21:32 22.04.2020
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 22.04.20թ. ժամը 20-ի դրությամբ մուտքերը կազմել են 1.032.684.502.1 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3871:
21:30 22.04.2020
ԱԺ-ն այսօր պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է անցկացրել և հատուկ ընթացակարգով քննարկել է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին երկու նախագիծ: Ճգնաժամի հետևանքների մեղմմանն ուղղված նախագծերի հեղինակները «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն են: Մանրամասները՝ տեսանյութում։
21:03 22.04.2020
Այսօր՝ ապրիլի 22-ին, հրազենի գործադրմամբ հերթական սպանությունն է տեղի ունեցել հանրապետությունում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքում երիտասարդ տղայի դի կա: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ, 30-ամյա Սասուն Սարկիսյանի դին: […]
21:01 22.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների տնտեսական բլոկը ներկայացնող պատգամավորների հետ: Իր խոսքում վարչապետը նախ անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին: «Ինչպես գիտեք, կառավարությունն այս պահի դրությամբ ընդունել է 13 հակաճգնաժամային ծրագիր: Կառավարության վաղվա նիստում մենք ունենք առնվազն ևս մեկ ծրագիր, որը կապված է […]
20:45 22.04.2020
Մեծ ցավով տեղեկացա «Թավիթյան» հիմնադրամի ղեկավար, գործարար և բարեգործ Ասո Թավիթյանի մահվան մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ «Պատիվ եմ ունեցել անձնապես ճանաչելու Ասոյին. մարդ, որը Հայաստանի սահմաններից դուրս՝ օվկիանոսից այն կողմ, իր սրտում էր սահմանել հայրենիքը: […]
20:10 22.04.2020
Հաշվի առնելով, որ վերջին օրերին Շիրակի մարզի Մարալիկ, Ձորակապ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախներ՝ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ այդ համայնքների մուտքերի և ելքերի հատուկ ռեժիմ է սահմանվել։ Որոշման համաձայն՝ մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը համայնքի վարչական տարածք արգելվել է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի […]
19:59 22.04.2020
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը լուսանկար է հրապարակել: Դրանում իսլամական գերությունից փրկված հայ աղջիկներ են, որոնք ցուցադրում են «Սուգի քույրեր ենք մենք» գրությամբ ժապավենը: Այս լուսանկարը ներկայացնում է ճակատագրի նույն դառնությունն ապրած դեռատի հայուհիների, ովքեր, տարիներ շարունակ ենթարկվելով բազում ու բազմապիսի փորձությունների, կրկին հանգրվանել են հայրենի միջավայրում: Հայոց ցեղասպանության տարիներին դեպի Սիրիայի ու Միջագետքի անապատներ քշվող բազմաթիվ […]
19:51 22.04.2020
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ազգի մեծ բարերար ու բարեգործ, մարդասեր և հայրենասեր Ասո Թավիթյանի անակնկալ մահվան մասին։ Այս մասին Վեհափառ Հայրապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Առաջիկա կիրակի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պետք է հոգեհանգստյան պաշտոն կատարվի տիար Ասո Թավիթյանի հոգու հանգստության համար։ Գարեգին Բ կաթողիկոսի […]
19:40 22.04.2020
Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ և մոտավորապես 639 հազար 592 ընտանիք: Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում տեղաբաշխվել է 29 միլիարդ 900 միլիոն դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
19:18 22.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: Նախարարը իր ուղիղ եթերը վերնագրել է «Վերադառնում եմ Ծաղկաձորից»: «Վերադառնում եմ Ծաղկաձորից: Ուզում էի կիսվել ձեզ հետ, թե ինչ է կատարվում մեկուսացման վայրերում, ինչ իրավիճակ է հատկապես Ծաղկաձորում, քանի որ ամեն ինչ սկսվեց այնտեղ: Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ են գտնվում […]
18:50 22.04.2020
2020թ. ապրիլի 22-ին՝ ժամը 06:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Գ. Նժդեհի հուշահամալիրի տարածքում դիակ կա: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հիշյալ հուշահամալիրի մուտքի մոտ հայտնաբերել է տղամարդու դի` հրազենային վնասվածքներով: Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 235-րդ […]
18:40 22.04.2020
Տեքստիլի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները իրենք են դիմել պարետատուն՝ առաջարկելով, որ իրենք որոշեն՝ ցանկանո՞ւմ են այս պայմաններում վերաբացվել, թե՞ ոչ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով այլ պատգամավորների մտահոգություններին։ Մակունցը բացատրեց, որ որոշ ձեռնարկություններ չեն ցանկանում պարետատան սահմանած կարգով վերագործարկել արտադրությունները։ Հետևաբար, ըստ Մակունցի, պարետատունն այսօր որոշում կընդունի, որի […]
18:33 22.04.2020
Մեկ օրվա մեջ երկու անգամ գումարված արտահերթ նիստերի ընթացքում Ազգային ժողովն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենքի նախագիծը։ Երկրորդ անգամ նույնպես քվեարկությունը միաձայն էր՝ 107 կողմ։ Մելքումյանի նախագիծը միտված է կորոնավիրուսի պայմաններում տնտեսվարողների բեռը թեթևացնելուն։ Արդեն ընդունված օրենքը առաջարկում է ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի […]
18:27 22.04.2020
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ դեկորատիվ ծառեր են տնկվել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից կանաչ տարածքներում, որտեղից արդեն 1 տարի առաջ ապամոնտաժվել էր մի քանի սրճարան։ «Թխկենի կարմիր, գնդաձև կատալպա, թափվող սակուրա ու սզնի ծառատեսակները կզարդարեն Կենտրոնը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դեկորատիվ ծառեր է տնկել […]
18:02 22.04.2020
«Հաշվի առնելով 22.04.2020թ. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արված հայտարարությունն առ այն, որ էլեկտրական էներգիայի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, հետևաբար, համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի, փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետը, ըստ այդմ, ավարտված է»,- տեղեկացնում են «Հայաստանի էլեկտրական […]
17:55 22.04.2020
Ազգային ժողովում այսօր կեսօրին կայացած առաջին արտահերթ նիստից հետո քիչ առաջ սկսվել է նաև երկրորդ արտահերթը, որի ժամանակ քննարկվում է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկած նախագիծը։ Առաջին ընթերցմամբ այն ընդունվել է միաձայն։ Երկրորդ ընթերցումով քննարկումից առաջ տեղի է ունեցել տնտեսական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ էլ ընդունվել են որոշ առաջարկներ, փոփոխություններ։ Մելքումյանը իր ելույթում նշեց, որ […]
17:50 22.04.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են՝ S7 ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղղություն է վերցրել դեպի Երևան։ «Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության […]
17:41 22.04.2020
Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արմավիրի տարածքային պետական քոլեջում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ ուսումնական հաստատության նախկին տնօրենը 2014-2016 թվականների ընթացքում քոլեջի գործավարի եղբորը գրանցել է որպես պահակ։ Տղամարդը աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել […]
17:33 22.04.2020
Վարդենիսում կա կորոնավիրուսի հաստատված 47 դեպք: Այդ տեղեկությունը հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: Մարզպետի խոսքերով՝ 47 հիվանդներից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից 1-ն է բժիշկ, իսկ պոլիկլինիկայում հայտնաբերվել է 9 վարակակիր, որոնցից 2-ը բժիշկ է: Սանոսյանն ասաց, որ դեռ խնդիր ունեն պարզելու Վարդենիսում վարակի սկզբնաղբյուրը: Նրա խոսքերով՝ առաջին դեպքը հայտնաբերվել է […]
17:20 22.04.2020
Ռուսաստանի հայերի միությունը Շիրակի մարզին տրամադրել է 2000 սննդային փաթեթներ։ 1500 սննդային փաթեթները բաշխվելու են գյուղական համայնքներում: «Փաթեթները տրամադրվել են մարզի բոլոր համայնքներին` ըստ բնակչության թվի: Նախապես ներկայացված ցուցակներ չեն եղել, ամեն համայնք փաթեթները կտրամադրի առավել խոցելի և կարիքավոր ընտանիքներին: Գործընթացը կազմակերպվում է առավել թափանցիկ, հետագայում մենք դոնոր կազմակերպությանը կփոխանցենք բոլոր համայնքներից ստացված ցուցակները, որոնք […]
17:16 22.04.2020
2019թ. ամռանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել էր քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում, ծանոթացել նրա աշխատանքներին: ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանը մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Մոդեռն ոճն ազգային մտածողության հետ հաջողությամբ համադրող քանդակագործի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում և այլուր, և, իհարկե, նրա ծննդավայր Գյումրիում։ Նախորդ հանդիպումից գրեթե մեկ տարի […]
16:36 22.04.2020
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ավելացել է զինված ուժերի սպայի վարձակալած բնակարանի դիմաց փոխհատուցման գումարի չափը: Այդ մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ ՀՀ Զինված ուժերի սպան դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին վարձակալած բնակարանի դիմաց տրամադրվող փոխհատուցման գումարի չափը վերանայելուն աջակցելու հարցով: Նա տեղեկացրել է, որ 4 անձից բաղկացած ընտանիքի հետ […]
16:18 22.04.2020
Ապրիլի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի, ՀՀ Արարատի մարզի Զովաշենի ջրամբարի և ՀՀ Արմավիրի մարզի ջրային տարածքներում։ Այդ մասին նշված է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ ՀՀ Արմավիրի մարզում արձանագրված ձկնագողության երկու դեպքով առգրավվել են 850 մետր ձկնորսական դնովի ցանցեր՝ Երասխահուն գյուղի հարակից […]
16:05 22.04.2020
«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում: «Հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի […]
15:58 22.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում՝ ցավակցելով նրա ընտանիքի անդամներին և ընկերներին։ «Մեծ ցավով և խոր ափսոսանքով իմացա Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին։ Իմ խորին ցավակցությունները նրա ընտանիքին և ընկերներին։ Պարոն Շուգարյանը մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը` լայն աշխարհայացքով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ ու […]
15:33 22.04.2020
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ այն տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել 2019-ին, բայց տարատեսակ պատճառներով չեն մաքսազերծվել 2019թ., պետք է ներկայացվեն համապատասխան մաքսային մարմին և ստանան պատշաճ ձևակերպում մինչև 2020թ. ապրիլի 30-ը։ ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ ներկայանալ ձևակերպում իրականացնող համապատասխան մաքսային մարմին։
14:59 22.04.2020
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ: «Անձամբ իմ և Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության անունից խորին ցավակցություն եմ հայտնում փորձառու պետական գործիչ և դիվանագետ Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Խաղաղությամբ հանգչիր սիրելի ընկեր…»,- նշել է նա:
14:58 22.04.2020
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Արարատի մարզպետարանի աջակցությամբ Արտաշատ քաղաքի և 36 համայնքների միայնակ տարեցներին և խոցելի ընտանիքներին բաժանել է առաջին անհրաժեշտության 418 սննդի փաթեթ։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից: Փաթեթներն ընտանիքներին են հասցրել մարզի կամավորները։ Առաջիկայում ընկերությունն օգնություն կտրամադրի նաև մարզի մյուս տարածաշրջանների անապահով ընտանիքներին։
14:52 22.04.2020
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «ԱՄՆ-ում բժիշկը փակել է կարանտինի դեմ բողոքող քաղաքացու ճանապարհը: Մի պահ պատկերացրեք, որ բժիշկները նման վերաբերմունքից զզված թողնեն ու գնան տուն, որտեղ մի քանի ամիս է՝ չեն եղել, չեն տեսել իրենց հարազատներին, չեն գրկել երեխաներին… Վստահեցնում եմ ձեզ, ոչ մեկին հաճելի […]