TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԺ-ում ընդունվեցին և՛ Թունյանի, և՛ Մելքումյանի նախագծերը

14:39 22.04.2020

Խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստի ընթացքում քվեարկություններով ընդունեց և՛ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանի նախագիծը, և՛ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի նախագծերը։ Երկու նախագծերն էլ կոչված են կորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարմանը։ Երկու նախագծերն էլ ընդունվեցին միաձայն՝ բոլոր խմբակցությունների համաձայնությամբ․ Թունյանի նախագիծը՝ 111 կողմ ձայներով, Մելքումյանինը՝ 109 կողմ ձայներով։ Թունյանի նախագծի հիմնավորման համաձայն՝ Հարկային օրենսգրքում արդեն կա բացառություն` ամորտիզացիոն մասհանումների […]

̰
Փոփոխություններ «Պետական կենսաթոշակների» օրենքում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

14:30 22.04.2020

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Հայկ Կոնջորյանի ներկայացրած «Պետական կենսաթոշակների» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծը: Այս մասին հայտնում են ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովից: Համաձայն նոր օրենսդրական կարգավորման՝ բուհերում առկա ուսուցմամբ սովորող կերակրողին կորցրած ուսանողները կերակրողին կորցնելու նպաստի իրենց իրավունքը կպահպանեն ոչ թե մինչև […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր

14:21 22.04.2020

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 21-ին այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ծանոթացել առօրյա ծառայության կազմակերպմանը և ընթացող վերանորոգման աշխատանքներին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական […]

̰
Կյանքից հեռացել է ականավոր բժիշկ Սերգեյ Սեինյանը

14:10 22.04.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կյանքից հեռացել է ականավոր բժիշկ Սերգեյ Գրիգորի Սեինյանը: «Անվանի վիրաբույժը մեծ ներդրում է ունեցել ուռուցքաբանական և օրթոպեդիայի բնագավառում, նա Հայաստանում կայացրել ու զարգացրել է օնկոօրթոպեդիան։ Վառ անհատականություն, լավ Ընկեր․․․ Աստված հոգիդ լուսավորի, Սերգեյ Գրիգորիչ․․․»,- գրել է նա:

̰
ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում կանդրադառնա ընդունելության գործընթացին

14:04 22.04.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ապրիլի 27-ին՝ ժամը 14:00-ին, այս էջի ուղիղ եթերում կներկայացնեմ 2019-2020 ուսումնական տարին ավարտելու և 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության սկզբունքներն ու գործընթացը: Այս բարդ իրավիճակում արել ենք առավելագույնը՝ ելնելով սովորողի և դիմորդի շահերից»:

̰
Մամիկոնյանց փողոցում 49-ամյա տղամարդու՝ հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

13:31 22.04.2020

2020 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 20:55-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ զույգ ազդրերի շրջանի հրազենային վիրավորում, ձախից ազդրի ստորին երրորդականի կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ Մամիկոնյանց փողոցից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի  բնակիչ՝ 49-ամյա տղամարդ: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում գործող գեղեցկության սրահի մոտ, առերևույթ […]

̰
Կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած

13:19 22.04.2020

Կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Հաշվի առնելով, որ՝ ՀՀ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են, ներկայումս հանրապետությունում, անգամ բնակչության տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը՝ մասնավորապես, առկա են […]

̰
Մասիս Մայիլյանը ցավակցական նամակ է ուղարկել Ռուբեն Շուգարյանի ընտանիքին

13:16 22.04.2020

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ցավակցական նամակ է ուղարկել Ռուբեն Շուգարյանի ընտանիքին։ «Խոր վշտով ընդունեցի Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան լուրը: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակիցների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեր ընտանիքին, հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին և մաղթում համբերություն` հաղթահարելու անդառնալի կորստի ցավը։ Ռուբեն […]

̰
Դատավարական գործընթացի երկարաձգման պատճառով «Վանաձոր» ՔԿՀ-ի 20 կալանավոր դիմել է հացադուլի. Գևորգ Պետրոսյան

13:14 22.04.2020

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, օրակարգի թեմայից շեղվելով, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրադարձան ՔԿՀ-ներում հացադուլ հայտարարած կալանավորների խնդրին: Գևորգ Պետրոսյանը խոսեց ահազանգերի մասին. «Մենք հենց նոր «Վանաձոր» ՔԿՀ-ից ահազանգ ստացանք, որ 18 անձինք, արդեն քսա՞ն, դիմել են հացադուլի՝ կապված դատավարական գործընթացի երկարաձգման խնդրի հետ: Ես՝ որպես իրավաբան, հայտարարում եմ, որ մարդկանց կյանքը և առողջությունը բացարձակ իրավունքներ […]

̰
Նախագահը հեռախոսազրույց է ունեցել դեսպան Ռուբեն Շուգարյանի տիկնոջ հետ

13:00 22.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նախօրեին վախճանված դեսպան Ռուբեն Շուգարյանի տիկնոջ՝ Լիլիթ Կարապետյան-Շուգարյանի հետ: Նախագահն իր և տիկին Նունե Սարգսյանի ցավակցություններն ու մխիթարանքի խոսքերն է փոխանցել դեսպանի ընտանիքին և մերձավորներին՝ նշելով, որ խոր վիշտ ու ցավ է ապրում իր վաղեմի ընկերոջ ու լավագույն բարեկամի անժամանակ կորստի համար: Նախագահ Սարգսյանը Շուգարյանների ընտանիքին մաղթել է […]

̰
Այսօր Երկիր մոլորակի օրն է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել ուղերձով

12:47 22.04.2020

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորական ուղերձ է հղել Երկրի օրվա առթիվ՝ հրապարակելով Հայաստանի և ԱՄՆ անտառային ծառայության համագործակցության որոշ դրվագներ: «Շնորհավորում ենք Երկիր մոլորակի օրվա առթիվ։ Արդեն 50 տարի մարդկությունը նշում է այդ օրը։ Օրվա խորհրդին համահունչ՝ ցանկանում ենք ներկայացնել այն աշխատանքը, որ իրականացնում է ԱՄՆ անտառային ծառայությունը ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ 2011թ․-ից սկսած ԱՄՆ […]

̰
Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերում որոշակի փոփոխություններ են արվել

12:40 22.04.2020

Էոկոնոմիկայի նախարարի տեղակալներն այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման մասին, հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերում որոշակի փոփոխություններ են արվել: Նշվել է, որ մեծ հետաքրքրություն կա գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի նկատմամբ: ԿԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ կա 13 հազարից ավելի հայտադիմում, որի ընդհանուր ծավալը կազմում է 27.6 միլիարդ դրամ:

̰
Որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Ռուբեն Ռուբինյան

12:35 22.04.2020

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ երեկ արած հայտարարությանը: Ռուբինյանին հարց են ուղղել՝ ի՞նչ է քննարկվում հիմա: «Ես կարծում եմ՝ երկու պնդումները՝ այն, ինչ Ադրբեջանը դիտարկում է որպես տարածքներ, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն, և Արցախի անվտանգությունը […]

̰
Այս տարի չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր. ի՞նչ է խորհուրդ տալիս անել Տիգրան Ավինյանը

12:33 22.04.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հիշեցրել է, որ այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը և ամբողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Տասնամյակներ շարունակ հազարավոր մարդիկ՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այդ օրն այցելում են […]

̰
Նպաստառու ընտանիքներին կտրամադրվի աջակցություն նպաստի 50 %-ի չափով՝ կանխիկ վճարման և էլեկտրաէներգիայի վարձի վճարման տեսքով

12:30 22.04.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։ Աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50%-ի չափով, որի 70%-ը ընտանիքին կտրամադրվի կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30%-ը կփոխանցվի՝ որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար: Գումարը կփոխանցվի […]

̰
Մինչև դեկտեմբերի 31-ը ներդրումներ կատարող տնտեսվարողները կստանան արտոնություն. Հակաճգնաժամային նոր նախագիծ ԱԺ-ում

12:02 22.04.2020

Եթե տնտեսվարողները ներդրումներ կատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը, ապա հնարավորություն կունենան դրանք ծախսագրել իրենց հայեցողությամբ և անձամբ սահմանել հարկային պարտավորությունների ժամկետները: Նման արտոնություն է առաջարկում տնտեսվարողներին «Իմ քայլը» խմբակցությունը. այսօր ԱԺ-ում այն ներկայացրել է պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ սա համարելով ճգնաժամի հետևանքների մեղմման քայլ: «Նախագծով առաջարկում ենք լրացում կատարել Հարկային օրենսգրքում: Այսօրվա հարկային կարգավորումներով, եթե […]

̰
Մարդիկ շարունակում են տնետուն գնալ, բակերում հավաքվել. Աշոտ Սարգսյան

11:59 22.04.2020

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական հաստատված դեպքերը` 48, 42, 47, 43, 48, 62, 72: Մեկ շաբաթ առաջ տանը չմնալու արդյունքը երևում է այսօր, և մեկ շաբաթից էլ կերևա այս մի քանի օրվա տանը չմնալու արդյունքը: Գիտեմ, որ ձանձրալի է, գիտեմ, որ աշխատել եք […]

̰
Հայուհին ու ադրբեջանցին երգել են կարանտինի մասին

11:52 22.04.2020

Ուդմուրտիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մասնակցել են կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին սկսված ֆլեշմոբին և մայրենի լեզվով երգել կարանտինի մասին: Երգի հայկական տարբերակը կատարել է «Ուրարտու» հասարակական կազմակերպության ակտիվիստուհի Սանդուխտ Զինովևան: Հնչել են երգի ռուսերեն, ադրբեջաներեն, թաթարերեն, մարիերեն տարբերակները:

̰
Մինչև ապրիլի 25-ը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները փակ կլինեն

11:47 22.04.2020

ՀՀ ոստիկանությունից հայտնում են․ «Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին ըմբռնումով մոտենալ որոշմանը»։

̰
Միասին մենք ուժեղ ենք. Երևանի փոխքաղաքապետը՝ Թբիլիսիի գործընկերոջը

11:43 22.04.2020

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Թբիլիսիի իմ գործընկեր, փոխքաղաքապետ Սոֆիո Խունտսարիան տեղեկացնում է, որ Թբիլիսիի հեռուստաաշտարակն այս օրերին ներկվել է Հայաստանի պետական դրոշի գույներով։ «Այս պայքարում մենք ձեզ հետ ենք։ Միասին կհաղթահարենք համաճարակը», – այսպիսի ուղերձ է հղում բարեկամ Վրաստանը։ Շնորհակալ եմ, թանկագին Սոֆիո, միասին մենք ուժեղ ենք, ամեն […]

̰
Արտերկրում բնակվող անձը մեխանիկորեն պետք է չզրկվի կենսաթոշակից. ՄԻՊ

11:12 22.04.2020

Հայաստանի տարածքից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակի վճարման մեխանիկական դադարեցումը տարեկան մեկ անգամ բանկ չներկայանալու դեպքում վիճահարույց է։ Այս խնդիրն արտացոլված է Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ։ Հարցն այն է, որ գործող օրենքով՝ կենսաթոշակի վճարումը շարունակելու համար կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն 1 անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու […]

̰
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով կառավարությունն օժանդակության 5 ծրագիր է գործարկել

11:02 22.04.2020

Արտոնյալ վարկային ռեսուրսներ և միանվագ դրամաշնորհներ բիզնեսին. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով կառավարությունն օժանդակության 5 ծրագիր է գործարկել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ունենք 24 առողջացած

10:58 22.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1473-ի։ Ապաքինվել է 633 պացիենտ (ապրիլի 21-ի դրությամբ՝ 609)։ Ներկայում բուժում է ստանում 816 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 14966 […]

̰
Արցախի ժողովրդի անունից բանակցելու առաջնային մանդատը ստացել են Արցախի իշխանությունները. Արայիկ Հարությունյան

10:52 22.04.2020

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի՛ հայրենակիցներ Խորապես հասկանալով մեր հասարակության անհանգստությունները՝ պայմանավորված ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ պարբերաբար տեղի ունեցող քննարկումներով, մեկ անգամ ևս ցանկանում եմ վերահաստատել այդ հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության […]

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս գրվել

10:42 22.04.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել: Բուժման ընթացքում պացիենտների մի մասի առողջական վիճակը միջին ծանրության է եղել, մի մասինը՝ ծանր: Թեթև ընթացք ունեցողները քիչ են: Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին […]

̰
Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ

10:29 22.04.2020

Ապրիլի 21-ին, ժամը 18:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Դ., ծնված 1998 թ.) դուրս […]

̰
«Հայփոստի» կառավարումն անցել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը

10:19 22.04.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստ» ՓԲ ընկերության կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո Հայփոստի կառավարումն անցել է ?? ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Հայփոստի կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի գործընկերոջ հետ

10:14 22.04.2020

Ապրիլի 21-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ: Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերներին և դրա հետևանքով սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին: Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում: […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:55 21.04.2020

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 21-ի ցերեկը, 22-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 21-ի ցերեկը, 22-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ […]

̰
Վաղը ծանոթանալու ենք մրցունակության հիմնական հմտություններին․ Արայիկ Հարությունյան

23:28 21.04.2020

Վաղը ծանոթանալու ենք մրցունակության հիմնական հմտություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «?Հայ գրականություն (7-րդ դասարան) Թեմա՝ Ակսել Բակունց-Հրանտ Մաթևոսյան. հեղինակների զուգահեռներ ⚡Ֆիզիկա (9-րդ դասարան) Թեմա՝ Էլեկտրական շղթայի դիմադրության հաշվարկը ?‍?Մասնագիտական կողմնորոշում (9-րդ դասարան) Թեմա՝ Մրցունակության հիմնական հմտությունները ?‍♀Ֆիզկուլտուրա ?11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝ ▪Մաթեմատիկա. Խնդիրների լուծում թվերի գրառման վերաբերյալ ▪Ֆիզիկա. […]

̰
BACK_TO_TOP