Պատմական ցուցանիշ՝ կոռուպցիայի դեմ պայքարում. Ռուստամ Բադասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի 2019 թվականի կատարողականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

Պատմական ցուցանիշ՝ կոռուպցիայի դեմ պայքարում. Ռուստամ Բադասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի 2019 թվականի կատարողականը

13:40 07.05.2020

Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման զեկույցի շրջանակում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի առջև բոլորի հավասարության, արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարված աշխատանքները:

Ներկայացնելով Հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների 2019-22 թթ. ծրագրի շրջանակում կատարված և պլանավորված աշխատանքները՝ նախարարն անդրադարձել է հակակոռուպցիոն մարմինների շրջանակի ստեղծման աշխատանքներին՝ արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման պլանավորմանն ու Հակակոռուպցիոն դատարանի ձևավորմանը:

Կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդրման շրջանակում Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ներդրված գույքի և շահերի բախման հայտարարագրման նոր ձևանմուշին, կոռուպցիոն ռիսկերի գնահատման և վերհանման նոր մեթոդաբանության մշակման աշխատանքներին, որոնք ուղղված են լինելու պետական մարմինների ներքին կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը, ինչպես նաև ներկայացրել է իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանն առնչվող աշխատանքները:

Նախարարն անդրադարձել է նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը և Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ԱԺ կողմից ընդունված օրենքին, ներկայացրել նաև ազդարարների ինստիտուտի ներդրման միասնական էլ. հարթակի արդյունքները՝ նշելով, որ ստացվել է 220 ազդարարում:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը 2019 թվականի արդյունքով 28 հորիզոնականով բարելավել է դիրքերը, ինչը բացառիկ է Հայաստանի պատմության մեջ:

2020թ. մարտի սկզբին Երևանի ամենամեծ ծննդօգնություն տրամադրող բժշկական 3 հաստատություններում հասանելի են դարձել ՔԿԱԳ ծառայությունները` երեխայի ծննդի, երեխայի նկատմամբ հայրության ճանաչման և ամուսնության պետական գրանցման գործողությունները:

Նախարարի խոսքով` առաջիկա ամիսներին կգործարկվի նաև միասնական առաջին գրասենյակը, որտեղ կլինեն ՔԿԱԳ-ի, Ազգային արխիվի, Կադաստրի, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, սոցապահովության բոլոր ծառայությունները մեկ միասնական կենտրոնում. հետագայում աշխատանքներ կտարվեն նաև համայնքային ծառայություններն ու Ոստիկանության անձնագրային և վիզաներ վարչության գործառույթը միասնական գրասենյակում ներառելու ուղղությամբ։

2019թ. հոկտեմբերին հաստատվել են Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության, դրա կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ, ինչպես նաև էլ. արդարադատության ներդրման և զարգացման գործողությունների ծրագրերը։

Ընդունվել է Դատական օրենսգիրքը, որը լայն քննարկում է անցել և արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնցով բարեփոխվել է պարզեցված վարույթի ինստիտուտը: Մշակվել են Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծեր, որոնցով կատարելագործվել է ծանուցումների համակարգը:

2019թ. հուլիսին փոփոխություններ են կատարվել Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում, որի արդյունքում ներդրվել է պարտապանի գույքի հայտնաբերման, գույքի հայտարարագրման, դատական ակտերի կամավոր կատարման խթանման գործիքակազմ: Մշակվել է սնանկության գործերի էլ. հարթակի բնութագիրը և առաջիկա ամիսներին կլինի սնանկության գործերի ամբողջական թվայնացման ներդրումը:

2019 թվականի և 2020 թթ. առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել  դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու 11 միջնորդություն, այն դեպքում, երբ 2018 թվականին ընդամենը մեկ միջնորդություն է ներկայացված եղել։

Գործարար միջավայրի բարելավման շրջանակում Սնանկության և հարակից օրենքների նախագծերով նախատեսվել են ֆինանսական առողջության և գրավչության ու այդ ծրագրերի արդյունավետության բարձրացման բարեփոխումներ:

Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության շրջանակում նախատեսվել են մի շարք գործողություններ, որոնք առնչվում են նաև քրեակատարողական ոլորտին: Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության 2019-23 թթ. գործողությունների ծրագրով թիրախավորված են վերականգնողական արդարադատության կայացման, կրկնահանցագործությունների նվազեցման, քրեական ենթամշակույթի հաղթահարմանն ուղղված միջոցառումները: ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց իրավունքների երաշխավորության ուղղությամբ ձեռնարկվել են միջոցառումներ. Մասնավորապես, արդեն ինը քրեակատարողական հիմնարկներում ներդրվել է սննդի մատակարարման նոր համակարգ, և սննդից օգտվելու ցուցանիշը կազմում է 100 տոկոս (նախքան այս համակարգին անցնելն այդ ցուցանիշը 60-70 տոկոս էր): Ձևավորվել է Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ը, որով տարանջատվել է բժշկական ծառայությունը Քրեակատարողական ծառայությունից: Բարձրացվել է քրեակատարողական ծառայողների աշխատավարձները 30 տոկոսով, որը կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խթան է հանդիսանում և բարձրացնում է քրեակատարողական ծառայությունում աշխատանքի ընդունվելու գրավչությունը: Ընդունվել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը, իսկ e-penitentiary համակարգը վերջնական գործարկման փուլում է, որը հնարավորություն կտա բոլոր գործընթացներն իրականացնել էլեկտրոնային տարբերակով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին

12:15 08.07.2025

Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին

«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը մեկնաբանել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հնարավորությունները։ Ավելի վաղ Transfer Feed-ը հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Սպերցյանի տրանսֆերով և հայ կիսապաշտպանին դիտարկում է որպես Բրունու Ֆերնանդեշի հնարավոր փոխարինող։ «Եթե Սպերցյանը լավ առաջարկ ստանա, դա նշանակում է, որ նա պատրաստ է տեղափոխության։ […] ...

Թրամփը Նեթանյահուին հայտնել է, որ հիասթափված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի որոշումից

12:02 08.07.2025

Թրամփը Նեթանյահուին հայտնել է, որ հիասթափված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի որոշումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ հիասթափված է Ռուսաստանի՝ Ուկրաինայում հակամարտությունը «չդադարեցնելու» որոշումից։ Ավելի վաղ Թրամփը դժգոհություն էր հայտնել Ուկրաինայում կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակից և կարծիք էր հայտնել, որ չի կարողացել առաջընթացի հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ։ Երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել հուլիսի 3-ին։ […] ...

SHANTNEWS

12:00 08.07.2025

SHANTNEWS

Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին

11:49 08.07.2025

Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակն է քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Շատ շուտով։ Մոտակա մեկ շաբաթվա ընթացքում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ՝ պատասխանելով Իրանի հետ առաջիկա հանդիպման մասին հարցին։ ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ Հաջիև

11:40 08.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Մեր սահմաններին խաղաղություն ու կայունություն է, տարածաշրջանում նոր ստատուս քվո է ձևավորվել՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Կարող է լինել խաղաղություն թղթի վրա, բայց իրավիճակը տեղում լինի այլ: Հիմա մեզ մոտ ճիշտ հակառակն է»,- նշել է Հաջիևը։ Միաժամանակ […] ...

ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

11:40 08.07.2025

ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

The Athletic-ի փոխանցմամբ՝ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները մի քանի օրում իջեցվել են 36 անգամ։ Աղբյուրի տվյալներով՝ «Չելսի» – «Ֆլումինենսե» կիսաեզրափակչի ամենաէժան տոմսի արժեքը նվազել է մինչև 13 դոլար։ Երեք օր առաջ նույն տոմսն արժեր 474 դոլար։ Իսկ երկրորդ կիսաեզրափակչի՝ ՊՍԺ – «Ռեալ» հանդիպման սովորական տոմսի գինը չորեքշաբթի օրը կազմում էր 978 դոլար, սակայն […] ...

BACK_TO_TOP