TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր հայրենակիցների ապաքինման ընթացքը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

13:14 01.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Մեր հայրենակիցների ապաքինման ընթացքը. հայացք հիվանդանոցի ներսից»:

̰
Քննարկում է հրավիրվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի վերաբերյալ

13:12 01.05.2020

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ ասելով, որ  կարևոր քննարկում է հրավիրվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի վերաբերյալ։ «Անկանխիկ գործառնությունների խթանումը կնպաստի մեր երկրում առավել թափանցիկ և հաշվետվողական համակարգ ունենալուն, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին և ստվերի կրճատմանը։ Քննարկման արդյունքում արձանագրվեց, որ վարչապետի աշխատակազմը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ կենտրոնական […]

̰
Մարալիկում և Ձորակապում սահմանափակումները հանված են

13:08 01.05.2020

Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են։ «Մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով, առողջացած պացիենտներից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը […]

̰
Պետությունը ջանում է աշխատողի համար ապահովել աշխատանքային առավել արժանապատիվ պայմաններ. Արարատի մարզպետի շնորհավորանքը

12:38 01.05.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական գրառում  է կատարել. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ։Մեր բոլորի ամենօրյա աշխատանքի արդյունքում է ստեղծվում հանապազօրյա հացը, կառուցվում են շենքեր, զարգանում է գիտությունը․․․ Անկախ նրանից՝ ինչ աշխատանք ենք կատարում, մենք միասին ենք շենացնում մեր Հայաստանը։ Սիրել սեփական աշխատանքն ու գնահատված լինել․ մի՞թե սա էլ երջանիկ […]

̰
Շրջակա միջավայրի նախարարությունը վերազինվում է նորագույն սարքավորումներով

11:59 01.05.2020

Շրջակա միջավայրի նախարարությանը` Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ, փոխանցվել է ժամանակակից գերհզոր թվային տվյալների պահպանման համակարգ (server), որը ձևավորելու է նախարարության ենթակայության ներքո գործող բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղադրված տեսախցիկների միասնական հարթակը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Համակարգը թույլ կտա առցանց հետևել ԲՀՊՏ-ներում իրականացվող աշխատանքներին, հեռավար ուսումնասիրել բնության հատուկ պահպանվող տարածքներում բնակվող հազվագյուտ […]

̰
Ապահով աշխատավայրն ու աշխատանքային պայմաններն առողջ հասարակության գրավականն են. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

11:30 01.05.2020

Այսօր շատ այլ երկրների հետ Հայաստանը նշում է Աշխատանքի օրը՝ նշանավորելով աշխատավորների իրավունքներն ու ձեռքբերումները։ Տոնին անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: «Նոր կորոնավիրուսի համավարակը մեկ անգամ ևս ընդգծեց, որ ապահով աշխատավայրն ու աշխատանքային պայմաններն առողջ հասարակության գրավականն են։ Այն նաև հիշեցում է բոլորիս, որպեսզի պատշաճ կերպով գնահատենք էական նշանակության աշխատանքներում ներգրավված մարդկանց։ Բոլոր աշխատողները պետք […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք, 48 առողջացած, 1 մահ

10:58 01.05.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք, ընդհանուր՝ 2148։ Առողջացել է ևս 48 պացիենտ, ընդհանուր՝ 977: Փաստացի բուժում է ստանում 1136 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1 -ով՝ հասնելով 33-ի։ Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 22177։

̰
Շնորհավորում եմ բոլորիս և հատկապես բուժաշխատողների Աշխատանքի օրը․ Արսեն Թորոսյան

10:53 01.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է աշխատավորներին․ «Շնորհավորում եմ բոլորիս և հատկապես բուժաշխատողների Աշխատանքի օրը։ Առանց աշխատանքի չէր լինի մարդու էվոլյուցիան, չէր լինի նաև քաղաքակրթության զարգացումը։ Կարևոր է բոլորի աշխատանքը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր։ Բայց կա աշխատանք, առանց որի անհնար է հանրության հիմնարար բարեկեցությունը։ Այդպիսին է բուժաշխատողների աշխատանքը։ Այն կարևոր է […]

̰
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին նվիրաբերվել է թոքերի արհեստական օդափոխության 5 սարք

10:18 01.05.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին նվիրաբերվել է թոքերի արհեստական օդափոխության 5 սարք։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/norkinfekcion/posts/2013243642153728

̰
Առանց միմյանց օգնելու չենք կարող առաջ շարժվել․ Արմեն Սարգսյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ

10:05 01.05.2020

«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է: Այս տարի այն անցնում է արտակարգ դրության պայմաններում, ոմանց՝ բուժաշխատողի, տաքսու և շտապօգնության մեքենայի վարորդի, ոստիկանի ու փրկարարի, նրանց մյուս գործընկերների համար՝ նույնիսկ անընդհատ աշխատանքային ռեժիմով: Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել և երախտիքի ու բարեմաղթանքի խոսքեր հղել հենց ա՛յդ ոլորտների մարդկանց, հատկապես բժիշկներին ու բուժաշխատողներին, որոնց համար այս օրերին […]

̰
Հայ ժողովուրդն իր աշխատանքով կառուցելու է իր երազած հայրենիքը․ վարչապետի ուղերձը

10:01 01.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Աշխատանքը մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքն է, եւ մարդկային ու ազգային արժանապատվության տրամաբանությամբ, մեր առաջ ծառացած բոլոր հարցերը պետք է լուծենք մեր աշխատանքով: Աշխատանքը նաեւ մարդկանց համագործակցության ամենաստեղծարար հարթակն է եւ այդ […]

̰
«Անզիջում մարտեր» 64 վանդականի խաղատախտակի վրա․ ՊՆ խոսնակը լուսանկար է հրապարակել

09:22 01.05.2020

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկար է հրապարակել զինվորների առօրյայից՝ կից նշելով․ «Մտային մարզանք կամ «անզիջում մարտեր» 64 վանդականի խաղատախտակի վրա» https://www.facebook.com/shushanstepanyan/posts/2858469040855904

̰
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները շարունակում են փակ մնակ

09:05 01.05.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց […]

̰
Ես` որպես Լոռու մարզպետ, դատապարտում եմ Գյուլագարակ համայնքի ղեկավարի անօրինական քայլերը․ Անդրեյ Ղուկասյան

23:59 30.04.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարություն է տարածել վերջին օրերին մարզի Գյուլագարակ համայնքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ լոռեցիներ Վերջին օրերին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում տեղի ունեցող իրադարձություններն ու զարգացումները ինձ՝ որպես Լոռու մարզպետի, պարտավորեցնում են հանդես գալու հայտարարությամբ՝ ներկայացնելով Գյուլագարակ խոշորացված համայնքի համայնքապետ Մհեր Գևորգյանի անօրինական գործողությունների ողջ շղթան: Սույն թվականի ապրիլի 10-ին, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:57 30.04.2020

Հանրապետության տարածքում՝   Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար  կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը երեկոյան […]

̰
Արտակարգ դեպք Գյումրիում. «Հայինկասացիա»-ի աշխատակիցը 10 մլն դրամ գումարը բանկից ստացել ու փախել է

23:57 30.04.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է կատարվում երեկ՝ ապրիլի 29-ին Կումայրիի ոստիկանություն դիմած Վալերի Սարգսյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս հայտնել է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ Գյումրու բաժնի նախկին ինկասատոր, 33-ամյա Տարոն Պապոյանը 2019-ի մարտի 15-ին ստացել է 10 մլն դրամ գումար՝ Երևանում գործող բանկերից մեկի դրամապահոց հանձնելու համար: […]

̰
Լավ լուր․ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 32-ամյա պացիենտը կորոնավիրուսից բուժվել և այսօր տուն է գնացել

23:47 30.04.2020

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 32-ամյա պացիենտը կորոնավիրուսից բուժվել և այսօր տուն է գնացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը։ «Երեկոյան ևս բարի լուր ունեմ՝ Այսօր տուն ուղարկեցինք մեր ամենածանր հիվանդին` 32 տարեկան Խ.Վ.-ին: Նա մարտի 28-ին էր մեր կենտրոն էր ընդունվել` հաստատված […]

̰
Ավտովթար Երևանում. «Նաիրիտ» գործարանի դիմաց բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. կա վիրավոր

22:59 30.04.2020

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններոմ Թամանցիների փողոցում ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 PL 832 համարանիշի և Toyota Alphard M մակնիշի 16 AՍ 005 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:  

̰
2019-ին, նախորդ տարվա համեմատ, հանցագործություններն աճել են. գլխավոր դատախազը ներկայացրել է տարեկան հաղորդումը

22:41 30.04.2020

2019 թվականին Հայաստանում գրանցվել է 47 սպանություն, ինչը 12-ով ավելի է, քան վերջին 30 տարվա ընթացքում ռեկորդային ցածր մակարդակը 2018 թվականին: Այս մասին խորհրդարանում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դատախազության 2019 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանի խոսքով՝ պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծ մասը կենցաղային բնույթ է կրում, լինում են […]

̰
Ղազախստանի բնակիչներին պարտավորեցրել են դիմակ կրել մինչև տարեվերջ

21:59 30.04.2020

Ղազախստանում կարծում են, որ COVID-19-ը կդառնա սեզոնային վարակ: Nur.kz-ի հաղորդմամբ՝ Ղազախստանում մասնագետները զգուշացրել են՝ հատուկ համաճարակային ռեժիմը պետք է պահպանվի երկրում մինչև տարեվերջ: «Նույնիսկ երբ կարանտինն ավարտվի՝ մենք կորոնավիրուսի հետ կշարունակենք ապրել. այն կդառնա սեզոնային հիվանդություն»,- զգուշացրել է երկրի գլխավոր սանիտարը: Ղազախստանում նաև պարտավորեցրել են մշտապես ախտահանման աշխատանքներ իրականացնել, կրել դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն, […]

̰
Աբովյան քաղաքի շենքերից մեկի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել. տարհանվել է շենքի 60 բնակիչ

21:43 30.04.2020

Ապրիլի 30-ին՝ ժամը 16:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի վերելակի հորանում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը: Տարհանվել են շենքի 60 բնակիչ: […]

̰
Կոմունալ համերաշխության բանաձև․ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

21:21 30.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է «կոմունալ համերաշխության բանաձևի» մասին։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/715318645675103/

̰
Փորձում ենք անել առավելագույնը՝ առավելագույն արդյունք ստանալու համար. Ա. Հարությունյան

20:48 30.04.2020

«Պատիվ ունեմ » ծրագրի վերաբերյալ այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այն իրականացնելու է Պաշտպանության նախարարությունը: Ընդունելությունը կայանալու է: «ԳԹԿ-ում, ըստ մասնագիտության, մեկ առարկա կհանձնեք, այնուհետև Պաշտպանության նախարարությունն իր թեստը կանցկացնի, որից հետո դուք արդեն գործ կունենաք ՊՆ-ի հետ»,- դիմելով ծրագրով հետաքրքրվող դիմորդներին՝ նշեց նախարարը: […]

̰
Մի առարկայով տարբեր մասնագիտությունների համար դիմելու հնարավորություն պետք է ստեղծվի. Ա. Հարությունյան

20:41 30.04.2020

Բուհերի ընդունելության երկրորդ փուլը կայանալու է: Դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Դիմորդները, մասնագիտությունները նշելով, պետք է նոր դիմում-հայտ ուղարկեն ԳԹԿ առցանց եղանակով՝ հուլիսի 20-22-ը՝ մինչև ժամը 18։00: Իսկ ինչպե՞ս է ընտրվել քննական միակ առարկան այս կամ այն մասնագիտության համար: Արայիկ Հարությունյանը նշել է, որ առարկաների ընտրության […]

̰
Աջակցություն 30%-ի չափով՝ 10.001-25.000 դրամ էլէկտրաէներգիայի և 30.001-40.000 դրամ գազ սպառած բաժանորդներին

20:37 30.04.2020

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ կառավարությունը 30 տոկոսի չափով կփոխհատուցի 207.837 էլեկտրաէներգիայի և 81.697 գազի բաժանորդի ծախս, որոնք փետրվար ամսին սպառել են՝ ▪️10.001 դրամից մինչև 25.000 դրամ էլէկտրաէներգիա, ▪️30.001 դրամից մինչև 40.000 դրամ գազ։ ? Շուրջ 310 ընդհանրապես չգազիֆիկացված գյուղի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կփոխհատուցվի 50 տոկոսով: ? Այն բաժանորդները, որոնք մարտ ամսին ունեցել են մինչև […]

̰
Քաղաքացին ահազանգել է, որ հոգեբուժարանում իր որդին ծեծի է ենթարկվել. ՄԻՊ արագ արձագանքման վարույթ է սկսել

20:25 30.04.2020

Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել քաղաքացու նկատմամբ հոգեբուժարանում տղայի վատ վերաբերմունքի, այդ թվում՝ ծեծի վերաբերյալ հայտարարության հիման վրա։ Ստացվել է նաև ահազանգ: Հաշվի առնելով, որ հարցի վերաբերյալ հրապարակումներում առկա են մանրամասն տվյալներ, Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները. 1. 2020 թվականի ապրիլի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ […]

̰
Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ միասին. Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից անցկացվող վեբինարին

20:12 30.04.2020

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` ապրիլի 30-ին, մասնակցել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից անցկացվող վեբինարին, որի ժամանակ ստարտափի մասնակիցները նախագահին հարցեր տալու հնարավորություն են ունեցել: Նախագահը խոսել է աշխարհում կորոնավիրուսի հետևանքով տեղի ունեցող փոփոխությունների ու ստարտափների կարևորության մասին: Արմեն Սարգսյանը նշել է, որ դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ միասին, մինչև պատվաստանյութ ստեղծվի, իսկ այդ […]

̰
Ոստիկանները չեն կարողացել մուտք գործել ռուսական ռազմաբազայի տարածք և դատարան բերել Ռազգիլդեևին

19:47 30.04.2020

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  հերթական անգամ հետաձգվել է գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Կրկին դատարանում չի ապահովվել ամբաստանյալի՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի ներկայությունը։ Նրա  նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն է խափանման միջոց ընտրել կալանքը: Բայց Ռազգիլդեևը գտնվում է 102-րդ ռուսական ռազմաբազայի կարգապահական մեկուսարանում: Նախորդ դատական […]

̰
Բոլոր մասնագիտություններով ընդունելության մեկ քննություն է լինելու. ԿԳՄՍ նախարար

18:56 30.04.2020

Բոլոր մասնագիտություններով ընդունելության մեկ քննություն է լինելու: Այդ մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա ընդգծեց, որ կարծում են՝ միայն դպրոցական գնահատականներով պատկերն այնքան էլ իրական չէր լինի: Նախարարի խոսքերով՝ յուրաքանչյուր դիմորդ բավական ժամանակ ունի այդ մեկ քննությանը լիարժեք պատրաստվելու և մասնագիտության հարցում ճիշտ որոշում կայացնելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կոմունալ վճարների օժանդակության միջոցառումները կառավարությունը կընդլայնի

18:52 30.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի շուրջ քննարկումները։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկատվություն է ներկայացրել տնտեսական բնույթի 1-ին և 2-րդ հակաճգնաժամային միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ 1-ին ծրագրի շրջանակում ներկայացված 1176 հայտից արդեն իսկ բավարարվել է 296-ը, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 24,9 մլրդ դրամի: Միջոցները տնտեսվարողներն ուղղել […]

̰
BACK_TO_TOP