TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում` դիմումների ներկայացման վերջնաժամկետը մինչև մայիսի 10-ն է

20:12 07.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 10-ը ներառյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են […]

̰
Զոհրաբ Մնացականյանը և Յացեկ Չապուտովիչը մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների շուրջ

20:10 07.05.2020

Լեհական կողմի նախաձեռնությամբ մայիսի 7-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Յացեկ Չապուտովիչը մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերի և ծրագրերի շուրջ, այդ թվում՝ ԵՄ հետ համագործակցության շրջանակներում: Երկկողմ օրակարգի համատեքստում Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին աշխուժացնել […]

̰
Ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն․ ՃՈ

19:44 07.05.2020

Ճանապարհային ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Մասնավորապես, քրեական պատասխանատվություն է առաջացնում՝ 1․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ավելի խիստ, 2․ տրանսպորտային միջոցներ […]

̰
̰
Ում և ինչպես դիմել, երբ աշխատանքային իրավունքները խախտված են

19:15 07.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասվում է, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ արտակարգ դրությունը հանգեցրել է աշխատանքային բազմաթիվ վեճերի ու խնդիրների։ Տեսչական մարմինը ներկայացվում է հաճախ հանդիպող մի քանի խնդիր, և թե ինչպես կարող են  պաշտպանել աշխատանքային իրավունքները։

̰
Հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի մշակութային արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարը

19:04 07.05.2020

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի մշակութային արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարը: 2018-2019թթ. ընթացքում «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել է, որ բացակայում են 121.380.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով մի շարք մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն, […]

̰
Արդեն տեղեկացրել ենք մեր գերմանացի գործընկերներին ընձառյուծի մասին. առցանց քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

18:54 07.05.2020

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի վարչական տարածքում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տեղադրած տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։ Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել, ու թեև տուժածը ամեն կերպ հավաստիացնում էր, որ իր տեսածն ու իր վրա հարձակվածը հովազ էր, մասնագետները հերքում էին՝ պնդելով, որ այդ […]

̰
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

18:47 07.05.2020

Մայիսի 1-ի առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը գողացել են Մարգարյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված մեքենաների հայելիները: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը՝ ժամը 1-ից մինչև 8-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են բակում կայանված երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաների կողային հայելիները` տուժողներից մեկին պատճառելով 15.000, մյուսին` 30.000 […]

̰
Ախուրյանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողություն են բացահայտել

18:13 07.05.2020

Ապրիլի 30-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շիրակի մարզի Բենիամին գյուղի` համայնքին պատկանող դաշտի խողովակաշարից գողացել են խողովակներ: Նույն օրը ոստիկանության Ախուրյանի բաժին հրավիրված համայնքապետը հայտնել է, որ գողացել են հինգ հատ հինգ մետր երկարության ցինկապատ խողովակներ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը բաժին է հրավիրվել Ազատան գյուղի 30-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական […]

̰
Փրկարարներն իրականացրել են կամրջի պոկված հատվածի ամրացման աշխատանքներ

18:00 07.05.2020

Մայիսի 7-ին` ժամը 09:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի թիվ 155 տան մոտակայքում գտնվող կամուրջը գետի վարարման հետևանքով վնասվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են կամրջի պոկված հատվածի ամրացման աշխատանքներ։

̰
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով կա 21 մեղադրյալ, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել ձերբակալելու մասին

17:40 07.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21 անձի, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել` զանգվածային անկարգություններին մասնակցելու […]

̰ ̰
Պաշտպանության ոլորտում 4 ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ կան․ Տիգրան Կարապետյան

17:32 07.05.2020

Կառավարության ծրագրի կատարման ընթացիկ զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր, իմքայլական Տիգրան Կարապետյանը հայտնեց, որ կառավարությունը պաշտպանության ոլորտում լուրջ ձեռքբերումներ է ունեցել 4 ուղղություններում։ Սպառազինության ոլորտում խոսքը մասնավորապես «Սու-30ՍՄ» կործանիչների մասին է, որոնք թույլ են տալիս հակառակորդի ցանկացած թիրախ առնել նշանի տակ, և «Տոռ-Մ2ԿՄ» ու «Օսա-ԱԿ» հակաօդային զինատեսակները, որոնք թույլ տվեցին ամբողջացնել հայկական հակաօդային պաշտպանությունը։ Ինժեներական […]

̰ ̰
Մանրամասներ երեխաների աջակցության կենտրոնում տեղի ունեցած դանակահարության դեպքից

17:10 07.05.2020

Մայիսի 1-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ սպասարկվող վարչական շրջանի տարածքի երեխաների աջակցության կենտրոնում պատանիների միջև ծեծկռտուք է եղել, կան տուժածներ։ Քիչ անց հիվանդանոցից հայտնեցին, որ «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ նշված կենտրոնից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ըստ բժշկի` նա ի վիճակի չէր հաղորդում տալու: Քանաքեռ-Զեյթունի […]

̰
Դոնալդ Թրամփը Պատրիկ Հովակիմյանին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում

17:05 07.05.2020

Պատրիկ Հովակիմյանը Արդարադատության նախարարությանն առընթեր արտասահմանյան պետությունների պահանջների կարգավորման հանձնաժողովի անդամ է:

̰
Շտապօգնության քանի՞ աշխատակից է վարակված կորոնավիրուսով

16:57 07.05.2020

Մայիսի 4-ից՝ սահմանափակումների մեղմացումից հետո, շտապօգնության կանչերը չեն ավելացել: Այդ մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքերով՝ կանչերի թիվը նույնն է՝ օրական  600-650: Ստեփանյանին ուղղված հարցերի մեծ մասը վերաբերում էին ծառայության՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցներին: Ի պատասխան լրագրողների հարցերի՝ Ստեփանյանը տեղեկացրեց, որ անձնակազմի շրջանում վարակման 12 դեպք […]

̰
Զարուհի Բաթոյանը սոցիալական ծրագրերի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

16:55 07.05.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր Ազգային ժողովում ներկայացրել է 2019 թվականի սոցիալական աջակցության ոլորտի համառոտ կատարողականը: «2019 թվականը սոցիալական պաշտպանության ոլորտում առանձնացել է ինչպես տարիներ շարունակ կուտակված խնդիրների լուծման պատմություններով, այնպես էլ համակարգային փոփոխությունների նախապատրաստական աշխատանքով։ 2019 թվականին ավելացել են շուրջ 89300 քաղաքացիների նպաստների, զինվորական […]

̰
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կգնա Ապրիլյան հանձնաժողովի նիստին

16:42 07.05.2020

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի՝ մայիսի 11-ի դռնփակ նիստին մասնակցելու հրավերը։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը:

̰
Թուրքիայում կատարված սոցհարցման արդյունքներով՝ Էրդողանի վարկանիշը նվազում է

16:37 07.05.2020

Թուրքիայում վերջերս կատարված սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը նվազել է: Թեմային առավել մանրամասն հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
814 մլն 90 հազար դրամ՝ Շիրակում անօթևանության խնդրի կարգավորման նպատակով

16:17 07.05.2020

Կառավարությունը հաստատել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները: 814 մլն 90 հազար դրամ հատկացվելու է Շիրակի մարզպետարանին, որից 794 մլն 653 հազար դրամը կտրամադրվի մարզի 8 գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 55 ընտանիքի՝ բնակելի տների կառուցման նպատակով: Իսկ 19 մլն 319 հազարը նախատեսվում է Գյումրի քաղաքում և […]

̰
Մարզերի 20 համայնքներում սխեմատիկ չարաշահումների դեպքերով 19 քրգործ է քննվում. ՊՎԾ

16:11 07.05.2020

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում մարզերի դատախազությունների կողմից իրականացվել և իրականացվում է լայնածավալ ուսումնասիրություն, որի արդյունքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում 8 մարզերի թվով 20 համայնքներում կատարված […]

̰
Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

16:07 07.05.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: «Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ, Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 345 հաստատված դեպքեր, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է: Առո՛ղջ եղեք»,- գրել է Կոտայքի մարզպետը:

̰
Ալավերդիում շմոլ գազի պատճառով ընտանիքի 4 անդամների մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

16:00 07.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքում շմոլ գազի պատճառով ընտանիքի չորս անդամների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ընտանիքի չորս անդամների մահվան պատճառը: Նախաքննության ընթացքում նշանակված դատաճարտարագիտատեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մահվան […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք

15:55 07.05.2020

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Մասնավորապես՝ օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը հանրապետություն ներմուծելով էական առևտրային քանակի միրգ, բանջարեղեն՝ այն մատակարարում է նախապես հայտնի գնորդներին, սակայն դուրս չի գրում համապատասխան ուղեկցող փաստաթղթեր։ Ձեռնարկատիրական […]

̰
Բացահայտվել է 29-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը

15:55 07.05.2020

2020թ.ապրիլի 22-ին՝ ժամը 22:00-ին, «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը, որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք՝ հեմոպերիտենիում ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 29-ամյա երիտասարդի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքն […]

̰
Դրական կողմը հրաշալի ներկայացված է կառավարության զեկույցում, բացասականը՝ ոչ․ Արկադի Խաչատրյան

15:46 07.05.2020

Հայաստանը նախորդ տարվա ընթացքում գրանցել է մակրոկայունություն, ֆինանսական կայունություն, մշակող արդյունաբերության և զբոսաշրջության նկատելի աճ։ Կառավարության ծրագրի կատարման ընթացիկ զեկույցի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը այս դրական նոտայով սկսեց ելույթը։ Նա ասաց, որ դրականը պետք է գնահատել, և այդ դրականը հիանալի ներկայացված է կառավարության զեկույցում։ Բայց դրան զուգահեռ, ըստ Խաչատրյանի, զեկույցում ներկայացված չեն բացասական […]

̰
ԱՄՆ-ն ևս մեկ տարի չի կիրառի Ադրբեջանին օգնություն տրամադրելու արգելք նախատեսող 907 ուղղման պահանջը

15:40 07.05.2020

ԱՄՆ վարչակազմը կրկին ևս մեկ տարով երկարաձգել է ազատության աջակցության ակտի թիվ 907 ուղղման գործողության ժամանակավոր դադարեցման մասին որոշումը: Այդ ուղղումն արգելում է վարչակազմին օգնություն տրամադրել Ադրբեջանին: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նրանք, ում բժիշկը կյանք էր նվիրել, կորցրին իրենց լավագույն բարեկամին. ՊՆ ցավակցական ուղերձը Մկրտիչ Գինոսյանի մահվան կապակցությամբ

15:36 07.05.2020

ՊՆ-ն ցավակցական ուղերձ է հղել օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի երկրային ուղին սիրո ու նվիրումի, հույսի ու հավատի, պայքարի ու հաղթանակի շարահար շղթա էր, որի ամեն օղակը մի փրկված ճակատագիր էր, մի շարունակվող կյանք… Մկրտիչ Գինոսյանը հայրենիքի ազատության համար կռվող զինվորի կողքին էր Արցախյան պատերազմի ժամանակ, հարաբերական խաղաղության […]

̰
Դրամական օգնություն է ստացել 380 հազար մարդ․ Բաբկեն Թունյան

15:32 07.05.2020

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ օժանդակությունից օգտվել է ավելի քան 24 հազար տնտեսվարող։ Այս մասին կառավարության ծրագրի կատարման քննարկման ժամանակ Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա նաև նշեց, որ սոցիալական ծրագրերով դրամական օգնություն է ցուցաբերվել ավելի քան 380 հազար մարդու։ Մոտ 100 հազար մարդու աջակցություն է ցուցաբերվել, ինչը նաև տնտեսվարողներին օգնություն է […]

̰
BACK_TO_TOP