TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել

17:10 08.05.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Արդեն ունենք ապաքինվածներ. առողջացել է 19 մարդ»:

̰
2017թ. քննչական մարմնի ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների 265 գործ

17:07 08.05.2020

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն օրենսդիրին ներկայացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» նախագիծը՝ նշելով, որ կոնվենցիան ստորագրվել է 47, ուժի մեջ մտել 45 պետության համար: Գրիգորյանի խոսքերով՝ Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից և սեռական բնույթի չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ և սահմանումներ: Նա […]

̰
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

16:57 08.05.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրին ՀՔԾ-ից: Կատարվում է նախաքննություն:

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրեցին կալանքը վերացնելու միջնորդություն

16:44 08.05.2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանն այսօր դատական նիստի ընթացքում ներկայացրեց նախկին նախագահի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում են երկրորդ նախագահի փաստաբանական խմբից: Ալումյանը նշեց, որ միջնորդությունը դատարան է ներկայացվել ապրիլի 24-ին, երբ երկրում արդեն կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ դրություն էր հայտարարված։ Պաշտպանը մեջբերեց մարդու […]

̰
500 հազարական դրամ՝ Քոչարյանի ազատության համար. նախկին վարչապետները երաշխավորություն են ներկայացրել

16:37 08.05.2020

Հայաստանի երեք նախկին վարչապետները՝ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը, նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն այսօր ներկայացել են ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործով պաշտպանական խումբը դատարանին միջնորդել է փոխել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ հիմք ընդունելով չորս նախկին վարչապետների անձնական գրավոր երաշխավորությունը: Դատավոր […]

̰
Շուրջ 30 տնտեսվարողի հանդեպ կայացվել է գործունեության ժամանակավոր կասեցման որոշում

16:35 08.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ պարետի թիվ 69 որոշմամբ` շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի հանդեպ կայացվել է գործունեության ժամանակավոր կասեցման որոշում` հիմք ընդունելով ԱԱՏՄ լայնածավալ մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումները։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման […]

̰
2 զոհ, 23 վիրավոր Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

16:33 08.05.2020

ՀՀ ԱԻ նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքից 57 կմ դեպի հարավ-արևելք տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներից: «Մայիսի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:18-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 20:18-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4․7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքից 57 կմ դեպի […]

̰
Հայրենական մեծ պատերազմին մասնակցած 600 հազար հայերից 314 հազարը չի վերադարձել ռազմաճակատից

16:29 08.05.2020

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի վերաբերյալ հրապարակում է արվել, որտեղ նշված է. «Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակն է։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 հայ, որոնց կեսը՝ 314.000, չի վերադարձել ռազմաճակատից։ 118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացել են Խորհրդային միության հերոսի բարձրագույն կոչմանը, իսկ Նելսոն Ստեփանյանը և Հովհաննես Բաղրամյանն […]

̰
ԱԱԾ տնօրենը պարգևատրել է Հայրենական պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին

16:24 08.05.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին: Ընդունելությանը ներկա էին նաև ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները: Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորել է վետերաններին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի,  Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման 28-ամյակի կապակցությամբ: ԱԱԾ տնօրենն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ հենց նրանք […]

̰
Մեր հավաքական ուժը «Շուշա» բառը նորից մեսրոպատառ «Շուշի» դարձրեց. ՊՆ խոսնակի գրառումը

16:20 08.05.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է. «Եվ մեր հավաքական ուժը «Շուշա» բառը նորից մեսրոպատառ «Շուշի» դարձրեց»:

̰
Բանակը գիտակցում է այն ժառանգության արժեքը, որ ստացել է Արցախյան ազատամարտի նվիրյալներից. Արտակ Դավթյան

16:13 08.05.2020

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորական խոսք է հղել Երկրապահի օրվա կապակցությամբ. «Գաղտնիք չէ, որ երբ հայ ժողովուրդը վճռականորեն ոտքի ելավ հայրենիքի իր մի կտորը՝ Արցախը, պաշտպանելու և ազատագրելու օտարի ոտնձգությունից, մենք չունեինք կանոնավոր բանակ, հզոր և կայացած զինված ուժեր. ամեն ինչի հիմքը դրվեց կամավորականների խմբերով, նվիրյալ հայորդիներով: Երկիրը պահելու համար ոտքի […]

̰
ԱԺ նիստին մասնակցել-չմասնակցելը Մակունցը «Լուսավոր Հայաստանի» իրավունքն է համարում

15:54 08.05.2020

«Իրենց իրավունքն է որպես պատգամավորներ, որպես խմբակցություն, մասնակցել կամ չմասնակցել նիստերին»,- խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների՝ ԱԺ նիստերի դահլիճը լքելու փաստին, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա  նշեց, որ սադրանքների շղթան շարունակվում է. «Որևէ կերպ չարդարացնելով այն, ինչ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության կողմից, վերահաստատում եմ, որ ցավում եմ կատարվածի […]

̰
Օդից չեն ընկել մեր գլխին. Մարուքյանը՝ իրենց մանդատների ու ԱԺ միջադեպի մասին

15:39 08.05.2020

«Ժողովրդավարական երկրին հարիր գնահատականի և հետևանքի կսպասենք ու կխոսենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա ընդգծեց, որ իր համար մանդատը ոչինչ է: Իսկ՝ ինչ ժամկետով են լքում դահլիճը, ասաց, որ կորոշեն. «Հետևություններ կանենք՝ ինչպես են աշխատելու»: Մարուքյանը նկատեց նաև, որ «Լուսավոր Հայաստանի» մանդատները ՀՀ քաղաքացիների մանդատներն են. «Օդից […]

̰
Այս հաղթանակը երբեք չի զիջվելու. Արարատ Միրզոյանը՝ Շուշիի ազատագրման մասին

15:36 08.05.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով բոլորիս Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ։ «Փառք նրանց, ովքեր կերտեցին այս հաղթանակը։ Այս հաղթանակը երբեք չի զիջվելու։ Փառք նրանց, ովքեր ընկան մարտում։ Նրանց հիշատակը երբեք չի մոռացվելու։ Փառք բոլոր հերոսներին։ Նրանք կերտեցին մեր պատմության ամենապանծալի էջերից մեկը։ Կեցցե Ազատ Արցախը»,- գրել է Միրզոյանը:

̰
Լենա Նազարյանը շփոթմամբ նորից քննարկման դրեց քննարկված նախագիծը

15:25 08.05.2020

Խորհրդարանն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ զեկույցի ավարտին շարունակեց սպառել լիագումար նիստի օրակարգը: ««Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին» պայմանագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ավարտից ու որոշ պատգամավորների ելույթից քիչ անց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց օրակարգային հաջորդ հարցի քննարկման մասին: «Քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին» […]

̰
Մեր սերունդը ծնկի բերեց մեր դարավոր թշնամուն. Սասուն Միքայելյան

15:24 08.05.2020

«Ես ղեկավարում եմ մի կառույց, որ իր մեծ դերակատարությունն ունեցավ, որի հիման վրա կազմավորվեց հայոց բանակը»,- խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ առաջնորդ Սասուն Միքայելյանը: «Ես ուզում եմ փառապանծեմ մեր մարտիկներին, շնորհավորում եմ ազատամարտիկներին, ԵԿՄ-ին. այսօր պետականորեն իրենց օրն է նշվում: Շնորհավորում եմ իմ բոլոր մարտական ընկերներին, երկրապահներին»,- ասաց նա: Միքայելյանը մեջբերեց հայտնի խոսքը. […]

̰
Եթե Անդրանիկ Քոչարյանը «չզինաթափեր» Սասուն Միքայելյանին… Նիկոլ Փաշինյան

15:17 08.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր խորհրդարանի ամբիոնից անդրադառնալով առավոտյան ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ձեռքը վերցրեց իր առջև դրված շիշը: Վարչապետը այս կերպ նմանակեց համացանցում տարածվող կադրերին, որոնցում երևում է՝ իմքայլական Անդրանիկ Քոչարյանը վերցնում է իր խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի առջև դրված շիշը՝ նրա ձեռքից «փախցնելով» այն: Փաշինյանը հիշեցրեց՝ ջրի շիշը մի անգամ էլ է «զենք» […]

̰
Երբ պարոն Մարուքյանը մեծ արագությամբ ընթանում էր դեպի Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում. Փաշինյան

15:10 08.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր պետք է ամփոփիչ ելույթով հանդես գար՝ 2019-ին կատարված աշխատանքների մասին: Նա նախ՝ բոլորին շնորհավորեց Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի և ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակի երկրորդ տարեդարձի կապակցությամբ: «Ես չեմ կարող չանդրադառնալ այն ամենին, ինչ տեղի է ունենում և տեղի է ունեցել այս դահլիճում, և նրան, ինչ […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է օնլայն ապօրինի ձեռնարկատիրության դեպք

15:06 08.05.2020

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, անօրինական ձեռնարկատիրության դրսևորումները բացառելու նպատակով, ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող ապօրինի ձեռնարկատիրության դեպք։ Ըստ օպերատիվ տվյալների, քաղաքացին առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, օնլայն հարթակում զբաղվում է սննդային հավելումների գովազդով ու վաճառքով: Վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես, ծածկագրված գնորդի […]

̰
Դուք Շուշիի ազատագրման օրվա խորհրդանիշն եք. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին

15:03 08.05.2020

Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին: «Շուշիի ազատագրումը շատ մեծ նշանակություն ունի բոլորիս համար։ Շուշիի ազատագրումից հետո ամեն մարդ գիտեր, որ՝ վերջ, պատերազմը հաղթելու ենք,– շնորհավորելով լեգենդար հրամանատարին՝ ասել է նախագահ Սարգսյանը։ –Քսանութ տարի առաջ տեղի ունեցածին տրվել են տարբեր գնահատականներ, […]

̰
Փրկարարները վնասված ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

14:57 08.05.2020

Մայիսի 8-ին՝ ժամը 10:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի մոտ 14-րդ կմ-ին ծառը ընկել և ճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները վնասված ծառը մասնատել և հեռացրել են  ճանապարհի երթևեկելի հատվածից։

̰
«Իմ քայլը» տրվել է սադրանքներին. Մակունցը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառներից խոսեց

14:56 08.05.2020

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, խմբակցության անունից ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից, բոլոր այն հայրենակիցներից, որ ականատես են եղել միջադեպին: ««Իմ քայլը» տրվել է սադրանքներին, տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել, ներկայացնեմ մանրամասներ այդ սադրանքների և այն մասին, թե ինչ է տեղի ունեցել վերջին շաբաթների ընթացքում: Ամեն ինչ սկսվեց […]

̰
Մեր խմբակցության պատգամավորները լքում են ԱԺ նիստերի դահլիճը. Էդմոն Մարուքյան

14:42 08.05.2020

Խորհրդարանն ընդմիջումից հետո շարունակեց աշխատանքը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց. «Մենք ընդմիջեցինք աշխատանքը ձեզ հայտնի հանգամանքների բերումով՝ այն պահին, երբ ելույթ էր ունենում պարոն Մարուքյանը, ելույթը, ըստ էության, ուժի մեջ է»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ ամբիոնին մոտենալով, նշեց, որ նույն ելույթն այլևս չի կարող շարունակել, բայց մի քանի բան ունի ասելու: «Այն […]

̰
Ո՞վ է խորհրդարանի նիստերից ամենից շատ բացակայած պատգամավորը

14:37 08.05.2020

Parliamentmonitoring կայքը հրապարակել է ամենից շատ բացակայած պատգամավորների առաջին հնգյակի անունները: Բացակայությունների թվով առաջին տեղում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը, նրան հաջորդում է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերում «Իմ քայլը» խմբակցության անդամներն են՝ Ռուբեն Ռուբինյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Գայանե Աբրահամյանը:

̰
Ալեն Սիմոնյանի համար ԱԺ միջադեպն անընդունելի է

14:20 08.05.2020

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպն անընդունելի որակեց: Ըստ նրա՝ պատահածը նախապատրաստված սադրանք էր: Նա նկատեց նաև, որ բոլոր պառլամենտական երկրներում նման  դեպքեր լինում են: «Ես ցավում եմ տեղի ունեցածի համար: Սադրանքին պետք չէր տրվել»,- ասաց Սիմոնյանը՝ նկատելով, որ ամեն ինչ պետք է անել այս շրջափուլից դուրս գալու համար: Նա […]

̰
Հրդեհ Հուշակերտ գյուղում․ արվել է ավտոմեքենա

14:10 08.05.2020

Մայիսի 7-ին՝ ժամը 23:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:48-ին, մարվել՝ 00:09-ին: Ավտոտնակում այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:

̰
Ե՞րբ են Ֆրանսիայում նշում Հաղթանակի տոնը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը մանրամասներ է հայտնել

14:00 08.05.2020

Եթե Հայաստանում Հաղթանակի տոնը նշվում է մայիսի 9-ին, Ֆրանսիայում այն տոնում են մայիսի 8-ին՝ պայմանավորված ժամային տարբերությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը: «Գերմանիայի կապիտուլյացիան ստորագրվել է Արևելյան Բեռլինում ժամը 00:16-ին, այնինչ Արևմուտքում ժամը 23:16-ն է եղել։ Մայիսի 8-ը Ֆրանսիայում տոնական օր հռչակվեց 1953-ին, սակայն այս օրվա հետ կապված հիշատակի միջոցառումները […]

̰
Հայաստանի և Արցախի նախկին վարչապետները երաշխավորել են, որ Քոչարյանը չի խոչընդոտի դատաքննությանը

13:59 08.05.2020

Ռոբերտ Քոչարյանի և մյուս ամբաստանյալների գործով դատական նիստի ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց միջնորդություն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Որպես հիմք՝ Ալումյանը ներկայացրեց Հայաստանի երեք նախկին վարչապետների՝ Խոսրով Հարությունյանի, Վազգեն Մանուկյանի, Կարեն Կարապետյանի գրավոր երաշխավորությունները և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի գրավոր երաշխավորությունն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը չի խոչընդոտի դատաքննության ընթացքին, չի […]

̰
Փրկարարները վիրավոր շանը դուրս են բերել բետոնե կառուցատարրերի արանքից

13:56 08.05.2020

Մայիսի 7-ին՝ ժամը 18:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 38 շենքի մոտակայքում վիրավոր շունն արգելափակվել է բետոնե կառուցատարրերի արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շանը դուրս են […]

̰
ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին

13:55 08.05.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին։ Նա մասնավորապես նշել է․ «Կանոններ, որոնք վերաբերում են բոլորին, բայց հատուկ կարևորություն ունեն բարձր վստահության մանդատ ստացած քաղաքական մեծամասնության և դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար: Չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը վիրավորող նսեմացնող խոսք. դա բերում է վտանգավոր հետևանքների, դա կրկնապատկում է վիրավորանքն ու […]

̰
BACK_TO_TOP