TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Միջադեպի համար մեր հայրենակիցներից ներողություն եմ խնդրում. Բաբկեն Թունյան

12:22 08.05.2020

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խորհուրդ տվեց նայել տեսագրությունները և տեսնել՝ ինչից է սկսել, ով է անցել վիրավորանքների ու սադրել: «Ես մեր հայրենակիցներից ներողություն եմ խնդրում միջադեպի համար»,- ասաց նա՝ չմեկնաբանելով՝ արդյո՞ք Սասուն Միքայելյանի միջամտությունը տեղին էր: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նիստ է անում

12:13 08.05.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս պահին նիստ է անցկացնում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև:  

̰
ՔԿ դեպոզիտային հաշվեհամարին է փոխանցվել Գուգարքի ղեկավարի կողմից համայնքին պատճառված 12 մլն դրամը

12:12 08.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Լոռու մարզի Գուգարք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Պարզվել է, որ համայնքի ղեկավարը, 2005 թվականի հոկտեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրի տարածքում հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից […]

̰
Էս շենքում ընդհանրապես անվտանգության աշխատակիցներ կա՞ն. իրավիճակն ԱԺ դահլիճում ընդմիջում հայտարարելուց հետո

12:06 08.05.2020

ԱԺ-ում այսօր ընդմիջում հայտարարելուց հետո տևական ժամանակ էլ չի դադարել պատգամավորների վիճաբանությունը: Արարատ Միրզոյանի՝ ընդմիջում հայտարարելուց հետո էլ վիճաբանող պատգամավորները չեն հանդարտվել: Այդ մասին է վկայում այն, որ ընդմիջում հայտարարելուց հետո էլ լսվում էր Արարատ Միրզոյանի ձայնը, թեև կադրում ընդմիջում էր հայտարարված: Միրզոյանը բղավում էր. «Էս շենքում ընդհանրապես անվտանգության աշխատակիցներ կա՞ն, ուրեմն անվտանգության աշխատակիցները անմիջապես […]

̰
Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ կամ ԱՁ առցանց հաշվառելու համար

11:49 08.05.2020

ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ ներկայացնելով, թե ինչպես կարելի է առցանց գործարքներ կատարել www.e-register.am կայքի միջոցով: «ՍՊԸ կամ ԱՁ հաշվառելու համար անհրաժեշտ է ունենալ ` նույնականացման քարտ, այն ընթերցող սարք, ակտիվ էլեկտրոնային ստորագրություն, գրանցված լինել e-register.am կայքում: Համակարգ մուտք գործելուց հետո լրացրե՛ք անձնական տվյալները և պահանջվող դաշտերի տեղեկատվությունը»,- հայտնում են կառավարությունից:

̰
Ինչպես են թեժ ծեծկռտուքի մասնակիցները լքում ԱԺ նիստերի դահլիճը

11:30 08.05.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝  ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց։ «Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,- ասաց Մարուքյանը` դիմելով Բաբկեն Թունյանին։ Սասուն Միքայելյանի խոսքը չլսվեց, սակայն նրան ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»։ Մարուքյանն իջավ ամբիոնից, ծեծկռտուք սկսվեց։ […]

̰
Էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց, իմ վիզը կտրողը չի ծնվել. վեճ ու ծեծկռտուք ԱԺ-ում

11:18 08.05.2020

ԱԺ-ում այսօր կառավարության ծրագրի քննարկման ավարտից հետո ելույթները շարունակվում էին: Էդմոն Մարուքյանն իր ելույթում արձագանքեց մինչ այդ ելույթ ունեցած Բաբկեն Թունյանին․ «Ասում ենք, որ մեզ զանգում են էս հարցերով։ Գալիս եք, ամբարտավանությամբ ասում եք՝ սուտ են խոսում, ոչ մեկին չեն զանգում, բան։ Իր համարն ամբիոնից ասում է, հետո 120 զանգ է ստանում։ Ասում եք՝ «Լուսավոր […]

̰
Մահացած պացիենտը եղել է 48-ամյա կին․ ԱՆ

11:07 08.05.2020

Մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած, 43-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 29205 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 33 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, ընդհանուր՝ 3029

11:00 08.05.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 8-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3029-ի։ Առողջացել է ևս 33 պացիենտ, ընդհանուր՝ 1218։ Փաստացի բուժում է ստանում 1758 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 43-ի։ Մահվան ևս 1 […]

̰
Լարված իրավիճակ և ծեծկռտուք ԱԺ-ում

10:57 08.05.2020

ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց։ «Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,- ասաց Մարուքյանը` դիմելով Բաբկեն Թունյանին։ Սասուն Միքայելյանի խոսքը չլսվեց, սակայն նրան ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»։ Մարուքյանն իջավ ամբիոնից, ծեծկռտուք սկսվեց։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱՄՆ դեսպանատունն անհատական պաշտպանության միջոցներ է տրամադրել ԱԻՆ-ին

10:51 08.05.2020

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այս շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրել է անհատական պաշտպանական միջոցներ՝ դիմակներ, ձեռնոցներ, կոշիկներ և արտահագուստ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական օժանդակության ծրագրի շրջանակում։

̰
Դեբեդ գետի վարարման հետևանքով ճանապարհի կողմնային հատվածը վնասվել է

10:29 08.05.2020

ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մայիսի 7-ին Դեբետ գետի վարարման պատճառով՝ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 37-րդ կիլոմետրին, 10 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ ճանaպարհի կողմնային հատվածը վնասվել է: «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության կողմից իրականացվել են կողնակի վերականգնման աշխատանքներ, քարալցման եղանակով՝ մոտ 70 խորանարդ մետր ծավալով:

̰
Նոր համակարգ՝ սնանկության կառավարիչների թեկնածուների ընտրության համար

10:23 08.05.2020

Սնանկության ոլորտի բարեփոխումների արդյունքում Սնանկության դատարանի կողմից ներկայացված պահանջագրերի հիման վրա սնանկության կառավարիչների թեկնածուների վիճակահանությունը 2020թ. ապրիլի 15-ից իրականացվում է Արդարադատության նախարարության կողմից՝ հատուկ համակարգչային ծրագրով, ընդ որում, նախկինի համեմատ այժմ ընտրությունն իրականացվում է տարածքային սկզբունքով՝ ըստ հատուկ ալգորիթմի և այն կառավարիչների ցանկից, որոնք սպասարկում են տվյալ գործին համապատասխանող տարածքը: Արդյունքում Սնանկության դատարանից ստացված պահանջագրերով […]

̰
Միխայիլ Բաղդասարովն ԱԱԾ-ում 7 մլն դոլար կաշառքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Սերժ Սարգսյանի դեմ․ «Ժողովուրդ» 

09:50 08.05.2020

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել գործարար Միխայիլ Բաղդասարովի կողմից Սերժ Սարգսյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում ներկայացնելու մասին: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, թե, դիմելով իրավապահներին, ինչ է հայտնել Միխայիլ Բաղդասարովը: Վերջինս իր դիմումում նշել է, որ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` 1998-2010թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և […]

̰
Ադրբեջանի նախագահը փորձ արեց Հաղթանակի 75-ամյակը ծառայեցնել հայ ժողովրդի հանդեպ իր թշնամական քարոզչությանը․ ԱԳՆ խոսնակ

09:35 08.05.2020

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ արված մեկնաբանություններին․ «Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակը լավ առիթ է՝ վերհիշելու և հարգանքի տուրք մատուցելու համաշխարհային չարիքի դեմ պայքարի ելած և հաղթանակած բոլոր ժողովուրդների զոհողությանը և միասնությանը: Համոզված ենք, որ պատմական հիշողությունը մարդկային արժանապատվության կարևորագույն արժեքն է, իսկ այդ պատմական […]

̰
Ոգու արիությունը փոխհատուցեց ուժերի ու միջոցների մեծ պակասը․ Շուշիի ազատագրումից 28 տարի է անցել

09:11 08.05.2020

28 տարի առաջ` մայիսի 8-ի գիշերը` ժամը 2.30-ին, տրվեց հարձակման հրամանը, և չորս ուղղություններով սկսվեց բերդաքաղաք Շուշիի գրոհը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Պատմում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը. «Եթե այս մարտիկները սովորական զորքերի կազմում լինեին, ես և մյուս հրամանատարները նրանց պիտի ստիպելով տանեինք գրոհի: Բայց ես այնպիսի ուժերի հրամանատար […]

̰
Կրակող քաղաքից մինչև մեր օրեր. ՇՈՒՇԻ

08:50 08.05.2020

Արդեն մեկ տարի է՝ Շուշի-Ստեփանակերտ երթուղու հասարակական տրանսպորտն աշխատում է հավելյալ ժամերով ու քանակով։ Այդպես են արել, որովհետև Արցախի այդ երկու քաղաքների երիտասարդների մի մասը երեկոներն անցկացնում է Շուշիում, մի մասն էլ՝ Ստեփանակերտում։ Այդ ժամերին տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիր կար։ Բացի այդ, շուշեցիներից շատերը հիմա աշխատում են Ստեփանակերտում, ստեփանակերտցիները` Շուշիում։ Այս երկու քաղաքների միջև […]

̰
Փլուզում Երևանի Խանզադյան փողոցում․ կայանված մեքենան վնասվել է

08:42 08.05.2020

Մայիսի 7-ին՝ ժամը 09:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանզադյան փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել և վնասել է մոտակայքում կայանած ավտոմեքենան։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ տան հյուրասենյակի արտաքին պատը մասամբ փլուզվել (մոտ 2 խմ) […]

̰
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Բաղդասարյանը

00:10 08.05.2020

65 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Բաղդասարյանը: Մարզչական հարուստ կարիերայի ընթացքում Սամվել Բաղդասարյանը մարզել է աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրների, աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: Եղել է գյումրեցի առաջին բռնցքամարտիկը, որը դարձել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր: Սամվել Բաղդասարյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի 2-րդ մարզչի՝ Գարիկ Բաղդասարյանի հայրն է: Այս […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:50 07.05.2020

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 7-ի ցերեկը, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 10-ի ցերեկը […]

̰
Զորավարժադաշտում է ձևավորվում ռազմական ներուժը․ ՊՆ մամուլի խոսնակը լուսանկարներ է հրապարակել

23:01 07.05.2020

Զորավարժադաշտում է ձևավորվում ռազմական ներուժը: Այս մասին գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը և կից լուսանկարներ հրապարակել։

̰
Որքանո՞վ են պահպանվում անվտանգության ցուցումներն ու զգոնությունը․ շրջայց մայրաքաղաքում

22:19 07.05.2020

Շրջայց մայրաքաղաքում: SHANTNEWS-ը պարբերաբար անդրադառնում է երևանյան անցուդարձին։ Շրջայցերի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի տեղաշարժի սահմանափակումների մեղմացման պայմաններում չմոռանան կատարել պարետատան ցուցումները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար

22:06 07.05.2020

Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Ինչպես արդեն հայտնել էի, ՏԿԵ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ բոլոր մարզպետարանները COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում: Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն […]

̰
Խորհրդարանը քննարկել է կառավարության կատարողականը

21:52 07.05.2020

ԱԺ-ում այսօր դարձյալ կառավարության կատարողականն էին քննարկում: Արվածի մասին զեկույց էին ներկայացնում ու պատգամավորների հարցերին պատասխանում Տարածքային կառավարման, արդարադատության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորոնավիրուսից ապահովագրված չեն նաև շտապօգնության աշխատակիցները

21:45 07.05.2020

Շտապօգնության աշխատակիցները ևս անմասն չեն կորոնավիրուսի վտանգից: Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանն է անդրադարձել ստեղծված իրավիճակում իրենց աշխատանքին՝ չշրջանցելով աշխատակիցների առողջական վիճակին վերաբերող հարցերը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գորիսում բախվել են 07-ն ու Mitsubishi Pajero io-ն. վերջինս գլխիվայր շրջվել է

21:40 07.05.2020

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի սկզբնամասում բախվել են 31-ամյա Ավետիք Հակոբջանյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 VG 723 համարանիշի և 46-ամյա Գարիկ Հայրապետյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 14 QQ 002 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  բախման հետևանքով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական […]

̰
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ

21:35 07.05.2020

Այսօր՝ մայիսի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն կատարելու ժամանակ կրակոցների ձայներ են լսել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները, ճիշտ կողմնորոշվելով, շրջափակել են Մոլդովական փողոցի 29/5 շենքի հարակից տարածքը և տաք հետքերով ապօրինի զենք կրելու, օգտագործելու […]

̰
Սրճարանում պաղպաղակ ենք ուտում․ Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

21:31 07.05.2020

Սրճարանում պաղպաղակ ենք ուտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և կից տեղադրել կրտսեր դստեր՝ Արփիի լուսանկարը։  

̰
Շտապօգնության ռիսկային խմբի որոշ աշխատակիցներ հրաժարվել են աշխատել ստեղծված իրավիճակում

20:24 07.05.2020

Երևանի շտապօգնության ծառայությունում աշխատակիցներն ապահովված են արտահագուստով ու պաշտպանիչ այլ պարագաներով: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա ասաց, որ ծառայության ռիսկային խմբի որոշ աշխատակիցներ հրաժարվել են աշխատել ստեղծված իրավիճակում: Ստեփանյանն ընդգծեց՝ նրանց ցանկությանն ըմբռնումով են մոտեցել՝ ավելացնելով, որ աշխատողների մեծ բանակ ունեն, […]

̰
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում` դիմումների ներկայացման վերջնաժամկետը մինչև մայիսի 10-ն է

20:12 07.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 10-ը ներառյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են […]

̰
BACK_TO_TOP