15:54 07.11.2024
Գործադիրի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կկատարվեն Հայաստանի հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի n 2093-ն որոշման մեջ: Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը համալրելու հանգամանքից:
Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՀՀ մարզերի թվով 23 հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել է շենքի տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակի վերաբերյալ փորձաքննություն, որի եզրակացության արդյունքում պարզվել է, որ ուսումնական հաստատություններն ունեն վերանորոգման/հիմնանորոգման կարիք, քանի որ նրանց տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակը բավարարում է առաջին կարգին, ուստի, նախագծով առաջարկվում է գործող կարգի նոր հավելվածով ավելացնել վերանորոգվող/հիմնանորոգվող հետևյալ դպրոցների վերաբերյալ ցանկը՝ ներառյալ հաստատության տեսակի, շինարարական աշխատանքների, ինչպես նաև պատվիրատու մարմնի վերաբերյալ տեղեկատվությունը. ՀՀ Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոց, ՀՀ Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոց, ՀՀ Արմավիրի մարզի Այգեկի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոց, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոց, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գ. Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Փանիկի միջնակարգ դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 28 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց, ՀՀ Տավուշի մարզի Մարուսյա Սաղումյանի անվան Բերդի ավագ դպրոց, ՀՀ Տավուշի մարզի Կայանի միջնակարգ դպրոց, ՀՀ Տավուշի մարզի Ջուջևանի միջնակարգ դպրոց, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց, ՀՀ Լոռու մարզի Ագարակի միջնակարգ դպրոց, ՀՀ Սյունիքի մարզի Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոց, ՀՀ Սյունիքի մարզի Քարաշենի միջնակարգ դպրոց:Գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում խնդրահարույց հարցերը կհստակեցվեն, ցանկը կլրամշակվի նոր դպրոցների ներգրավմամբ՝ վերանորոգման միջամտության աստիճանով, որի արդյունքում մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներում ենթակառուցվածքների, շենքային պայմանների բարելավման միջոցով ուսումնական գործընթացի կազմակերպումն ավելի դյուրին կդառնա՝ նպաստելով ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացմանը:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...