17:50 23.04.2020
Լիտվայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Լիտվայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի (բարեկամության խմբի) ղեկավար Գուոդա Բուրոկիենեն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին, արդեն ավելի քան հարյուր տարի շարունակ, ողջ աշխարհի հայությունը և ամբողջ առաջադեմ հասարակությունը ոգեկոչում են տխուր մի օր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ 1915-1916թթ․ մոտ 1,5 […]
17:23 23.04.2020
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը տեսանյութ է տարածել՝ կից նշելով. «Կրկին Եռաբլուր պանթեոնի տարածք, և կրկին անընդունելի տեսարան։ Հարգելի համաքաղաքացիներ, մի՛ աղտոտեք այս Սուրբ վայրը»։
17:12 23.04.2020
Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ արտակարգ դրության սահմանափակումների պատճառով քրեակատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալը չի կարողանում ստանալ անհրաժեշտ դեղորայքը: Նա հայտնել է, որ դատապարտյալին նշանակված դեղորայքը մշտապես փոխանցում են ազգականները, իսկ սահմանափակումների պատճառով ներկայում չի թույլատրվում դատապարտյալի ազգականին տեղաշարժվել. մի քանի անգամ կանգնեցրել են մեքենան և հետ ուղարկել: Մարդու իրավունքների պաշտպանի և […]
17:09 23.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդես են եկել «Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները՝ արտակարգ դրության պայմաններում» թեմայով մամուլի ասուլիսով և հայտնել մանրամասներ, թե ապրիլի 24-ին ինչ միջոցառումներ են նախատեսվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:
16:55 23.04.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են՝ բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գների նվազումը շարունակվում է: «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ նախորդ ամսին երեք խոշոր տնտեսվարողների մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը շարունակվել է նաև ապրիլին: Առավել ակնառու է դիզելային վառելիքի գների նվազումը, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 […]
16:54 23.04.2020
Այն սցենարը, ինչ այսօր ներկայացվել է կառավարության նիստում, ենթադրվում է, որ մենք 2020 թվականի բյուջեի հիմքում ընկած 4.9 տոկոս տնտեսական իրական աճի փոխարեն կունենանք 2 տոկոս անկում: Այս մասին ապրիլի 23-ին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Համենայնդեպս, կանխատեսումները մեզ թույլ են տալիս այդպիսի եզրահանգման գալ: Եթե 7 տրիլիոն […]
16:40 23.04.2020
Պետական եկամուտների կոմիտեն, իր հսկողական գործառույթների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բանկային և ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման ու տրամադրման, ինչպես նաև համալիր հարկային ստուգումների արդյունավետ և ամբողջական իրականացման նկատառումներից ելնելով, նախաձեռնել և հանրային քննարկման է ներկայացրել ««ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին», ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին»» ՀՀ […]
16:36 23.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 23-ին ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:
16:34 23.04.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ մեծ ցավով և խոր ափսոսանքով է ընդունել Ասո Թավիթյանի մահվան լուրը։ «Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարի կայացած մեր հանդիպումները։ Նա ոչ միայն մեծ հաջողությունների հասած պրոֆեսիոնալ էր, այլև վառ և լուսավոր անհատականություն։ Նրա կյանքի ուղին բաց դաս է բոլորիս համար։ Նա վստահ […]
16:27 23.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ Հայաստանի բանկերը և վարկային կազմակերպությունները այս պահի դրությամբ վարկային արձակուրդ են տվել 430 հազար ֆիզիկական անձի՝ 20.3 միլիարդ դրամի չափով և 12 հազար 400 իրավաբանական անձի՝ 41.5 միլիարդ դրամի չափով։
16:13 23.04.2020
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են՝ Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի միջոցառումներն այս անգամ կանցկացվեն հեռահար՝ հաշվի առնելով այժմ կիրառվող առողջապահական սահմանափակումները։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:10 23.04.2020
Ապրիլի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Արման Հ-ն իր վարած Opel մակնիշի 34 NM 341 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել արտակարգ դրության պայմաններում Զովունի-Դավիթաշեն անշարժ հենակետում ծառայություն իրականացնող Ապարան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Մհեր Մ-ին, հայտնում է shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի […]
16:05 23.04.2020
Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ֆորդը նշել է, որ սգում է զոհերի համար և հիշում նրանց, ովքեր արտաքսվել են իրենց տներից։ «Ինձ համար մեծ պատիվ է ողջունել հայ համայնքի անդամներին և բոլոր նրանց, ովքեր հարգում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ես […]
15:55 23.04.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի ապրիլի 22 թիվ 481- Ա որոշման համաձայն Ստեփան Ծատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ: Ստեփան Ծատուրյանի կենսագրական տվյալներ Աշխատանքային փորձ 2020թ․ հունվարից-ապրիլ «Դիպ Անալիտիկա» ՍՊԸ, տնօրեն 2017-2019թթ. «ՆորդԲայթս» ՍՊԸ, հիմնադիր, տնօրեն 2017- 2019թթ. «ԱպոլլոԲայթս» ՍՊԸ, տնօրեն 2012-2017թթ. «Նեյշնլ Ինսթրումենթս», […]
15:51 23.04.2020
2019թ. արդյունքներով արձանագրվել է, որ այն նպատակները, որ ուներ հարկաբյուջետային քաղաքականությունը և պարտքի կառավարման ռազմավարությունը, իրականացվել են: Այս մասին ապրիլի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա ներկայացրել է նաև թվային տվյալներ, մասնավորապես, 2019-ի արդյունքներով արձանագրվել է 7,6 տոկոս իրական տնտեսական աճ և սա այն պայմաններում, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է […]
15:30 23.04.2020
Պարետի նոր որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության տեսակների ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում փոփոխություններ են կատարվել: Դրանք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, վերացվում են անցակետերը: Փոխարենը, ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ […]
15:04 23.04.2020
Տնտեսվարողներից շատերը հաշվետվություններ ներկայացնելիս սխալ են նշել տնտեսական գործունեության դասակարգիչը, ինչի պատճառով դուրս են մնացել տնտեսական աջակցության ծրագրերում ներառվելուց: Արդյո՞ք նրանք կարող են փոփոխել տնտեսական դասիչը, կա՞ն դրա համար մեխանիզմներ: Ասուլիսի ընթացքում այս հարցը տրվեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: «Կառավարության այսօրվա որոշումը, որով կարգավորվում են ութերորդ միջոցառման հիմնական դրույթները և կիրառման կարգը, նախատեսում է, […]
14:44 23.04.2020
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրել է, թե երեկ Ազգային ժողովի ընդունած օրինագծով ինչ փոփոխություններ են սպասվում հարկ վճարողների համար: Օրինագծով՝ հարկային պարտավորությունների չկատարման համար ուշացած օրերի նկատմամբ սահմանված տույժը նվազեցվել է: Մանրամասները՝ տեսանյութում:
14:41 23.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագիտացված թիմը՝ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների ներգրավմամբ, ապրիլի 22-ին իրականացրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի (3300 քմ մակերեսով), պոլիկլինիկայի (1800 քմ մակերեսով), շտապօգնության 6 մեքենաների, ինչպես նաև կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացու առանձնատան վարակազերծման աշխատանքներ։ […]
14:40 23.04.2020
Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Սիրելի հայրենակիցներ COVID-19-ով պայմանավորված իրավիճակն իր սահմանափակումներն է հաղորդել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը նշելու, զոհերի հիշատակը հարգելու ավանդական ընթացքին։ Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ապրիլի 24-ին, Ուկրաինայի ժամանակով ժամը 07:00-ից սկսած, բոլոր ցանկացողները կարող են իրենց անուն ազգանունով հաղորդագրություն ուղարկել +37433191500 համարին։ Հաղորդագրություն ուղարկած անձանց անունները […]
14:23 23.04.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն հայտարարելու մասին նախագիծը: Նա նշեց՝ որոշման նախագծի հիմք են հանդիսացել Հիդրոմետ ծառայության կողմից տրամադրված տվյալները, տեղեկացրեց՝ 2014-ից հայտարարված է սակավաջրություն ևս երեք ջրավազանային տարածքներում՝ Արարատյան, Հրազդան և Ախուրյան, միայն Հարավային ջրավազանային տարածքում է, որ սակավաջրություն չկա: Մանրամասները՝ տեսանյութում:
14:17 23.04.2020
Մայիսի 1-ից միջինը 30%-ով կբարձրանա երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների շուրջ 230 աշխատակցի աշխատավարձ: ✔️Ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ, իսկ հատուկ տիպի մանկատներում՝ 174.1 դրամ։ Կառավարությունը հատկացրել է 36 մլն 685 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից։
14:15 23.04.2020
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին»: «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` կառավարությունը որոշում է. 1. Հայտարարել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև […]
14:13 23.04.2020
Այս ծրագրից կարող են օգտվել Հայաստանի պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ «Պետական բուհերում առկա ուսուցմամբ սովորող ավարտական կուրսի ուսանողները, որոնք ունեն 90 և ավելի տոկոս ՄՈԳ, կստանան կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում, իսկ մյուս բոլոր կուրսերի ուսանողները, որոնք ունեն 90 […]
14:09 23.04.2020
ՀՀ կառավարության որոշմամբ՝ սպայական կազմն ու պայմանագրային զինծառայողները կօգտվեն բուժսպասարկման արտոնություններից: Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու […]
13:55 23.04.2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է կառավարության այսօրվա նիստում ընդունված մի որոշման մասին: «Սիրելի՛ հայրենակիցներ Կառավարությունն այսօր հաստատեց ևս մեկ կարևոր փաստաթուղթ՝ ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրը։ Աշխատանքային խմբի կողմից մշակված այս փաստաթուղթն անցել է համակողմանի հանրային քննարկում, միջազգային գործընկերների հետ ձեռք է բերվել ռազմավարության իրականացման շուրջ […]
13:47 23.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մանկատների աշխատողների աշխատավարձի բարձրացման հարցի քննարկման ժամանակ, նշեց՝ կարևոր է արձանագրել, որ աշխատավարձերի այսպիսի բարձրացմամբ ոչ միայն այդտեղ աշխատող անձանց սոցիալական խնդիր են լուծում, այլև այդ հաստատություններում գտնվող երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հարցը, քանի որ դրանով պահանջներն ավելին են լինելու: «Սա շատ կարևոր արձանագրում է, որ մենք այս ուղղությամբ պետք […]
13:40 23.04.2020
Այսօր Աշոցքում փլուզում է տեղի ունեցել: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 10:06-ին, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը՝ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալի գլխավորությամբ: «Ահազանգը ստացվել է համայնքի ղեկավարից: Դեպքի վայր հասնելուն պես պարզվեց, որ փլուզումը տեղի է ունեցել հրապարակում գտնվող երկհարկանի շենքի առաջին հարկում: Փլուզվել է դիմային պատի հատվածից 10 քմ հատված, […]
13:33 23.04.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, այսօր տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային ևս մեկ թռիչք։ Մոսկվայից այդ չվերթով Հայաստան կժամանեն դեսպանությունում ցուցակագրված 254-ից 360 համարների ներքո նշված քաղաքացիները։ Հայաստան վերադարձողները այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում են:
13:23 23.04.2020
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրել է 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրություն: Արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Մասնավորապես, ☑️ Ապրանքանյութական արժեքների, դեղորայքի և բժշկական պարագաների մուտքագրումը, հաշվառումը և […]