TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

8-ամյա Սերոբը թաղել է Աստվածաշունչն ու թաքուն աղոթել այդ վայրում

22:13 24.04.2020

«Մի Ավետարանի պատմություն. Հայոց ցեղասպանության լուռ վկաները» խորագրով Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը  հրապարակել է մի ցուցանմուշի պատմություն․ Ցեղասպանության ականատես 8-ամյա Սերոբ Թորոսյանը ամբողջ ընտանիքից փրկված միակ մասունքը՝  Աստվածաշունչը թաղել է հողում և տարիներ շարունակ թաքուն աղոթել է այդ վայրում, քանի որ  թուրքերը կրոնափոխ էին արել նրան: https://www.facebook.com/armeniangenocidemuseum/videos/1050469275335956/

̰
Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով

22:04 24.04.2020

Այս րոպեներին  մեկնարկել է վիրտուալ երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և պետական երաժշտական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ հիշատակի համերգը, որը հեռարձակվելու է մինչև վաղը առավոտ: Վիրտուալ երթի ընթացքում Ծիծեռնակաբերդի սյուների վրա արտացոլվելու են Հայաստանից, Արցախից և արտասահմանից   հաղորդագրություններ ուղարկած անձանց անունները, այդպես ազդարարվելու է նրանց խորհրդանշական մասնակցությունը հիշատակի արարողություններին: 21:50-ի դրությամբ՝ վիրտուալ երթի մասնակիցների թիվը […]

̰
Այս պահին վիրտուալ երթի մասնակիցների թիվը 653 հազար 797 է. Փաշինյան

21:58 24.04.2020

Վերջին նախապատրաստությունները։ Այս պահին վիրտուալ երթի մասնակիցների թիվը 653 հազար 797 է։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Բունդեսթագի փոխնախագահը պահանջում է Հայոց ցեղասպանության թեման ներառել Գերմանիայի կրթական ծրագրերում

21:57 24.04.2020

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը և Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ջեմ Օզդեմիրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կլաուդիա Ռոթի և Ջեմ Օզդեմիրի համատեղ հայտարարությունը հրապարակել է gruene-bundestag․de կայքը։ Հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 24-ը հատուկ օր է Հայաստանի, Գերմանիայի, Թուրքիայի և միջազգային […]

̰
Միանում ենք պատմական արդարության պայքարին․ Եվրախորհրդարանի պատգամավոր

21:54 24.04.2020

Եվրախորհրդարանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Յերուն Լենաերսը միանում է Հայաստանի և հայ ժողոգրդի հանձնառությանը ՝ շարունակելու ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ կանխարգելելու ցեղասպանությունները, միանալու իրավունքների պաշտպանության և պատմական արդարության պայքարին: Յերուն Լենաերսն այս մասին ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում։ «Հայաստանում և Հայաստանից դուրս իմ բոլոր ընկերներին՝ իմ անունը Յերուն Լենաերս է, ես՝ Եվրախորհրդարանի՝ քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հոլանդացի անդամ եմ: […]

̰
Շատ ազդեցիկ է. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

21:35 24.04.2020

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը. «Շատ ազդեցիկ է»:  

̰
Իրաքից Հայաստան է վերադարձել 21 քաղաքացի

21:22 24.04.2020

Էրբիլ-Երևան հատուկ չվերթով Իրաքից հայրենիք է վերադարձել Հայաստնաի 21 քաղաքացի։ Նույն ինքնաթիռն Էրբիլ է տեղափոխել Իրաքի 125 քաղաքացիների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Իրաքում Հայաստանի դեսպանությունը։ «Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ հետ սերտ համագործակցությամբ, Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության կառավարության հովանավորությամբ, համընդհանուր ջանքերով ս․թ․ ապրիլի 24-ին իրականացվեց Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը՝ Հայաստան տեղափոխելով Իրաքից հայրենիք […]

̰ ̰
Իմ հայ եղբայրներ, ապրիլի 24-ի ցեղասպանության ցավը կիսում ձեզ հետ․ Ջեմալ փաշայի թոռը գրառում է կատարել

20:40 24.04.2020

Իմ հայ եղբայրներ, ապրիլի 24-ի ցեղասպանության ցավը կիսում ձեզ հետ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը։ Ermeni kardeşlerimin 24 Nisan soykırım acısını paylaşıyorum. — Hasan Cemal (@hsncml) April 23, 2020

̰
Կարևոր է հավատալ, որ նման բան այլևս չի կրկնվի աշխարհի ոչ մի ժողովրդի հետ. Նոբել Առուստամյանի գրառումը

20:27 24.04.2020

Հայազգի  մարզական մեկնաբան, լրագրող Նոբել Առուստամյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր տխուր օր է հայ ազգի համար՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այսօր մեծ երթեր ու ակցիաներ չեն լինի աշխարհի տարբեր երկրներում, որտեղ ապրում են այն տարիներին Օսմանյան կայսրությունից մազապուրծ եղած ու փրկված մարդկանց սերունդները: Սա է […]

̰
Ոգեկոչման և ծաղկեդրման արարողություններ մարզերում

20:11 24.04.2020

Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ որոշ բնակավայրերում այցերը հուշակոթողներ արգելված չեն եղել: Քաղաքացիները փոքր խմբերով այցելելն և ծաղիկներ են խոնարհել հուշակոթողների մոտ, մասնակցել սրբադասված զոհերի հիշատակին նվիրված արարողություններին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այս պահի դրությամբ այսօրվա վիրտուալ երթին մասնակցելու 515 հազար 341 անուն ազգանուն է ստացվել․ Փաշինյան

20:08 24.04.2020

Այս պահի դրությամբ այսօրվա վիրտուալ երթին մասնակցելու 515 հազար 341 անուն ազգանուն է ստացվել։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Անուն ազգանուններով հաղորդագրությունների ընդունումը շարունակվում է հետևյալ համարներին. 1915 կարճ համարին, եթե Հայաստանում (Արցախում) եք, 00 374 33 19 15 00՝ եթե արտերկրում եք: Վիրտուալ երթը մեկնարկում է 22։00-ին»։

̰
«Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը, մենք պետք է լինենք արթուն և զգոն»․ Արամ Ա կաթողիկոս

20:00 24.04.2020

«Հորիզոն» հաղորդաշարի տաղավարում այսօր` ապրիլի 24-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն խոսել է Հայոց ցեղասպանության ու պահանջատիրության,  Թուրքիայի ժխտողական քաղաքականության, այդ քաղաքականությանը հակազդելու հայկական կողմի մոտեցման ու Սիսի կաթողիկոսարանի վերադարձման գործով դատական գործի մասին: «Մենք միայն պետք չէ հակազդենք Թուրքիայի հակահայ քարոզչությանը, այլ հակազդելու կողքին մենք մեր դատը այժմեական դատ պետք է դարձնենք: Ներկա […]

̰
Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին․ Ջասթին Թրյուդո

19:58 24.04.2020

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին միանում է Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ հարգելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, ում մասին երբեք չպետք է մոռանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թրյուդոն գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին։ Այս հանդիսավոր օրը մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու […]

̰
Կարեն Խաչանովը գրառում է արել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

19:45 24.04.2020

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը հանդես է գալիս ՌԴ հավաքականի կազմում, Instagram-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր հայերի ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Մարդկության դեմ կատարված ամենասարսափելի ոճրագործություններից մեկի հետևանքով 1.5 մլն հայ է սպանվել, իսկ շատերը ստիպված են եղել փախչել երկրից: Հիշում և սգում ենք»,- գրել է հայազգի անվանի  […]

̰
Comedy Woman-ի շոուի մասնակից Նատալյա Եփրիկյանը երեխայի հետ լուսանկար է հրապարակել Դիլիջանից

19:30 24.04.2020

Ռուսական Comedy Woman կատակերգական շոուի հեղինակ և մասնակից Նատալյա Եփրիկյանը Հայաստանում ինքնամեկուսացման ժամանակ իր Instagram-ում հրապարակել է ևս մեկ լուսանկար: Եփրիկյանը երկրպագուներին ցույց է տվել երեխայի հետ իր լուսանկարը, որն արվել է Դիլիջանում: «Դեմքի արտահայտության վարպետության դաս … Կարծում եմ՝ ինձ մոտ վատ չի ստացվում»,- լուսանկարին կից գրել է նա: Երեխայի տեսքը Նատալյա Եփրիկյանի երկրպագուներին […]

̰ ̰
Այս պահի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 400 հազարից ավելի անուն-ազգանուն է ստացվել. Փաշինյան

19:23 24.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այս պահի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 400 հազարից ավելի անուն-ազգանուն է ստացվել: «Ընդգծեմ, որ Մեծ եղեռնի հուշահամալիրի սյուները, որի վրա արտապատկերվելու են մեր անուն- ազգանունները, ոչ թե մահարձան են, այլ կոչվում են «Հավերժության տաճար»։ Վիրտուալ երթը, ըստ այդմ, խորհրդանշելու է հայ […]

̰
Եղանակի տաքացումից կորոնավիրուսի նահանջը ապացուցված չէ․ Արսեն Թորոսյան

19:15 24.04.2020

Խոսակցությունները, թե եղանակի տաքացման պայմաններում կորոնավիրուսը նահանջ է ապրելու, դեռ հաստատված և ապացուցված չեն։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար թողարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքերով՝ այդպիսի տվյալները դեռ ստուգման կարիք ունեն։ Թորոսյանը բացատրեց, որ ցուրտ եղանակներին շնչառական վարակների տարածումը պայմանավորված է նրանով, որ մարդիկ ավելի շատ են փակ տարածքներում լինում, և այդ […]

̰
Կորոնավիրուսի հետևանքների մեղմացման նպատակով տրամադրված սոցիալ-տնտեսական օժանդակության ընթացիկ ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ

19:14 24.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի, մեղմման միջոցառումների և հետագա անելիքների վերաբերյալ։ Նախ ամփոփվել են կառավարության հաստատած միջոցառումների կատարման արդյունքները: Նշվել է, որ այսօրվա դրությամբ շահառուներին հասանելի սոցիալական և տնտեսական օժանդակության ընդհանուր ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ: Դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերով այս պահի դրությամբ […]

̰
Ի՞նչ դեղորայք կա աշխարհում կորոնավիրուսի բուժման համար. քննարկում Վահե Տեր-Մինասյանի հետ

19:05 24.04.2020

Կորոնավիրուսի բուժմանն առնչվող դեղորայքի, պատվաստանյութերի, բուժման տեսակների ու արդյունավետության մասին է «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտակ Հովհաննիսյանի հեռավար զրույցը «Բուժինֆո» ծրագրի հեղինակ Վահե Տեր-Մինասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:    

̰
«Սարավան-Զանգեր» հատվածում բեռնատարն արգելափակվել էր ճամփեզրյա փոսում

18:50 24.04.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին՝ ժամը 08:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Սարավան-Զանգեր» հատվածում մոտ 2 մ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ճամփեզրյա փոսում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի […]

̰ ̰
Այս օրը մենք արժանին ենք մատուցում հայ ժողովրդի ուժին ու տոկունությանը՝ ի դեմս ողբերգության. ԱՄՆ նախագահի ուղերձը

18:31 24.04.2020

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը միանում է աշխարհի բոլոր հայերին՝ հիշելով ու հարգանքի տուրք մատուցելով ավելի քան մեկ դար առաջ Մեծ եղեռնի տառապանքներով անցածներին։ Այս մասին ասված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ: Դեսպանատունը հրապարակել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը: Ստորև ներկայացնենք ԱՄՆ նախագահի ուղերձը Հիշատակի օրվա առիթով. «Այսօր մենք միանում մարդկությանը՝ հիշատակի տուրք մատուցելու Մեծ […]

̰
Հեռախոսներով տեղաշարժին հետևելիս զանգել են նաև առողջապահության նախարարի տեղակալին

18:22 24.04.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ հեռախոսների միջոցով մարդկանց տեղաշարժին հետևելը ևս մեկ գործիք է տալիս կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար թողարկման ժամանակ հայտնել է ինքը՝ նախարարը։ Թորոսյանը պատմել է նաև զավեշտալի դեպք, երբ իր տեղակալներից մեկն է զանգ ստացել՝ ահազանգով, որ վերջինս շփվել է կորոնավիրուսի վարակակրի հետ։ Նախարարը բացատրեց, […]

̰
Ավստրիայի խորհրդարանի պատգամավորի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

18:20 24.04.2020

Ավստրիայի դաշնային խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր, «Ավստրիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արդարութիւնը չէ վերականգնուած ու պատահածը չէ ստացած իր գնահատականը. Փայլան

18:19 24.04.2020

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորԿարո Փայլանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայ ժողովուրդին պատահած մեծ աղէտէն ասդին 105 տարի անցած ըլլալով հանդերձ, Թուրքիոյ խորհրդարանին կողմէ նիւթը չէ քննարկուած, արդարութիւնը չէ վերականգնուած ու պատահածը չէ ստացած իր գնահատականը»։

̰
Սոթքի հանքավայրից 10 աշխատակից էր թեստավորվել. հետազոտության արդյունքները հայտնի են

18:18 24.04.2020

Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրի 10 աշխատակից թեստավորվել է, որից 8-ի պատասխանը բացասական է եկել, երկու աշխատակցի հետազոտության արդյունքները պարզ կլինեն վաղը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի և սոցիալական քաղաքականության հարցերով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ աշխատակիցները թեստավորվել են ձեռնարկության նախաձեռնությամբ, քանի որ մեկ աշխատակցի մոտ հայտնաբերվել է […]

̰
Լատվիայի «Նոր պահպանողական» կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության կապակցությամբ

18:11 24.04.2020

Լատվիայի «Նոր պահպանողական» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասված է. «105 տարի առաջ սկսվեց հայ ժողովրդի դեմ Երիտթուրքական շարժման կողմից նախաձեռնված ցեղասպանությունը: Ցեղասպանությունը տևեց երկու տարի, որի ընթացքում մոտ մեկ միլիոն հայեր արտաքսվեցին կամ սպանվեցին։ Աշխարհի շատ ազգեր դա ճանաչում են որպես երբևէ իրականացված առաջին ցեղասպանություն։ Ապրիլի 20-ը Հայոց ցեղասպանության […]

̰
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

18:10 24.04.2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այդ մասին հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից։

̰
BACK_TO_TOP