TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կաքավաձորում կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնակցել է ծննդյան տարեդարձի. news.am

13:08 09.05.2020

Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում օրերս ծննդյան տարեդարձ է նշվել, որին մասնակցել է կորոնավիրուսով վարակված 50-ամյա տղամարդ: Այս մասին գրում է news.am-ը` հղում անելով Կաքավաձորի համայնքապետ Հայկ Բաղդասարյանին: «50-ամյա տղամարդն իրենց փեսան է եղել, Խանջյան գյուղից է եղել, դիալեզ ստանալիս է վարակվել, թեստավորվել է, և այսօր է հաստատվել, որ կորոնավիրուսով է վարակված: Կաքավաձորում մասնակցել է ծննդյան […]

̰
Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում դիմավորել են Նիկոլ Փաշինյանին

12:55 09.05.2020

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի և Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի […]

̰
Տոնում ենք Հաղթանակի 75 տարին՝ Հայաստանի ժողովրդի հետ վերհիշելով Երկրորդ աշխարհամարտի ողբերգություններն ու դրանց հաջորդած ազատության ուղին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

12:47 09.05.2020

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել Հայրենական մեծ պատերազմից, որին կից արված է հետևյալ գրառումը. «1941-1945թթ․ Արևմտյան դաշնակիցներն ու Խորհրդային Միությունը հաղթահարեցին քաղաքական տարաձայնություններն ու միավորվեցին ֆաշիզմի դեմ պայքարում։ Այս լուսանկարներում Խորհրդային Միության և ԱՄՆ-ի պատերազմական համագործակցության դրվագներ են։ Այս միավորումն անհրաժեշտ էր նացիստական ռեժիմը տապալելու համար։ Այսօր տոնում ենք Հաղթանակի 75 տարին՝ […]

̰
Հաղթանակները կերտում են վաղվա զինվորին, իրավատեր քաղաքացուն. Արայիկ Հարությունյան

12:42 09.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Երկրորդ համաշխարհային պատերազմի հարգելի՛ վետերաններ, Արցախյան ազատամարտի հերոսնե՛ր, սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի՝ հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Անձնազոհության, աննահանջ խիզախության և սխրանքների շնորհիվ ձեռք բերված հաղթանակները ոչ միայն դպրոցական դասագրքերից, այլև վերապրողների ու հերոսացածների, ականատեսների և […]

̰
Կոտայքում Հայրենական պատերազմի մասնակից 11 վետերաններին խորհրդանշական նվերներ կհանձնվեն

12:30 09.05.2020

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհավորելով վետերաններին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։ «Սիրելի՛ վետերաններ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմում տարած փառավոր հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։ Ֆաշիստական ոճրագործության դեմ պայքարը միավորեց ժողովուրդներին, և այդ միահամուռ պայքարում անուրանալի է հայ ժողովրդի ավանդը։ Այսօր մենք տարիների հեռվից […]

̰
Կրակոցներ Աչաջուրում. ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդին ու եղբայրը մարմնական վնասվածքներ են ստացել

12:20 09.05.2020

Երեկ՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել,որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, […]

̰
Ինչպիսի՞ն էր Երևանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

12:15 09.05.2020

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում «Երևանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» վերտառությամբ լուսանկարներ են հրապարակվել Երևանի պատմության թանգարանի արխիվից:

̰
ՀՀ քաղաքական և զինվորական վերնախավն այցելեց «Հաղթանակ» զբոսայգի

11:50 09.05.2020

ՀՀ քաղաքական և զինվորական վերնախավն այսօր «Հաղթանակ» զբոսայգում է՝ հարգանքի տուրքը մատուցելու Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:

̰
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

11:44 09.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մայիսի 9-ի առիթով ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ […]

̰
Պատվո երթ՝ վետերանների մասնակցությամբ

11:38 09.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ տեսակապով ներկայացրել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրում ընթացող պատվո երթը՝ մեր փառապանծ վետերանների մասնակցությամբ։ Տեսանյութին կից, առանձին սյունով, «Նրանք կան և տոնում են» խորագրի ներքո նշվում են այն վետերանների անուններն, ովքեր այսօր մեր կողքին են:

̰
Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի չկա. Վրաստանում ՀՀ դեսպանություն

11:27 09.05.2020

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է շրջանառվող լուրերը, թե ՀՀ որոշ քաղաքացիներ, հատելով Ռուսաստանի Դաշնության սահմանը փորձել են մուտք գործել Վրաստանի տարածք, սակայն չեն կարողացել և արդեն մեկ ամիս է գտնվում են Վերին Լարսի չեզոք գոտում: Դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության դիվանագետները կապ են հաստատել Վերին Լարսի վրացական անցակետի ղեկավարության հետ, ովքեր նշել են, որ չեզոք […]

̰
Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

11:23 09.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Այսօր բոլորս կցանկանայինք այցելել Հաղթանակի հուշարձաններ և մեր հերոսների շիրիմներին։ Կցանկանայինք ավելի ջերմ ու անմիջական շնորհավորել մեր վետերաններին։ Սակայն, վստահաբար, բոլորս գիտակցում ենք, […]

̰
Մահացած պացիենտը եղել է 61-ամյա կին․ ԱՆ

11:17 09.05.2020

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 146 նոր դեպք, ապաքինվել է ևս 49 մարդ: Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության […]

̰
Գարեգին Երկրորդը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմի և Արցախի ազատամարտի զոհերի հիշատակին

11:14 09.05.2020

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը «Հաղթանակ զբոսայգում» հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմի և Արցախի ազատամարտի զոհերի հիշատակին:

̰
Նրանք լավագույն օրինակն են, թե ինչ է նշանակում հայրենիքին ծառայելը․ նախագահը՝ լեգենդար հետախույզ ամուսինների մասին

10:58 09.05.2020

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատմել է լեգենդար հետախույզներ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի մասին, անդրադարձել նրանց հետ իր վաղեմի բարեկամությանը, հանդիպումներից ու զրույցներից ստացած տպավորություններին: «Ես բախտ եմ ունեցել անձնապես ճանաչելու Գոհար և Գևորգ Վարդանյաններին, մենք բարեկամներ ենք,-իր խոսքում ասել է Հանրապետության նախագահը: -Մայրս […]

̰
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայ, 314 հազարը չի վերադարձել ռազմաճակատից

10:42 09.05.2020

Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակն է։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 հայ, որոնց կեսը՝ 314.000, չի վերադարձել ռազմաճակատից։ 118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանը, իսկ Նելսոն Ստեփանյանը և Հովհաննես Բաղրամյանն այդ կոչմանն արժանացել են երկու անգամ: 70 հազարից ավել հայ զինվոր պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով […]

̰
Մեծամոր գետը վարարել է․ ջուրը լցվում է Ռանչպար գյուղի հողատարածքները

10:24 09.05.2020

Մայիսի 8-ին` ժամը 13:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող գետը վարարել է և ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման […]

̰
Շուշիի ազատագրումը մեր բանակի հաղթական մեծ մկրտությունն էր․ Շուշան Ստեփանյան

10:04 09.05.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուշիի ազատագրումը մեր բանակի հաղթական մեծ մկրտությունն էր։ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ հենց Շուշիի ազատագրման օրը՝ 1992թ. մայիսի 9-ը հռչակվեց Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օր։ Բանակ, որն այսօր հզոր ուժ է, որն ամեն օր ապացուցում է՝ հակառակորդի ռազմատենչ հոխորտանքները ոչինչ չարժեն։ Քո լինելու […]

̰
Շուշիի ազատագրումը բեկումնային դրվագ է հայոց պատմության և հայի ինքնության համար․ Շիրակի մարզպետ

10:02 09.05.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շուշիի ազատագրման օրվա ու Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ․ «Հարգելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա ու Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Շուշիի ազատագրումը դարձավ նոր ժամանակներում ողջ հայության վճռականության, ազատ ու խաղաղ ապրելու հեռանկարի հիմնաքարը: Շուշիի ազատագրումը սոսկ ռազմական հաջողված օպերացիա չէր, այն բեկումնային դրվագ […]

̰
Թուրքիայում հայկական եկեղեցու դուռը փորձել են հրկիզել

09:58 09.05.2020

Ցաւալի դէպք մը պատահած է 8 մայիս 2020, ուրբաթ առաւօտեան կանուխ ժամերուն՝ Պաքըրգիւղի Ծնունդ Ս. Աստուածածնի Եկեղեցւոյ փողոցի դռան առջեւ։ Անծանօթ անձ մը փորձած է հրկիզել Եկեղեցւոյ արտաքին դուռը ու ապա՝ փախչած։ Եկեղեցւոյ Թաղային Խորհուրդը շարժման անձնելով դիմած է Ապահովութեան Տնօրէնութեան։ Մինչ, Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւը տեղեակ կը պահէր Պատրիարքական Աթոռը, արդէն Ստանպուլի Ապահովութեան Ընդհանուր Տնօրէնի […]

̰
Փա՛ռք հայ ժողովրդի ազատության համար մարտնչած բոլոր հերոսներին․ Նիկոլ Փաշինյան

09:51 09.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ․ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի օրվա կապակցությամբ: 75 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ մեկտեղ տոնում էր մարդկության պատմության ամենամեծ չարիքներից մեկի՝ ֆաշիզմի դեմ կրած հաղթանակը: Այդ հաղթանակը […]

̰
Մայիսի 9-ի հաղթանակները միշտ պիտի քաջալերեն մեզ դիմակայելու ծանր իրավիճակներին․ Գարեգին Բ

09:41 09.05.2020

Մայիսյան եռատոնի կապակցությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ համայն մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով: Այսօր, երբ նշում ենք պանծալի Հաղթանակի 75-ամյա հոբելյանը, առանձնակի ջերմությամբ շնորհավորում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում […]

̰
Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին․ Վարչապետը հրապարակել է պապի՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը

09:36 09.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում Հաղթանակի օրվա առթիվ գրառում է արել՝ տեղադրելով իր պապի լուսանկարը: «Նիկոլ Փաշինյան, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»,-գրել է նա: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2631214303865615/?type=3&theater

̰
#Հաղթանակ75․ Հինգն էլ մի ընտանիքից…

09:16 09.05.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հիշարժան պատմություն է ներկայացրել իր պապի ընտանիքի մասին, որի 5 անդամները զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում։ «#Հաղթանակ75 Հինգն էլ մի ընտանիքից… Պապիկիս հայրը` Շահեն Ստեփանյանը, նրա հարազատ եղբայրները` օդաչու Արշամը, հետախույզներ Աշոտն ու Իվանը, նրանց քույրը` Նորան, զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում… Նորան և Արշամը հասել են մինչև […]

̰
Հպարտ եմ, որ եղել եմ Շուշին վերջնականապես մերը դարձրած ազատության զինվորներից մեկը․ Արայիկ Հարությունյան

09:09 09.05.2020

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի կապակցությամբ․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Եռատոնի խորհուրդը մեր ժողովրդի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իրենում ամփոփում է մեր համազգային հաղթանակների ու խաղաղության, մեր արժանապատիվ գոյության համար ամենաթանկ հատուցումը՝ հազարավոր անմեղ կյանքեր: Այսօր իմ գլուխն եմ խոնարհում Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման մարտում […]

̰
Մայիսյան եռատոն

08:29 09.05.2020

Այսօր տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Հայաստանում և Արցախում այսօր ծրագրված միջոցառումները կկրեն ոչ զանգվածային բնույթ։ Ժամեր անց միջոցառումներ տեղի կունենան Երևանի Հաղթանակի զբոսայգում, Ստեփանակերտում ու Շուշիում: Վարչապետ Փաշինյանը կայցելի Արցախ։ Հայրենական պատերազմին մասնակցել են 600 հազար հայորդիներ: Ունեցել ենք 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով, […]

̰
Հայկական 6 դիվիզիաների դրոշները դուրս են բերվել  «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից և հանձնվել վետերաններին

08:17 09.05.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «#Հաղթանակ75 հաղթական սերունդների շարունակականության շատ յուրահատուկ «ֆլեշմոբ»: ՀՀ Զինված ուժերի պատվո պահակախմբի զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից դուրս են բերում Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած հայկական 6 ազգային դիվիզիաների մարտական դրոշները և հանձնում դրանք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին: Վետերաներն ուղևորվում են ռազմական օդանավակայան և հանձնում դրոշները հայկական […]

̰
«Աղոթեք ինձ համար»․ ԱԻՆ աշխատակցի մոտ COVID-19 է հայտնաբերվել

00:10 09.05.2020

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ Նազելի Էլբակյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Աղոթեք ինձ համար։ Մի քանի օր առաջ ինձ մոտ COVID-19 է հայտնաբերվել»,- գրել է նա։  

̰
Տնից դուրս գալիս չմոռանաք հովանոց վերցնել

00:00 09.05.2020

Հանրապետության տարածքում՝    Մայիսի 8-ի ցերեկը, 11-ին առանձին շրջաններում, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում  սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 10-ի ցերեկը […]

̰
Հենրիխ Մխիթարյանը համաձայն չէ, որ հայերը թիմային խաղում թույլ են

23:56 08.05.2020

Հենրիխ Մխիթարյանը ե՞րբ է գալու Հայաստան: Երկրպագուի այս հարցին ի պատասխան՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագը պատասխանեց, որ այս պահին նման մտադրություն չկա: Մարզումները նոր են սկսել, և դեռ չգիտեն էլ արդյո՞ք կխաղան առաջնությունը: Բայց միաժամանակ ընդգծեց, որ երկար ժամանակ է՝ Հայաստանում չի եղել ու ընկերներին, հարազատներին կարոտում է: Մեկ այլ հարցի էլ պատասխանելով՝ ֆուտբոլիստն […]

̰
BACK_TO_TOP