21:30 15.04.2020
Հրապարակային բռնության կոչ հնչեցնողներն ու տարածողները կենթարկվեն քրեական պատասխանատվության. ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է կառավարության առաջարկած նախագիծը: Ընդունվել են նաև երեկ քննարկված այլ նախագծեր, բացառությամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին» օրինագծի, որի քվեարկությունը վերածվել է թեժ բանավեճի: Մանրամասները՝ տեսանյութում։
21:24 15.04.2020
«Պետական կառավարման համակարգում որևէ մեկը չի կարող իր աշխատավարձը ժամանակին ստացած չլինել»,- այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետին հարցեր են ուղղվել նաև պանդեմիայի շրջանում աջակցության ծրագրերի, պետական համակարգում հին կադրերի ներկայությամբ պայմանավորված քննադատությունների ու այլ խնդիրների վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում:
21:21 15.04.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ, ծանոթացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: ««Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանում ծանոթացել եմ զանգերի կենտրոնի աշխատանքին, զրուցել բժիշկների հետ: Նշեմ, որ փետրվար 1-ից մինչ օրս շտապօգնության խմբերը, վարակի կասկածանքով, […]
21:07 15.04.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 16-ին՝ ժամը 09.00-ից մինչև ժամը 22.00-ն դադարեցվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կամոյի, Վասիլևի, Մ.Գորկու, Մյասնիկյան, Աղայան, Մանթաշյան, Անդրանիկի, Մխիթարյան, Հակոբջանյան, Արցախի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
21:00 15.04.2020
ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ-ՄԱՐՏ Աշխարհը պայքարում է կորոնավիրուսային համաճարակի դեմ, սակայն քաղցկեղը չի սպասում, և մենք շարունակում ենք աջակցել մեր շահառուներին: Մարտ ամսվա ընթացքում «Ժպիտների քաղաք» հիմնադրամը 63 երեխաների և երիտասարդների օգնել է ստանալ անհրաժեշտ դեղորայք, անցնել լաբորատոր զննում […]
20:43 15.04.2020
Մարալիկում կա կորոնավիրուսով հաստատված 9 դեպք: Ըստ տեղեկությունների` կորոնավիրուս է հայտնաբերվել Մարալիկի առողջության կենտրոնի գլխավոր բժշկուհու և 8 բուժաշխատողների մոտ, նրանք երեկ թեստավորվել են, արդյունքները դրական են եղել: Բուժաշխատողների ընտանիքների անդամները մեկուսացվել են, նրանց ևս կթեստավորեն: Վարակման աղբյուրը դեռ հայտնի չէ: Տարածված տեղեկատվությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, որը […]
20:38 15.04.2020
Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում` մինչև մայիսի 14-ը, Ճանապարհային ոստիկանությունը որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով: Ցանկը ներկայացվում է ստորև: Տեղեկացնենք, որ ցանկում նշված ծառայություններից զատ Ճանապարհային ոստիկանությունն այլ գործարքներ չի իրականացնի: ՃՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
20:31 15.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Հայաստանի և Վրաստանի նախագահները խոսել են կորոնավիրուսի համավարակի դեմ երկու երկրներում իրականացվող միջոցառումների, ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի և համավարակի հետևանքները հաղթահարելուն ուղղված միջոցառումների մասին: Զրուցակիցները հատկապես ընդգծել են ստեղծված բարդ իրավիճակում երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր մակարդակներով սերտ փոխգործակցության հաստատումն […]
20:23 15.04.2020
Գյուղատնտեսական նշանակության և պարենային ապրանքները երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս 3 ամսով ազատվում են մաքսատուրքից: Եվրամիությունն էլ Հայաստանին 92մլն եվրո աջակցություն է տրամադրում: Միջազգային համագործակցության ծրագրերի տնտեսական գործունեության տեսակների մասին այսօր մանրամասներ են հաղորդել էկոնոմիկայի փոխնախարարները: Մանրամասները՝ տեսանյութում։
20:01 15.04.2020
Պետական ապարատում աշխատավարձերի բարձրացման մասին խոսել եմ դեռևս 2018թ. ապրիլի 19-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
19:58 15.04.2020
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր տեսակապի միջոցով զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
19:39 15.04.2020
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Ստացված փաստական տվյալների համաձայն, վերջինս, 2010 […]
19:20 15.04.2020
Արտաշատի բժշկական կենտրոնից հայտնում են, որ Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսային ախտորոշմամբ հաստատված և հիվանդանոցային բուժում ստացող 110 պացիենտներից 20-ն ապաքինվել և այսօր դուրս է գրվել։ «Սա, անշուշտ, մեր թիմի հերթական ձեռքբերումներից մեկն է: Թիմ, որը երկրում COVID-19 համավարակի տարածման առաջին իսկ օրից, գիտակցելով պահի լրջությունն ու կարևորությունը, աշխատում է էլ ավելի ծանրաբեռնված՝ […]
19:17 15.04.2020
Զանգերի տեղորոշման համակարգի շնորհիվ արտակարգ դրության պարետատունը կարողացել է հայտնաբերել 3029 մարդու, որոնք առաջնային շփում են ունեցել կորոնավիրուսի վարակակիրների հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նա տեղեկացրեց, որ այդ մարդկանց զանգեր են կատարվել, նրանց ցուցված է ինքնամեկուսացումը։ Սակայն նրանք բոլորը, ըստ Ավինյանի, չեն թեստավորվել։ Նրանք 14 օր պետք է մնան […]
19:11 15.04.2020
ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր տեղեկություն է հաղորդել կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն հաշվին կատարված մուտքերի մասին: «Տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 15.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 965508482.3 դրամ, իսկ […]
19:10 15.04.2020
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը վարչապետին հայտնեց, որ ոստիկանության որոշ ստորաբաժանումների ստիպում են դրամահավաք անել կորոնավիրուսային հիմնադրամին գումար փոխանցելու համար։ Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ ոստիկանության և առհասարակ պետական համակարգի անձնակազմին կարող են նման դրամահավաքի հարկադրել։ Նա ասաց, որ ոստիկանապետն է իրենց դիմել ու ասել, որ ոստիկանները ցանկանում են նման դրամահավաք […]
19:06 15.04.2020
Ի՞նչ են անելու այն մարդիկ, որոնք տունը պահում էին արտագնա աշխատանքով, իսկ հիմա ո՛չ կարող են մեկնել արտերկիր, ո՛չ էլ կարող են մեկնելու դեպքում աշխատանք գտնել։ Այս մասին այսօր կառավարությանը հարց ուղղեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Վարչապետը բացատրեց, որ իրենք նախատեսում են մեծ ծավալի ճանապարհաշինություն իրականացնել, որի ժամանակ աշխատուժի անհրաժեշտություն է լինելու։ Նիկոլ Փաշինյանն ասաց, […]
18:59 15.04.2020
Հայաստանի կառավարության անունից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել էր ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ գազի գինը իջեցնելու բանակցություններ սկսելու համար։ Գրիգորյանն արդեն ստացել է իր նամակի պատասխանը։ Այս մասին նա այսօր հայտնեց Ազգային ժողովում պատգամավորի հարցին պատասխանելիս։ «Գազպրոմը» Գրիգորյանին պատասխանել է, որ իրենք ուշադրության կենտրոնում են պահում հարցը, և միաժամանակ տեղեկացրել է, որ այդ բանակցությունները լինելու են կառավարությունների […]
18:55 15.04.2020
2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Հ. Ազոյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ մեկ անգամ կրակել են իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով փամփուշտի գնդակը վնասել է բնակարանի պատշգամբի պատուհանի ապակին՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ […]
18:36 15.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: «Մեծարգո պարոն Հարությունյան Իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով։ Տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններում Արցախի ժողովուրդն արտահայտեց իր քաղաքական կամքը՝ իրացնելով մրցակցային ընտրությունների միջոցով պետական կառավարման մարմիններ ձևավորելու իր անքակտելի իրավունքը: Արցախի ժողովուրդը […]
18:36 15.04.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհավորել է Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանին։ «Իմ քայլը» խմբակցության անունից շնորհավորում եմ ազատ և մրցակցային ընտրությունների միջոցով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանին և խորհրդարան անցած քաղաքական ուժերին: Այս ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ իրացրեց ընտրելու և երկրի կառավարմանը մասնակցելու իր անքակտելի և անօտարելի իրավունքը: […]
18:36 15.04.2020
ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր կառավարությանը հարցրեց՝ ի՞նչ է լինելու ռազմարդյունաբերական ընկերությունների հետ, որոնք գործունեությունը չեն դադարեցրել և չեն կարող դիմել օժանդակության ծրագրերին։ Գորգիսյանը ասաց, որ իրեն դիմած ընկերությունները բողոքել են պատվերների բացակայությունից։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ասաց, որ այս պահին արդեն պատվերները տրվել են ընկերություններին, պայմանագրերը կնքվել են, վճարումները՝ իրականացվել։ Ավելի լայն […]
18:26 15.04.2020
ՀՀ վարչապետի աշխատակազմից և ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվել է մշտադիտարկում՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ տրամադրելու, այնուհետև դրանք հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալությամբ տրամադրելու դեպքերի վերաբերյալ։ Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ, պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը բազմաթիվ դեպքերում համայնքների ղեկավարների կողմից, նախ, […]
18:24 15.04.2020
Եթե գյուղացիներն ունեն վարկային վատ պատմություն և այլ խնդիրներ, չեն կարողանում նոր վարկեր ստանալ, ապա գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը այդ խնդիրները լուծում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա նշեց, որ կոոպերատիվների դեպքում կառավարությունը իր վրա է վերցնում խնդիրների զգալի մասը․ ստանձնում է ռիսկը մինչև 50 տոկոսով, վարկը տալիս է դրամով, վարկը […]
18:08 15.04.2020
Երբ գալիս է մեքենայի անվադողերը ձմեռայինի փոխելու ժամանակը, և բավարար փող չի լինում, մարդիկ միայն դիմացի զույգ անվադողերն են փոխում ձմեռայինի։ Այս օրինակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց իրենց վարած կադրային քաղաքականությունը։ Նա բացատրեց, որ եթե հետին երկու անվադողերը փոխեն, մեծ հավանականությամբ մեքենան վթարի կենթարկվի։ Իսկ դիմացի երկուսը, որոնք ըստ Փաշինյանի, մարմնավորում են պետական համակարգը, լիդերներն […]
18:05 15.04.2020
Բանկերի կողմից արդեն կա բավարարված 220 հայտ՝ 10 մլրդ դրամ ծավալով: Այս մասին այսօր հայտարարել է ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով կառավարության օժանդակության ծրագրերից օգտվողների թվին: «Ծրագրերին դիմել են արդեն ավելի քան 800 կազմակերպություններ Հայաստանում, նպատակը բազմազան է՝ աշխատավարձեր, հումք, նյութեր, սարքավորումներ: Փորձում են օգտվել կառավարության կողմից առաջարկված բոլոր 3 գործիքներից` ֆինանսավորում, […]
17:57 15.04.2020
Հայկական կողմի համար Արցախի ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքներից կարևոր էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության այն դիտարկումը, որով ընդունելի էր համարվում այն, որ Արցախում ապրողները պետք է ընտրեն իրենց իշխանություններին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ Նա նաև անդրադարձավ այն երկրներին, որոնք այլ կերպ էին արտահայտվել։ Մնացականյանը հիշեցրեց, որ որոշ երկրներ […]
17:55 15.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման ուղղությամբ անելիքների քննարկումները։ Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Փաշինյանին զեկուցվել է հաստատված 12 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։ Նշվել է, որ բոլոր ծրագրերի մասով արձանագրվում է դրական դինամիկա, հայտերի հավաքագրման գործընթացը շարունակվում է, հաստատված դիմումների հիման վրա տրամադրվում է նախատեսված տնտեսական և սոցիալական […]
17:51 15.04.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ Կորոնավիրուսի համավարակի հաղթահարման պայքարը շարունակվում է։ Մենք ապրում և աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում: Այդ պայմանները երբեմն կարող են խիստ թվալ: Սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ ձեռնարկվող գործողություններն անհրաժեշտ են: Անհրաժեշտ են կյանքեր փրկելու և ձեզնից յուրաքանչյուրի […]