TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել

14:46 07.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամբիոնի վարիչը, իր լիազորությունների շրջանակում մի շարք ուսանողների օգտին, որոշակի գումարի դիմաց, կիսամյակային կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների […]

̰
Լենա Նազարյանն անդրադարձել է մի շարք ոլորտներում արված աշխատանքներին

14:36 07.05.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձել է կատարված աշխատանքին՝ որոշ մանրամասներ ներկայացնելով Ադրբեջանից բռնագաղթածի, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների, մանկան տան սաներին բնակարանով ապահովելու ոլորտներում արված աշխատանքից. «Մի շատ կարևոր էջ ենք շրջում: Երեկ և այսօր կառավարությունն Ազգային ժողովում ներկայացնում է անցյալ տարվա աշխատանքի արդյունքները: Ամբողջ զեկույցից ուզում եմ հատուկ առանձնացնել միայն հետևյալը.  2019-ի ընթացքում Ադրբեջանից […]

̰
Նախարարությունը ուշացրել է SMS-ները, որ բանկերում կուտակումներ չլինեն․ Բաթոյան

14:27 07.05.2020

Կառավարության հակաճգնաժամային 9-րդ ծրագրով հատկապես մեծ է շահառուների թիվը, և մինչև հիմա արդեն 154 հազար երեխայի համար իրականացվել է վճարում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա անդրադարձավ նաև օժանդակության փաթեթների տրամադրման ուշացումներին։ Բաթոյանը բացատրեց, որ երբ տրամադրել են այդ գումարները, բանկերում կուտակումներ են գոյացել, ինչը հակասում է […]

̰
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակն անդրադարձել է հեղեղատար համակարգի խնդիրներին

14:05 07.05.2020

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկվա անձրևառատ եղանակը մեմաշատ երեկո է ապահովել սոցցանցերում։ «Քաղաքի հեղեղատար համակարգի խնդիրը բացվեց հերթական անգամ: Հեղեղատար համակարգերի գլոբալ խնդրի մասին կխոսեմ վերջում, բայց նախ ասեմ, որ Երևան քաղաքի հեղեղատար համակարգերի շահագործումը, պահպանումը և սպասարկումը, դեռ 2006-ից, պայմանագրով իրագործում է «Վեոլիա գրուպ» ընկերությունը: Երևանի […]

̰
Արարատ Միրզոյանը խոսել է Հայրենական պատերազմին հայ ժողովրդի հերոսական մասնակցության մասին

13:58 07.05.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում տարածել է Հայրենական պատերազմի 75-ամյակին նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ իր ելույթի տեսագրությունը: Միրզոյանը նաև գրել է. «Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված տեսակոնֆերանսի ընթացքում խոսեցի այդ պատերազմում հայ ժողովրդի հերոսական մասնակցության մասին։ Ի պատասխան ադրբեջանցի խոսնակի անընդունելի հայտարարության՝ անդրադարձա նաև մեծ հայորդի Գարեգին Նժդեհի գործունեությանը, կոչ արեցի խոսելուց առաջ ավելի լավ […]

̰
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով

13:47 07.05.2020

Կարևորելով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքի երաշխավորումը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը մշակել են համակարգում համավարակի կանխարգելման, ինչպես նաև COVID-19 հիվանդության հայտնաբերման դեպքերում անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որով դիտարկվել են համավարակով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և արձագանքի համապատասխան մեխանիզմներ։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի […]

̰
Դավիթ Բեկի փողոցում փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

13:40 07.05.2020

Մայիսի 6-ին՝ ժամը 20:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

̰
Պատմական ցուցանիշ՝ կոռուպցիայի դեմ պայքարում. Ռուստամ Բադասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի 2019 թվականի կատարողականը

13:40 07.05.2020

Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման զեկույցի շրջանակում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի առջև բոլորի հավասարության, արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարված աշխատանքները: Ներկայացնելով Հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների 2019-22 թթ. ծրագրի շրջանակում կատարված և պլանավորված աշխատանքները՝ նախարարն անդրադարձել է հակակոռուպցիոն մարմինների շրջանակի ստեղծման աշխատանքներին՝ արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման […]

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տնակ

13:30 07.05.2020

Մայիսի 7-ին՝ ժամը 07:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 231/219 հասցեում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:02-ին, մարվել՝ 08:15-ին: Մասամբ այրվել են փայտե տնակի միջնապատի փայտե կառուցատարրերը (մոտ 0.5 […]

̰
Ենոքավանի տարածքում WWF Հայաստանի տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել

13:24 07.05.2020

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում WWF Հայաստանի կողմից տեղադրված տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։ Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների […]

̰
Քարաթափում Մյասնիկյան պողոտայում

13:12 07.05.2020

Մայիսի 6-ին՝ ժամը 18:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ոստիկանների հետ համատեղ քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

̰
Կշարունակվի Գանձակ գյուղի Բաղրամյան փողոցի հիմնանորոգումը

13:10 07.05.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ պետական միջոցներով կշարունակվի Գանձակ գյուղի Բաղրամյան փողոցի հիմնանորոգումը: «Պետական միջոցներով այս տարի կշարունակվի և ավարտի կհասցվի Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Բաղրամյան փողոցի ասֆալտապատման ծրագիրը, որի մի մասն իրականացվել է 2019 թվականի ընթացքում»,- հայտնում են մարզպետարանից: Ավելին՝ այստեղ:

̰
Պլանային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

13:00 07.05.2020

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցմամբ պայմանավորված՝ նոր խողովակաշարի մոնտաժման աշխատանքներ իրականացնելու համար մայիսի 8-ին՝ ժամը 09։00-24։00-ը, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազ, Մազմանյան փողոցների, Բաշինջաղյան փողոցի 159-ից մինչև 191 կենտ համարի և 182, 184, 190, 194 զույգ համարի շենքերի, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 1-24 շենքերի, Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1, 2 շենքերի, […]

̰
2 տարեկան երեխաների մայիս ամսվա խնամքի նպաստի վճարման գործընթացը կսկսվի մայիսի 7-ից

12:55 07.05.2020

Սոցիալական ապահովության ծառայության ֆեյսբուքյան էջում մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաաստի վճարումների վերաբերյալ գրառում է կատարվել: «Հարգելի շահառուներ, Տեղեկացվում է, որ 2020 թվականի մայիս ամսվա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաաստի վճարման գործընթացը (կանխիկ եղանակով) կսկսվի մայիսի 7-ից: Տեղեկացվում է նաև, որ հանրապետությունում ս.թ. մայիս ամսվա մինչև 2 տ. երեխաների նպաստի կանխիկ եղանակով վճարումը մայիսի […]

̰
ԱՆ-ն նախատեսում է հաջորդ տարի Սահմանադրության փոփոխության նախագիծ ներկայացնել

12:46 07.05.2020

Մինչև սեպտեմբեր պատրաստ կլինի Սահմանադրության նոր փոփոխությունների հայեցակարգը, որը կհրապարակվի լայն հանրության արձագանքը ստանալու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա նշեց, որ այդ քննարկումների արդյունքում նախատեսում են մյուս տարվա ընթացքում ներկայացնել Սահմանադրական փոփոխություններ։ Նախարարը նշեց, որ այս շրջանում աշխատանքային խմբի աշխատանքը կատարվում է էլեկտրոնային եղանակով։

̰
Հակոբ Արշակյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը

12:40 07.05.2020

Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների վրա: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 347 հաստատված դեպք. Ռոմանոս Պետրոսյան

12:35 07.05.2020

Կոտայքի մարզպես Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 347 հաստատված դեպք, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է: Առո՛ղջ եղեք»,- գրել է նա:

̰
«Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը» կսկսի աշխատել 3-4 ամսից․ նախարար

12:30 07.05.2020

Եթե պաշտոնյան ունի գույք, որի գինը ավելի մեծ է, քան նա կարող էր այն գնել իր օրինական եկամուտներով, ապա դա բռնագանձվելու է։ Այսպիսի պարզեցված օրինակով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Ազգային ժողովում բացատրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս նա նաև նշեց, որ իրենք թեև շտապողականություն ցուցաբերում են, բայց աշխատանքների որակին էլ […]

̰
Որևէ դատապարտվածի կամ կալանավորվածի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել․ նախարար

12:12 07.05.2020

Մինչև այսօր Հայաստանում որևէ դատապարտվածի կամ կալանավորվածի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, և դա հերոսական ջանքերի արդյունք է։ Ազգային ժողոովում այսօր այսպես ներկայացրեց իրենց աշխատանքը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա նշեց, որ քրեակատարողական ծառայությունում վարակման դեպք եղել է, սակայն իրենք կարողացել են այնպես անել, որ դա չփոխանցվի դատապարտյալներին։ Ինչ վերաբերում է հանձնուքներին, նախարարը բացատրեց, թե ինչու […]

̰
Իլհամ Ալիևի արտաամուսնական երեխան

11:59 07.05.2020

Ադրբեջանագետ Կամո Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Համացանցում BAKU TIMES կայքը նյութ է հրապարակել, որում խոսվում է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի արտաամուսնական կապի և դրանից ծնված երեխաների մասին: Պարզվել է, որ Իլհամը տարիներ շարունակ կապված է եղել «Ադրբեջանի ավիաուղիներ»-ի (AZAL) ղեկավար Ջահանգիր Ասքերովի դստեր՝ Ջամիլյա Ասքերովայի հետ: Իլհամի կինը՝ Մեհրիբանը, կասկածներ ունենալով այդ […]

̰
Կապիտալ շինարարության ոլորտում նախատեսվում են լայնածավալ ծրագրեր

11:58 07.05.2020

Կառավարության նիստն այսօր վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մինչ օրակարգին անցնելը նա հայտնել է՝ կապիտալ շինարարության ոլորտում նախատեսվում են լայնածավալ ծրագրեր: Իսկ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը պատմել է, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կառավարության աջակցության հերթական ծրագրի շահառուն բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողներն են

11:51 07.05.2020

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը։ Միջոցառման շահառու են հանդիսանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Համայնքային հողերի ապօրինի ենթավարձակալության դեպքերով հարուցվել է 19 քրգործ, վերականգնվել է 41 մլն դրամի վնաս

11:39 07.05.2020

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում մարզերի դատախազությունների կողմից իրականացվում է լայնածավալ ուսումնասիրություն: Այդ շրջանակներում հանրապետության 8 մարզերի կտրվածքով պարզվում են ոչ միայն ՊՎԾ մշտադիտարկմամբ ներկայացված, այլ նաև այլ համայնքներում պետական կամ համայնքապատկան հողմասերի վարձակալության տրամադրումը օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ իրականացված լինելու, […]

̰
Երիտասարդության համար ինտելեկտուալ ժամանցի հնարավորություններ՝ մարզերում

11:32 07.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տարածել է կառավարության տեսանյութը՝ կից նշելով. «Մարզերում ուզում ենք ունենալ այնպիսի ակումբներ, որոնք ինտելեկտուալ ժամանցի հնարավորություններ կստեղծեն երիտասարդության համար»:

̰
Ի՞նչ է արել Էրիկ Գրիգորյանը պաշտոնավարման ընթացքում. նախարարի հաշվետվությունը

11:25 07.05.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքը: «Հարգելի հայրենակիցներ, սեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, ցանկանում եմ հանդես գալ վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությամբ։ Աշխատանքները իրականացվել են նախարարության և ենթակա կառույցների ջանքերով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր […]

̰
Թրամփը Պատրիկ Հովակիմյանին կնշանակի Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր քարտուղար

11:22 07.05.2020

Թրամփը Պատրիկ Հովակիմյանին կնշանակի Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր քարտուղար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ Նշվում է, որ մինչ այդ Հովակիմյանը բարձր պաշտոն էր զբաղեցնում արդարադատության դեպարտամենտում: https://www.facebook.com/sargsyansuren/posts/10158372559075421?__xts__[0]=68.ARCEwyxH0HvD6Pds79wN-DgNxLxHz7x12785gePhOCup_95VWe1HsDegVcZp–3PYipYrEhVIHFDD_DHsmCBiBuciTF7gLCx98Ppw4DW80zuVT0co0t0Bg8wY_6XrY5xyO14HbHeitMRLlvr8SVQlv82egPsWhJlswEZqoXTIzAVfCpH6LN5ut7IhWX3vE8YY6A3O4kC66GZyasdaCNY7-EGaHbEa6QqpRiqJkgN8JR9s3uju88tp0P8iHENXUemheWHoRoFA0_jyudsGE-30pc5xTzmQn37gxUNsAGeQ3DOK0_jpakGM49uvh_sNPsRyyMcG62E2gvCk3CC1A&__tn__=-R

̰
Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

11:18 07.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն՝ մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիրը գրանցելու, և ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 102, մահվան՝ 2 դեպք, ևս 2 մահ է գրանցվել այլ պատճառներով

10:57 07.05.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2884-ի։ Առողջացել է ևս 50 պացիենտ, ընդհանուր՝ 1185։ Փաստացի բուժում է ստանում 1648 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 2-ով՝ հասնելով 42-ի։ Մահվան ևս 2 […]

̰
Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է. Նազելի Բաղդասարյան

10:25 07.05.2020

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ արդեն ստացել է թեստի պատասխանը՝ բացասական է։ «Որևէ մեկն ապահովագրված չէ, և նման տարածման դեպքում հավատացեք, որ ռիսկի խմբում մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել։ Բայց անգամ այդ պարագայում եկեք հանդուրժող լինենք և հարգենք դիմացինի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունը։․․․ Մաղթում եմ առողջություն և արագ ապաքինում բոլոր […]

̰
Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը դիմել է զորակոչիկներին

08:30 07.05.2020

Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը դիմել է զորակոչիկներին․ «ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է որպեսզի այդ քաղաքացիներն իրենց տվյալներն ուղարկեն հետևյալ էլ-փոստի հասցեին՝ [email protected]` հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու […]

̰
BACK_TO_TOP