11:39 07.05.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում մարզերի դատախազությունների կողմից իրականացվում է լայնածավալ ուսումնասիրություն:
Այդ շրջանակներում հանրապետության 8 մարզերի կտրվածքով պարզվում են ոչ միայն ՊՎԾ մշտադիտարկմամբ ներկայացված, այլ նաև այլ համայնքներում պետական կամ համայնքապատկան հողմասերի վարձակալության տրամադրումը օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ իրականացված լինելու, սեփականատիրոջ կողմից հողամասերը վարձակալներին ենթավարձակալության հանձնելու իրավունք տրված լինելու, ենթավարձակալության հանձնված հողամասերում, ըստ դրանց նպատակային նշանակության, հեռահաղորդակցության կայանների տեղադրումն ու շահագործումը թույլատրելի համարվելու և այլ հանգամանքները:
Այս նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և մասնակի ստացվել իրավասու մի քանի պետական մարմիններից:
Այս գործընթացի շրջանակներում դատախազությունների կողմից համայնքային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց գործողություններում նույնանման՝ մեխանիզմներով հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ ունեցող բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրվել են քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարություններ:
Արդյունքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում 8 մարզերի (Կոտայքում՝ 2, Շիրակում՝ 2, Սյունիքում՝ 3, Տավուշում՝ 3, Գեղարքունիքում՝ 3, Արագածոտնում՝ 1, Արարատում՝ 3, Լոռիում՝ 3) թվով 20 համայնքներում կատարված սխեմատիկ չարաշահումների դեպքերով մայիսի 6-ի դրությամբ հարուցվել և ՀՀ նախաքննական մարմիններում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (2 դեպքում նաև 315.2-րդ հոդվածի) հատկանիշներով քննվում է 19 քրեական գործ:
Ըստ՝ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2004թ.-ից՝ համայքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյւղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական, կանխորոշված ելքով մրցույթների միջոցով, շուկայականից զգալիորեն ցածր՝ փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, նրանց ընտանիքի անդամներին, մերձավորներին կամ ենթականերին: Ապա վարձակալների կողմից այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ, ընդհուպ 200-300 անգամ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագորշման նպատակով վարձակալության են հանձվել օպերատոր ընկերություններին: Արդյունքում հողամասերի վարձակալները համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից վարձավճարների տեսքով ստացել են խոշոր չափերով շահույթներ՝ համայնքներին զրկելով ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:
Քրեական գործերից 6-ով 6 համայնքի գործող կամ նախկին ղեկավարներ ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նկատի ունենալով, որ կասկածյալների մի մասը լիովին, մյուս մասը մասնակիորեն հատուցել են համայնքներին պատճառված վնասը՝ վերջիններիս պարագայում պատրաստակամություն հայտնելով նախաքննության ընթացքում վերականգնել նաև պատճառված վնասի մնացած մասը, բոլորն ազատվել են արգելանքից։
Մայիսի 6-ի դրությամբ նշված քրեական գործերով 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 3152-րդ հոդվածով, 2 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշված գործերով համայնքներին պատճառված՝ հաշվարկված ընդհանուր վնասը կազմել է 153.000.000 ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 41.587.000 ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ:
Ելնելով համայնքների խախտված իրավունքների վերականգման և ֆինանսական միջոցները համայնքային բյուջե ուղղելու անհրաժեշտությունից՝ մարզերի դատախազությունների անմիջական նախաձեռնողականությամբ 9 համայնքների դեպքում վարձակալության պայմանագրերը լուծվել են, որոշների դեպքում համայնքների և ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր: Միջոցներ են ձեռնարկվում մյուս դեպքերով ևս ապօրինի պայմանագրերը լուծելու ուղղությամբ, ինչի նպատակով մարզերի դատախազների կողմից միջնորդագրեր են ներկայացվել մարզպետներին:
Այս գործերով նախաքննությունը շարունակվում է, ուսումնասիրությունների արդյունքներով բազմաթիվ այլ դեպքերով քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր: Դրանց արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:
11:49 08.07.2025
Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասինԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակն է քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Շատ շուտով։ Մոտակա մեկ շաբաթվա ընթացքում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ՝ պատասխանելով Իրանի հետ առաջիկա հանդիպման մասին հարցին։ ...
11:40 08.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ ՀաջիևՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Մեր սահմաններին խաղաղություն ու կայունություն է, տարածաշրջանում նոր ստատուս քվո է ձևավորվել՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Կարող է լինել խաղաղություն թղթի վրա, բայց իրավիճակը տեղում լինի այլ: Հիմա մեզ մոտ ճիշտ հակառակն է»,- նշել է Հաջիևը։ Միաժամանակ […] ...
11:40 08.07.2025
ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գներըThe Athletic-ի փոխանցմամբ՝ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները մի քանի օրում իջեցվել են 36 անգամ։ Աղբյուրի տվյալներով՝ «Չելսի» – «Ֆլումինենսե» կիսաեզրափակչի ամենաէժան տոմսի արժեքը նվազել է մինչև 13 դոլար։ Երեք օր առաջ նույն տոմսն արժեր 474 դոլար։ Իսկ երկրորդ կիսաեզրափակչի՝ ՊՍԺ – «Ռեալ» հանդիպման սովորական տոմսի գինը չորեքշաբթի օրը կազմում էր 978 դոլար, սակայն […] ...
11:33 08.07.2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ֆրանսիային հարգել երկրի օրենքներըԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Ֆրանսիային երկրի դատական գործընթացներին միջամտելու փորձի մեջ և կոչ է արել Փարիզին հարգել հանրապետության օրենքները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը խորը մտահոգություն է հայտնել մի քանի ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերի ձերբակալության կապակցությամբ ՝ կոչ անելով Անկարային հարգել «տեղի բնակիչների և ընդդիմադիր պատգամավորների իրավունքները, […] ...
11:22 08.07.2025
Ոստիկանները բացահայտել են Քաղսիում կատարված հանցագործությունը․ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթՀուլիսի 5-ին` ժամը 11.18-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Քաղսիում գործող մի հյուրատան սեփականատերն ու հայտնել, որ հյուրատան սենյակներից մեկում արյան հետքեր կան։ Մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, մարզային քննչական վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներ, օպերատիվ խմբեր: Համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հյուրատանը բնակվել են երեք օտարերկրացիներ՝ 40 […] ...
11:00 08.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...