TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շուշանն ու Արփին որոշեցին իսպանական ֆլամենկոյի փորձեր անել. Աննա Հակոբյան

22:32 14.04.2020

Ինքնամեկուսացման պայմաններում Շուշանն ու Արփին որոշեցին իսպանական ֆլամենկոյի փորձեր անել, որ աշխատանքից հոգնած հայրիկին զարմացնեն, ես ու Մարիամն էլ ուղղություն ենք ցույց տալիս, թե ինչպես ճիշտ պարեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և կից տեսանյութ հրապարակել։  

̰
ՀՀ քաղաքացի որոշ վարորդներ Վրաստանում խախտել են կարգը և տուգանվել

22:22 14.04.2020

Վրաստանում ՀՀ դեսպանությունը կոչ է անում բեռնատարների վարորդներին․ «Ելնելով Վրաստանում նոր կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակներում մտցված սահմանափակումներից՝ բեռնատարների վարորդներին կոչ ենք անում՝ ?Վրաստանի տարածքում 3 մարդուց ավել չհավաքվել (բեռնատարների հերթի ժամանակ գրանցվել են դեպքեր), ?Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով (բեռնատարի մեջ երկրորդ անձի առկայության դեպքում, վերջինս իջեցվում է, իսկ բեռնատարը շարունակում է ընթացքը), ?Ժամը […]

̰
«Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր քննարկեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ. Հայկ Մարության

22:17 14.04.2020

«Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր քննարկեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Քաղշինպետկոմի ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Կարծում եմ՝ քաղաքի ամենակենտրոնում երկար տարիներ շինհրապարակի վերածված այս տարածքը հնարավարինս արագ պետք է բարեկարգել ու հանձնել շահագործման: Այսօր արծարծեցինք նախագծի ամբողջական փաթեթի […]

̰
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի խնդիրները

22:14 14.04.2020

Ի՞նչ խնդիրներ են ծագում  վարկավորման գործընթացում և արդյո՞ք գյուղացուն պետք է ասել՝ ինչ ցանի: Ոլորտային հարցերը բարձրացվել են ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Քանի հոգի է օգտվելու սոցիալական ծրագրերից. Զարուհի Բաթոյանի ասուլիսը

21:59 14.04.2020

Կառավարության մամուլի կենտրոնում կայացել  է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը: Նախարարը ներկայացրել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերը: Մասնավորապես, նախարարը հիշեցրել է, որ այս պահին հաստատվել է 11 ծրագիր, որոնցից 5-ը տնտեսական բլոկին է վերաբերում, 6-ը` սոցիալական ծրագրեր են:

̰
Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մարվել է

21:48 14.04.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 14-ին, ժամը 16:16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի վերջնամասում՝ պատուհանների արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային […]

̰
ՀՀ քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչներն անդրադարձել են վիճահարույց հարցերի

21:40 14.04.2020

Ինչպե՞ս է լուծվելու արդեն պլանավորված չվերթների խնդիրը. այս հարցն այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ուղղել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի ղեկավարին ու տեղակալին: Տաթևիկ Ռևազյանն ասել է, որ հարցը պետք է հղել հենց ավիաընկերությանը կամ  կառույցին, որտեղից գնել են տոմսը: Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնց պատասխանները ՀՀ քաղաքացիական ավիացիայի տիրույթում են. oրինակ` Հայաստանից դեպի Եվրոպա թռիչքներ […]

̰
Գյումրիում 2 ոստիկանի դանակահարելու կասկածանքով 1 անձ է ձերբակալվել

21:10 14.04.2020

2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ. ոստիկաններից մեկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, իսկ մյուսի մոտ՝ ձախ ազդրի միջին երրորդականի դրսային մակերեսի կտրած-ծակած վերքեր: ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապահապարեկային ծառայության տեսուչը զեկուցագիր է […]

̰
Ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված կնոջ խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

20:57 14.04.2020

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները՝ Հալաբյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Արարատի մարզի մի բնակչուհու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 10 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։ Ըստ կնոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, պահել է իր օգտագործման համար։ Նշանակվել է փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր։

̰
Ծնվել է Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին

20:40 14.04.2020

Ծնվել է Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Երեկ Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին: Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում: Առողջություն փոքրիկին և մայրիկին: Շնորհավորում ենք ծնողներին, […]

̰
«Ընդունել ենք 12 միջոցառում, և հիմա ժամանակն է ամփոփելու այս փուլի աշխատանքները». վարչապետ

19:57 14.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք այս ձևաչափով արդեն գրեթե մեկ ամիս ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, և մեր նպատակն ի սկզբանե եղել է և շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակի բերած տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված […]

̰
Այս ծրագրից օգտվելու է առնվազն 280 հազար բաժանորդ․ Նիկոլ Փաշինյան

19:45 14.04.2020

Այս ծրագրից օգտվելու է առնվազն 280 հազար բաժանորդ: 30%-ի չափով աջակցություն կտրամադրվի այն բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝ ?բնական գազի սպառում՝ 10․001 – 30․000 դրամ ներառյալ, ? էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000 դրամ ներառյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Որքա՞ն գումար է փոխանցվել կորոնավիրուսի վարակի հաղթահարման ապահովման համար բացված հաշվին

19:06 14.04.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 14.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 959,997,905,7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3678:

̰
Անձանց մեկօրյա տեղաշարժը՝ ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով

19:00 14.04.2020

Այսօր՝ մինչև ժամը 23։59-ը, թույլատրվում է անձանց տեղաշարժը՝ մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։ SHANTNEWS-ի նկարահանող խումբը շրջել է Երևանի անցակետերում՝ պարզելու, թե արդյոք մարդկանց տեղաշարժն այդ նպատակով է։

̰
1-ին զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

18:50 14.04.2020

Ապրիլի 13-ին 1-ին զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։ Խորհրդակցության ընթացքում զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, մարտական պատրաստության և պատրաստականության, զինվորական կարգապահության, թիկունքային և տեխնիկական ապահովման վիճակը, խոսել արձանագրված բացթողումների մասին,  հանձնարարականներ տվել դրանք վերացնելու ուղղությամբ: Խորհրդակցության ավարտին խրախուսվել են ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողները: […]

̰
Պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից 146.3 մլն դրամ պակաս գնով

18:32 14.04.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված՝ հերթական պետական սեփականություն հանդիսացած գույքի մասնավորեցման վերաբերյալ փաստաթղթերը, որի արդյունքում ի հայտ են բերվել առանձնապես խոշոր չափերով կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առերևույթ հատկանիշներ: Մասնավորապես պարզվել է, որ առևտրային ընկերության կողմից 2016թ. դեկտեմբերի 1-ին կազմված եզրակացությամբ գնահատվել է ՀՀ ԿԱ պետական գույքի […]

̰
Հայաստանում կա պետական համակարգի աշխատակիցների արդար վարձատրության հարց․ Նազարյան

18:16 14.04.2020

«Հայաստանում կա պետական համակարգի աշխատակիցների արդար, այսինքն՝ համաչափ վարձատրության հարց։ Նկատի ունեմ ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը, այլև ամբողջ համակարգի՝ վերից վար»,- այս մասին Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը հայտնեց իր այսօրվա հայտարարության ժամանակ։ Նա նշեց, որ խոսքը պետք է դիտարկել այլոց՝ նույն պետական համակարգի ներսում և այլ հանրային ոլորտներում աշխատողների՝ ուսուցիչների, բուժաշխատողների, իրավապահ […]

̰
Պարենային, առաջին անհրաժեշտության ապրանքները գնաճ են արձանագրել․ Էնֆիաջյան

18:10 14.04.2020

Թեև կառավարության տարբեր ներկայացուցիչներ տարբեր վերլուծություններ են անում, բայց Հայաստանում պարենային, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ կա։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ թվելով թանկացած ապրանքները․ ալյուր, շաքարավազ, կարագ, հաց, հնդկաձավար, ոսպ, բրինձ, ցիտրուսային մրգեր, ախտահանող նյութեր, բժշկական դիմակներ, դեղորայքի որոշակի տեսականի։ Էնֆիաջյանն ասաց, որ այս մասին շատ են խոսել, սակայն ՏՄՊՊՀ-ն միջոցներ […]

̰
Գյուղատնտեսական խնդիրները քննարկվել են ԱԺ-ում

18:06 14.04.2020

Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներն այսօր քննարկվել են ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, գյուղատնտեսական վարկերին: Որքա՞ն գումար է տրամադրվել, ի՞նչ խնդիրներ են ծագում այդ գործընթացում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԲՀԿ-ն առաջարկում է ԴԱՀԿ կալանքից ազատել քաղաքացիների միջոցների մի մասը

18:00 14.04.2020

ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ իրենք նախապատրաստել են օրենքի նախագիծ, որով առաջարկում են կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում ԴԱՀԿ կալանքից ազատել քաղաքացիների միջոցների մի մասը։ Նա ասաց, որ այս պահին դիտարկում են մինչև 500 հազար դրամի սահմաններում այդ հարցի լուծումը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պատուհանների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

17:50 14.04.2020

Ապրիլի 14-ին՝ ժամը 16:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի վերջնամասում՝ պատուհանների արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը: Հրդեհը […]

̰
Պետք է անցնենք համատարած եկամուտների և ծախսերի հայտարարագրման․ «Իմ քայլի» պատգամավոր

17:47 14.04.2020

Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում պետության դերը ավելի է մեծացել, և քաղաքացիները հիմա պետության հոգատարությանը ավելի շատ են ապավինում, ինչի համար էլ կառավարությունը իրականացնում է սոցիալական և տնտեսական 12 ծրագրերը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։ Նա նաև նշեց, որ այդ ամենը ապահովելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները տան բոլոր տեղեկությունները իրենց եկամուտների մասին […]

̰
Քաղաքացիական կացության ակտեր գրանցելու համար քաղաքացիները կարող են դիմել նաև էլեկտրոնային եղանակով

17:45 14.04.2020

Արդարադատության նախարարությունը, կարևորելով արտակարգ դրության պայմաններում էլեկտրոնային գործիքների կիրառումն ու քաղաքացի-պետական մարմին շփման նվազեցումը, տեղեկացնում է, որ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու համար քաղաքացիները կարող են դիմել նաև էլեկտրոնային եղանակով։ Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է՝ էլեկտրոնային եղանակով դիմելու համար հարկավոր է կատարել հետևյալ քայլերը․ Ներբեռնեք http://moj.am/ կայքի «Գործառույթներ» բաժնի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ենթաբաժնում հայցվող գրանցման դիմումի ձևանմուշը: Լրացրեք դիմումը […]

̰
ՀԾԿՀ-ն պետք է հրատապ մերժի գազի գինը բարձրացնելու հայտը․ Միքայել Մելքումյան

17:42 14.04.2020

Հայաստանը պետք է արագացնի բանակցությունները ռուսական «Գազպրոմի» հետ՝ հայկական սահմանին գազի գինը նվազեցնելու վերաբերյալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա նաև անդրադարձավ «Գազպրոմ Արմենիայի» այն հայտին, որով ընկերությունն առաջարկում է բարձրացնել գազի գինը հայաստանցի բաժանորդների համար։ «Սա այն ժամանակը չէ, որ մենք կարողանանք մեր բնակչության համար գազի սակագները բարձրացնել։ Դա […]

̰
ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին․ կա 2 զոհ

17:40 14.04.2020

Ապրիլի 14-ին՝ ժամը 16:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին. կա 2 զոհ:

̰
Ստուգեցի Երևանում վերակառուցվող դպրոցներում անվտանգության պայմանների ապահովումը. ԿԳՄՍ նախարար

17:22 14.04.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Այսօր անձամբ ստուգեցի Երևանում վերակառուցվող դպրոցներում անվտանգության պարտադիր պայմանների ապահովումը: Պետք է փաստեմ, որ պահանջները լրջորեն կատարվում են` դիմակներ, ջերմաչափում և այլն: Շինարարության նախկին տեմպերը դեռ չեն վերականգնվել, սակայն առաջիկա օրերին, ըստ շինարարների, այդ հարցն էլ կլուծվի»:

̰
Սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցները 31 մլն դրամի չափով ավելի նպաստ են վճարել շահառուներին

17:20 14.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից լիազորություններն առերևույթ չարաշահելու մի շարք հանգամանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության և աուդիտորական խմբի կողմից կազմված աուդիտի արդյունքների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական […]

̰
Մելքումյանն առաջարկում է երեխայի նպաստի գումարները վճարել միանգամից

17:13 14.04.2020

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է երեխայի ծնվելուց հետո նրա անունով տրվող նպաստները ամբողջությամբ վճարել ծնողներին՝ միանգամից։ Միքայելյանը բացատրեց, որ այդ գումարների մի մասը հիմա միանգամից է տրվում, մի մասը՝ ամիս առ ամիս։ 1 միլիոն դրամը, ըստ Մելքումյանի, հիմա կարող է միանգամից տրվել ու նաև սոցիալական խնդիրներ լուծել այսօրվա պայմաններում։ Դա նաև կթեթևացնի […]

̰
Երաշխավորում եմ բոլորիդ անվտանգությունը. Լուկաշենկոն ԵԱՏՄ-ի գործընկերներին հրավիրել է Մինսկ

17:10 14.04.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության իր գործընկերներին հրավիրել է մայիսի 19-ին Մինսկում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Այդ մասին նա հայտարարել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամների տեսակապով աշխատանքային հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Ես սպասում եմ բոլորին Մինսկում, երաշխավորում եմ բոլորիդ բացարձակ անվտանգությունը: Ես վստահ եմ, որ ձեզ համար, […]

̰
Սոցծրագրերի խորհրդատվության համար մեզ զանգում են հազարավոր քաղաքացիներ․ Սամսոնյան

17:08 14.04.2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ խորհրդատվություն է տրամադրելու այս օրերին գործարկվող սոցիալական ծրագրերի մասին, և իրենց զանգում են հարյուրհազարավոր քաղաքացիներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։ «Հատուկ շեշտում եմ՝ հարյուրհազարավոր քաղաքացիներ, հատուկ՝ նախկին համեստ ընդդիմադիր, բայց հիմա պաշտոն ստացած չինովնիկների համար, ովքեր կարծում են, որ մեզ չեն կարող զանգել քաղաքացիներ»,- […]

̰
BACK_TO_TOP