17:20 14.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից լիազորություններն առերևույթ չարաշահելու մի շարք հանգամանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության և աուդիտորական խմբի կողմից կազմված աուդիտի արդյունքների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական […]
17:13 14.04.2020
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է երեխայի ծնվելուց հետո նրա անունով տրվող նպաստները ամբողջությամբ վճարել ծնողներին՝ միանգամից։ Միքայելյանը բացատրեց, որ այդ գումարների մի մասը հիմա միանգամից է տրվում, մի մասը՝ ամիս առ ամիս։ 1 միլիոն դրամը, ըստ Մելքումյանի, հիմա կարող է միանգամից տրվել ու նաև սոցիալական խնդիրներ լուծել այսօրվա պայմաններում։ Դա նաև կթեթևացնի […]
17:10 14.04.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության իր գործընկերներին հրավիրել է մայիսի 19-ին Մինսկում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Այդ մասին նա հայտարարել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամների տեսակապով աշխատանքային հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Ես սպասում եմ բոլորին Մինսկում, երաշխավորում եմ բոլորիդ բացարձակ անվտանգությունը: Ես վստահ եմ, որ ձեզ համար, […]
17:08 14.04.2020
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ խորհրդատվություն է տրամադրելու այս օրերին գործարկվող սոցիալական ծրագրերի մասին, և իրենց զանգում են հարյուրհազարավոր քաղաքացիներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։ «Հատուկ շեշտում եմ՝ հարյուրհազարավոր քաղաքացիներ, հատուկ՝ նախկին համեստ ընդդիմադիր, բայց հիմա պաշտոն ստացած չինովնիկների համար, ովքեր կարծում են, որ մեզ չեն կարող զանգել քաղաքացիներ»,- […]
17:05 14.04.2020
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, այսօր՝ ապրիլի 14-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Հայուհու հրապարակում երկու երիտասարդ դանակահարել է տարածքում ծառայություն իրականացնող երկու ոստիկանի: ՀՀ ոստիկանության լրատվության և վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ երիտասարդ եղբայրները բերման են ենթարկվել ոստիկանության Կումայրու բաժին, նրանք հարցաքննվում են, ընթանում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու […]
16:53 14.04.2020
Ապրիլի 12-ի գիշերը «Մասիս» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 43-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։ Շտապօգնության խումբը կանչով մեկնել էր Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի տներից մեկը։ Տղամարդը դեռ ողջ էր. մահացավ հիվանդանոցի ճանապարհին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Բուժհաստատություն մեկնած Արտաշատի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային ոստիկանության և Արարատի բաժնի ծառայողների հետ, ժամերի ընթացքում պարզեցին կատարվածի […]
16:45 14.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ. Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։ Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն ԲԱՑԱՍԱԿԱՆ է։ Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։ Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության համակարգի մեր գործընկերներին, […]
16:37 14.04.2020
Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրիի Հայուհու հրապարակում երկու երիտասարդի և ոստիկանների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Վեճն ավարտվել է ոստիկանների դանակահարությամբ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Դեպքի վայրում ծառայություն իրականացնող մյուս ոստիկաններին հաջողվել է վնասազերծել դանակով զինված երիտասարդներին: Երիտասարդները Հայուհու հրապարակում երթևեկել են Mitsubishi 10 AR 510 մակնիշի ավտոմեքենայով, երբ […]
16:36 14.04.2020
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սույն թվականի ապրիլի 9-13-ն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում, ինչի արդյունքում պարզվել է հետևյալը. Թվով 20 տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում: Հիշեցնենք […]
16:04 14.04.2020
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներկուերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։ 2. Առաջարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչև 2020 թվականի ապրիլի 17-ը կազմակերպել միջոցառման իրականացումը»,- ասված է որոշման մեջ: […]
16:01 14.04.2020
«Կարող ենք արձանագել, որ ձեր խմբակցությունում հակասություններ կան»․ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին։ Փոխնախարարի պնդմամբ՝ ԼՀԿ կողմից ԱԺ ներկայացված նախագծի բովանդակությունը և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքերի տարբերություններն են այդ մասին վկայում։ Գալյանի խոսքով՝ կառավարությունը առաջարկել է նախագծով կարգավորում սահմանել, սակայն հետագայում խմբակցության պատգամավորները մերժել […]
16:00 14.04.2020
Ի՞նչ են լինելու արդեն իսկ պլանավորված չվերթները: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով այս հարցին՝ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ հարցը պետք է հղել հենց ավիաընկերությանը: Այսինքն՝ եթե տոմս ունեն որևէ ավիաընկերությունից, և այդ չվերթը չեղարկվել է, պետք է կապի մեջ լինեն իրենց կամ այն կառույցի հետ, որտեղից գնել են տոմսը: «Սակայն հաշվի առնելով կորոնավիրուսը՝ […]
15:50 14.04.2020
«Վարորդների համար առանձին ծրագիր չկա, բայց եթե վարորդը մեր ներկայացրած սոցիալական ծրագրերից որևէ մեկում ընդգրկված է, օրինակ, եթե գրանցված աշխատող է, կարող է օգտվել այդ ծրագրերից»,- այսօր` ապրիլի 14-ին, անդրադառնալով բողոքող վարորդների խնդրին, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ վարորդների համար առանձին ծրագիր այս պահին չի քննարկվում: […]
15:42 14.04.2020
Ունե՞նք արդյոք դեպի Եվրոպա անարգել թռիչքներ իրականացնող ավիաընկերություն: Այս հարցն այսօր ուղղվեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին, և որքա՞ն ժամանակով են լիցենզիայից զրկվել ավիաընկերությունները: Ռևազյանը նշեց՝ ավիաընկերությունները լիցենզիայից զրկվել են ժամանակավորապես, այդ լիցենզիաները կարող են վերականգնվել այն պարագայում, երբ կոմիտեն պատրաստ կլինի կատարել իր վերահսկողական ֆունկցիան, իսկ թե հստակ ինչ ժամկետում, չեն կարող […]
15:32 14.04.2020
Վարչապետի որոշմամբ՝ դադարեցվել են Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի լիազորությունները: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ 2020 թվականի ապրիլի 15-ից դադարեցնել Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Մարդոյանի լիազորությունները»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
15:20 14.04.2020
ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները հանդես են եկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության միասնականության և համաշխարհային տնտեսության կայունության, ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին, այդ թվում սոցիալական նշանակության ապրանքների՝ սննդամթերքի, բժշկական սարքավորումների և դեղամիջոցների, անհատական պաշտպանության բժշկական պարագաների»,- ասված […]
15:14 14.04.2020
Ապրիլի 14-ին՝ ժամը 12:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:26-ին, մարվել՝ 13:14-ին: Այրվել են վագոն-տնակի (մոտ 15 քմ) ներսի երեսպատումը և մոտ 1000 […]
15:10 14.04.2020
«Ավիացիայում ամենավատ դեպքը վթարն է, մենք լավ դիրքում ենք՝ այն առումով, որ հասկացել ենք խնդիրները, այսինքն՝ բանը չի հասել նրան, որ լուրջ հետևանքով իրավիճակ լինի, լավ է, որ դիմել են, լավ է, որ իմացել ենք՝ խնդիրներ ունենք, թռիչքային անվտանգ տեսակետից դա շատ լավ է»,- այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: […]
15:00 14.04.2020
Պետք է կարողանալ ապագայում լուրջ մասնագետների ներգրավել: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նա նշեց՝ պետք է հասկանալ, որ մրցակցում են մասնավոր հատվածի հետ, որտեղ օդաչուն, ինժեները հազարավոր դոլարների աշխատավարձ են ստանում, այսինքն՝ մասնագետը մոտիվացիա չունի գալ, կոմիտեում աշխատանք իրականացնել: «Մենք խոսել ենք 80-ից ավելի պետությունների հետ այս […]
14:56 14.04.2020
Աջակցություն ստանալո՞ւ են այն ընտանիքները, որտեղ չկան անչափահաս երեխաներ, բայց կա թոշակառու, սակայն տան մյուս անդամները չեն աշխատում: Այսօր` ապրիլի 14-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման հարց ուղղվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ կոմունալ փոխհատուցման ծրագրերը բոլորի համար են՝ անկախ այն հանգամանքից՝ այս ծրագրերից […]
14:50 14.04.2020
«Երբ հարցնում են՝ որքան արագ կարող եք լուծել այս խնդիրները, այստեղ մտածելակերպի խնդիր է, որ աշխատակիցները հասկանան: Հարցը, այո՛, կարող է անձնական միջոցով, հեռախոսակապով լուծվել, բայց պետք է այդ ամենը արձանագրել, պետք է ամբողջ պատմությունն ունենանք՝ ավիաընկերությունը 5 տարի առաջ ինչ խնդիր է ունեցել, քանի որ դա կարող է ազդել հինգ տարի անց: Աշխատել են, […]
14:48 14.04.2020
Ապրիլի 14-ից մինչև արտակարգ իրավիճակի ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները կունենան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու հնարավորություն: Ինչպես նշված է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի համապատասխան հրամանում, տվյալ որոշումը կոչված է աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը նոր կորոնավիրուսային վարակի հետ պայքարի գործում: Միջքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու համար հիմք է հանդիսանում բուժհաստատությունների ղեկավարության կողմից աշխատակիցներին տրված արտակարգ […]
14:39 14.04.2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ու տեղակալը՝ Գալուստ Պողոսյանը, հանդես են գալիս մամուլի ասուլիսով: Նրանք պատասխանում են մամուլում քաղավիացիայի վերաբերյալ շրջանառվող վերջին լուրերին: Պողոսյանը նշեց՝ ևս մեկ անգամ հաստատվում է փաստը, որ ավիացիոն ոլորտը կարևոր է մեր երկրի համար, և թե որքան է հանրությունը հետաքրքրված ոլորտով: Նա անդրադարձավ նաև ոլորտում նկատված թերություններին: Դրանք, […]
14:37 14.04.2020
«Աջակցության ձևերը կարող են տարբեր լինել, կարող են կրկնվել, լինել միանվագ կամ պարզապես դառնալ պետական ծրագրի մի մաս, որ շատ ավելի երկարատև է, քան միանվագը կամ երկու անգամը, բայց այս պահին դեռ որոշում չկա»,- ապրիլի 14-ին լրագրողի հարցին ի պատասխան, որ հնարավոր է, որ միանվագ աջակցությունը տրամադրվի նաև արտակարգ դրության 2-րդ ժամկետի համար, ասաց ՀՀ […]
14:32 14.04.2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց՝ ե՞րբ է վերադառնալու աշխատանքի: «Ես հիմա Դանիայում եմ` Կոպենհագենում, որտեղ իմ ընտանիքն է, ծնողներս են, դեկրետում եմ, բայց շարունակում եմ աշխատել, քանի որ այս իրավիճակը, այս խնդիրները, որ ունենք, հաշվի առնելով՝ իմ որոշումն է եղել, որ աշխատեմ մինչև վերջ: Ես ինձ լավ […]
14:27 14.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Կազմակերպեք ձեր աշխատանքը՝ հետևելով սանիտարահամաճարակային կանոններին»:
14:15 14.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված ևս 49 համակարգչային տեխնիկա տրամադրվել է Արարատի մարզպետարանին։ Նվիրաբերված սարքերը փոխանցվել են մարզի տարբեր համայնքների սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳՄՍՆ-ի կողմից 38 համակարգչային սարք էր տրամադրվել մարզպետարանին, որոնք […]
14:07 14.04.2020
Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմն է: Նրանք հատուկ պաշտպանիչ հագուստով են, իսկ նրանցից յուրաքանչյուրի հագուստի վրա նշված է անունը: «Ֆլոմ»,- լուսանկարներին կից գրել է Սիմոնյանը: