժողովրդի հետ միասին տոնում ենք եռակի հաղթանակ, որն արտացոլանքն է ճկունության, վճռականության և ագրեսիայի դեմ դիմադրության»,- գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան էջում:  2020 marks the 100th anniversary of the massacres of #Armenia’ns in #Shushi. Today we join the people of #Artsakh in their […]

̰
BACK_TO_TOP