TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կոմունալ վճարների օժանդակության միջոցառումները կառավարությունը կընդլայնի

18:52 30.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի շուրջ քննարկումները։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկատվություն է ներկայացրել տնտեսական բնույթի 1-ին և 2-րդ հակաճգնաժամային միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ 1-ին ծրագրի շրջանակում ներկայացված 1176 հայտից արդեն իսկ բավարարվել է 296-ը, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 24,9 մլրդ դրամի: Միջոցները տնտեսվարողներն ուղղել […]

̰
Վարչապետի որոշմամբ՝ ԲՏԱ փոխնախարարն ազատվել է պաշտոնից

18:44 30.04.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանն ազատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Աբրոյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Կա՛մ պահպանում ենք կանոնները, կա՛մ … Արսեն Թորոսյանը տեսահոլովակ է հրապարակել

18:37 30.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսահոլովակ է տեղադրել սոցիալական հեռավորության կարևորության մասին: «Իրականում գրեթե ամեն ինչ շատ պարզ է։ Կա՛մ պահպանում ենք կանոնները, կա՛մ …»,- գրել է նախարարը:

̰
Կոմունալ ճգնաժամի ավարտը. վարչապետն ուղիղ եթերում է

18:31 30.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Ես եթեր եմ մտել, որպեսզի ազդարարեմ կոմունալ ճգնաժամի ավարտը: Նախ ասեմ՝ այս պահի դրությամբ պաշտոնական տվյալներով՝ անջատված է 2600 բաժանորդի էլեկտրական հոսանքը, որը ընդհանուրի 0.3 տոկոսն է, իսկ գազի պարագայում շուրջ 620 հազար բաժանորդներից՝ մոտավորապես 1300 մարդու գազը, որը 0.2 տոկոսն է կազմում»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ […]

̰
Մեքենան մի՛ կայանեք հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում. ոստիկանության հորդորը

18:05 30.04.2020

Ապրիլի 30-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Նպատակը կանգառ-կայանման խախտումներ կատարած և հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում կայանված տրանսպորտային միջոցներ հայտնաբերելն էր։ Արդյունքում` հայտնաբերվեց նման մի քանի մեքենա։ Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Մի մեքենա էլ տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ «Հարգելի՛ վարորդներ, […]

̰
Առաջնորդվում ենք՝ ելնելով դիմորդի, աշակերտի, ծնողի շահերից. Արայիկ Հարությունյան

18:04 30.04.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց. «Արտակարգ դրության ժամանակ յուրաքանչյուրն ինչ-որ չափով զրկանքի ենթարկվում է: Չկա այնպիսի քաղաքացի, որն այս ընթացքում ինչ-որ բան չկորցնի, զրկանք չկրի, ու ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»: Նա ավելացրեց, որ յուրաքանչյուր երկրում, նաև ՀՀ-ում, իշխանությունը ձգտում է առավելագույնն անել, որպեսզի կորուստները նվազագույն լինեն […]

̰
Բացահայտվել է կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը. ԱԱԾ

17:58 30.04.2020

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Երևան քաղաքի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի աշխատակիցների կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը։ Ստացված փաստական […]

̰
Մարալիկում և Ձորակապում տեղաշարժի հատուկ ռեժիմը կչեղարկվի

17:45 30.04.2020

Շիրակի մարզի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում այս գիշեր լրանում է տեղաշարժի հատուկ ռեժիմի գործողության ժամկետը: Հիշեցնենք՝ ՀՀ պարետի որոշմամբ՝ երկու բնակավայրերում ապրիլի 19-ից ապրիլի 25-ը սահմանվել էր տեղաշարժի հատուկ ռեժիմ, որը երկարացվեց մինչև ապրիլի 30-ը: Իսկ պատճառը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումն էր: Որքանո՞վ է օգնել տեղաշարժի սահմանափակման որոշումը, և համաճարակային ի՞նչ վիճակ […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները

17:34 30.04.2020

2020թ. ապրիլի 24-ին՝ ժամը 22:30-ին, Երևան քաղաքի Մուշ թաղամասում  կատարված  առերևույթ խուլիգանության  դեպքի առթիվ 2020թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործը 2020թ. ապրիլի 28-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նախաքննության […]

̰
Ավտոմեքենան ընկել է Կապան քաղաքի Վաչագան գետը

17:23 30.04.2020

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին՝ ժամը 14:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Վաչագան գետն ավտոմեքենա է ընկել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են […]

̰
Ուռենու 1 տնկված կտրոնը կարժենա 50 դրամ. Վարդան Մելիքյանը մանրամասներ է հայտնել

17:10 30.04.2020

Նվազագույնը ուռենու 200 կտրոն հնարավոր է տնկել 1 օրվա ընթացքում: 50-ական դրամ՝ յուրաքանչյուր ուռենու կտրոնի պատրաստման և տնկման համար, ցանկացած աշխատող օրական կարող է աշխատել մինչև 10.000 դրամ: Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը՝ նշելով, որ աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը մոտ 200 մլն դրամ է: Տնկելուց հետո ցանկապատման աշխատանքներ […]

̰
Նախարարը՝ բուհերի ընդունելության կարգի և քննությունների մասին

17:04 30.04.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է բուհերի ընդունելության կարգի և քննությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
2019 թվականին, նախորդ տարվա համեմատ, հանցագործություններն աճել են

16:55 30.04.2020

2019 թվականին, նախորդ տարվա համեմատ, հանցագործության դեպքերը Հայաստանում աճել են: Ընդհանուր առմամբ գրանցվել է 26 հազար 850 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 8,8 տոկոսով: Այս մասին խորհրդարանում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դատախազության տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ինչո՞վ է պայմանավորված հանցագործությունների աճը: Գլխավոր դատախազը մանրամասներ է […]

̰
Մա՛մ, բա պալտեզ ե՞րբ եմ գնալու. Արփիի՝ գրեթե ամենօրյա հարցը Աննա Հակոբյանին

16:50 30.04.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կրտսեր դստերը՝ Արփիին վերաբերող հերթական գրառումն է կատարել. «Վերջին երկու ամսվա ընթացքում գրեթե ամեն օր Արփին այս դեմքով մոտենում է ինձ ու հարցնում՝ «Մա՛մ, բա պալտեզ ե՞րբ եմ գնալու», «Բա մանկապալտեզը ե՞րբ է լինելու»:

̰
6 մարզում կստեղծվի 1000 աշխատատեղ՝ 10-15 օր ժամկետով. մանրամասներ «հակաճգնաժամային ծառատունկից»

16:45 30.04.2020

«Հակաճգնաժամային ծառատունկ» կամ «Հայաստանի բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ՝ տեղի բնակչության ներգրավմամբ»․ սա էլ կորոնավիրուսի պայմաններում Հայաստանի կառավարության 15-րդ հակաճգնաժամային միջոցառման հակիրճ բովանդակությունն է։ Այս ծրագրով սեզոնային 1000 աշխատատեղ է ավելանում, իսկ տնկվելու են ուռենիներ։ Ծրագիրը հաստատվել է այսօր կառավարության նիստի ժամանակ, իսկ մանրամասները ներկայացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: […]

̰
«Փարկինգ Սիթի Սերվիս»-ի բաժնետոմսերը Երևանին նվիրաբերելու գործընթացում թույլ տրված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել տնօրենին

16:29 30.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության բաժնետոմսերը Երևան համայնքին նվիրաբերելու գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` ընկերության հիմնադրի և տնօրենի կողմից, նախնական համաձայնությամբ, կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ Երևան համայնքին […]

̰
Նախագահը տեսակապով զրուցել է Լիտվայի նախագահի հետ

16:25 30.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Բարեկամական զրույցի ընթացքում Հայաստանի և Լիտվայի նախագահները տեղեկություններ են փոխանակել կորոնավիրուսի համավարակի հետ կապված երկու երկրներում տիրող իրավիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Առանձին անդրադարձ է եղել համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումներին: Զրուցակիցները կարևորել են երկու […]

̰
Էդ ես եմ իրականում. քաղաքացին չէր հավատում, որ իրեն զանգողը վարչապետն է

16:16 30.04.2020

«Ձեր հոսանքն անջատե՞լ են»,- այս հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական զանգի ժամանակ: Քաղաքացին ասաց, որ հոսանքը չեն անջատել, իրենք էլ վճարումը պարտաճանաչ կերպով արել են: «Որտե՞ղ եք աշխատում, եթե գաղտնիք չի»,- հետաքրքրվեց վարչապետը: «Գաղտնիք ա»,- պատասխանեց նա: Փաշինյանը ճշտեց, որ նա մասնավոր հատվածում է աշխատում, խնդրեց ոլորտն ասել, պարզեց՝ քաղաքացին ատամնաբույժ է: «Նոր […]

̰
Կվերանորոգվի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը

16:11 30.04.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ մարզի Մարտունի քաղաքով անցնող Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրանոց հատվածը կհիմնանորոգվի պետական միջոցների հաշվին: «Ճանապարհի հիմնանորոգման նախահաշվային արժեքը կազմել է 652 միլիոն 202 հազար դրամ: Կասֆալտապատվի շուրջ 25 հազար 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ, որից 12 հազար 300 քառակուսի մետրը կկազմի ճանապարհի երթևեկելի մասը, 4200 քառակուսի մետր […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

16:06 30.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 30-ին ստորագրել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:

̰
Եթե Արցախն արդեն որոշել է, ուրեմն հենց դա է լինելու լուծումը. Թևան Պողոսյանը հիշեցրել է իր խոսքերը

16:02 30.04.2020

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է, որ երեկ ասել էր, թե անկախ ամեն ինչից, Արցախը նույնպես հայտնել է իր տեսակետը. եթե Արցախն արդեն որոշել է, ուրեմն հենց դա է լինելու լուծումը. «Իսկ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այս խոսքերով՝ «Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության ենթակա չէ: Եվ ես […]

̰
Ի՞նչ կլինի, եթե աջակցության միջոցառման շահառուն իրեն հասանելիք գումարը չվերցնի

15:55 30.04.2020

«Թեև փոխանցումներն արվել են, բայց կան ծրագրեր, որոնց դեպքում քաղաքացիները դեռևս չեն մոտեցել բանկ և չեն ստացել իրենց հասանելիք գումարը»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Մինչդեռ փոխանցումից 3 ամիս անց, եթե քաղաքացին չգնա բանկ՝ վճարը ստանալու, գումարը հետ կվերադարձվի պետական բյուջե: Ի դեպ, 4-րդ, 6-րդ և 7-րդ […]

̰
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել

15:47 30.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացվել և շարունակում են իրականացվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, ենթադրյալ […]

̰
Կառավարությունից էդքան ստացել եք, բա ինչո՞ւ չեք վճարում կոմունալի պարտքը. վարչապետը՝ քաղաքացուն

15:35 30.04.2020

«Ես երեսուն հազար ճարել եմ, էլեկտրիկին զանգել եմ, բայց ես հինգ երեխա ունեմ, ամուսին չունեմ, 9 թոռ ունեմ, ո՞նց կարելի ա, երբ որ չեն աշխատում, տղաս չի աշխատում»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ էլեկտրաէներգիայի անջատումներից տուժածներին զանգերից հերթականի ժամանակ նշեց քաղաքացիներից մեկը: «Կներեք, քանի՞ տարեկան են Ձեր երեխաները»,- հարցրեց վարչապետը: «Չորս աղջիկ են, մի տղա, տղաս […]

̰
Մեր էլեկտրաէներգիան չեն անջատել. քաղաքացին՝ Փաշինյանին

15:30 30.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգեր է կատարում էլեկտրաէներգիայի անջատումից տուժած քաղաքացիներին: Հերթական հեռախոսահամարը հավաքելով՝ վարչապետը նախ ճշտեց՝ քաղաքացու տան հոսանքն անջատե՞լ էին: Բացասական պատասխան ստանալով՝ Փաշինյանը փորձեց հստակեցնել՝ արդյո՞ք երեք օր առաջ էլ չեն անջատել: «Չէ, անցած ամիս է անջատած եղել»,- ասաց քաղաքացին: Պարզվեց՝ նախորդ ամիս 110 000 դրամի էլեկտրաէներգիա է սպառվել, քանի որ նաև […]

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք. Գնել Սանոսյան

15:23 30.04.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացնում է, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 73:

̰
Վարչապետը հեռախոսով զրուցում է էլեկտրաէներգիայի անջատումից տուժած քաղաքացիների հետ

15:15 30.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգեր է կատարում կոմունալ ճգնաժամից տուժածներին: «Կոմունալների թեման ավելի խոր հասկանալու համար խնդրել եմ մի շարք բաժանորդների ցուցակներ, որոնց հոսանքն անջատված է պարտքի պատճառով, և ուզում եմ մի քանիսի հետ խոսել՝ իրենց պատմությունն ավելի լավ հասկանալու համար»,- նշեց նա: Քաղաքացիներից մեկի հետ զրուցելով, տեղեկանալով նրանց ապրելու պայմանների մասին, […]

̰
«Բուսաբանական այգու» վարձակալության տրված տարածքները թողտվությամբ օգտագործվել են դրանց գործառնական նշանակությանն անհամապատասխան. դատախազություն

15:14 30.04.2020

ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված «ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության տրման գործընթացի մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը: Դրանց կապակցությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ կոռուպցիոն բնույթի չարաշահման հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ: Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ին […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի հետ

14:56 30.04.2020

Ապրիլի 29-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի հետ: Հայաստանի ԱԳ նախարարը հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից զորակցություն հայտնեց Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ համավարակով պայմանավորված մարտահրավերներն արդյունավետ հասցեագրելու և այն շուտափույթ հաղթահարելու գործում: Նախարար Մնացականյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց նոր տիպի […]

̰
Համլետ Բատիկյանը՝ ՏԿԵ նախարարության գլխավոր քարտուղար

14:36 30.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Համլետ Բատիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Համլետ Գագիկի Բատիկյանին նշանակել տարածքային կառավարման և […]

̰
BACK_TO_TOP