TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

̰
Աջակցության ևս մեկ ծրագիր կիրականացվի կոմունալ վճարների մասով. Զարուհի Բաթոյան

13:37 14.04.2020

Այս պահին կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ ծրագիրը, որը կրկին վերաբերում է կոմունալ վճարներին: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված հերթական ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Այլ մանրամասներ առայժմ չնշեց: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Մենք աջակցում ենք համագործակցության ու գործընկերային փիլիսոփայության վրա կառուցված ռազմավարությանը. Փաշինյան

13:30 14.04.2020

Այսօրվանից մտցվել են որոշակի թուլացումներ, և տնտեսական գործունեությունը թույլատրվում է: Հայաստանի կառավարությունն ընդունել է միջոցառումների փաթեթ՝ առայժմ 11 միջոցառում, որոնք ուղղված են մեղմել համավարակի թողած սոցիալ-տնտեսական հետևանքները, ինչպես բնակչության, այնպես էլ բիզնեսի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում: «Այսօր մենք կանգնած ենք մարտահրավերներ առաջ, որոնք սպառնում […]

̰
Հորդորում եմ զերծ մնալ կասկածելի կամ օրենսդրությունից չբխող վարքագծի դրսևորումից. ՊեԿ նախագահ

13:22 14.04.2020

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի հայրենակիցնե՛ր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, հորդորներով, կամ տեղեկատվական նյութերով, որոնց հիմնական նպատակը եղել է փոխվստահության մթնոլորտում հարկ վճարողներին և հանրությանն օժանդակություն տրամադրելը` իրենց հարկերը վճարելու և պարտադիր վճարներ իրականացնելու սահմանադրական պարտականությունը կատարելու համար։ Այս կապակցությամբ, վստահ […]

̰
Վարդանյանն առաջարկելու է քրեականացնել ցեղասպանության կոչերը

13:21 14.04.2020

Հայաստանի օրենսդրության մեջ բաց կա, քանի որ որպես քրեական հանցագործություններ սահմանված չեն ցեղասպանության կոչերը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։ Նա ասաց, որ առաջիկայում հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ և առաջարկելու է ցեղասպանության հրապարակային կոչերը քրեականացնել՝ այդպիսի կոչերի համար ազատազրկում սահմանել։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արդարացնում եմ «Նեմեսիսի» գործողությունները թուրք գործիչների դեմ․ Աբովյանը՝ բռնության կոչերը քննարկելիս

13:10 14.04.2020

Բռնության կոչերի քննարկումը քրեականացնող օրինագիծը Ազգային ժողովում քննարկելիս ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ նախագծում կան թերություններ, որոնք թուլացնում են դրա որոշակիությունը։ Նա այս համատեքստում հիշատակեց Հայոց ցեղասպանությունն իրականացրած օսմանյան գործիչների դեմ հայ վրիժառուների գործողությունները։ «Ես արդարացնում եմ «Նեմեսիսի» մեր տղերքի գործողությունները 20-րդ դարասկզբին, երբ ոչնչացվեցին թուրք, թուրքական կառավարության ղեկավարները, Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ փաշային՝ […]

̰
Բռնությունը արդարացնելը Facebook-ում լայք դնելը չէ, ակտիվ գործողություններ պետք է լինեն․ Վարդանյան

13:07 14.04.2020

Բռնության կոչերը և բռնության քարոզը քրեականացնող օրենսդրական նախագիծը քննարկելիս Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ օրինակներ մեջբերեցին՝ արդյո՞ք բռնության արդարացում է զինվորի համազգեստը պղծողին պատժելու կոչին Facebook-ում լայք դնելը և այլն։ «Բռնությունը արդարացնելը Facebook-ում լայք դնելը չէ կամ որոշակի ինչ-որ շրջապատում ինչ-որ հայտարարություն անելը։ Խոսքը վերաբերում է ակտիվ գործողություններին, որոնցով դու արդարացնում ես տեղի ունեցածը»,- նրանց […]

̰
45 000-ից ավելի դիմում՝ 1 օրում. Զարուհի Բաթոյանը ներկայացրել է աջակցության ծրագրերը

13:04 14.04.2020

Կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացման ծրագրեր մշակելու ուղղությամբ: Այս պահին էլ քննարկումները ընթանում են նաև օնլայն հարթակում: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը հակիրճ ևս մեկ անգամ ներկայացրեց այս պահին կառավարության կողմից հաստատված 11 ծրագրերը և […]

̰
Եթե ասեմ՝ զինվորի համազգեստը պղծողի ականջը պետք է ոլորել, ինձ պատասխանատվության կենթարկե՞ն․ Պետրոսյան

12:53 14.04.2020

Ազգային ժողովում բռնության կոչերի քրեականացմանը միտված նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հիշատակեց զինվորի համազգեստով «մեյմունության անելու» տարածված տեսանյութի հեղինակին։ «Եթե ասեմ՝ զինվորի համազգեստը պղծողի ականջը պետք է ոլորել կամ դրան պետք է պատժել, ինձ սրա համար պիտի տանեն, պատասխանատվության ենթարկե՞ն», – ասաց Պետրոսյանը։ Նա գովելի է համարում եվրոպական իրավունքի բարձունքներին ձգտելը, սակայն պնդում […]

̰
Եթե ես մի սենյակում ինքնամեկուսացվեմ, սրան-նրան հայհոյեմ, սա բռնության կոչ չէ․ Պետրոսյան

12:48 14.04.2020

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդում է, որ բռնության քարոզն ու բռնության կոչերը քրեականացնող օրինագիծը որոշակիության պակաս ունի։ ԱԺ-ում նա այսօր հայտարարեց, որ պետք է բացատրել՝ որն է հրապարակային կոչը։ «Եթե ես տանը մի սենյակում ինքնամեկուսացվեմ, սկսեմ սրան-նրան հայհոյել, սա բռնության կոչ չէ։ Բայց հրապարակայինը ո՞րն է, երկու հոգո՞ւ ներկայությամբ, չո՞րս հոգու», – […]

̰ ̰
Համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը յուրատեսակ մարտահրավեր է ԵԱՏՄ-ի համար. ՀՀ վարչապետ

12:32 14.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր ելույթը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսին:  

̰
Մշակույթում բռնության հատկանիշով արտահայտությունները բռնության քարոզ չեն համարվի․ Գալյան

12:22 14.04.2020

Բռնության քարոզի համար քրական պատասխանատվություն սահմանող օրենքում հատուկ ընդգծված չէ, բայց և այնուամենայնիվ մշակութային գործերը, որոնց մեջ բռնության հատկանիշ պարունակող արտահայտություններ կան, բռնության քարոզ չեն համարվի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։ Գալյանը, սակայն, բացատրեց, որ դա օրենքի մեջ չեն գրում, քանի որ հետագայում կարող են ստեղծվել «մշակութային արժեքներ», որոնց […]

̰
Շորթում, բնակարանային գողություն, գույքի ոչնչացում․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

11:59 14.04.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության` 7, ծեծի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, պետական, հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, […]

̰

11:40 14.04.2020

Մեկնարկել է սոցիալական օժանդակության 8-րդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: Ծրագրով աջակցություն են ստանում տուժած ոլորտների անհատ ձեռնարկատերերը, մարտի 13-ից 30-ը գրանցված աշխատողները և մինչև 3 տարեկան խնամքի արձակուրդում գտնվող աշխատողները։

̰
Կրակել են Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ. News.am

11:32 14.04.2020

Ապրիլի 14-ի գիշերը կրակել են դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է News.am-ը: Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնել է, որ ապրիլի 14-ին` ժամը 1։42-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել Երևանի Օրբելի 8 հասցեից: Հայտնել են, որ կրակել են բնակարանի պատուհանների ուղղությամբ, փամփուշտը մտել է բնակարան: «Մեկնած օպերատիվ […]

̰
Հրդեհ Գյումրիի թիվ 102 ռազմաբազայում

11:30 14.04.2020

Ապրիլի 14-ին`ժամը 09:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 102 ռազմաբազայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 102 ռազմաբազայից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջումն իրականացվել է համատեղ ուժերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:00-ին, մարվել՝ […]

̰
Աննա Հակոբանը հրապարակել է փոքրիկ Արփիի լուսանկարները

11:20 14.04.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է դստեր՝ Արփիի լուսանկարները:

̰
9-րդ ծրագրի համար դիմումների ընդունումը մի քանի ժամով դադարեցվում է. համակարգը ծանրաբեռնված է

11:15 14.04.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Հարգելի՛ քաղաքացիներ, երեկ գիշերվանից 9-րդ ծրագրի համար մեծ թվով դիմումներ ենք ստացել, որի պատճառով համակարգը ծանրաբեռնված է։ Որպեսզի տեխնիկական խնդիրներ չառաջանան և մերժման հայտեր չստանաք, մի քանի ժամով դադարեցնում ենք դիմումների ընդունումը։ Ներողություն եմ խնդրում անհարմարությունների համար։ Շնորհակալ եմ ձեր համբերատարության համար»։

̰
Զոհերը 65-ամյա և 82-ամյա պացիենտներ են, որոնք ունեցել են ուղեկցող հիվանդություններ․ Ալինա Նիկողոսյան

11:05 14.04.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։ Ունենք կորոնավիրուսային […]

̰
Առաջին եռամսյակում ԱԱԾ սահմանապահ զորքերը կանխել են պետական սահմանի խախտման 20 փորձ

10:56 14.04.2020

ՀՀ ԱԱԾ-ն ներկայացրել է սահմանապահ զորքերի՝ 2020 թ. առաջին եռամսյակի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։ 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից կանխվել է պետական սահմանի խախտման 20 փորձ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 13 դեպք` 29 անձանց մասնակցությամբ: Հաշվետու ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է […]

̰
Ինչպես է աշխատում հակաճգնաժամային 3-րդ միջոցառումը

10:54 14.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է աշխատում հակաճգնաժամային 3-րդ միջոցառումը։ Այս պահին պետական օժանդակության 3-րդ ծրագրով ստացվել է ավելի քան 700 դիմում, իսկ 70 տնտեսվարողի հայտ արդեն հաստատվել է։ Հատուկ պայմաններով վարկեր են տրամադրվում 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսավարողներին՝ թույլատրելի ծախսերի իրականացման նպատակով։  Ծրագրի մանրամասներին […]

̰
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան

10:39 14.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը։ Գործատուներին կոչ է արել ձեռնարկել առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ։ Երեկ անցկացված 685 թեստից դրական է եղել 28-ը։ Դրական դեպքերն առաջին անգամ գրեթե կրկնակի քիչ են եղել, քան առողջացումները։ Երեկ դուրս է գրվել 54 առողջացած։ Ներկայում կա 786 ակտիվ դեպք։ Առաջին անգամ […]

̰
Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում. հարուցվել է քրգործ

10:35 14.04.2020

2020թ. ապրիլի 1-ին Լոռու մարզպետի միջոցով մարզի դատախազություն է ստացվել քաղաքացու դիմում այն մասին, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից մեկ անձ ձևականորեն ընդունվել է աշխատանքի, նրա անվամբ ելքագրվել է աշխատավարձ. որի գումարները յուրացման եղանակով հափշտակվել են։ Մարզի դատախազության հանձնարարությամբ վերոնշյալ դիմումի առթիվ ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում […]

̰
Տաթևիկ Ռևազյանն ու Գալուստ Պողոսյանն առցանց կպատասխանեն քաղաքացիների հարցերին

10:26 14.04.2020

ՀՀ քաղավիացիայի կոմիտեից տեղեկացնում են․ «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ այսօր՝ ս․թ․ ապրիլի 14-ին ժամը 14։00-ից մինչև 15։00-ն ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը կպատասխանեն ձեր հարցերին օնլայն հարթակի միջոցով։ Խնդրում ենք ուղարկել ձեր հարցերը նամակի տեսքով ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջին ժամը 10։00-ից մինչև 12։00-ը։ Այնուհետև՝ ժամը […]

̰
«Մի դարդից էլ պրծանք․ ցրտահարությունների վտանգը կարող ենք համարել ավարտված»․ Սուրենյան

10:14 14.04.2020

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի դարդից էլ պրծանք։ Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կարող ենք համարել ավարտված??»: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3096068000456428

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:11 14.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետոբաց է […]

̰
Հրդեհ Մեղրաձոր գյուղում

09:41 14.04.2020

Ապրիլի 13-ին` ժամը 14:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում անասնագոմ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:47-ին: Արայիկ Ա.-ին պատկանող անասնագոմում այրվել է մոտ 60 հակ կուտակած անասնակեր և անկել 2 խոզ: […]

̰
Խոշոր ավտովթար-հրդեհ Գյումրիում․ 2 մեքենա վերածվել է մոխրակույտի

08:32 14.04.2020

Ապրիլի 13-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Չերկազի փողոցում բախվել են Mazda մակնիշի 35 PV 587 համարանիշի, Peugeօt մակնիշի 35 G O 597 համարանիշի և Ford tranzit մակնիշի 34 VA 373 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով ավտոմեքենաներից Mazda-ում […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Լոռու մարզում

08:11 14.04.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բաշինջաղյան փ. 187 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Լոռու մարզում՝ 11։00-16։00 Պուշկինո գյուղը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և […]

̰
BACK_TO_TOP