TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Քարաթափումից հետո դեպի Ջերմուկ ճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է

16:46 24.04.2020

Ապրիլի 24-ին՝ ժամը 14:10-ին, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ջերմուկ կմ 0+800 հատվածում տեղի էր ունեցել մոտ 30-40 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ էր: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներն իրականացրել են քարաթափման մաքրման աշխատանքներ, և ճանապարհը ժամը 15:30-ի դրությամբ դարձել է երկկողմանի […]

̰
Հսկայական վիշտ է հիշատակել այս ապրիլի 24-ը առանց Պատրիկ Դևեջյանի. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

16:40 24.04.2020

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված է դեսպան Հասմիկ Տոլմաջյանի գրառումը՝ կից լուսանկարով: Գրառման մեջ նշված է. «Հսկայական վիշտ է հիշատակել այս ապրիլի 24-ը առանց Պատրիկ Դևեջյանի: Անտոնիում՝ «Հայաստանի արծվի» մոտ, Սոֆի Դևեջյանի և Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆֆրեդիի կողքին»:

̰
Ֆրանսիայի վարչապետն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

16:36 24.04.2020

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի ուղերձը. «Մեկ անգամ ևս ցանկանում եմ Ֆրանսիայի ձայնը միավորել նրանց, ովքեր անխոնջ կերպով պահանջում են, որպեսզի բոլորի կողմից ճանաչվի մի ամբողջ ժողովրդի սպանությունը»:

̰
Ինչո՞ւ են Վրաստանի թվերն ավելի փոքր, քան Հայաստանինը․ մանրամասնել է Թորոսյանը

16:21 24.04.2020

Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թվի ավելի փոքր լինելը կապված է մի քանի գործոններով, որոնք գումարայինն այդպիսի արդյունք են տալիս։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար հաղորդման ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նաև մասնավորապես նշեց, որ Վրաստանում նույն իրավիճակը կլիներ, եթե այնտեղ էլ լիներ այնպիսի մի վարակակիր, որից վիրուսը կտարածվեր մի արտադրամասի 400 աշխատողի մոտ, ապա […]

̰
Ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում

16:16 24.04.2020

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն ապրիլի 24-ին Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Ցեղասպանության սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագին, որը մատուցել է Դամասկոսի Հայոց առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանը։ Այս մասին հայտնում է Սիրիայում Հայաստանի դեսպանությունը:

̰
Թուրքիայի նախագահի խոսնակը Ցեղասպանության թեմայով հայտարարություն է արել

16:14 24.04.2020

Թուրքիայի նախագահականի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է արել՝ հերթական անգամ ներկայացնելով Անկարայի ժխտողական թեզերը, գրում է Ermenihaber -ը: «Առաջին համաշխարհային պատերազմի կործանարար ու տրավմատիկ պայմաններում 1915-ի ապրիլի 24-ի տեղահանության ու վերաբնակեցման որոշումը «հավատարիմ ժողովուրդ» անվանվող հայ ժողովրդի ոչնչացմանը միտված քաղաքականության արդյունք չէր»,- ասել է Քալընը։ Ըստ թուրք պաշտոնյայի՝ Ցեղասպանության թեման […]

̰
Թուրքիան պետք է ճանաչի այս հանցագործությունը. ԵԺԿ խմբակցության փոխնախագահ

16:10 24.04.2020

Եվրոպական խորհրդարանի անդամ, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Լատվիայի նախկին ԱԳ նախարար Սանդրա Կալնիետեն Twitter-ի իր էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել: «Այսօր նշվում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Եկեք հուսանք, որ նման ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվի: Թուրքիան պետք է ճանաչի այս հանցագործությունը: Սա կարևոր է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման համար»,- […]

̰
Ոստիկանները փակել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը. ի՞նչ իրավիճակ է այնտեղ

16:05 24.04.2020

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհների մուտքերը փակ են և հսկվում են ոստիկանների կողմից, սակայն մի խումբ անձինք փորձել են հուշահամալիր բարձրանալ: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Պետք է հետաձգենք այն օրը, երբ հիվանդանոցները լիքը կլինեն․ Արսեն Թորոսյան

15:59 24.04.2020

Ակտիվ վարակակիրների թիվը այս ընթացքում անվերահսկելի չէ, և հիվանդանոցներն ու հյուրանոցները լրիվ ծանրաբեռնված չեն։ Բայց պետք է հետաձգել կամ բացառել այն օրը, երբ հատուկ կորոնավիրուսի համար պրոֆիլավորված հիվանդանոցները լցված լինեն։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար թողարկմանը հայտնել է Արսեն Թորոսյանը։ Առողջապահության նախարարի խոսքով՝ եթե նման ծանրաբեռնվածություն լինի, ապա իրենք ստիպված են լինելու ոչ ծանր հիվանդներին ուղարկել […]

̰
Վարակակիրների թվի նույն աճի տեմպը ունենք՝ 3-5 տոկոս․ Արսեն Թորոսյան

15:35 24.04.2020

Կորոնավիրուսի վարակակիրների թիվը վերջին շրջանում ունի աճի նույն տեմպը, որ տատանվում 3-5 տոկոսի սահմաններում։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար հաղորդման ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքերով՝ տոկոսներից բացի կարևոր են բացարձակ թվերը։ Թորոսյանը բացատրեց, որ այդ թիվը ավելի կարևոր է հատկապես Հայաստանի կարողությունները կանխատեսելու համար։ Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ ակտիվ վարակակիրների թիվը […]

̰
«Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը»․ լիբանանյան «L’Orient-Le Jour» պարբերականը հրապարակել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը

15:15 24.04.2020

Լիբանանյան հեղինակավոր «L’Orient-Le Jour» ֆրանսալեզու պարբերականն այսօր հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը՝ «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը» խորագրով։ «Ավելի քան մեկ դար է անցել մարդկության և քաղաքակրթության դեմ 1915-1923 թթ․ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս և կաշկանդում Հայաստանի բնականոն զարգացումը»,– մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը: […]

̰
Այն բաժանորդները, ովքեր փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում, չեն հոսանքազրկվի․ ՀԷՑ

15:07 24.04.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է․ «Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ներկա իրավիճակն ու բաժանորդների սոցիալական խնդիրները՝ Ընկերության սեփականատիրոջ որոշմամբ այն բաժանորդները, ովքեր փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։ Այնուամենայնիվ, հորդորում ենք մեր բաժանորդներին էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել ժամանակին՝ չվտանգելով […]

̰
Քարաթափում Հերհեր գյուղի խաչմերուկում

14:59 24.04.2020

Ապրիլի 23-ին՝ ժամը 20:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանա­պարհին՝ Հերհեր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը (մոտ 10 խմ) հեռացրել են ավտոճանապարհից […]

̰
Քարաթափում Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին

14:49 24.04.2020

Ապրիլի 24-ին՝ ժամը 13:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակ է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ճանապարհը փակ է միակողմանի:

̰
ՀՀ  մի շարք համայնքներում ձյուն է տեղում

14:46 24.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 14:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Գեղարքունիքի մարզում ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը […]

̰
Արթուր Ալեքսանյանը Հայոց  ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է արել

14:21 24.04.2020

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Instagram-ի իր պաշտոնական էջում  Հայոց  ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված գրառում է կատարել: «Մոռացում չկա։ Մեր խորին խոնարհումը Սրբադասված զոհերի հիշատակին։ Ձեր պայքարի շարունակությունն ապրում է մեր մեջ»,- գրել է Արթուր Ալեքսանյանը:   View this post on Instagram   Մոռացում չկա։ Մեր […]

̰
Երբևէ կպատկերացնեի՞ր, որ թոռնուհիդ այցելում է քո ծննդավայր. Տաթևիկ Ռևազյանը Ցեղասպանությունը վերապրած պապին նվիրված գրառում է կատարել

13:56 24.04.2020

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և դրան կից գրառում կատարել: «105 տարի անց մենք այստեղ ենք՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները, որոնք դեռ պահում են ջահը և երբեք թույլ չեն տալիս՝ հիշողությունները և արդարության պահանջները մարեն: Այցելություն Վան՝ այսօրվա Թուրքիա, 2015: Թանկագին պապիկ, Հուսով եմ, որ դու ինձ հետևել ես […]

̰
Փայլանը Թուրքիայի Մեծ ժողովին կոչ է արել հետաքննություն սկսել Հայոց ցեղասպանության առնչությամբ

13:53 24.04.2020

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության աղետն ուսումնասիրելու պատասխանատուներին ու ոճրագործներին ճշտելու և ուշացած արդարությունը ապահովելու նպատակով հետաքննություն սկսելու առաջարկ է արել Մեծ ժողովի նախագահությանը։ Այս մասին ասված է պատգամավորի տարածած հաղորդագրության մեջ։ «Ապրիլ 24-ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն է։ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան մայրաքաղաքում, կառավարության իսկ որոշմամբ, ձերբակալվեց ու աքսորի ենթարկվեց […]

̰
Այսօրվա աշխարհի լեզվով, մոտեցումով պետք է մեր Դատը ներկայացվի ազգերին. Արամ Ա կաթողիկոս

13:47 24.04.2020

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Անթիլիասի հրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/CiliciaTv/videos/256887959023262/

̰
Էջմիածնում ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի արձանի մոտ

13:42 24.04.2020

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Էջմիածնում ծաղիկներ են խոնարհվել Կոմիտասի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին տեղեկացնում են քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում. «Արդեն 105 տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու ամբողջ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում Օսմանյան կայսրությունում (ժամանակակից Թուրքիա) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»:

̰
Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը ոճրագործության ուղղակի շարունակությունն է. Արցախի ԱԳՆ

13:37 24.04.2020

«Այսօր ապրիլի 24-ն է. լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված  Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը հայ ժողովրդին զրկեց իր պատմական հայրենիքից, այդ աննախադեպ հանցագործության հետևանքով միլիոնավոր հայեր ստիպված եղան բռնագաղթել և հաստատվել աշխարհի տարբեր անկյուններում. սկիզբ դրվեց Արևմտյան Հայաստանի հայկական մշակութային ժառանգության կազմակերպված զանգվածային ոչնչացմանը»,- նշված է Արցախի արտաքին գործերի […]

̰
Մենք ապացուցեցինք, որ խավարին հաջորդում է լույսը, գոյապայքարին՝ վերածնունդը. Շիրակի մարզպետ

13:24 24.04.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ուղերձ է հղել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր մեր պատմական իրականության մեջ կարևոր օրերից մեկն է՝ գլուխ խոնարհելու, խնկարկելու, աղոթելու, մտորելու… 105 տարի անց մարդկության պատմության մեջ կարմիրով ներկած սև գործը՝ հակամարդկային ոճրագործությունը, չի մոռացվել: Օրերը թերթվում են, կազմելով մեր անցած ճանապարհը, մեր պատմությունը: […]

̰
Այս տարի Մեծ եղեռնի 105-րդ տարելիցը նշում ենք արտակարգ դրության պայմաններում. Արման Թաթոյան

13:23 24.04.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը մենք ոգեկոչում ենք 1,5 միլիոն անմեղ զոհերին և խոնարհվում նրանց անմար հիշատակի առաջ։ Այս տարի Մեծ եղեռնի 105-րդ տարելիցը նշում ենք արտակարգ դրության պայմաններում, բայց դա չի խանգարում աշխարհասփյուռ հայությանը և առաջադեմ մարդկությանը հիշել ու դատապարտել 20-րդ […]

̰
34-ամյա տղամարդը «կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

13:17 24.04.2020

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ա. Ավետիսյան փողոցի 76 շենքի բակից «կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով […]

̰
Անի պատմական մայրաքաղաքի դիմաց վեր է խոյանում հայոց եռագույնը. Շիրակի մարզպետը տեսանյութ է հրապարակել

13:14 24.04.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Անի պատմական մայրաքաղաքի դիմաց վեր է խոյանում հայոց եռագույնը»:

̰
Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

13:10 24.04.2020

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Մենք այս ապրիլի 24-ին ստիպված ենք մնալ տանը, բայց, միևնույն է, միասին ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Եկեք հարգենք հիշատակը, հարգենք կյանքը: Երբեք չենք մոռանա»,- գրել է Մխիթարյանը:

̰
Այսօր խնկարկում ենք Հայոց ցեղասպանության մեր սրբադասված նահատակների հիշատակը. ԱՀ պետնախարար

13:09 24.04.2020

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը գրառում է արել, որտեղ ասված է. «Սիրելի՜ հայրենակիցներ Այսօր խնկարկում ենք Հայոց ցեղասպանության մեր սրբադասված նահատակների հիշատակը: 105 տարի առաջ, Թուրքիան պետական մակարդակով ծրագրեց ու իրագործեց մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջումը: Դա տեղի ունեցավ քաղաքակիրթ հասարակությունների աչքի առաջ, որոնց երկրների իշխանություններից շատերն առայսօր քաղաքական ու տնտեսական շահը գերադասելով՝ […]

̰
Հայ ժողովուրդը 105 տարիէ ի վեր արդարութեան կը սպասէ․ Կարո Փայլան

13:06 24.04.2020

Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ հայությունը դեռ սպասում է արդարության հաստատմանը։ «Յարգանքով կ՚ոգեկոչեմ Հայոց Ցեղասպանութեան զոհերը։ Հայ ժողովուրդը 105 տարիէ ի վեր արդարութեան կը սպասէ», – նշել է Փայլանը՝ նույնը գրելով նաև թուրքերեն։ https://www.facebook.com/gpaylan/photos/a.798728810217037/2904073619682535/?type=3

̰
Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը. Էմանուել Մակրոնը նամակ է հղել նախագահին

12:54 24.04.2020

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Նամակում ասված է. «Պարոն նախագահ, Սիրելի բարեկամ, Հայոց ցեղասպանության 105-ամյակի հիշատակի այս օրը Ձեզ, ինչպես նաև հայ ժողովրդին հղում եմ իմ լավագույն եղբայրական և բարեկամական ողջույնները: Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլիսի 600 հայ մտավորականների սպանդը, որը սկիզբ […]

̰
Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

12:50 24.04.2020

Ջավախքի հայաբնակ Ախալքալաք քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու տարածքում տեղի հայերը հարգանքի տուրք են մատուցել  1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: https://www.facebook.com/JavakhetiNews/videos/1273618009509223/

̰
BACK_TO_TOP