12:47 24.04.2020
Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց էլ Թուրքիայում կան փողոցներ, որ անվանակոչված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքերի անուններով։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։ Նա նշել է, որ հենց Թուրքիան պետք է առերեսվի Հայոց ցեղասպանությունն իրականացրած լինելու փաստի հետ։ Եվ […]
12:39 24.04.2020
Ապրիլի 24-ին Երուսաղէմում տեղի ունեցաւ Հայոց ցեղասպանութեան 105-րդ տարելիցին նուիրուած արարողութիւն: Կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով, այս տարի այն նշուեց շատ համեստ պայմաններում: Ժամը տասին, հինգ րոպէ տեւողութեամբ, հնչեցին Սուրբ Երկրում բոլոր հայկական եկեղեցիների զանգերը, որոնց միացան նաեւ ուրիշ համայնքերի եկեղեցիների զանգեր: Հայֆա քաղաքում, ի յարգանս ցեղասպանութեան նահատակների, քրիստոնէական բոլոր համայնքները հնչեցրեցին իրենց զանգերը: Ապա յուշարձանի […]
12:34 24.04.2020
Ստամբուլում՝ Հայոց ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան Թուրքիայի նախկին մայրաքաղաքում, այս պահին պատարագ է մատուցում Պոլսո Հայոց պատրիարքությունը։ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված պատարագը հեռարձակվում է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ https://www.facebook.com/TRArmenianPatriarchate/videos/229207125077976/?v=229207125077976
12:31 24.04.2020
«Գազպրոմ Արմենիան» ֆեյսբուքայն էջում տեղեկացնում է, որ կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը: Հաղորդագրության մեջ նշվում է. «Ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը»:
12:30 24.04.2020
«Մեր ոգին ընկճվել չգիտի, ապրելու և արարելու ցանկությունը մեր արյան մեջ է։ Մենք չգիտենք պարտվել, հանձնվել ու հիասթափվել։ Մեր ոգին աննկուն է, մեր պատմությունը՝ հավերժ»,- «Ֆեյսբուքում» գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հրապարակված լուսանկարներին կից նա նաև նշել է. «Հիշում ենք և պահանջում»։
12:11 24.04.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր մենք ոգեկոչում ենք 105 տարի առաջ իրենց պատմական հայրենիքում ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների հիշատակը: 1,5 միլիոն տղամարդ և կին, ծեր և երեխա սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին։ Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված այս ոճիրը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ […]
12:00 24.04.2020
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Յոզղաթցի Կղեմես և Ռեբեկա Քյուրքչյանների հարսանեկան լուսանկարն է (Յոզղաթ, 1910 թ.): Սա Քյուրքչյան ընտանիքից մնացած միակ լուսանկար – մասունքն է: Լուսանկարը ժամանակի ընթացքում մեջտեղից պատռվել է, այնուհետև ամրացվել կպչաժապավենով: Դարձերեսի ձեռագիր տեքստում ներկայացվում է ընտանիքի ճակատագիրը և լուսանկարը փրկելու պատմությունը: 1915 թվականին` «Տեղահանության մասին» օրենքի ընդունումից հետո, […]
11:47 24.04.2020
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը թվիթերյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 1915-ից 1924 թթ. զոհված միլիոնավոր հայերի հիշատակի և ցավի օրը … Ողբերգությունից 105 տարի է անցել… Ողբերգություն, որն այն ժամանակ աշխարհը որոշեց չնկատել: Բայց անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ: Հիշենք, որպեսզի թույլ չտանք, որ այն […]
11:40 24.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Վարչապետ Փաշինյանը Ծիծեռնակաբդերդի բարձունքից հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես, նշել է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն: Այսօր՝ 2020 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի՝ […]
11:26 24.04.2020
Հայոց ցեղասպանության և միևնույն ժամանակ արևելքի քրիստոնյաների ցեղասպանության հարցն այսօր էլ արդիական է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն՝ իր խոսքն ուղղելով հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Ես մնում եմ տանը, բայց չեմ մոռանում, և այսօր իմ տնից է, որ Ձեզ եմ հղում Հայոց ցեղասպանության, 1915թ. ապրիլի […]
11:16 24.04.2020
Միացյալ Թագավորության խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ Չարլզ Թանոքը կոչ է անում Բրիտանիայի, Եվրամիության գործիչներին՝ շարունակել պայքարը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: «Արմենպրես»-ի հետ զրույցում Թանոքը հիշատակել է Հայոց ցեղապանության 105-րդ տարելիցը: «Չնայած նրան, որ ավելի քան մեկ դար անցել է, ժամանակը չի ջնջել ամբողջ աշխարհի հայ ժողովրդի զգացած անարդարության խորը զգացումը, Օսմանյան կայսրության իշխող […]
11:13 24.04.2020
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ֆեյսբուքյան էջում ներկայացնում է լուսանկարներ՝ կից պատմություններով: Դրանցից մեկում՝ ««Օրորոցայինը փրկում է երեխային թուրքից». մի երեխայի կյանքի պատմություն» վերտառությամբ, նշվում է. «Հայ մայրը կիսաձայն մրմջում է օրորոցային երգեր իր գողացված մանկիկի համար: Հալեպ․Մի ամերիկացի կրկնել է Սողոմոնի դատական իմաստուն սխրագործությունը նրա իսկ երկրում: Նա Կարմիր խաչի աշխատակից էր և ստիպված էր վճռել […]
10:51 24.04.2020
Ցեղասպանություններ պետք է ճանաչվեն՝ կրկնությունը բացառելու նպատակով: Այս մասին նշեց Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուն՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր պետք է քաղել Հայոց ցեղասպանության պատմությունից՝ ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելման նպատակով: «Հանցագործությունները, այո՛, ցեղասպանությունները պետք է ճանաչվեն որպես այդպիսին՝ կրկնությունը բացառելու նպատակով: Խորին մտահոգությամբ պետք է արձանագրեմ, թե ինչպես են թուրք […]
10:42 24.04.2020
Ապրիլի 23-ին՝ ժամը 17:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցի ենթակայանում առկա է էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ, և գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցին կից կաթսայատանը (25 […]
10:35 24.04.2020
Իտալիայի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման հեղինակ Պաոլո Ֆորմենտինին իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին՝ նշելով, որ Իտալիան ու «Լեգա» կուսակցությունը հայ ժողովրդի կողքին են, որպեսզի չմոռացվի ու չժտվի հայ ժողովրդի ահռելի ողբերգությունը։ Այս մասին Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պաոլո Ֆորմենտինին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում։ «Ապրիլի 24-ին կլրանա Հայոց Ցեղասպաության 105-ամյակը: Ողջ Իտալիան, «Լեգա» […]
10:29 24.04.2020
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ․ «Մենք պարտավոր ենք վառ պահել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և աշխարհին լսելի դարձնել այս արհավիրքի մասին»: https://www.facebook.com/GagikTsarukyan/posts/10158616282112845?__xts__[0]=68.ARAnyoHaDDbUuottHKOPHgN0z91MzUlgI-xXVgIrWlq31bPTnBsmW4jftp2gKLSMRRVXK_mcpq-vwRexa_EON4rK2GqyOSp9c9vlDzSW_X-nvFEMtTaig1gni7n-_jWqSgZbXFFgjp6TWXGs0sBzja67of_DbDvn5PRn9KmAFyp4M0VxA2g_uofNdGWkLvgIFhSoYSmER36CNzG9vOG8TSEt9qwi2YKBPkj96eH92zxIMi8Q-AF3vJLwmzwYCrE27wLjrfE3cwdr9psQ82KD7lQqHv9EHg2J0I_XeuOOrkPPkHK_bAasVU0GUeNhE6JEP5gTSzrCzkI0ecARCA&__tn__=-R
09:48 24.04.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կենսաթոշակ է ստանում Ցեղասպանությունը վերապրած 3 քաղաքացի: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Նրանք են Օվսաննա Միրխանյանը (1915 թվականի ծնված), Մարի Կիրակոսյանը (1908 թականի ծնված), Եպրաքսի Գևորգյանը (1914 թվականի ծնված): Նախկին Օսմանյան կայսրության տարածքում մինչև 1915 թվականի դեկտեմբերի 31-ը […]
09:46 24.04.2020
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Եվ այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր անմեղ զոհերի հիշատակին յուրահատուկ պայմաններում: Աշխարհում տարածված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով այս […]
09:41 24.04.2020
Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ. Հայոց ցեղասպանությունը դրա վառ վկայությունն է: Այս մասին նշել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի իր ուղերձում: «Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա այն դրոշմն է, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ: […]
09:34 24.04.2020
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ տիկին Աննա Հակոբյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է․ «Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում: Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում […]
09:29 24.04.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանից ուղարկեք Ձեր անունը և ազգանունը 1915 կարճ համարին և միացեք հիշատակի և խոնարհումի համահայկական արարողությանը։ Ապրիլի 24-ին Ձեր անունը կարտացոլվի անմեղ զոհերի հուշահամալիրի սյուներին և Ձեր անունից ծաղիկներ կխոնարհվեն Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։ Արտասահմանից հաղորդագրություն ուղարկելու համար անհրաժեշտ է օգտագործել +37433191500 հեռախոսահամարը։ ֊ […]
09:20 24.04.2020
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առթիվ․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Այսօր ազգովի վերստին մեր խոնարհումն ենք բերում Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հավատի և hայրենիքի: Ցեղասպանության տարիներին մեր ժողովուրդը տեսավ մեկ և կես միլիոն իր զավակների […]
09:05 24.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 08:55-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար: Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց: «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է: Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում, Վայոց ձորի […]
08:54 24.04.2020
Օնտարիոյի վարչապետ Դուգ Ֆորդը Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել, հայտնում է Horizon Weekly-ն։ «Ինձ համար մեծ պատիվ է ողջունել հայ համայնքի անդամներին և բոլորին, ովքեր հարգում են 1915թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Տորոնտոյում գործող Հայոց ցեղասպանության հիշատակի հանձնաժողովին՝ այդ կարևոր իրադարձության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Այսօր մենք […]
08:43 24.04.2020
Սոցցանցերում հրապարակվել են ՀՀ տարածքի տարբեր քաղաքներում տեղացած ձյան լուսանկարներ և տեսանյութեր։ Աբովյան քաղաքը ձյան սպիտակ շերտով է պատվել։ https://www.facebook.com/vanik.hakobyan/posts/10222733651792546 Գարնանային ձյան տեղումներից անմասն չի մնացել նաև մայրաքաղաք Երևանը, որտեղ վաղ առավոտյան գրանցվել են թույլ տեղումներ։ Տեսանյութը նկարահանվել է Ավան վարչական շրջանում։
08:32 24.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է երեկվա համազգային լուսավառության լավագույն լուսանկարներից մեկը։ Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված արարողությունները մեկնարկել են ապրիլի 23-ին՝ ժամը 21.00-ին։ Լուսավառման արարողության ժամանակ ղողանջել են Հանրապետության եկեղեցիների զանգերը, անջատվել են հրապարակների և փողոցների լույսերը։ Լուսավառ ոգեկոչման րոպեին քաղաքացիները մասնակցել են՝ մարելով իրենց բնակարանների լույսերը և միացված լապտերներն ուղղելով […]
08:19 24.04.2020
Այսօր նշվում է Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Օրվա առիթով ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Հիշում ենք և պաշտպանում»։ https://www.facebook.com/photo.php?fbid=2842094002493408&set=a.692098527492977&type=3&theater
08:10 24.04.2020
Հայոց Ցեղասպանությունից 105 տարի է անցել։ Հայերի կոտորածի խորհրդանշական սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց և գազանաբար սպանվեց 235 հայ մտավորական։ 1915-23 թվականներին մոտ 1․5 մլն հայ բնաջնջվեց։ Ոչնչացվեցին հազարավոր հուշարձաններ, ձեռագրեր, տներ, եկեղեցիներ։ Հրկիզվեցին և թալանվեցին ավելի քան 60 հայկական քաղաքներ և 2,5 հազար գյուղեր: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են մի […]
00:00 24.04.2020
Այս տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության բարեկամների հետ միասին հանդիսավոր կերպով կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին: Հայ ժողովրդին ամբողջովին բնաջնջելու և հայրենազրկելու մտադրությամբ իրականացված այս զարհուրելի հանցանքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այն այսօր էլ շարունակում է իր ազդեցությունը թողնել […]