13:28 15.04.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շնորհավորելով եզդիների տոնը՝ Մալաքե Թաուսը: «Սիրելի՛ եզդի եղբայրներ և քույրեր Շնորհավորում եմ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Թող Նոր տարին եզդի ժողովրդի կյանքում նշանավորվի որպես առողջ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ տարի: Համոզված եմ, որ եղբայրական եզդի ժողովուրդն իր ավանդն է ունենալու այսօր մեր բոլորի առաջ ծառացած […]
13:25 15.04.2020
Մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե ոստիկանության ծառայողները զրկվել են մարտ ամսվա պարգևավճարներից, չի համապատասխանում իրականությանը: Ոստիկանության ծառայողները կստանան մարտ ամսվա պարգևավճարները սահմանված կարգով, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
13:20 15.04.2020
Ապրիլի 15-ին՝ ժամը 12:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ:
13:16 15.04.2020
Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմը հայտարարությամբ տեղեկացրել է, որ Հայաստանին հասանելիք աջակցության ծավալը հասել է 206 միլիոն հատուկ փոխառության իրավունքների: Սա առանց պայմանների վարկ է, որը ուղղվելու է կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական և սոցիալական լարվածությունը մեղմելուն: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ նշելով, որ վարկի առկայությունը հզորացնում է ՀՀ կառավարության հակահամաճարակային միջոցառումների […]
13:08 15.04.2020
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկել են, որ ուսանողները, որոնք կորցրել են կերակրողին, նպաստ ստանան մինչև 26 տարեկանը, քանի որ կարող են մինչև այդ տարիքը սովորել։ Գործող օրենսդրությամբ սահմանված է, որ այդպիսի նպաստ նրանք կարող են ստանալ մինչև 23 տարեկանը։ Նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, թեև կառավարությունը դեմ է։ Հիմա էլ իմքայլական պատգամավորները […]
13:04 15.04.2020
Այս պահի տվյալներով՝ ԵՄ-ն Հայաստանին կցուցաբերի 92 մլն եվրո աջակցություն: Այդ մասին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ժամանակ հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ընդգծելով, որ համագործակցության աշխատանքները շարունակվում են: Այդ աջակցության մեծ մասը տրամադրվելու է առողջապահության ոլորտին, մի մասը՝ համավարակից առավելապես տուժած քաղաքացիների համար նախատեսված աջակցության ծրագրերին և փոքր ու միջին ձեռնարկատիրությանը: Եվս 456.500 եվրոյի չափով […]
13:00 15.04.2020
Պետական օժանդակության 7-րդ ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Այս ծրագրով 100․000 դրամ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում հղի կանանց: Արդյոք ծրագրի շահառո՞ւ եք. պարզեք` այցելելով http://online.ssa.am/ կայք։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ սոցիալական ծրագրերի մասին տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել 011-300-114 հեռախոսահամարին։ https://www.facebook.com/armgovernment/videos/1270736529798788/
12:48 15.04.2020
ԵԱՏՄ շրջանակում ոչ միայն բժշկական նշանակության ապրանքները, անհատական պաշտպանիչ միջոցները, դեղորայքի մեջ կիրառվող նյութերը, այլ նաև գյուղատնտեսական նշանակության և պարենային ապահովվածության ապրանքները համապատասխան որոշմամբ ժամանակավորապես ազատվում են ներմուծման մաքսատուրքից: Այս որոշումն արդեն ուժի մեջ է մտել և գործում է պարզեցված ընթացակարգերով: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Փոխնախարարը […]
12:34 15.04.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ասուլիսի ժամանակ հաստատեց, որ երկուշաբթի օրվանից մի շարք ոլորտներ վերսկսել են իրենց աշխատանքը: Տնտեսական գործունեության տեսակներից, մասնավորապես, երկուշաբթի սկսել են աշխատել ծխախոտային տեսակների արտադրությունը, շինարարությունը՝ գրեթե ամբողջությամբ, բացառությամբ շինարարական ավարտական աշխատանքների: Վերսկսվել է նոր շինանյութերի արտադրությունը, սակայն՝ որոշակի սահմանափակումներով: Արդեն թույլատրվում է իրականացնել մետաղական կոնստրուկցիաներով տնտեսական գործունեությունը: Փոխնախարարը […]
12:26 15.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 15-ը մշակույթի միջազգային օրն է: «Մշակույթի միջազգային օրը սահմանվել է ի պատիվ 1935 թվականի ապրիլի 15-ին ընդունված Պատմական հուշարձանների ու գեղարվեստական և գիտական հաստատությունների պահպանման մասին դաշնագրի: Այն միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է որպես Ռերիխի դաշնագիր` ի պատիվ ռուս հայտնի նկարիչ և մշակութային գործիչ […]
12:00 15.04.2020
Խորհրդարանն այսօր քննարկում էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Ընդդիմադիրներին այս նախագիծը մտահոգում էր: Նրանք նշում էին՝ նախագծից կարող են տուժել դրսում աշխատող և հարազատներին գումար փոխանցող անձինք: Ընդդիմադիրները կոչ էին անում հանել կոռուպցիայի հետ կապ չունեցող հոդվածները, բացի այդ, նշում էին՝ նախկինում կատարված գործարքների մասով պետք է որոշակի […]
11:52 15.04.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, նշեց՝ արդեն որերորդ անգամ է՝ նա «Իմ քայլը» դաշինքի վիրավորական ելույթներին չի արձագանքում, արձագանքում է միայն ընդդիմության ելույթներին: «Դուք՝ Ձեր նախագահությունը, դրանով միայն Ձեզ եք վնասում»,- ասաց նա: Մարուքյանը կրկին խոսեց ԱԺ արտահերթ նիստերից մեկի մասին, որ «հինգից հինգ պակաս հրավիրվել է, և իշխող […]
11:48 15.04.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատունը և պոլիկլինիկան ամեն օր ախտահանվում են: Բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված է աշխատանքները ներկայացնող տեսանյութ: Նշվում է նաև, որ ծննդատունն ու պոլիկլինիկան աշխատում են ողջ ծավալով:
11:25 15.04.2020
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են․ «Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները երկարաձգվել են, ՀՀ ոստիկանությունը նույնպես, մինչև սահմանափակումների ավարտը, շարունակում է դադարեցնել անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 […]
11:08 15.04.2020
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի […]
10:58 15.04.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկով խորհրդարանում պատգամավորները գրանցվեցին ելույթների համար: Գրանցվողների թվում հայտնվեց նաև Միրզոյանի անունը: Միրզոյանն ասաց. «Ինձ, խնդրում եմ, հանեք էդ ցուցակից, պատահական սեղմեցի կոճակը»:
10:53 15.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Վարչապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ այս տարին եղբայրական եզդի ժողովրդի համար նշանավորվի արևշատությամբ, բարօրությամբ և խաղաղությամբ: Հայ և եզդի […]
10:51 15.04.2020
Ապրիլի 14-ին`ժամը 18:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը: Մինչ փրկարարների՝ կանչի […]
10:10 15.04.2020
Ապրիլի 14-15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում՝ 2 հա, Կոտայքի մարզի Կարենիս գյուղում՝ մոտ 1000 քմ, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին՝ մոտ 500 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 300 քմ, Մեծավան-Դաշտադեմ ավտոճանապարհին՝ 3 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները […]
09:46 15.04.2020
Ապրիլի 14-ին`ժամը 17:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սաղմոսավանք վանական համալիրի մոտակայքում գտնվող Քասախի կիրճը քաղաքացի է ընկել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները Վիոլետա Բ.-ին (ծնված 1989 թ.) դուրս են բերել կիրճից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: […]
09:13 15.04.2020
Ապրիլի 14-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ ԵՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով աշխատանքային խմբի հեռավար նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները: Ներկայացնելով հարցի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախատեսվող կարգավորումներում հայկական կողմը առաջարկում է սակագների ձևավորման քաղաքականությունը […]
08:10 15.04.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նազարբեկյան փ. 19 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գեղարքունիքի մարզում՝ 11:00-13:00 Ծովագյուղ համայնքն ամբողջությամբ, Սեմյոնովկայի Հեռուստակայանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության բջջային կայանը, «Արծափ հնդկացորեն» գյուղատնտեսական կոոպերատիվը, «Գեղեցկուհի Անահիտ», «Գալաքսիա կոնցեռն», «Ալիք ԱԿ», «Արտեմ Պետրոսյան», «Պարգև Շահբազյան», «Գալիլա», […]
00:38 15.04.2020
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժում՝ «Մայակ» թաղամասի 21/6 շենքի բակում, կրակոցներ են հնչել: Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են կրակված 2 պարկուճ և 1 գնդակ: Այս պահին ոստիկանները պարզում են՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում տուժածներ կան, թե՞ ոչ, ինչպես նաև […]
23:54 14.04.2020
Այսօր Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 1 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ «Այսօրվա դրությամբ Լոռիում վարակվածության դեպքերի թիվը դարձավ 9: Նրանից 1-ն ապաքինվել և դուրս է գրվել: Բոլոր կոնտակտավորները հայտնաբերված և մեկուսացված են: Եվս մեկ անգամ հորդորում եմ. մնացեք տանը, տնից դուրս եկեք միայն խիստ անհրաժեշտության […]
23:52 14.04.2020
Ոստիկանության կողմից այսօր կազմված վարչական արձանագրությունները (տուգանքները) պետք է չեղարկվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Պարետի անունից ՀՀ քաղաքացիներին ուղարկված կարճ հաղորդագրության համաձայն՝ այսօր մինչև կեսգիշեր քաղաքացիները կարող են փոխել իրենց մշտական բնակության կամ ինքնամեկուսացման վայրը։ Նշված հաղորդագրությունն ստանալուց հետո՝ քաղաքացիներից շատերը, առանց տեղաշարժման թերթիկի, երկրով մեկ […]
23:34 14.04.2020
Հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին՝ կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից։ Նման դիրքորոշում է հայտնել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Nеws.am-ի խնդրանքով անդրադառնալով փաստին, որ նոր կորոնավիրուսային […]
23:18 14.04.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրյալ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաջողության հասնելու և Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Արցախի համար շատ բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում՝ պայմանավորված […]
23:06 14.04.2020
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է այս օրերին ընտանիքում բռնության դեպքերին՝ նշելով, որ աշխատակազմում ստեղծել է այդ հարցերով զբաղվող աշխատանքային խումբ: Հայտարարությունում ասվում է. «Նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը: Այս օրերին նման երևույթները բնորոշ են տարբեր երկրների, ինչը պայմանավորված է […]