TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

00:00 24.04.2020

Այս տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության բարեկամների հետ միասին հանդիսավոր կերպով կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին: Հայ ժողովրդին ամբողջովին բնաջնջելու և հայրենազրկելու մտադրությամբ իրականացված այս զարհուրելի հանցանքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այն այսօր էլ շարունակում է իր ազդեցությունը թողնել […]

̰
Առաջիկա օրերին լեռնային շրջաններում ձյուն է սպասվում

23:54 23.04.2020

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: 23-ի ցերեկը, 24-25-ը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով: […]

̰
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ ճակատի բախվել են Lada Priora-ն ու ВАЗ 2106-ը. վարորդները տեղում մահացել են

23:33 23.04.2020

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 AA 831 համարանիշի և Lada Priora մակնիշի 36 MՍ 741 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը՝ բախման հետևանքով 06-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել […]

̰
ՌԴ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

23:09 23.04.2020

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան աշխատակցիները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանությունը։ ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը ու ռազմական կցորդը մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղապանության զոհերի հիշատակը:  

̰
Մենք Երկրագնդի առաջին ազգերից մեկն ենք և դեռ կդիմավորենք մոլորակի մայրամուտը, եթե երբևէ այդ օրը գա․ Արարատ Միրզոյան

22:58 23.04.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք Երկրագնդի առաջին ազգերից մեկն ենք և դեռ կդիմավորենք մոլորակի մայրամուտը, եթե երբևէ այդ օրը գա։ Ի հեճուկս 105 տարի առաջ տեղի ունեցած հրեշավոր ցեղասպանության՝ մենք կանք և կլինենք հավերժ։ Խոնարհվում ենք զոհերի հիշատակի առջև։ Հիշում ենք և պահանջում…»։

̰
Գավառը այս պահին․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

22:52 23.04.2020

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը. «Գավառը այս պահին»: Լուսանկարը՝ Հեղինե Խաչիկյանի

̰
̰
Բացառիկ, բազմաբովանդակ և հագեցած. ի՞նչ կարող է դիտել հեռուստադիտողը «SHANTNEWS»-ի եթերում ապրիլի 24-ին

22:31 23.04.2020

Ապրիլի 24-յան միջոցառումներն այս տարի հասկանալի պատճառներով կտարբերվեն նախորդ տարիներից: Իսկ ինչպիսի՞ն կլինի այդ դեպքում Հորիզոնի աշխատանքը վաղը և մեր հեռուստադիտողները ի՞նչ կարող են  տեսնել մեր եթերներում ողջ օրվա ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լուսավառ ոգեկոչման րոպե | 23 ապրիլի, 2020

22:08 23.04.2020

Երևանի ժամանակով ժամը ուղիղ 21։00-ին մեկնարկել են Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Հայաստանում: Նախ երեք րոպե տևողությամբ ղողանջել են եկեղեցական զանգերն ու մարվել են Երևանի և հանրապետության մարզերի հրապարակների ու փողոցների լույսերը: Նույն ժամին քաղաքացիները, մարելով իրենց բնակարանների լույսերը և պատուհանների մոտ վառելով հեռախոսների լույսերը, միացել են  «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային՝ հայացքներն ուղղելով […]

̰
Սոթքի հանքի աշխատակիցը հարևանից վարակվել է կորոնավիրուսով. 100 աշխատակից մեկուսացված է․ News.am

21:56 23.04.2020

Սոթքի հանքավայրի աշխատակիցը վարակված է կորոնավիրուսով, 10 աշխատակից թեստավորվել են, 100-ը՝ մեկուսացվել։ Աս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության  արտաքին կապերի և սոցիալ քաղաքանության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Նա հայտնեց, որ հանքի աշխատակիցը Վարդենիս քաղաքից է , վարակվել է իր հարևանից, որից հետո իրեն լավ չի զգացել և մի քանի օր չի […]

̰
Գառնի համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով

21:50 23.04.2020

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության և ՀՀ կադաստրի կոմիտեի համատեղ ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքի և կից փաստաթղթերի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի Գառնի […]

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում․ տեսանյութ՝ մարզերից

21:15 23.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 18:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Դժվարանցանելի են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածը և Արագածոտնի մարզի Ռյա Թազա-Ծիլքար ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Գավառ, Վարդենիս, Մարտունի, Լոռու […]

̰
Լուսավառ ոգեկոչման րոպեն՝ Ծիծեռնակաբերդում

21:04 23.04.2020

Լուսավառ ոգեկոչման րոպեն՝ Ծիծեռնակաբերդում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։  

̰
Որքա՞ն գումար է փոխանցվել կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվին

20:51 23.04.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 23.04.20թ. ժամը 19:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,050,082,851.10 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3893։

̰
2000-2001թթ. բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած բանդայի 2 անդամների մասով գործն ուղարկվել է դատարան

20:44 23.04.2020

Դեռևս 2000-2001թթ. հարուցված բազմաթիվ քրեական գործերի միացված վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված հսկայածավալ քննությամբ պարզվել և հիմնավորվել են հանցավոր բանդայի կողմից իրականացված բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման փաստեր: Մասնավորապես, 2000-2001թթ. Աշոտ Զատիկյանի կողմից ձևավորվել և ղեկավարվել է հանցավոր խմբավորում, որում ի սկզբանե ներգրավվել և բանդայի կողմից կատարված […]

̰
Կառավարությունը  կաջակցի  նաև ուսանողներին. այսօրվա  նիստի մանրամասները

20:42 23.04.2020

Կառավարության այսօրվա նիստը հիմնականում սոցիալական ուղղվածություն ուներ: Օրակարգային հարցերի թվում քննարկվել և հաստատվել է կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները մեղմացնող կառավարության 14-րդ ծրագիրը։ Դրանով ուսման վարձի փոխհատուցում կտրվի ուսանողներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանում կորոնավիրուսի տարածման վերջին օրերի միտումները

20:33 23.04.2020

Ի՞նչ միտումներ է գրանցում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ հայաստանյան վիճակագրությունը վերջին օրերին: Ի՞նչ դիրքերում է մեր պետությունը տարածաշրջանի մյուս երկրների համեմատությամբ: Այս հարցերին է անդրադառնում SHANTNEWS-ը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
38-ամյա տղամարդը կալանավորվել է ընկերոջը ծանր մարմնական վնաս պատճառելու համար

20:20 23.04.2020

2020թ. ապրիլի 19-ին՝ ժամը 23.40-ին, «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել  այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչ: ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. ապրիլի […]

̰

20:15 23.04.2020

Չնայած Չինաստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարությամբ տեղեկացրել է, որ այս տարի ապրիլի 24-ին Պեկինում ՀՀ դեսպանությունում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված և Մեծ Եղեռնի զոհերին հարգանքի տուրքի մատուցման ամենամյա միջոցառումը չի կայանալու՝ պայմանավորված Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ ձեռնարկվող կանխագելման և զսպման միջոցառումներին հետևելու հանգամանքով, այնուամենայնիվ, Չինաստանի տարբեր նահանգներում աշխատող և սովորող հայերը որոշել են հարգանքի […]

̰
Ապօրինություններ ոստիկանության Գուգարքի և Բազումի բաժիններում․ ոստիկանության ծառայող է ձերբակալվել

20:00 23.04.2020

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի և Բազումի բաժինների ծառայողների ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, հունվարի 30-ին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը Վանաձոր-Ալավերդի ճանապարհին փայտանյութով բեռնված տրանսպորտային միջոց են կանգնեցրել, որի վարորդը փայտանյութի […]

̰
Մինչև հայրենիք մեկնելը ՀՀ որևէ քաղաքացի անօթևան չի մնա ՌԴ-ում․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

19:49 23.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի խոսքը՝ ուղղված հայրենակիցներին․ «Հարգելի հայրենակիցներ Վերջին օրերին մենք բոլորս ականատես եղանք մեր մի քանի հարյուր հայրենակիցների մոսկովյան առօրյային, մասնավորապես՝ նրանց, ովքեր հայրենիք մեկնելու ճանապարհին հայտնվել էին անելանելի իրավիճակում՝ ստիպված լինելով գտնվել օդանավակայանի սպասասրահներում և ժամանակավոր կացարաններում։ Նախ կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել ինչպես Ռուսաստանի մեր հայրենակիցներին, բարերարներին, ովքեր աջակցեցին դեպի […]

̰
Տնտեսական գործունեության ո՞ր տեսակների նկատմամբ են հանվել ժամանակավոր սահմանափակումները. ներկայացրել է Վարոս Սիմոնյանը

19:43 23.04.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ներկայացրել է պարետի որոշումը, որով հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները, այդ թվում՝ մշակող արդյունաբերության, մեծածախ ու մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման, Տեղեկատվություն և կապի, անշարժ գույքի հետ կապված գործունեության, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության, վարչարարական և օժանդակ գործունեության, սպասարկման և այլ ծառայություններ հատվածում: […]

̰
Զուտ տարիքի հիման վրա որոշել, որ անվտանգ գոտում եք, անիմաստ է. Վահե Տեր-Մինասյան

19:29 23.04.2020

Կորոնավիրուսը ավելի վտանգավոր է տարեց մարդկանց և քրոնիկական հիվանդություններ ունեցողների համար։ Այս մտքի վրա հիմնվելով՝ շատ մարդիկ լուրջ չեն վերաբերվում կորոնավիրուսի վտանգին։ Շատերն էլ վստահ են, որ հենց իրենք չեն վարակվելու։ Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդման հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։ Զրույցին միանում է նաև կորոնավիրուսից բուժված Արմինե Հովհաննիսյանը, որը պատմել է՝ […]

̰

19:05 23.04.2020

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրել է, թե երեկ Ազգային ժողովի ընդունած օրինագծով ի՞նչ փոփոխություններ են սպասվում հարկ վճարողներին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՊԵԿ նախագահը խոսել է նաև ստեղծված իրավիճակում հարկային արձակուրդ տրամադրելու հնարավորության ու պետբյուջեի կատարողականի մասին: Պետեկամուտների կոմիտեի նախագահն այսօրվա ասուլիսը սկսեց Հարկային օրենսգրքում երեկ կատարված փոփոխությունները մանրամասնելով: Ազգային ժողովի ընդունած […]

̰
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը վարչապետի աշխատակազմ կներկայացվի 2021-ին

19:00 23.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետի 2020 թ. փետրվարի 12-ի N 181-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը […]

̰
Դատապարտման և կարեկցանքի խոսքով եմ ուզում անդրադառնալ հայերի զանգվածային կոտորածներին. Գունտիս Ուլմանիս

18:51 23.04.2020

Լիտվայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Լատվիայի առաջին նախագահ (1993-1999) Գունտիս Ուլմանիսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «20-րդ դարի պատերազմները հսկայական տառապանք պատճառեցին եվրոպական շատ ազգերի, ներառյալ` լատվիացիներին և հայերին: Այսօր դատապարտման և կարեկցանքի խոսքերով եմ ցանկանում անդրադառնալ հայերի զանգվածային կոտորածներին և զրկանքներին, որոնք իրականացվել են հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության տարածքում […]

̰
Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի

18:29 23.04.2020

Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթն իրականացնող «Уральские авиалинии» ընկերության օդանավը ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս մասին հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից: Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ առողջապահության նախարարության համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն […]

̰
Գեղարքունիքում կորոնավիրուսից 87 տարեկան կին է մահացել

18:23 23.04.2020

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ «87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ […]

̰
Մենք հիշում ենք մեր զոհերին մշտապես ու ամենուր. Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 105-ամյակի առթիվ

18:12 23.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-ամյակի առթիվ: Դրանում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով: Սակայն մեր հարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների հիշատակին երբեք չի չափվել միայն Եղեռնի հուշահամալիր կամ Հայոց ցեղասպանության այլ հուշարձաններ այցելությամբ: Մենք հիշում ենք […]

̰
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման մասին

18:08 23.04.2020

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Ցեղասպանության հուշահամալիրից՝ կից հետևյալ գրառումն անելով. «Ինչպես ամեն տարի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ծաղկեպսակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դիմաց է: Ապրիլի 24-ը Ֆրանսիայում նաև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրն է: Ոգեկոչումը Հայաստանում կսկսվի ապրիլի 23-ին երեկոյան 21:00-ին, երբ կհնչեն […]

̰
BACK_TO_TOP