TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վարչապետը ներկայացրեց վիճակագրություն խոշոր հարկատուների վճարած հարկերի մասին

13:02 23.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց առաջին եռամսյակում խոշոր հարկատուների՝ պետբյուջե վճարած հարկերի վիճակագրությունը: Վարչապետը հայտնեց առաջին խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմում է 246 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018-ի նկատմամբ աճը կազմել է 37.4 տոկոս: Ցանկի 100 խոշորագույն հարկատուների կողմից վճարվել […]

̰

12:40 23.04.2020

Կառավարությունը որոշեց «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշ­վին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 74 մլն 972 հազ. դրամ։

̰
Հայաստանում ՌԴ դեսպանատունը պատրաստում է ցուցակներ ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար

12:34 23.04.2020

Երևանում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջում նշված է, որ դիվանագիտական առաքելությունը պատրաստում է ՌԴ քաղաքացիների ցուցակները՝ Հայաստանից հայրենիք տեղափոխելու համար: Ներկայումս ստեղծվում են խմբեր Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստանի քաղաքացիների հնարավոր ցամաքային փոխադրման համար: Նշվում է, որ բոլոր ռուսաստանցիները, որոնք դիմել են հայրենիք վերադառնալու համար, դեսպանատան հյուպատոսական բաժնից զանգ կստանան:

̰
Ավելացել է պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը

12:30 23.04.2020

Փոփոխություն է կատարվել ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ: «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 2 հավելվածի 4-րդ կետում «891» թիվը փոխարինել «941» թվով»,- ասված է որոշման մեջ:

̰
Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

12:23 23.04.2020

ՀՀ կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնությունն էր: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2020 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի […]

̰
Մանկատներում աշխատավարձը կբարձրանա

12:20 23.04.2020

Գործադիրը որոշեց ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման N 5 հավելվածի N 7 աղյուսակում կատարել փոփոխություններ` «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 մլն 358 հազար դրամից 36 մլն 685 հազար դրամը վերաբաշխելով մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով: Ըստ նախագծի՝ ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ կամ 23.9 հազար դրամով […]

̰
Ուսանողական վարկերի տրամադրման կարգերը կհեշտացվեն

12:16 23.04.2020

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ ուսանողական վարկերի տրամադրման կարգերի հեշտացմանը: Նա նշեց՝ այս պահին ունեն գործող 11 հազար 150 վարկ, պայմանները բավական հեշտացվում են բոլորի համար, դա նշանակում, է, որ 80-ից ավել ՄՈԳ ունեցողները 0 տոկոսով են վարկավորվելու, գործող վարկերն էլ դառնում են 0 տոկոս, 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար […]

̰
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

12:09 23.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Սուրեն Գալստյանին արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստա, նի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Սուրեն […]

̰
Հետբուհական կրթություն ստացողների կրթաթոշակի չափը կավելանա

11:59 23.04.2020

Կառավարության որոշմամբ՝ հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35000 դրամով՝ կազմելով հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների համար` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներին` 65000 դրամ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ամփոփվել են կորոնավիրուսի կանխարգելման դրամաշնորհային մրցույթի արդյունքները

11:49 23.04.2020

Ամփոփվել են կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մարտի 27-ին հայտարարված դրամաշնորհների մրցույթի արդյունքները: Դրամաշնորհային մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ նախագծերը՝ «Կլինիկական-համաճարակաբանական ուսումնասիրության, բուժման արդյունքների գնահատման ու առավել արդյունավետ կանխարգելիչ ալգորիթմի մշակման»  նախագիծն արժանացել է 10 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի: «Վիրուսների ֆոտոդինամիկ ինակտիվացում – կարող են […]

̰
Այս փուլում վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է. ՀՀ պարետ

11:43 23.04.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց, որ երեկ երեկոյան տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ որոշումը թարմացվել է, և մի շարք ոլորտներում տնտեսական գործունեության տեսակները թույլատրվել են, մասնավորապես՝ մշակվող արդյունաբերության հատվածում: Նա հայտնեց՝ որոշակիորեն փոփոխվել է տեղաշարժի սահմանափակումների հետ կապված իրավիճակը: «Մարզային անցակետերը հանվել են, հիմնականում բոլոր մարզերում արդեն տարածվածություն ունենք վիրուսի, այդ ուժերը կենտրոնացնելու ենք […]

̰
Այս պահին ունենք ծայրահեղ ծանր վիճակում 10 հոգի․ Արսեն Թորոսյան

11:38 23.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Նախարարը նշեց, որ կա հաստատված նոր 50 դեպք, բուժված 26 քաղաքացի, գումարային՝ 1523 դեպք, այս պահին ակտիվ բուժման մեջ գտնվողների թիվը 840 է, բուժվածների ընդհանուր թիվը՝ 659, մահերի թիվը՝ 24: «Ինչ վերաբերում է պացիենտների վիճակին, այս պահին ունենք ծայրահեղ ծանր վիճակում […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ասո Դավիդյանի մահվան կապակցությամբ

11:31 23.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել գիտնական և գործարար Ասո Դավիդյանի մահվան կապակցությամբ: Վարչապետի ուղերձում, մասնվորապես, ասված է. «Մեծ ցավով և ափսոսանքով ընդունեցի Ասո Դավիդյանի մահվան բոթը։ Ի սրտե ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին և մտերիմներին։ Ասո Դավիդյանի մահը մեծ կորուստ էր բոլորիս համար։ Նա ժամանակակից հայկական սփյուռքի և ԱՄՆ հայկական համայնքի ամենանշանավոր և […]

̰
Արտակարգ դրության օրերին ՄԻՊ թեժ գծի զանգերի թիվը 4 անգամ աճել է

11:05 23.04.2020

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մարտի 1-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ աճել է 116 համարով գործող թեժ գծի զանգերի թիվը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մասնավորապես, եթե 2019 թվականի ապրիլի 16-ին ստացվել է 40 զանգ, ապա 2020 թվականի ապրիլի 16-ին՝ 148, կամ եթե 2019 թվականի մարտի 27-ին ստացվել է 55 հեռախոսազանգ, ապա 2020 թվականի […]

̰
Ինչպե՞ս կարող են գումար ստանալ այն շահառուները, որոնք դիմումներում չեն նշել բանկային հաշվեհամար

10:48 23.04.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 17.04.2020թ. թիվ 577-Լ որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում միանվագ դրամաշնորհի տրամադրման» կարգի համաձայն` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներում #cv շահառուի բանկային հաշվի բացակայության դեպքում` դիմումներում նշված անձը հաստատող փաստաթղթերի տվյալների հիման վրա կոմիտեի կողմից կազմվելու է վճարման ցուցակ և ուղարկվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` համապատասխան շահառուներին […]

̰
Առաջին եռամսյակում հարկային եկամուտների սահմանված ցուցանիշը գերակատարվել է շուրջ 9 մլրդ դրամով

10:38 23.04.2020

ՀՀ պետեկամուտների կոմիտեից տեղեկացնում են․ «2020 թվականի առաջին եռամսյակում հարկային եկամուտների սահմանված ցուցանիշը գերակատարվել է շուրջ 9 մլրդ դրամով ?2020 թվականի մարտին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը` կազմելով 619 հազար 858 մարդ, ?Հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունները շահութաբերության առումով գտնվում են առաջատար դիրքում»։

̰
Ադամ Շիֆ․ Հույս ունենք՝ ԱՄՆ նախագահը, հետևելով Կոնգրեսին, ևս կճանաչի Հայոց ցեղասպանությունը. VOA

10:23 23.04.2020

Անցած ամիսների ընթացքում մենք լուրջ առաջընթաց ենք գրանցել. Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Կոնգրեսում երկու կուսակցությունների կողմից: Հույս ունենք, որ նախագահը ևս կճանաչի Ցեղասպանությունը՝ հաշվի առնելով նման լուրջ աջակցությունը Կոնգրեսում: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված բացառիկ հարցազրույցում նշել է ԱՄՆ Կոնգրեսական, Հայոց ցեղասպանության ճանաչման Կոնգրեսի բանաձևի համահեղինակ Ադամ Շիֆը՝ հավելելով, որ դա կարևոր քայլ է, եթե […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահմանի մարտական հենակետեր

10:14 23.04.2020

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում: Պաշտպանության նախարարին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության, կատարված և ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինման աշխատանքների և թիկունքային ապահովման խնդիրների մասին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է դիրքապահների հետ, հավաստիացրել, որ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների շարունակական բարելավման […]

̰
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում

10:04 23.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 09:45-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ

09:59 23.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավ եմ ապրում «Թավիթյան» հիմնադրամի նախագահ, բարերար, իմ բարեկամ Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ։ Ասո Թավիթյանը հայրենիք-սփյուռք կապերի յուրատեսակ կամուրջ էր։ Նա չէր ծնվել Հայաստանում, չէր բնակվում Հայաստանում, սակայն մշտապես ապրում էր Հայաստանով՝ բազմիցս այցելելով և ամեն կերպ սատար լինելով հայրենիքին։ Թավիթյան բարերարի […]

̰
Միջմարզային տեղաշարժի, ինչպես նաև տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները հանվել են

08:35 23.04.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Պարետի նոր որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը […]

̰
«Հայաստանի Անմահ Գունդը» սկսում է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավ

08:19 23.04.2020

Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին ընդառաջ «Հայաստանի Անմահ Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն սկսում է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավ: Այս մասին տեղեկացնում են «Հայաստանի Անմահ Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունից։ «Արշավին միանալու համար Ձեր սոցիալական էջերում տեղադրեք Ձեր բարեկամի նկարը՝ կցելով իր՝ պատերազմում մասնակցության մասին  փոքր պատմություն։ Անպայման օգտագործեք #հաղթանակ75 և #հայաստանիանմանգունդ2020 հեշթեգերը: Արշավի ավարտից հետո բոլոր […]

̰
Դիլիջանում ձյուն է տեղացել

08:08 23.04.2020

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Դիլիջան 23․04․2020 Լուսանկարը՝ Անի Մելյանի»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3117602971636264

̰
Ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացա մեծ բարերար ու հայ ազգի արժանավոր զավակ Ասո Թավիթյանի վախճանի մասին. Տ․ Ավինյան

00:00 23.04.2020

Ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացա մեծ բարերար ու հայ ազգի արժանավոր զավակ Ասո Թավիթյանի վախճանի մասին: Այս մասին գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Ջերմորեն եմ վերհիշում անցած ամառ ԱՄՆ-ում հանդիպումը նրա հետ: Մարդ, որն իր ամբողջ մտքով և սրտով սիրում էր Հայաստանը և անշահախնդրորեն հնարավոր ամեն ինչ անում հայրենիքի կայացմանը նպաստելու համար: Ասո Թավիթյանը կրթական […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:46 22.04.2020

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է […]

̰
Ապրիլի 24-ին հեռավար ուսուցում լինելո՞ւ է, թե՞ ոչ․ պատասխանում է Արայիկ Հարությունյանը

23:17 22.04.2020

Սիրելի աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ, այս օրերին հաճախ են հարցնում` ապրիլի 24-ին հեռավար ուսուցում լինելու է, թե ոչ: Պատասխանը բնականաբար բացասական է: Ինչպես և ամեն տարի, այս տարի նույնպես ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, բայց նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, դա կանենք` մնալով տանը: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Սիրելիներս, քանի որ […]

̰
Եռակողմ ձևաչափը գործնականում ապացուցել է իր արդյունավետությունը. Արցախի ԱԳ նախարար Մայիլյան

23:00 22.04.2020

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եռակողմ ձևաչափը գործնականում ապացուցել է իր արդյունավետությունը, և, հետևաբար, դրա վերականգնումը լուրջ ներդրում  կդառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Այս մասին իր մեկնաբանության մեջ նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մասիս Մայիլյանն ընդգծել է. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, մասնավորապես, […]

̰
«Դոմոդեդովո»-ում մնացած մեր 203 հայրենակիցները ժամանել են Հայաստան․ նրանց տանում են Ծաղկաձոր

22:41 22.04.2020

ՌԴ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած մեր 203 հայրենակիցները ժամը 19:30-ին ժամանեցին «Զվարթնոց» օդանավակայան: Քիչ առաջ SHANTNEWS-ին մանրամասներ հայտնեց ուղևորներից Անդրանիկ Առաքելյանը:

̰
Ամենալավ բանը, որ արել եմ, հեռախոսիս մեջ երեխաներիցս յուրաքանչյուրի նկարների համար առանձին թղթապանակ ստեղծելն է. Քարդաշյան

22:30 22.04.2020

Ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ում իր երեխայի լուսանկարն է տեղադրել և գրել. «Ամենալավ բանը, որ ես արել եմ, իմ հեռախոսի բոլոր նկարները համակարգելն է և իմ երեխաներից յուրաքանչյուրի համար առանձին թղթապանակ ստեղծելը»: The best thing I’ve been doing is organizing all of the pictures in my phone and making folders for each of […]

̰
3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս է գրվում․Ա․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

21:47 22.04.2020

3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս են գրվում Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից տեսանյութ հրապարակել։ «Շնորհակալ եմ կենտրոնի ողջ անձնակազմին տքնաջան աշխատանքի համար»,- գրել է նա։  

̰
BACK_TO_TOP