TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արարատի մարզում վարակակիրների թիվը 210 է. մարզպետ

14:23 16.04.2020

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Նորից ու նորից հորդորում և խնդրում եմ լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ

14:17 16.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության օրվա առիթով: Ոստիկանությունը երկրում իրավակարգի պահպանության և պաշտպանության կարևորագույն ինստիտուտ է, և ոստիկանության համակարգի, ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքի որակից է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական ինքնազգացողությունը: Ձեզանից յուրաքանչյուրն ամեն օր շփվում է […]

̰
ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը արյուն է հանձնել

14:02 16.04.2020

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ արյուն է հանձնում և կից գրել է. «Արյան դոնոր դարձա փոքրիկ բալիկի համար Նիստի արանքում… Առողջություն մեր երեխաներին…»։

̰
ՍԱՏՄ-ն ստացել է հատուկ հանդերձանքի ևս 100 հավաքածու

13:55 16.04.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ի լրումն 2020թ. մարտի 27-ին տրամադրված միջոցների, ստացել է հատուկ հանդերձանքի հավելյալ 100 հավաքածու իր երկարաժամկետ գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ: Այն տրամադրվել է նոր կորոնավիրուս COVID-19-ի տարածման ռիսկերը հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով դրա տարածումը կանխարգելելու հարցում ՍԱՏՄ լուրջ դերակատարությունը: […]

̰
Գեղարքունիքի մարզում քաղաքացին ընկել է գետը

13:49 16.04.2020

Ապրիլի 16-ին՝ ժամը 12:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է ընկել Գեղարքունիքի մարզի Արգիճի գետը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ ավելացնելով, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

̰
Որոշվում է, որ մի նորմատիվ է սահմանվում, Varks.am-ի դեպքում հենց այդ նորմատիվը խախտել են. ԿԲ խորհրդի անդամ

13:38 16.04.2020

Վարկային կազմակերպությունների լիցենզավորման պայմանները խստացնել ու ավելի մեծ պատասխանատվություն սահմանել. նման հարցով ու առաջարկով ԱԺ-ում ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին դիմեց ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը: «Չհասկացա` դժբախտ պատահարն էն էր, որ Varks.am-ը փակվե՞ց, թե՞, որ կար: Մի դրվագ ֆիքսենք. բանկերի պարագայում մեր վերահսկողությունը չափազանց խիստ է, ու պարտադրել ենք, որ 30 մլրդ դրամի կապիտալ դնեն […]

̰
Նախագահը պարգևատրել է ոստիկանության մի խումբ ծառայողների

13:27 16.04.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության […]

̰
Հեռավար ուսուցման խթանման նպատակով Արցախին տրամադրվել են պլանշետներ և համակարգիչներ

13:26 16.04.2020

Արցախում հեռավար ուսուցման կազմակերպումը դյուրացնելու և խթանելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանն է տրամադրել 13 պլանշետ և 4 համակարգիչ: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդիներ Հայկ և Վարդան Սարգսյանների նվիրատվության շնորհիվ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի շահառու, Հարավի միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Մինասյանն ասել է, որ ներկա […]

̰
Ընտրված իշխանություններն ունեն Արցախի ժողովրդի մանդատը՝ պաշտպանելու նրանց շահերը. Մնացականյան

13:20 16.04.2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է Արցախի հանրապետությունում անցկացված ընտրություններին, մասնավորապես գրելով՝ «Արցախի ընտրությունները կարևոր են մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առումներով։ Դրանք (ընտրությունները) ժողովրդավարական էին և մրցակցային։ Ընտրված իշխանություններն ունեն Արցախի ժողովրդի մանդատը՝ պաշտպանելու նրանց շահերը, նպատակները և կարմիր գծերը խաղաղ գործընթացում»։ https://twitter.com/ZMnatsakanyan/status/1250683642348699650

̰
13-րդ ծրագրով աջակցություն կստանան նպաստառու 85 հազար ընտանիքներ

13:18 16.04.2020

Կառավարության նիստի ժամանակ այսօր ներկայացվեց կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 13-րդ միջոցառումը, որով աջակցություն է տրվելու նպաստառու 85 հազար ընտանիքների։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, որ այդ ծրագրով նպաստառու ընտանիքներին իրենց նպաստի 50 տոկոսի չափով գումար կտրամադրվի։ Դրա 70 տոկոսը կլինի առձեռն, մյուս 30 տոկոսը կփոխանցվի որպես էլեկտրաէներգիայի ծախսի վճարում։ Եթե այդ ընտանիքները արդեն վճարել են […]

̰
Էդո Կարապետյանն արգելոցի աշխատակից չէ. «Խոսրովի անտառ»-ից պատասխանել են շրջանառվող լուրերին

13:15 16.04.2020

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է 13.04.2020թ. EcoNews.am կայքի կողմից հրապարակված «Թե ի՞նչ կապ ունի ապօրինի որսի սիրահար Էդո Կարապետյան անունով օգտատերը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի հետ» նյութին: Պատասխանում ասվում է. «Հայտնում ենք, որ Էդո Կարապետյան անուն-ազգանունով օգտատերը (Էդիկ Կարապետյան), որը սոցիալական կայքերից մեկում հրապարակել էր հոդվածում ներկայացված լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի աշխատակից […]

̰
Փրկարարները 7016 վարակազերծում են իրականացրել

13:07 16.04.2020

Մարտի 23-ից ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները ՀՀ մարզերում և Երևանում իրականացնում են ամենօրյա ախտահանման կանխարգելիչ միջոցառումներ։ Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Նշվում է, որ ապրիլի 10-16-ը փրկարարները հանրապետության ողջ տարածքում 2897 անգամ վարակազերծում են կատարել։ «Ախտահանվել են Այրում համայնքի Բագրատաշենի անցակետը, բազմաթիվ տրանսպորտային միջոցներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքը, Ջերմուկի առողջության […]

̰
Արարատ Միրզոյանը հյուրընկալել է Արցախի նախագահին

13:06 16.04.2020

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ազգային ժողովում հյուրընկալեցի Արցախի նորընտիր նախագահին, քննարկեցինք առաջիկա անելիքները»։ Հանդիպման մասին գրառում է արել նաև Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

̰
Վաղը 9-րդ ծրագրով առաջին վճարումը կլինի, 8-րդով 44 հազար մարդ վճարվել է․ Բաթոյան

12:57 16.04.2020

Կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրեց, որ կառավարության հակաճգնաժամային 9-րդ ծրագրով առջին վճարումները կլինեն վաղը։ Մոտ 20 հազար մարդ կստանա աջակցություն, և գործընթացը կշարունակվի։ Իսկ 8-րդ ծրագրով, ըստ Զարուհի Բաթոյանի, արդեն 44 հազարից ավելի վճարումներ են իրականացվել այն անձանց, որոնք ներկայացրել են իրենց անձնական քարտի համարը։ Այստեղ նույնպես, ըստ Բաթոյանի, գործընթացը շարունակվում […]

̰
Ես էլ չգիտեմ՝ ՀԾՀ-ն ինչ է․ Փաշինյանը՝ աջակցության ծրագրերին դիմելու բարդության մասին

12:53 16.04.2020

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետը ներկաներին հայտնեց, որ մարդիկ խնդիրներ ունեն աջակցության ծրագրերին դիմելու համար, որովհետև բավարար տեղեկացված չեն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էլ հաստատեց, որ մարդիկ, օրինակ, չեն կարողանում լրացնել ՀԾՀ դաշտը։ «Հիմա, կներեք, բայց ես չգիտեմ՝ ՀԾՀ-ն ինչ է։ Մի հատ ասեք՝ ՀԾՀ-ն ինչ է», – ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրան փորձեցին բացատրել, […]

̰
Մի քանի ժամ անձամբ կարդացի իմ էջին ուղղված նամակները, և ունենք խնդիրներ․ Փաշինյան

12:50 16.04.2020

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ մի քանի ժամ հատկացրել է իր ֆեյսբուքյան էջին ուղղված նամակներն անձամբ կարդալու համար։ Եվ դրանից հետո հանգել է եզրակացության, որ մի քանի խումբ խնդիրներ կան։ Շատ մեծ թվով մարդիկ տեղյակ չեն, որ հանդիսանում են այս կամ այն ծրագրի շահառու։ Փաշինյանը այս մասին ասելուց հետո նաև տեղեկացրեց, […]

̰
Ե՞րբ հետ կգա արևը. Սուրենյանը տեղեկացրել է սպասվող եղանակի մասին

12:42 16.04.2020

«Այսօր յոլա գնացեք, վաղվանից ձեր արևը հետ կգա, ջերմաստիճանի 3-4 աստիճանով բարձրացումն էլ հետը»,- «Ֆեյսբուքում» գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

̰
Սննդամթերքի գները վերադառնում են բնականոն նշաձողերին, բացի մի քանի ապրանքատեսակից․ Փաշինյան

12:40 16.04.2020

Ապրանքային շուկաներում և սննդամթերքի հարցում խնդիրներ չկան, դեֆիցիտ չի եղել և չի լինելու։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գները որոշակի տատանումից ըստ էության հետո վերադառնում են բնականոն նշաձողերին, բացի մի քանի ապրանքատեսակներից»,- ասաց նա։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը Վրաստանի և Ռուսաստանի իշխանությունների հետ աշխատանքի արդյունքում կարողացել է ապահովել հայկական արտադրանքի […]

̰
Ի՞նչ կանի Մարտին Գալստյանը՝ ԿԲ նախագահ ընտրվելու դեպքում

12:38 16.04.2020

Խորհրդարանում այսօր հարցեր են ուղղել ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին: Նա խոսել է ներդրումների, ԿԲ ռազմավարական ուղղությունների և այլ հարցերի շուրջ իր տեսլականի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Եթե հանկարծ գտնվենք էմոցիոնալ, կարող ենք աղետներ բերել մեր գլխին․ Փաշինյանը՝ կորոնավիրուսի մասին

12:25 16.04.2020

Հայաստանում կորոնավիրուսից մահվան միջին տարիքը 74,6 է, սակայն երիտասարդները, որ սպառնալից խմբում չեն, պետք է պատասխանատվություն ցուցաբերեն, որպեսզի հարազատներին վտանգի չենթարկեն։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը։ Նա հիշեցրեց, որ արտակարգ դրության ժամանակահատվածում լինելու են կարևոր հիշատակի օրեր, որոնց ժամանակ նույնպես անհրաժեշտ է պահել առողջապահական ցուցումները։ «Եթե հանկարծ գտնվենք էմոցիոնալ, կարող ենք աղետներ բերել […]

̰
Ապօրինի գույքը ենթակա է բռնագանձման, եթե անձի օրինական եկամուտների և իր տիրապետած գույքի շուկայական արժեքի տարբերությունը 50 մլն և ավելի ՀՀ դրամ է. Նազարյան

12:20 16.04.2020

Այսօր Ազգային ժողովն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: «Ձեռնպահ և դեմ մնաց միայն «Լուսավոր Հայաստանը»: Դեռ երկու օր առաջ հրապարակումներ էի կարդում, որ չարեցին, չուզեցին, մոռացան, խաբեցին, բայց ամեն ինչ իր հունով, երբեմն՝ զարտուղի կամ դանդաղ, բայց իր հունով: […]

̰
Օրենքը հնարավորություն է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումն օրինական եկամուտի աղբյուրներով չի հիմնավորվում. Մխիթար Հայրապետյան

12:13 16.04.2020

Քիչ առաջ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը:  «Օրենքը հնարավորություն է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումն օրինական եկամտի աղբյուրներով չի հիմնավորվում: Նման գույքի առնչությամբ գործում է […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ

12:11 16.04.2020

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ոստիկանության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես նշվում է. «Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, ՀՀ դատախազության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ, որը մասնագիտական տոն լինելուց առաջ նախ համակարգի կայացվածության և մեր պետականության ամրապնդման, ներքին անվտանգության ակունքներում վերջինիս կանգնած լինելու խոսուն վկայությունն […]

̰
Վթար Փոքր Մասրիկ գյուղում. 6 տուժածների վիճակը ծանր է

11:59 16.04.2020

Ապրիլի 16-ին`ժամը 00:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարhին՝ Փոքր Մասրիկ գյուղի մոտ, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Արա Ա., ծնված 1993 թ․) դուրս […]

̰
ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ

11:47 16.04.2020

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ․ «Սիրելի՛ ոստիկաններ: Օրացույցին ապրիլի տասնվեցն է՝ օր, երբ մեզանից յուրաքանչյուրը լցվում է հպարտությամբ, ստանում շնորհավորանքներ, արժևորում իր անցած ուղին, վերհիշում ծառայության դժվարությունները, մտաբերում կորուստներն ու հպարտանում ձեռքբերումներով: Հիրավի ապրում ենք պատմական ժամանակաշրջանում՝ Նոր Հայաստանում՝ շրջապատված նոր իրողություններով, որի կերտումը սկսվեց նաև «Ոստիկանը մերն է» […]

̰
Հիվանդանոցային-մահճակալային ֆոնդը ծանրաբեռնված է կիսով չափ, իրավիճակը կառավարելի է․ Թորոսյան

11:39 16.04.2020

Այսօրվա թարմ տվյալներով՝ մեկ օրում առողջացածներն ավելի շատ են, քանի կորոնավիրուսով նոր վարակվածները։ Արդյունքում ակտիվ վարակակիրների թիվը նվազել է։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նաև նշեց, որ Հայաստանի հիվանդանոցային-մահճակալային ֆոնդը ծանրաբեռնված է կիսով չափ, և եթե հնարավոր լինի տեմպը պահել, և գործատուները պահեն սանիտարական պայմանները, իրավիճակը երկար ժամանակ […]

̰
Դատապարտյալը վաղաժամկետ ազատվել է. հիմք են ընդունվել նաև ՄԻՊ իրավական դիրքորոշումները

11:12 16.04.2020

Վերաքննիչ քրեական դատարանը դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու որոշման մեջ հաշվի է առել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խախտման որոշումը և այդ որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումները՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկ իրականացված չհայտարարված այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն արձանագրել է, որ ազատությունից զրկված անձն ինքնավնասում կատարելու […]

̰
Երկկողմանի թոքաբորբով 73-ամյա պացիենտ է մահացել․ Ալինա Նիկողոսյան

11:06 16.04.2020

ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։ Ապրիլի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք, ունենք 61 առողջացած

11:00 16.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 1159–ի (ապրիլի 15-ի դրությամբ՝ 1111)։ Ապաքինվել է ևս 61 մարդ, ընդհանուր՝ 358 (ապրիլի 15-ի դրությամբ՝ 297)։ Փաստացի բուժում է ստանում 783 պացիենտ։ Գրանցվել է մահվան 18 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 9632 թեստ։

̰
Սերգեյ Սահակյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

10:37 16.04.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Սերգեյ Սահակյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 9-ի ԲԴԽ-17-Ո-37 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ […]

̰
BACK_TO_TOP