TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հարգում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը․ Գլեդիս Բերեջիկլյան

17:53 24.04.2020

«Այս մռայլ օրը՝ ապրիլի 24-ին, մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը»,- այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ղեկավար, վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը։ On this solemn day, April 24, we honour the memory of the 1.5 million victims of the Armenian Genocide. pic.twitter.com/uVaIE3KQlW — Gladys Berejiklian (@GladysB) April […]

̰
Մեր հայացքներն այսօր ուղղված են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարձունքին. Հակոբ Արշակյան

17:51 24.04.2020

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեր սրտերը բաբախում են սիրո, համերաշխության, արդարության և վճռականության ռիթմով։ Մեր հայացքներն այսօր ուղղված են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարձունքին, որը խորհրդանշում է ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի սուրբ հիշատակը, հայերի և հայության հոգևոր ու մշակութային ժառանգության, համամարդկային արժեքների հիշատակն ու համայն մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործության դատապարտումը»,- ասված է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […]

̰
Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

17:40 24.04.2020

Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Ապրիլի 24-ի առավոտյան Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվել է պատարագ, որի ավարտին կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

̰
Հայոց ցեղասպանության տարելիցին ուղերձներ են հղել Լիբանանի և Կիպրոսի նախագահները

17:34 24.04.2020

«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա այն դրոշմն է, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը հարատևում է այնքան, քանի դեռ այն անպատիժ է»․ այս խոսքերով Լիբանանի նախագահ Միշել Աունը ուղերձ է հղել Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով։ Նախագահ Աունը հիշեցրել է, որ մարդասիրության միակ ուղին արդարության հաստատումն […]

̰
Ցանկացածի հետ շփվելիս պետք է նրան ընդունել որպես վարակակրի․ Արսեն Թորոսյան

17:30 24.04.2020

«Միանշանակ է, էմպիրիկ է ամբողջ աշխարհի մասշտաբով, որ ինչքան մարդկանց շարժունակությունը մեծանում է, այնքան հիվանդության փոխանցումը շատանում է»,- այս մասին «Հեռանկարի» հեռավար թողարկման ժամանակ հայտնել է առողջապահության նախարարը՝ մեկնաբանելով վերջին օրերին նոր վարակումների թիվը։ Այդ տեսանկյունից, ըստ Արսեն Թորոսյանի, կարելի է մեկնաբանել, որ նախկինում ավելի քիչ վարակման օրական դեպքեր էին լինում, քան այս օրերին։ Սակայն […]

̰
Հիշում ենք ու պահանջում, որ կատարվածը երբեք չմոռացվի. Ֆրանկ Էնգելի ուղերձն ապրիլի 24-ի առիթով

17:27 24.04.2020

Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող նախկին պատգամավոր, Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ևս մեկ անգամ հիշում է ոճրագործությունն ու պահանջում, որ 1915-ին կատարվածը երբեք չմոռացվի և չկրկնվի: Էնգելն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում: 2020-ի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն է, սակայն այն նման չէ մյուսներին․ Էնգելը փաստել […]

̰
Բոբ Մենենդեսը Թրամփին կոչ է անում միանալ Սենատին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը

17:14 24.04.2020

Սենատոր Բոբ Մենենդեսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ևս մեկ անգամ կոչ է անում միանալ Սենատին՝ ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի բացառվի դրա կրկնվելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսն այս մասին ասել է իր տարածած տեսաուղերձում: «Պատիվ ունեմ  միանալ Նյու Ջերսիում  և ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը ոգեկոչողներին: Ես հպարտ էի ղեկավարել բանաձևի […]

̰
Ակամա վերածվել ենք համաշխարհային ազգի, որի կենտրոնը Հայաստանն է. Սինանյան

17:10 24.04.2020

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյու՛ռ հայություն Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Համամարդկային ոճրագործությունից, 20-րդ դարի առաջին ահեղ ցեղասպանությունից անցել է 105 տարի: Մեծ եղեռնը դարձավ միլիոնավոր մարդկային ողբերգությունների, կորսված հայրենիքի և մշակութային ժառանգության, խեղված ճակատագրերի արյունոտ էջ: Այդ էջը […]

̰
Անգամ մեկուսացման ժամանակ կան հիշողություններ, որոնք չպետք է մոռացված լինեն. ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ

17:00 24.04.2020

Անգամ մեկուսացման ժամանակ կան հիշողություններ, որոնք չպետք է մոռացված լինեն, կա հիշատակի օր, որը պետք է կարևոր մնա: Այսպես է իր ֆեյսբուքյան էջում գրել ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքյեն: «Այս առավոտ ես ցանկացա այցելել Լիոնում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան: Հայոց ցեղասպանությունը 1.5 միլիոն զոհվածներն են, հայկական ընտանիքներ, որոնցից գրեթե բոլորը կրում են զոհերի հիշատակը, […]

̰
Ասո Թավիթյանի ազգանվեր գործունեությունից անմասն չի մնացել նաև ՀՀ պաշտպանական ոլորտը. Տոնոյան

16:55 24.04.2020

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նախարար Դավիթ Տոնոյանի ցավակցական հեռագիրը հայազգի բարերար, «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ: «Խորապես ցավում ենք հայազգի մեծ բարերար և նվիրյալ, «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանի մահվան լուրի առիթով: Ի թիվս ՀՀ պետական կառավարման մի շարք այլ գերատեսչությունների` Ասո Թավիթյանի ազգանվեր գործունեությունից […]

̰
Քարաթափումից հետո դեպի Ջերմուկ ճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է

16:46 24.04.2020

Ապրիլի 24-ին՝ ժամը 14:10-ին, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ջերմուկ կմ 0+800 հատվածում տեղի էր ունեցել մոտ 30-40 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ էր: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներն իրականացրել են քարաթափման մաքրման աշխատանքներ, և ճանապարհը ժամը 15:30-ի դրությամբ դարձել է երկկողմանի […]

̰
Հսկայական վիշտ է հիշատակել այս ապրիլի 24-ը առանց Պատրիկ Դևեջյանի. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

16:40 24.04.2020

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված է դեսպան Հասմիկ Տոլմաջյանի գրառումը՝ կից լուսանկարով: Գրառման մեջ նշված է. «Հսկայական վիշտ է հիշատակել այս ապրիլի 24-ը առանց Պատրիկ Դևեջյանի: Անտոնիում՝ «Հայաստանի արծվի» մոտ, Սոֆի Դևեջյանի և Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆֆրեդիի կողքին»:

̰
Ֆրանսիայի վարչապետն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

16:36 24.04.2020

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի ուղերձը. «Մեկ անգամ ևս ցանկանում եմ Ֆրանսիայի ձայնը միավորել նրանց, ովքեր անխոնջ կերպով պահանջում են, որպեսզի բոլորի կողմից ճանաչվի մի ամբողջ ժողովրդի սպանությունը»:

̰
Ինչո՞ւ են Վրաստանի թվերն ավելի փոքր, քան Հայաստանինը․ մանրամասնել է Թորոսյանը

16:21 24.04.2020

Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թվի ավելի փոքր լինելը կապված է մի քանի գործոններով, որոնք գումարայինն այդպիսի արդյունք են տալիս։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար հաղորդման ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նաև մասնավորապես նշեց, որ Վրաստանում նույն իրավիճակը կլիներ, եթե այնտեղ էլ լիներ այնպիսի մի վարակակիր, որից վիրուսը կտարածվեր մի արտադրամասի 400 աշխատողի մոտ, ապա […]

̰
Ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում

16:16 24.04.2020

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն ապրիլի 24-ին Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Ցեղասպանության սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագին, որը մատուցել է Դամասկոսի Հայոց առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանը։ Այս մասին հայտնում է Սիրիայում Հայաստանի դեսպանությունը:

̰
Թուրքիայի նախագահի խոսնակը Ցեղասպանության թեմայով հայտարարություն է արել

16:14 24.04.2020

Թուրքիայի նախագահականի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է արել՝ հերթական անգամ ներկայացնելով Անկարայի ժխտողական թեզերը, գրում է Ermenihaber -ը: «Առաջին համաշխարհային պատերազմի կործանարար ու տրավմատիկ պայմաններում 1915-ի ապրիլի 24-ի տեղահանության ու վերաբնակեցման որոշումը «հավատարիմ ժողովուրդ» անվանվող հայ ժողովրդի ոչնչացմանը միտված քաղաքականության արդյունք չէր»,- ասել է Քալընը։ Ըստ թուրք պաշտոնյայի՝ Ցեղասպանության թեման […]

̰
Թուրքիան պետք է ճանաչի այս հանցագործությունը. ԵԺԿ խմբակցության փոխնախագահ

16:10 24.04.2020

Եվրոպական խորհրդարանի անդամ, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Լատվիայի նախկին ԱԳ նախարար Սանդրա Կալնիետեն Twitter-ի իր էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել: «Այսօր նշվում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Եկեք հուսանք, որ նման ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվի: Թուրքիան պետք է ճանաչի այս հանցագործությունը: Սա կարևոր է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման համար»,- […]

̰
Ոստիկանները փակել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը. ի՞նչ իրավիճակ է այնտեղ

16:05 24.04.2020

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհների մուտքերը փակ են և հսկվում են ոստիկանների կողմից, սակայն մի խումբ անձինք փորձել են հուշահամալիր բարձրանալ: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Պետք է հետաձգենք այն օրը, երբ հիվանդանոցները լիքը կլինեն․ Արսեն Թորոսյան

15:59 24.04.2020

Ակտիվ վարակակիրների թիվը այս ընթացքում անվերահսկելի չէ, և հիվանդանոցներն ու հյուրանոցները լրիվ ծանրաբեռնված չեն։ Բայց պետք է հետաձգել կամ բացառել այն օրը, երբ հատուկ կորոնավիրուսի համար պրոֆիլավորված հիվանդանոցները լցված լինեն։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար թողարկմանը հայտնել է Արսեն Թորոսյանը։ Առողջապահության նախարարի խոսքով՝ եթե նման ծանրաբեռնվածություն լինի, ապա իրենք ստիպված են լինելու ոչ ծանր հիվանդներին ուղարկել […]

̰
Վարակակիրների թվի նույն աճի տեմպը ունենք՝ 3-5 տոկոս․ Արսեն Թորոսյան

15:35 24.04.2020

Կորոնավիրուսի վարակակիրների թիվը վերջին շրջանում ունի աճի նույն տեմպը, որ տատանվում 3-5 տոկոսի սահմաններում։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար հաղորդման ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքերով՝ տոկոսներից բացի կարևոր են բացարձակ թվերը։ Թորոսյանը բացատրեց, որ այդ թիվը ավելի կարևոր է հատկապես Հայաստանի կարողությունները կանխատեսելու համար։ Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ ակտիվ վարակակիրների թիվը […]

̰
«Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը»․ լիբանանյան «L’Orient-Le Jour» պարբերականը հրապարակել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը

15:15 24.04.2020

Լիբանանյան հեղինակավոր «L’Orient-Le Jour» ֆրանսալեզու պարբերականն այսօր հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը՝ «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը» խորագրով։ «Ավելի քան մեկ դար է անցել մարդկության և քաղաքակրթության դեմ 1915-1923 թթ․ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս և կաշկանդում Հայաստանի բնականոն զարգացումը»,– մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը: […]

̰
Այն բաժանորդները, ովքեր փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում, չեն հոսանքազրկվի․ ՀԷՑ

15:07 24.04.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է․ «Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ներկա իրավիճակն ու բաժանորդների սոցիալական խնդիրները՝ Ընկերության սեփականատիրոջ որոշմամբ այն բաժանորդները, ովքեր փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։ Այնուամենայնիվ, հորդորում ենք մեր բաժանորդներին էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել ժամանակին՝ չվտանգելով […]

̰
Քարաթափում Հերհեր գյուղի խաչմերուկում

14:59 24.04.2020

Ապրիլի 23-ին՝ ժամը 20:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանա­պարհին՝ Հերհեր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը (մոտ 10 խմ) հեռացրել են ավտոճանապարհից […]

̰
Քարաթափում Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին

14:49 24.04.2020

Ապրիլի 24-ին՝ ժամը 13:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակ է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ճանապարհը փակ է միակողմանի:

̰
ՀՀ  մի շարք համայնքներում ձյուն է տեղում

14:46 24.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 14:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Գեղարքունիքի մարզում ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը […]

̰
Արթուր Ալեքսանյանը Հայոց  ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է արել

14:21 24.04.2020

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Instagram-ի իր պաշտոնական էջում  Հայոց  ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված գրառում է կատարել: «Մոռացում չկա։ Մեր խորին խոնարհումը Սրբադասված զոհերի հիշատակին։ Ձեր պայքարի շարունակությունն ապրում է մեր մեջ»,- գրել է Արթուր Ալեքսանյանը:   View this post on Instagram   Մոռացում չկա։ Մեր […]

̰
Երբևէ կպատկերացնեի՞ր, որ թոռնուհիդ այցելում է քո ծննդավայր. Տաթևիկ Ռևազյանը Ցեղասպանությունը վերապրած պապին նվիրված գրառում է կատարել

13:56 24.04.2020

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և դրան կից գրառում կատարել: «105 տարի անց մենք այստեղ ենք՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները, որոնք դեռ պահում են ջահը և երբեք թույլ չեն տալիս՝ հիշողությունները և արդարության պահանջները մարեն: Այցելություն Վան՝ այսօրվա Թուրքիա, 2015: Թանկագին պապիկ, Հուսով եմ, որ դու ինձ հետևել ես […]

̰
Փայլանը Թուրքիայի Մեծ ժողովին կոչ է արել հետաքննություն սկսել Հայոց ցեղասպանության առնչությամբ

13:53 24.04.2020

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության աղետն ուսումնասիրելու պատասխանատուներին ու ոճրագործներին ճշտելու և ուշացած արդարությունը ապահովելու նպատակով հետաքննություն սկսելու առաջարկ է արել Մեծ ժողովի նախագահությանը։ Այս մասին ասված է պատգամավորի տարածած հաղորդագրության մեջ։ «Ապրիլ 24-ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն է։ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան մայրաքաղաքում, կառավարության իսկ որոշմամբ, ձերբակալվեց ու աքսորի ենթարկվեց […]

̰
Այսօրվա աշխարհի լեզվով, մոտեցումով պետք է մեր Դատը ներկայացվի ազգերին. Արամ Ա կաթողիկոս

13:47 24.04.2020

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Անթիլիասի հրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/CiliciaTv/videos/256887959023262/

̰
Էջմիածնում ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի արձանի մոտ

13:42 24.04.2020

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Էջմիածնում ծաղիկներ են խոնարհվել Կոմիտասի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին տեղեկացնում են քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում. «Արդեն 105 տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու ամբողջ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում Օսմանյան կայսրությունում (ժամանակակից Թուրքիա) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»:

̰
BACK_TO_TOP