TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վթար Մուշավան թաղամասում. կա զոհ

10:18 16.04.2020

Ապրիլի 16-ին՝ ժամը 15:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի 4-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ` Օնիկ Ա., ծնված 1993 թ.) […]

̰
Նախատեսվում է օժանդակություն տրամադրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին․ ՊԵԿ

10:12 16.04.2020

ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման մասով ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ։ ՀՀ կառավարության որոշմամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում նախատեսվում է օժանդակություն տրամադրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին, ընդ որում՝ ինչպես անհատ ձեռնարկատեր կամ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող միկրոձեռնարկատերերին, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին։ Օժանդակությունը […]

̰
Հրդեհ Կաթնաղբյուր և Կաթնառատ գյուղերի միջնամասում

09:38 16.04.2020

Ապրիլի 16-ին՝ ժամը 07:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կաթնաղբյուր և Կաթնառատ գյուղերի միջնամասում գտնվող սարի վրա այրվում է չոր խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
Արտամետ գյուղում ականանետի արկ է հայտնաբերվել

09:25 16.04.2020

Ապրիլի 16-ին՝ ժամը 10:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղի հողատարածքներից մեկում արկ է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը զրահաճեղքիչ բեկորային արկ է, որը ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են, այնուհետև տեղեկություն է ստացվել, […]

̰
Սփյուռքում կորոնավիրուսից 2 հայ է մահացել․ «Արևելք»

09:09 16.04.2020

Անցնող 24 ժամերին կորոնավիրուսից երկու սփյուռքահայ է մահացել։ Այս մասին գրում է arevelk.am-ը։ Բեյրութում և Պոլսում վախճանվել են Արտավազդ (Արտո) Պողոսյանը և Արա Թելլերը։ Արտավազդ Պողոսյանի մահվան բոթը հայտնել է Լիբանանի Ճգնաժամային շտաբի ֆեյսբուքյան էջը, իսկ Արա Թելլերի մահվան մասին՝ Պոլսի «Ժամանակ» օրաթերթը։ Կորոնավիրուսից Պոլսում մահացած մեր հայրենակիցների թիվը հասել է 7-ի, Բեյրութում՝ 3-ի։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:02 16.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ի ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետոբաց է […]

̰
Դիլիջանում այսօր 13 ժամ ջուր չի լինի

08:20 16.04.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 16-ին` ժամը 09.00-ից մինչև ժամը 22.00-ն, դադարեցվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կամոյի, Վասիլևի, Մ.Գորկու, Մյասնիկյան, Աղայան, Մանթաշյան, Անդրանիկի, Մխիթարյան, Հակոբջանյան, Արցախի փողոցների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
24 ժամով կարգելվի 3 ՍՊԸ-ների գործունեությունը

00:00 16.04.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով կարգելվի «Աթենք», «Ծիրան մարկետ» և «Էն-Էլ-Էս» ՍՊԸ-ների մասնաճյուղերի գործունեությունը: Որոշումը հիմնված է ապրիլի 9-ին և 13-ին ՀՀ առողջապահական և տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա: Տնտեսվարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:57 15.04.2020

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-18-ը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի կեսօրից հետո սպասվում է […]

̰
Վերջնականացնում ենք ուստարվա ավարտի, բուհեր ընդունելության կարգերը մշակելու գործընթացը․ Արայիկ Հարությունյան

23:45 15.04.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, վերջնականացնում ենք ուսումնական տարվա ավարտի, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգերը մշակելու գործընթացը: Բոլոր որոշումները կայացվում են` ելնելով սովորողների լավագույն ՇԱՀԵՐԻՑ: ✅ Այս փուլը հաջողությամբ ավարտելու համար հետևե՛ք նախարարության ցուցումներին` չտրվելով ասեկոսեների և հրապարակումների շեղող և իրականությանը չհամապատասխանող միտումներին, որոնց աղբյուրը նախարարությունը չէ: Ամբողջ ընթացքն […]

̰
Մեր պատմության դասերը բոլորի համար են․ Արայիկ Հարությունյան

23:41 15.04.2020

Մեր պատմության դասերը բոլորի համար են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և կից ներկայացրել վաղվա դասացուցակը։   «?‍?Քիմիա (10-րդ դասարան) Թեմա՝ Կալցիում ?Հայ գրականություն (8-րդ դասարան) Թեմա՝ Գրիգոր Զոհրապ. ժողովածուներ, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը ⚗Ֆիզիկա (8-րդ դասարան) Թեմա՝ Նյութի կառուցվածքը, մոլեկուլների շարժումը ?‍♀Ֆիզկուլտուրա ?11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝ ☑Երկրաչափություն. Առնչություններ […]

̰
Ինչպես են կազմակերպում իրենց աշխատանքը մսամթերքի արտադրամասի աշխատակիցներն արտակարգ դրության պայմաններում

23:27 15.04.2020

Ինչպես են կազմակերպում իրենց աշխատանքը մսամթերքի արտադրամասի աշխատակիցներն արտակարգ դրության պայմաններում: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Վստահ ենք, որ Արցախի նորընտիր իշխանությունները հատուկ պատասխանատվությամբ կստանձնեն բանակցային գործընթացում իրենց առանցքային դերակատարումը․ ՀՀ ԱԳՆ

23:15 15.04.2020

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Արցախում կայացած նախագահական ընտրությունների ավարտի վերաբերյալ․ «Մենք շնորհավորում ենք Արցախի ժողովրդին, իշխանություններին և քաղաքական ուժերին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ ապրիլի 14-ին հաջողությամբ ավարտվեց Արցախի համապետական ընտրությունների գործընթացը: Ժողովրդավարական և մրցակցային գործընթացի արդյունքում Արցախի ժողովուրդն ընտրեց իր նոր նախագահին և խորհրդարանի անդամներին: Արցախի նոր իշխանությունների ձևավորումը կարևոր նշանակություն ունի Արցախում մարդու […]

̰
«Շնորհակալություն բուժաշխատողներին»․ ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի՝ հայ երաժիշտները կատարում են «We are the world» երգի cover տարբերակը

23:09 15.04.2020

«Շնորհակալություն բուժաշխատողներին»․ ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի՝ հայ երաժիշտները կատարում են «We are the world» երգի cover տարբերակը:

̰
Երևանում կրակոցներ են հնչել. կա զոհ և վիրավոր

22:43 15.04.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մահացած վիճակում մի երիտասարդ տղայի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ևս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց: Այս պահին ոստիկանները պարզում են, թե որտեղից են մահացածն ու վիրավորը տեղափոխվել հիվանդանոց: Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք տեղափոխվել են […]

̰
Արսեն Թորոսյանը շրջայց է կատարել Երևանի կենտրոնում տեղակայված կոնտակտավորների համար նախատեսված մեկուսարաններում

22:36 15.04.2020

Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ շրջայց են կատարել Երևանի կենտրոնում տեղակայված կոնտակտավորների համար նախատեսված մեկուսարաններում։ «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ շրջայց ենք կատարել Երևանի կենտրոնում տեղակայված կոնտակտավորների համար նախատեսված մեկուսարաններում: Նախարարը խոսել է կամավորների հետ, տվել համապատասխան ցուցումներ: Նշեմ, որ նման շրջայցերը պարբերական բնույթ […]

̰
Ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին․ նախարար Պապիկյանը մասնակցել է  ԵՏՀ Կոլեգիայի աշխատանքային խմբի հեռավար նիստին

22:24 15.04.2020

Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման համաձայն` անցկացվել է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի աշխատանքայի խմբի հերթական հեռավար նիստը, որին մասնակցել են  Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ։ Նիստի մասնակիցները քննարկել են  ԵԱՏՄ անդամ պետությունների և անդամ չհանդիսացող երկրների միջև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների փուլային ազատականացման հարցը, որը ներկայացվել էր Բելառուսի կառավարության կողմից՝ մինչև […]

̰
Տիգրան Ավինյանն այսօր նոր որոշում է ստորագրել Արարատի մարզի Նորաշեն համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ

22:20 15.04.2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր նոր որոշում է ստորագրել՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաշեն համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները․ ✔️ա/ Համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք […]

̰
Մարալիկում 9 բուժաշխատող կորոնավիրուսով է վարակվել․ քննարկվում է Առողջության կենտրոնի հետագա գործունեության հարցը. Շիրակի մարզպետ

22:07 15.04.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնապես հաստատեց Մարալիկի առողջության կենտրոնի 9 բուժաշխատողների կորոնավիրուսով վարակված լինելու լուրը: «Հենց նոր պաշտոնապես Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի տնօրինությունն ինձ փոխանցեց Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողների թեստավորման արդյունքները: Թեստավորում անցկացվել է երեկ, չեմ կարող ասել՝ քանի անձ է թեստավորվել, բայց 9-ը բուժաշխատողների մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Հենց այս […]

̰
Ունենք 3029 արձանագրված դեպք. Ավինյանը՝ զանգերի տեղորոշման համակարգի արդյունքի մասին

21:53 15.04.2020

Զանգերի տեղորոշման համակարգի արդյունքում  ի՞նչ վիճակագրություն է արձանագրվել և արդյո՞ք հնարավոր վարակակիրները թեստավորվում են: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ հարցերն են հնչել: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Վիճահարույց քվեարկություններ և կոնսենսուսային քննարկումներ ԱԺ-ում. խորհրդարանը քննարկել է սոցիալական, իրավական և այլ ոլորտների նախագծեր

21:30 15.04.2020

Հրապարակային բռնության կոչ հնչեցնողներն ու տարածողները կենթարկվեն քրեական պատասխանատվության. ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է կառավարության առաջարկած նախագիծը: Ընդունվել են նաև երեկ քննարկված այլ նախագծեր, բացառությամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին» օրինագծի, որի քվեարկությունը վերածվել է թեժ բանավեճի: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կադրային ջարդ չի լինելու. վարչապետը հիշեցրել է իր խոստման մասին

21:24 15.04.2020

«Պետական կառավարման համակարգում որևէ մեկը չի կարող իր աշխատավարձը ժամանակին ստացած չլինել»,- այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետին հարցեր են ուղղվել նաև պանդեմիայի շրջանում աջակցության ծրագրերի, պետական համակարգում հին կադրերի ներկայությամբ պայմանավորված քննադատությունների ու այլ խնդիրների վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայկ Մարությանն այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ

21:21 15.04.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ, ծանոթացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: ««Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանում ծանոթացել եմ զանգերի կենտրոնի աշխատանքին, զրուցել բժիշկների հետ: Նշեմ, որ փետրվար 1-ից մինչ օրս շտապօգնության խմբերը, վարակի կասկածանքով, […]

̰
Վաղը Դիլիջանում վթարային ջրանջատում կլինի

21:07 15.04.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 16-ին՝ ժամը 09.00-ից մինչև ժամը 22.00-ն դադարեցվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կամոյի, Վասիլևի, Մ.Գորկու, Մյասնիկյան, Աղայան, Մանթաշյան, Անդրանիկի, Մխիթարյան, Հակոբջանյան, Արցախի փողոցների   ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Աշխարհը պայքարում է կորոնավիրուսային համաճարակի դեմ, սակայն քաղցկեղը չի սպասում. Աննա Հակոբյան

21:00 15.04.2020

ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ-ՄԱՐՏ Աշխարհը պայքարում է կորոնավիրուսային համաճարակի դեմ, սակայն քաղցկեղը չի սպասում, և մենք շարունակում ենք աջակցել մեր շահառուներին: Մարտ ամսվա ընթացքում «Ժպիտների քաղաք» հիմնադրամը 63 երեխաների և երիտասարդների օգնել է ստանալ անհրաժեշտ դեղորայք, անցնել լաբորատոր զննում […]

̰
Մարալիկի առողջության կենտրոնի գլխավոր բժշկի և 8 բուժաշխատողների մոտ հաստատվել է կորոնավիրուս. նրանք մեկուսացված են

20:43 15.04.2020

Մարալիկում կա կորոնավիրուսով հաստատված 9 դեպք: Ըստ տեղեկությունների` կորոնավիրուս է հայտնաբերվել Մարալիկի առողջության կենտրոնի գլխավոր բժշկուհու և 8 բուժաշխատողների մոտ, նրանք երեկ թեստավորվել են, արդյունքները դրական են եղել: Բուժաշխատողների ընտանիքների անդամները մեկուսացվել են, նրանց ևս կթեստավորեն: Վարակման աղբյուրը դեռ հայտնի չէ: Տարածված տեղեկատվությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, որը […]

̰
Մինչև մայիսի 14-ը ՃՈ-ն որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով

20:38 15.04.2020

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում` մինչև մայիսի 14-ը, Ճանապարհային ոստիկանությունը որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով: Ցանկը ներկայացվում է ստորև: Տեղեկացնենք, որ ցանկում նշված ծառայություններից զատ Ճանապարհային ոստիկանությունն այլ գործարքներ չի իրականացնի: ՃՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

̰
Հայաստանի և Վրաստանի նախագահները խոսել են երկու երկրներում կորոնավիրուսի համավարակի հետևանքները հաղթահարելուն ուղղված միջոցառումների մասին

20:31 15.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Հայաստանի և Վրաստանի նախագահները խոսել են կորոնավիրուսի համավարակի դեմ երկու երկրներում իրականացվող միջոցառումների, ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի և համավարակի հետևանքները հաղթահարելուն ուղղված միջոցառումների մասին: Զրուցակիցները հատկապես ընդգծել են ստեղծված բարդ իրավիճակում երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր մակարդակներով սերտ փոխգործակցության հաստատումն […]

̰
ԱՄՀ-ն ՀՀ-ին 280 մլն դոլարի բյուջետային վարկի հնարավորություն է տալիս, ԵՄ-ն հատկացնելու է 92մլն եվրո

20:23 15.04.2020

Գյուղատնտեսական նշանակության և պարենային ապրանքները երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս 3 ամսով ազատվում են մաքսատուրքից: Եվրամիությունն էլ Հայաստանին 92մլն եվրո աջակցություն է տրամադրում: Միջազգային համագործակցության ծրագրերի տնտեսական գործունեության տեսակների մասին այսօր մանրամասներ են հաղորդել էկոնոմիկայի փոխնախարարները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պետական ապարատում աշխատավարձերի բարձրացման մասին խոսել եմ դեռևս 2018-ի ապրիլի 19-ին. Փաշինյան

20:01 15.04.2020

Պետական ապարատում աշխատավարձերի բարձրացման մասին խոսել եմ դեռևս 2018թ. ապրիլի 19-ին:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
BACK_TO_TOP