TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մխիթարյանը նաև թենիսի է հաճախել, բայց ընդամենը 1 օր

21:35 08.05.2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի Instagram-ի էջում  պատասխանել է երկրպագուների հարցերին: Նա նշել է, որ եղել են խոչընդոտներ՝ և՛ հեշտ հաղթահարելի, և՛ դժվար: Մխիթարյանի խոսքերով՝ դժվարությունները տարբեր են, ու պետք չէ հիասթափվել. «Պետք է միայն մտածել, որ կարող ես: Ցանկացած փորձություն հաղթահարելի է, և եթե դա […]

̰ ̰
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 35-ամյա տղամարդը կիսակառույց շենքի 10-րդ հարկի շինարարական հարթակից վայր է ընկել ու մահացել

20:38 08.05.2020

Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Հրազդան բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց մահացել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 35-ամյա Ավետիք […]

̰
Ստուգումներ մարտական հենակետերում

20:31 08.05.2020

Զորամիավորման հրամանատարի  բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ  Հ. Պետրոսյանը ծանոթացել է զինծառայողների կեցության պայմաններին, ստուգել անձնակազմի ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստությունը: Հաշվի առնելով դիրքերի տեղակայման բարձրությունն ու մարտական հերթապահության առանձնահատկությունները՝ տրվել են անհրաժեշտ ցուցումներ ինժեներական ամրաշինական աշխատանքների իրականացման վերաբերյալ:

̰
Ինչ միջոցառումներ են նախատեսված Հաղթանակի օրվա առթիվ

20:26 08.05.2020

2-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում մայիսի 7-ին իրականացվել են ստուգումներ: Վաղը` մայիսի 9-ին, ԽՍՀՄ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առիթով տեղի կունենան մի շարք  տոնական միջոցառումներ, որոնց կմասնակցեն միայն իշխանության բարձրագույն ներկայացուցիչները: Քաղաքացիների մուտքն այդ միջոցառումներին արգելվել է: Վաղը փակ կլինեն նաև մի շարք հուշակոթողներ ու պանթեոններ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մայիսի 9-ի տոնակատարությունը՝ արտակարգ իրավիճակի պայմաններում

20:19 08.05.2020

Մայիսի 9-ի տոնակատարությունները՝ արտակարգ իրավիճակի պայմաններում: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում գրված է․ «✅10:35 Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր կայցելեն պետական պաշտոնյաներ ✅11:00 Արցախում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի եռատոնին նվիրված միջոցառումներին ✅11.30 Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրում վետերանների պատվո երթ է լինելու, որի ավարտին անակնկալ է նախատեսված ✅22.00 Տոնական օրը կեզրափակվի հրավառությամբ, որին կհաջորդի տոնական համերգը: Միջոցառումը […]

̰
Նոր Նորքում կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել

20:16 08.05.2020

Մայիսի 7-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության պարեկապահակետային ծառայության աշխատակիցները Մոլդովական փողոցում կրակոցի ձայն էին լսել։ Մոտենալով՝ նշված վայրում հայտնաբերել և, ապօրինի զենք կրելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման էին ենթարկել նույն փողոցի 42-ամյա մի բնակչի։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ, 3 փամփուշտ և երկու կրակված պարկուճ։ Ոստիկանությունում տղամարդը խոստովանել է, որ […]

̰
Առողջացած ամեն մի պացիենտ նշում է, որ վարակի դեմ պայքարից քաղած դասերն օգնելու են վերաարժևորելու առողջությունն ու կյանքը․ Թորոսյան

20:07 08.05.2020

Առողջացած ամեն մի պացիենտ տուն գնալուց առաջ նշում է, թե կարոտելու է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմին, իսկ վարակի դեմ պայքարից քաղած դասերն օգնելու են վերաարժևորելու առողջությունն ու կյանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ու կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/526987604847946/

̰
Երևանում ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել

19:54 08.05.2020

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը։ Մայիսի 7-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 24 տրանսպորտային միջոց։ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 8 մեքենայի վարորդի նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 6 մեքենայի դիմապակիները թույլատրելիից […]

̰
Մայիսյան եռատոնը պարտավորեցնում է ավելի ակտիվորեն ու նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու գործին. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

19:50 08.05.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Նախագահի խոսքերով՝ այսօրվա մարտահրավերների պայմաններում մայիսյան եռատոնը պարտավորեցնում է ավելի ակտիվորեն ու նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու […]

̰
Կառավարության ֆինանսավորմամբ Շիրակի մարզում 55 տուն կկառուցվի, 4 ընտանիք ԲԳՎ կստանա

19:15 08.05.2020

Կառավարությունը 988 մլն 140 հազար դրամ  է հատկացրել Շիրակի մարզում անօթևանության խնդրի լուծման համար։ Այս գումարի մեծ մասը՝ 968 մլն 705 հազար դրամը, կտրամադրվի Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 55 ընտանիքների համար բնակարանաշինությանը։ Շիրակի մարզի 13 գյուղերում 172 անօթևան ընտանիք էր հաշվառված։ Վերջին տարիների ընթացքում նրանցից շատերը բնակարանի գնման վկայագրեր են ստացել, […]

̰
Չեմ հարվածում, գլխից քաշում եմ, որ Էդմոնը չհարվածի Սասունին. Վահե Ղալումյան

19:12 08.05.2020

«Ես բռնության չեմ դիմել, իմ գործողությունները միտված են եղել բռնությունը կանխելուն. մանդատը վայր կդնեմ Մարուքյանից հետո»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ Էդմոն Մարուքյանին մեջքից հարվածելու մասին։ Հիշեցնենք՝  ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք է սկսվել:

̰
Ձեր փորձառությունը, Ձեր գեղեցկությունը այս դահլիճում թող անսպառ լինի. ԱԺ փոխնախագահը կարմիր վարդերով շնորհավորեց Նաիրա Զոհրաբյանի տարեդարձը

19:04 08.05.2020

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարմիր վարդերով շնորհավորեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի տարեդարձը՝ ասելով. «Ես միշտ պատրաստ եմ լսել Ձեր քննադատությունը: Մենք հաճախ վիճում ենք, քաղաքական տարբեր հայացքներ ունենք, տարբեր հարցերի հետ կապված տարբեր մեկնաբանություններ ունենք, բայց, այնուամենայնիվ, Ձեր փորձառությունը, Ձեր գեղեցկությունը այս դահլիճում թող անսպառ լինի»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ավարտվել է Երևանի բնակչի կողմից քրոջ ամուսնուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

18:58 08.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել  է քրոջ ամուսնու հետ: Այնուհետև պարզաբանումներ ստանալու նպատակով վերջիններս դուրս են եկել տանից, և յուրաքանչյուրն իր ավտոմեքենայով ուղևորվել է դեպի […]

̰
Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում.  Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ

18:56 08.05.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Այսօր բոլորս կցանկանայինք այցելել Հաղթանակի հուշարձաններ և մեր հերոսների շիրիմներին։ Կցանկանայինք ավելի ջերմ ու անմիջական շնորհավորել մեր վետերաններին։ Սակայն, […]

̰
Տնտեսական գործունեություն ծավալող ընկերություններից մեկի ղեկավարը ձերբակալվել է՝ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով 

18:46 08.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործութ­յունների քննության բաժնում` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են պաշտոնատարի անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև՝ կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու նոր դեպքեր: 2020 […]

̰
Տղամարդը ձերբակալվել է անչափահաս որդու նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով

18:42 08.05.2020

2020թ. մայիսի 7-ին Արագածոտնի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը բռնություն գործադրելու սպառնալիքով 2019թ. օգոստոս և 2020թ. մարտ ամիսներին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2004թ. ծնված իր անչափահաս որդու նկատմամբ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի […]

̰
Ինչպե՞ս են կատարվում պարետատան ցուցումները․ շրջայց Մալաթիա-Սեբաստիայում

18:40 08.05.2020

SHANTNEWS-ը պարբերաբար անդրադառնում է երևանյան անցուդարձին։ Առանց մեկնաբանության ներկայացվող կադրերն այս անգամ պատմում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տիրող իրավիճակի մասին։ Այս ամենի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի տեղաշարժի սահմանափակումների մեղմացման  պայմաններում չմոռանան կատարել պարետատան ցուցումները։

̰
Հավաստիացնում եմ Ձեզ, որ կարանտինային պայմանները չեն պահվում. Ռոբերտ Քոչարյան

18:33 08.05.2020

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի երեք նախկին վարչապետները՝ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը, նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ներկայացել են ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործով պաշտպանական խումբը միջնորդում է դատարանին փոխել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը 4 նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ: Պաշտպանները […]

̰
Շուշիի ազատագրումով նոր ոգի ստացավ արցախցիների ձգտումը. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

18:26 08.05.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Նախագահն ասել է, որ Շուշիի ազատագրումով նոր ոգի ստացավ արցախցիների ձգտումը՝ ապրել ազատ և ինքնիշխան երկրում, որի վկայությունն է […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

18:17 08.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման և խոցելի խավերին օգնություն տրամադրելու հարցում Հռոմի Սրբազան եկեղեցու և անձամբ Ֆրանցիսկոս պապի ջանքերի համար և ներկայացրել համավարակի դեմ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը: Երկուստեք ընդգծվել է այսօր աշխարհում խաղաղության պահպանման, սպառազինման դադարեցման և ժողովուրդների […]

̰
Հանդիպեցի նաև մեր Ադամի մորը՝ տիկին Գայանեին, երկար զրուցեցինք. Ալեն Սիմոնյան

18:12 08.05.2020

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ այսօր այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին: «Հանդիպեցի նաև մեր Ադամի մորը՝ տիկին Գայանեին, երկար զրուցեցինք: Փառք, հավերժ փառք մեր հերոսներին»,- գրել է Սիմոնյանը:

̰
73-ամյա վանաձորցին առերևույթ դանակահարել է 70-ամյա համաքաղաքացուն

18:08 08.05.2020

2020 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 12.25-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի, որովայնի ծակած-կտրած թափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի 70-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: […]

̰
Յուրաքանչյուր վերակառուցում պետք է իրականացվի քաղաքապետարանի թույլտվությամբ. Հակոբ Կարապետյանը լուսանկար է հրապարակել

17:52 08.05.2020

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տիգրան Մեծի պողոտայի վրա՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճակատի վրա սեփականատերը աշխատանքներ է իրականացրել (շվաքարան է տեղադրել և փորձել ներկել ճակատը) առանց համապատասխան թույլտվության: Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները տեղում վարչական ակտ են կազմել՝ պարտավորեցնելով դադարեցնել աշխատանքները և […]

̰
Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը մայիսի 8-ի դրությամբ կազմում է 43. ԱՆ

17:41 08.05.2020

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 8-ի դրությամբ ընդհանուր թիվը կազմում է 43: «Գրեթե բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն (38% դեպքերում), սրտի ռիթմի խանգարումներ (13%), զարկերակային հիպերտենզիա (60%), շաքարային դիաբետ (38%), մետաբոլիկ համախտանիշ, քրոնիկական պիելոնեֆրիտ, մնացորդային երևույթներ կրած ինֆարկտից […]

̰
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել Շուշիի ազատագրմանը նվիրված ելույթով

17:40 08.05.2020

Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի (OSCE PC) առցանց տարբերակով կազմակերպված հանդիպման ժամանակ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և Շուշիի ազատագրման 28-ամյակին նվիրված ելույթով։ «Ելույթում հարգանքի տուրք է մատուցվում բոլոր նրանց, ում սխրագործությունների և զոհաբերությունների շնորհիվ Եվրոպայի ժողովուրդներն ազատագրվեցին նացիզմից։ Նշվում է, […]

̰
Մենք ունենք Քրեական օրենսգիրք, որը կարծես թե չի խեղճանում էդ արարքների դեմ պայքարելուց. Պետրոսյանի կարծիքը ԵԽ կոնվեցիայի մասին

17:34 08.05.2020

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» նախագծին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ոչ միանշանակ է վերաբերվում, դրույթներ կան, որոնք մտահոգության պատճառ են դարձել: Մտահոգություններին արձագանքել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մեկ անձ եղել է 123 ատենախոսությունների ղեկավար. ԲՈԿ նախագահը ռեկորդային թվեր է ներկայացրել

17:30 08.05.2020

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության աստիճանաշնորհման համակարգի 27-ամյա պատմության մեջ մեկ անձ եղել է 126 ատենախոսությունների ղեկավար/խորհրդատու, իսկ մեկ այլ անձ 254 ատենախոսությունների ընդդիմախոս: Սրանք ռեկորդային թվեր են։ Ու բացառված չէ, որ ամբողջ աշխարհում ռեկորդային»:

̰
Արդյո՞ք երեխայի հետ միայն սեռական բնույթի գրագրության դեպքում կլինի քրեական պատիժ

17:25 08.05.2020

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» նախագիծը ներկայացնելիս պատգամավորները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք միայն երեխայի հետ սեռական բնույթի գրագրության դեպքում կլինի քրեական պատիժ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Քրեական պատասխանատվություն ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար. ԱԺ-ն շարունակում է օրակարգը

17:11 08.05.2020

Ազգային ժողովի օրակարգային մյուս նախագծերի քննարկումն անցել է արդեն առանց լարվածության, նախագծերը հիմնականում ներկայացվել են առանց հարցերի ու մտքերի փոխանակության: Օրենսդիրի առաջին ընթերցմանն է ներկայացվել նաև Քրեական օրենսգրքում լրացումներ անելու նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար: Անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը կպատժվի տուգանքով՝ 200-500 հազար դրամի […]

̰
BACK_TO_TOP