18:18 10.11.2024
Նոյեմբերի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում: Կայանալու է ԱԳ նախարար Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության և գործընկերության հետագա ընդլայնմամբ՝ թե՛ երկկողմ օրակարգով, թե՛ տարբեր ձևաչափերով՝ ներառյալ […]
17:58 10.11.2024
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։32-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Մ․ Ս․-ին (ծնված 1960 […]
17:14 10.11.2024
Նոյեմբերի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։ Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ […]
15:39 10.11.2024
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:31-ին, քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն այն մասին, որ Վանաձոր քաղաքի գերեզմանատներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։27-ին։ Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ։
15:00 10.11.2024
Ծաղկաձորում կայացած երկօրյա աշխատաժողովի օրակարգի առանցքում էին Հայաստանի Ազգային ժողովի գործառույթներին վերաբերող հարցերը: Կարեւորվել է աշխատակազմի ստորաբաժանում-պատգամավորի օգնական արդյունավետ փոխգործակցությունը: Խորհրդարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները խոսել են իրենց ղեկավարած վարչությունների հիմնական գործառույթների մասին, մանրամասն ներկայացվել է խորհրդարանի ներքին փաստաթղթաշրջանառության համակարգը: Անդրադարձ է կատարվել նաեւ կիբեռանվտանգությանը, տվյալների պաշտպանությանը, մարդու իրավունքներին եւ շրջակա միջավայրին վերաբերող հարցերի: Մանրամասները՝ ԱԺ […]
14:16 10.11.2024
ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 11-ից ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը գործունեությունն իրականացնելու է նոր հասցեում՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական շենք 1-ում։ Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման գործառույթները տեղափոխվել են ՆԳ նախարարության տիրույթ, ինչի հիմնական նպատակը նոր որակով և նոր տրամաբանությամբ հանրային ծառայությունների մատուցումն է։
14:00 10.11.2024
1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից ի վեր նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր: Օրվա առթիվ ուղերձ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Այսօր մենք տոնում ենք ՏԻՄ համակարգի կազմավորման 28-ամյակը: Տեղական ինքնակառավարման համակարգն այս 28 տարիների ընթացքում անցնել է բազմաթիվ դժվարությունների միջով, […]
13:30 10.11.2024
Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում […]
13:00 10.11.2024
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 05:20-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Օ. Ա.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:33-ին, մարվել՝ 05:58-ին: Այրվել են […]
12:45 10.11.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ոչ աշխատանքային օրերի ընթացքում անցկացվող ատեստավորման արդյունքների բողոքարկման վերջնաժամկետ համարվում է ատեստավորմանը հաջորդող աշխատանքային օրվա ժամը 19։00-ն՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի։ «Նշենք, որ vexams.emis.am կայքը քննության ընթացքում հասանելի է միայն ատեստավորմանը մասնակցող ուսուցիչների համար»,-ասվում է հաղորդագրությունում:
12:30 10.11.2024
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1985 թվականին ծնված Ավագ Մանուկյանը։ Նա նոյեմբերի 1-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Ավագ Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Արտաշատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
12:00 10.11.2024
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 00:03-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել է Գեղաշեն գյուղի սարերում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներ՝ Ա. Մ.-ին (ծնված 1964 թ․) ու Մ. Մ.-ին (ծնված 1999 թ․) և ուղեկցել մինչև Գեղաշեն […]
11:14 10.11.2024
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 00:33-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքից Խոր Վիրապի վանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Բ., […]
10:58 10.11.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Գիտության միջազգային օրվա առթիվ: «Գիտության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ գիտնականներ, հետազոտողներ, շնորհավորում եմ Գիտության միջազգային օրվա առթիվ։ Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների և ծավալվող անորոշության առջև, հանրային ակնկալիքը՝ գիտության միջոցով հարցերի պատասխաններ գտնելու, միայն աճում է։ Գիտելիքահեն տնտեսությունը, հանրային բոլոր ոլորտներում խելացի գործիքակազմերի ներդնումը, մեծաքանակ տվյալների վերլուծության […]
10:45 10.11.2024
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի վերջնական համաձայնությանը, հայտարարել է Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Կանցլեր Օլաֆ Շոլցն իր հերթին նշել է, որ Գերմանիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։
10:30 10.11.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:
10:11 10.11.2024
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 20:56-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ Գետք գյուղի վերջնամասում, բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
10:00 10.11.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
22:40 09.11.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել են Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների առաջընթացը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։ «Նախագահ Ալիևը տեղեկացրել է COP29-ում (ՄԱԿ-ի կլիմայի համաժողովում) Ադրբեջանի նախագահության նպատակների, ինչպես նաև Հայաստանի հետ բանակցությունների առաջընթացի […]
21:16 09.11.2024
4 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9/10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով կողմերը պարտավորվեցին դադարեցնել 44 օր տևած ռազմական գործողությունները։ Radar Armenia-ն ներկայացրել է եռակողմ հայտարարության տեքստը։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը, հայտարարեցինք հետևյալի մասին (լուսապատճենը կցվում է). […]
21:08 09.11.2024
Անցած երկու շաբաթներին խորհրդարանական մշտական հանձնաժողովներում քննարկվեց 2025 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: Գալիք տարվա բյուջեի նախագիծը ստացավ դրական եզրակացություն և առաջիկայում այն կքննարկվի արդեն լիագումար նիստերի ժամանակ: Ի՞նչ է նախատեսվում բյուջեով և ֆինանսական առումով ի՞նչ ակնկալիքներ ունենալ հաջորդ տարվանից: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
17:00 09.11.2024
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 08:26-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների փողոցի շենքերից մեկում: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել […]
16:29 09.11.2024
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 01:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Նորավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան: […]
16:18 09.11.2024
Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի նախագահի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին: Մտքեր են փոխանակել Հայաստան-Լիտվա երկկողմ անվտանգային օրակարգի զարգացման հարցերի շուրջ, անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա […]
16:05 09.11.2024
Հայաստանում նախատեսվում է սահմանել նոր կարգավորումներ՝ ուղղված սնդիկի ներմուծման և արտահանման խստացված հսկողությանը, որի նպատակն է պաշտպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի վնասակար ազդեցությունից։ Որոշման նախագծերը հրապարակվել են e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ Այս որոշման նախագծերը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ ի կատարումն «Սնդիկի մասին» օրենքի պահանջների և Հայաստանի կողմից վավերացված «Սնդիկի […]
15:52 09.11.2024
Համայնքային տարբեր մանկապարտեզներում ներդրվել է ռոբոտաշինության դասընթաց՝ զարգացնելու համար երեխաների թիմային աշխատելու կարողությունը, ստեղծագործական միտքը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Երևանի թիվ 107 մանկապարտեզ՝ ծանոթանալու ծրագրի ընթացքին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:30 09.11.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Հ․ Կարապենցի անվան թիվ 6, ապա Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցներում ձևավորված քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ Նախարարի տեղակալը շրջել է քննական կենտրոններում, մինչ քննության մեկնարկը զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց՝ հույս հայտնելով, որ ատեստավորման արդյունքները դրական կլինեն՝ արդարացնելով մասնակիցների սպասումները։ Ատեստավորման քննություններն […]
14:46 09.11.2024
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ: 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել է ևս մի հաղորդում․ բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արարատի […]
14:27 09.11.2024
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում իրականացվել է ծառատունկ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական կառավարման պլանի պահանջների համաձայն՝ շինարարությունն իրականացնող կազմակերպությունը ծրագրի իրականացման ընթացքում կտրված ծառերի փոխարեն տնկել է նորերը՝ 1:10 հարաբերակցությամբ (շուրջ 1000 ծառ):
14:09 09.11.2024
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Հյուսիս-հարավ» նոր կառուցված ճանապարհի Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի ժողովրդին հայտնի «4-րդ գյուղի» ճանապարհին՝ Շերամի փողոցում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Howo» մակնիշի՝ խճաքարով բարձված բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ հայտնվելով քաղաքացու սեփականություն հանդիսացող տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթար հետևանքով 1 հոգի տեղափոխվել […]