TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագրի ներդրումը կարևոր քայլ է դեպի ապագան. Տիգրան Ավինյան

14:00 09.11.2024

Մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագրի ներդրումը կարևոր քայլ է դեպի ապագան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մեր երեխաների կրթությունը և զարգացման հնարավորությունները Երևանի ապագայի հիմքն են: Հենց այսօր է ձևավորվում այն սերունդը, որը կկառուցի մեր քաղաքն ու երկիրը: Մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագրի ներդրումը՝ նախաձեռնված Երևանի քաղաքապետարանի կողմից և իրականացված Պոլիտեխնիկի հետ […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:52 09.11.2024

Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, […]

̰
Ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է վերափոխել զինված ուժերը. Հեռանկար բանավեճ

13:43 09.11.2024

Հայաստանում աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով։ Համապատասխան նախագիծը ընդունեց Կառավարությունն անցյալ շաբաթ: Այդ փոփոխությունը ներառող օրենսդրական փաթեթը առաջիկայում կներկայացվի ԱԺ: Մինչ այդ օրենսդիրն ընդունել էր մեկ այլ օրենք, որը մասնավորապես պահեստազորում գտնվողների ռեսուրսը կիրառելուն է վերաբերում: Այս նախագծերը իրականացվում են զինված ուժերում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում: Որքանո՞վ են արդյունավետ այդ փոփոխությունները: Այս ու այլ […]

̰
Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը

13:32 09.11.2024

Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարի իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Ատեստավորման փուլի առաջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Երևանի և ՀՀ մարզերի գիտելիքի ստուգման 35 կենտրոնում իրականացվում է «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը: Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Աշտարակի […]

̰
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է մոխրացած մարմին

13:07 09.11.2024

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ բնակավայրում տուն է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 […]

̰
Միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված մեքենաներ՝ ձերբակալվածներին տեղափոխելու համար

12:08 09.11.2024

ՆԳՆ բարեփոխումների շրջանակում բարելավվում են նաև ձերբակալվածներին ուղեկցող ստորաբաժանումների աշխատանքային և ձերբակալված ու կալանավորված անձանց տեղափոխման պայմանները: Նոյեմբերի 8-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարության և ոստիկանության ղեկավարությունը ծանոթացել են հատուկ տրանսպորտային միջոցների հագեցվածությանն ու հնարավորություններին։ Դրանք տրամադրվելու են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային այն ստորաբաժանումներին, որոնց տրված է ազատությունից զրկված անձանց տեղափոխելու գործառույթ։ ՆԳ նախարարությունը […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչները մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում. բարեփոխումների կարգավիճակը և հետագիծը» կլոր-սեղան քննարկմանը։

11:55 09.11.2024

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 7-8-ը մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում։ Բարեփոխումների կարգավիճակը և հետագիծը» կլոր-սեղան քննարկմանը։ Միջոցառման շրջանակում պետական իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային փորձագետների ներգրավմամբ քննարկվել են անվտանգության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ ԶՈՒ-ում կարգապահության, հոգեկան առողջության բարելավման, պրոֆեսիոնալիզմի, թափանցիկության և […]

̰
ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայողները շարունակում են ընդլայնել իրենց գիտելիքները՝ Ֆրանսիական փորձի փոխանակման միջոցով

11:43 09.11.2024

Ֆրանսիայի ներքին գործերի և անդրծովյան տարածքների նախարարության կողմից սույն թվականի նոյեմբերի 4-ից 8-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության անձնակազմի համար կազմակերպվել և անց է կացվել «Լայնածավալ ջրհեղեղների իրավիճակում ճգնաժամի կառավարման, պլանավորման և արձագանքման հիմնախնդիրները» թեմայով հնգօրյա վերապատրաստման դասընթաց։ Դասընթացն անց է կացվել Փարիզի հրշեջ-փրկարարական դպրոցի վերապատրաստման գծով տնօրեն Քրիստոֆ Կոնստանի գլխավորությամբ, ով իր բազմամյա փորձով և […]

̰
Երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք

11:06 09.11.2024

Սույն թվականի նոյեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 10:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․22⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 […]

̰
Ավտոմեքենաների համար հեղուկ գազի, սեղմված բնական գազի առևտրով զբաղվող ընկերության կողմից նախաքննությամբ պետբյուջե է վերականգնվել 118 մլն դրամ

10:57 09.11.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենաների […]

̰
Նոյեմբերի 11-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

10:45 09.11.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16։00 Եղբայրության փ․ 16 շենք, Բագրատունյաց պող․ 15 շենք, Գ․Նժդեհի փ․ 1, 3 շենքեր, Մանանդյան փ․ 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-14:00 Տիգրան Մեծի պող. 59, 59/ա շենքեր, 11։00-17:00 Ն. Տիգրանյան […]

̰
Ովքե՞ր են Դոնալդ Թրամփի քաղաքական թիմում աշխատող հայամետ գործիչները, ի՞նչ պաշտոններ են ստանձնելու

23:04 08.11.2024

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ձևավորել իր ապագա վարչակազմը: Թիմում կան մարդիք, ոքվեր տարիներ շարունակ արդյունավետ համագործակցել են հայկական լոբբիի հետ: Ովքե՞ր են Թրամփի թիմում այն մարդիք, որ կարող են Հայաստանը ապագա նախագահի հետ կապող յուրահատուկ կամուրջի դերը կատարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առայժմ Դոնալդ Թրամփը ձևավորել է այսպես կոչված […]

̰
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Մոնտենեգրոյում մասնակցել է աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմին

21:28 08.11.2024

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում մասնակցել է Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 2024 թվականի տարածաշրջանային պլատֆորմին, որին մասնակցում էին ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ, շուրջ 73 կազմակերպություններ և ՄԱԿ-ի կառույցներ, տարածաշրջանային միավորումներ, տեղական և միջկառավարական կազմակերպություններ, զարգացման միջազգային բանկեր: ՀՀ պատվիրակության կազմում էին ՆԳ նախարարության, […]

̰
Գևորգ Պապոյանը 3 օրով գործուղվում է Գերմանիա

21:20 08.11.2024

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 25-27-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պապոյանը մեկնում է Բեռլին` երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Գործուղումից վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի արդյունքների մասին հաշվետվություն:

̰
«Bazar Berlin» 60-րդ միջազգային տոնավաճառին Հայաստանը մասնակցում է միասնական ազգային տաղավարով

20:40 08.11.2024

Նոյեմբերի 6-10-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում անց է կացվում «Bazar Berlin» 60-րդ միջազգային տոնավաճառը, որին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 6 ընկերության արտադրանք։ Հայկական ընկերությունների ներկայացուցիչները միջոցառման նախօրեին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանին և քննարկել հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԳԴՀ և եվրոպական այլ երկրներ։ […]

̰
Ցուցադրություն` նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին

19:45 08.11.2024

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում նոյեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում /հասցե՝ Բյուզանդի 1/3/ տեղի կունենա «Մելամաղձություն» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ներկայացվելու են Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» քանդակի գիպսե տարբերակի բրոնզե քառապատիկ ձուլածոյի ստեղծման արխիվային նյութերը, նախագծային փաստաթղթերը, ձուլման գործընթացը, արձանի տեղադրման և քողազերծման դրվագները: Ցուցադրվելու են նաև […]

̰
ՆԳ նախարարը հանդիպել է նորաստեղծ Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմին

19:32 08.11.2024

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է նոր ձևավորված Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմի հետ։ Հանդիպմանը ներկա էին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ Նախարարը շնորհավորելով ոստիկանության երկու հենասյունային ուղղությունների ձևավորման կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտել Կառավարությանը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարեփոխումներին աջակցելու, իսկ միջազգային […]

̰
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

19:25 08.11.2024

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 16:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս., ծնված 1991 […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին

19:12 08.11.2024

Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։ Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հոգևորականներին, ընդգծել է Մայր Աթոռում կազմակերպվող վերապատրաստման դասընթացների կարևորությունն իրենց հոգևոր սպասավորության առավել արդյունավորման գործում։ Նորին Սրբությունը նկատել է, որ աշխարհասփյուռ հայոց թեմերում ծառայող հոգևորականների համախմբումը Մայր […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի հետ

19:06 08.11.2024

Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան թե՛ երկկողմ և թե՛ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ու քննարկել հետագա փոխգործակցության ուղիները: Կողմերը քննարկել են նաև արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները: Քարտուղար Գրիգորյանը […]

̰
Կառավարությունում քննարկվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման հարցը

18:59 08.11.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացմանն ու դրան առնչվող այլ հարցեր: Նիստի արդյունքներով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ: […]

̰
Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն այցելել է սահմանագոտի

18:44 08.11.2024

Նոյեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Ակադեմիայի պատվիրակության կազմում էին ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, ակադեմիայի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին։  

̰
Կապան քաղաքում գործող ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի երկու բնակիչ

18:40 08.11.2024

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Կապան քաղաքի երեք բնակչի կողմից ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև` խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 2024թ. հոկտեմբերի 30-ին ժամը` 19:08-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Գլխուղեղի աջ կիսագնդի սուբդորալ հեմատոմա» […]

̰
Առողջապահության նախարարն ընդունել է Հայկական բժշկական միջազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ Լիլիան Գրիգորյանին

18:35 08.11.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) գործադիր խորհրդի անդամ Լիլիան Գրիգորյանին։ «Ուրախ էի ընդունել Հայկական բժշկական միջազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ, Սան Ռաֆայել սրտաբանական բաժանմունքի կլինիկական ղեկավար, «AMADEA» բարեգործական հիմնադրամի նախագահ Լիլիան Գրիգորյանին։ Քննարկեցինք Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) նախաձեռնությամբ 2025 թվականի հուլիսի 3-5-ը Մադրիդում կայանալիք 14-րդ Համահայկական բժշկական Կոնգրեսի […]

̰
40 ազդարարում՝ մեկ ամսում. հոկտեմբերին գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը

18:28 08.11.2024

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ ազդարարման համապետական արշավի շրջանակներում մեկնարկած վերապատրաստումների 2-րդ փուլով արդեն իրականացվել է 13 ուսուցում, վերապատրաստվել է ավելի քան 300 ուսանող, աշակերտ, ուսուցիչ, մասնավոր հատվածի և ՏԻՄ ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է իրականացնել 21 ուսուցում Երևանում և ՀՀ 4 մարզում՝ վերապատրաստելով 600 անձի: Ներկա լինելով վերապատրաստումներին՝ Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ներկայացրել […]

̰
Երիտասարդության շեմ է սահմանվել 13-35 տարեկանը. անդրադարձ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին

18:22 08.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն Արմենպրես գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում անդրադարձել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին, որը նախօրեին հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և սահմանված կարգով կներկայացվի ԱԺ քննարկմանը: Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ երիտասարդության ոլորտը կարգավորող մայր օրենք Հայաստանը երբեք չի ունեցել, և քննարկվող նախագիծն այս իմաստով […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար

18:16 08.11.2024

«Առաջնորդության դպրոց» հիմնադրամի տնօրեն Սամվել Մովսիսյանի, Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի և դասախոս Արկադիկ Թովմասյանի ուղեկցությամբ Ռազմական ակադեմիայի մի խումբ կուրսանտներ այցելել են նախագահական նստավայր և հանդիպել նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Հանրապետության նախագահը հանդիպման ընթացքում դասախոսություն է կարդացել կուրսանտների համար՝ Հիմնադրամի և Ակադեմիայի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում: Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել […]

̰
Ընտրական օրենսգրքի նախատեսվող փոփոխությունները ԱԺ-ում ներկայացրել է Արդարադատության փոխնախարարը

18:10 08.11.2024

Ընտրական օրենսգրքում ի՞նչ փոփոխություններ է առաջարկում Արդարադատության նախարարությունը: Թեմայի շուրջ ԱԺ-ում այսօր անցկացվել են խորհրդարանական լսումներ: Նախագծերի փաթեթը, որի հեղինակն Արդարադատության նախարարությունն է, հավանության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, ապահովվել է ԱԺ առաջին ընթերցում, անցկացվել են շահագրգիռ կողմերի հետ տարբեր քննարկումներ: Ուստի նախագծերի փաթեթի ԱԺ 2-րդ ընթերցումից առաջ այսօր անցկացվել են խորհրդարանական […]

̰
Ծառատունկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում

18:05 08.11.2024

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի նախաձեռնությամբ իրականացվել է մեծ ծառատունկ․ հիմնարկի տարածքը բարեկարգելու համար տնկվել է շուրջ 200 բարդի և ծիրանենի։ Տնկման աշխատանքներին մասնակցել են հիմնարկի պետը, աշխատակիցները և ազատազրկված անձինք։ Ծառից թուղթ-թղթից ծառ գաղափարը կյանքի կոչելու համար աշխատակիցներն ամիսներ շարունակ հավաքել էին հիմնարկում կուտակված թղթի թափոնը, որի հանձնումից ստացված […]

̰
Ազգային ժողով են այցելել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները

17:47 08.11.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին եւ հանդես եկել դասախոսությամբ: «Նորարարություն եւ առաջնորդություն» թեմայի շրջանակում ԱԺ փոխնախագահն ապագա սպաներին աշխատանքային գործունեության ընթացքում կուտակած իր գիտելիքներն ու փորձն է փոխանցել, խոսել ռազմարդյունաբերության ոլորտում մեր երկրի հաջողությունների, նորարարական ձեռքբերումների վերաբերյալ: Ողջույնի խոսքում ԱԺ նախագահի տեղակալն […]

̰
BACK_TO_TOP