10:26 14.04.2020
ՀՀ քաղավիացիայի կոմիտեից տեղեկացնում են․ «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ այսօր՝ ս․թ․ ապրիլի 14-ին ժամը 14։00-ից մինչև 15։00-ն ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը կպատասխանեն ձեր հարցերին օնլայն հարթակի միջոցով։ Խնդրում ենք ուղարկել ձեր հարցերը նամակի տեսքով ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջին ժամը 10։00-ից մինչև 12։00-ը։ Այնուհետև՝ ժամը […]
10:14 14.04.2020
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի դարդից էլ պրծանք։ Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կարող ենք համարել ավարտված??»: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3096068000456428
10:11 14.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետոբաց է […]
09:41 14.04.2020
Ապրիլի 13-ին` ժամը 14:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում անասնագոմ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:47-ին: Արայիկ Ա.-ին պատկանող անասնագոմում այրվել է մոտ 60 հակ կուտակած անասնակեր և անկել 2 խոզ: […]
08:32 14.04.2020
Ապրիլի 13-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Չերկազի փողոցում բախվել են Mazda մակնիշի 35 PV 587 համարանիշի, Peugeօt մակնիշի 35 G O 597 համարանիշի և Ford tranzit մակնիշի 34 VA 373 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով ավտոմեքենաներից Mazda-ում […]
08:11 14.04.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բաշինջաղյան փ. 187 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Լոռու մարզում՝ 11։00-16։00 Պուշկինո գյուղը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և […]
00:05 14.04.2020
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում ապրիլի 10-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ Հրաչյա Ավետյանը և հայտնել, որ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում կայանված իրեն պատանող BMW մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Կայքի տեղեկություններով՝ Հ. Ավետյանը աշխատում […]
00:00 14.04.2020
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց ձորի նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0…-2, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 13-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ապրիլի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը 7-9, […]
22:52 13.04.2020
Դիտե՛ք մեդիագրագիտության վաղվա դասը, արե՛ք դա ամբողջ ընտանիքով: Ձեր ու մեր գլխացավանքները բավականին կպակասեն ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և հրապարակել վաղվա դասացուցակը։ ??Ապրիլի 14-ին՝ 08։30-ից «?Աշխարհագրություն (11-րդ դասարան) Թեմա՝ Մթնոլորտի աղտոտման աղբյուրները ?Մեդիագրագիտություն (8-րդ դասարան) Թեմա՝ Ինչպե՞ս տարբերել ճշգրիտ նորությունները կեղծիքից ?Մաթեմատիկա (6-րդ դասարան) Թեմա՝ Քանակ հաշվելիս […]
22:46 13.04.2020
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր ԱԺ-ում մի կարևոր տվյալ ասաց։ Բայց մի քիչ ետ գնամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ «Ուրեմն կա վարակի տարածման գործակից՝ R, որը ցույց է տալիս, թե մեկ մարդը միջինում քանի հոգու է վարակում։ Եթե […]
22:41 13.04.2020
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու նախագիծը, գործադիրի կողմից հաստատվելուց հետո, ներկայացվել է խորհրդարանի հատուկ նիստին: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը խոսել է կատարված աշխատանքի արդյունքների մասին, պատասխանել է հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:33 13.04.2020
Ընդամենը հինգ ժամվա ընթացքում՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջև՝ թվային հարթակի միջոցով։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 95 հազար շահառու։ Շահառուների թիվը չպետք է շփոթել ծրագրից օգտվող ֆիզիկական անձանց թվի հետ, որը կազմում է 124 հազար 402 մարդ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ […]
22:29 13.04.2020
Կոտայքի մարզպետարանի և Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի համագործակցությամբ, վերջիններիս նախաձեռնությամբ Կոտայքի մարզի շուրջ 100 միայնակ տարեցների և բազմազավակ շուրջ 50 ընտանիքների տրամադրվել է երկու շաբաթվա համար նախատեսված անհրաժեշտ պարենամթերք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Բաշխման աշխատանքները մեկնարկել են այսօրվանից: Շնորհակա՛լ եմ նաև Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմին՝ այս […]
22:18 13.04.2020
Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 TQ 446 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հարթավան-Երնջապատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեպի Հարթավան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին ու քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: Վթարի հետևանքով վարորդն […]
21:49 13.04.2020
4 ժամվա ընթացքում աջակցության նպատակով տրամադրվող գումարը հատեց 1 միլիարդ դրամը։ * Կայքի ծանրաբեռնվածության պատճառով էլ-փոստին ուղարկվող գաղտնաբառը կարող է ուշացումով հասնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
21:33 13.04.2020
ՀՀ 8 քաղաքացիներ Սուդանից վերադարձան Հայաստան: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ «Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 13-ին հնարավոր է դարձել Սուդանի Խարթում քաղաքից Թբիլիսի տեղափոխել ՀՀ 8 քաղաքացիների։ Այնուհետև դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից Թբիլիսի ժամանած միկրոավտոբուսով ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, տեղափոխել Հայաստան։ […]
21:28 13.04.2020
Պարետի հրամանով այսօրվանից բացօթյա տարածքներում թույլատրվում է շինաշխատանքներ իրականացնել, ըստ այդմ՝ Գյումրիում վերսկսվել են դեռևս մարտի կեսերից դադարեցված փողոցաշինական աշխատանքները:Մասնավորապես «ԱԱԲ պրոյեկտ» ընկերությունը վերացնում է դեռևս նախորդ տարվա ընթացքում Վերակառուցման և զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգված Վազգեն Սարգսյան և Գերցեն փողոցներում առկա թերությունները: «Այս փուլում հիմնականում իրականացվում են թերությունների վերացման աշխատանքներ «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» ընկերություն կողմից: Մենք […]
21:00 13.04.2020
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վաղը ցերեկվանից սկսած բոլոր մարզերում հավեսով տաքանում է։ Ապրիլի 15-ին Երևանում կունենանք արդեն +20 աստիճան տաքություն☀️?»։
20:40 13.04.2020
Ապրիլի 9-ին Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում՝ ԱԱԾ և Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից համատեղ քննչական միջոցառումների արդյունքում 4 ոստիկանության ծառայակից կալանավորվել է: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ոստիկանների պաշտպան Գարիկ Գալիկյանից: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ապրիլի ԱԱԾ մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի տարածքային բաժանմունք, որտեղ ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել էր։ […]
20:08 13.04.2020
ԱԺ-ն այսօր առավոտյան արտահերթ նիստում քննարկել ու առաջին ընթերցմամբ ընդունել էր «Դեղերի մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» երկու օրենքների նախագծերը, որոնցով սահմանվում է արտակարգ դրության պայմաններում դեղերի իրացմամբ զբաղվող կազմակերպությունների լիցենզավորման կարգը, իսկ երկրորդ օրինագծով առաջարկվում է ընդլայնել կորոնավիրուսով հիվանդներին բժշկական ծառայություն մատուցող մասնագետների և հաստատությունների ցանկը: Նախագծերը կառավարության առաջարկով քննարկվել են […]
19:53 13.04.2020
Հեղափոխությունից առաջ և հետո. արտագաղթի հաղթահարման միտումների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
19:22 13.04.2020
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը երեկ՝ ապրիլի 12-ին կտրուկ վատացել է: Այս մասին հայտարարություն է տարածել Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ «Երեկ՝ ապրիլի 12-ին, Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, հիվանդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տևական բուժումն ընդամենը կոնսերվացրեց հիվանդությունները, իսկ վերջին բժշկական էպիկրիզներով բացահայտվեց հիվանդությունների վատթարացումն ու բացասական դինամիկան: Ըստ ճանաչված բժիշկ, […]
19:06 13.04.2020
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի ամենաակտիվ օջախները Նյու Յորքում և Կալիֆոռնիայում են։ Երկու նահանգներում էլ վարակը տարածվում է նաև հայ բնակչության շրջանում: «Շանթի» հեռուստամեկնաբան Սագօ Արեանը ներկայացնում է, թե ինչ վիճակ է երկու նահանգների հայաշատ բնակավայրերում։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:59 13.04.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը բոլոր մարզերում և խոշոր համայնքներում բացազատել է հսկիչ անցագրային կետեր, որտեղ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։ Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին, ստուգում են փաստաթղթերը, չափում են զինծառայողների ջերմությունը, գրանցում յուրաքանչյուրին և հետո միայն թույլատրում շարունակել ճանապարհը։ Ռազմական ոստիկանության հսկիչ անցագրային կետ է գործում նաև ՀՀ և ԱՀ […]
18:54 13.04.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը խորհրդարանում ելույթ ունենալով՝ դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ արձագանքելով կալանավայրերի հետ կապված մտահոգությանը: «էդմոն ջան, ի՞նչ ասեմ, դուք լավ կալանավայրերից տեղյա՞կ եք, ախր պիտի նստես, որ իմանաս, նման բան չկա, որ ամեն օր կալանավորին դուրս չբերեն: Ես կես տարի մնացել եմ ԱԱԾ նկուղում, ամեն օր հանել, […]
18:50 13.04.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացրած՝ արտակարգ դրության սահմանափակումները մեղմելու մասին օրենքի նախագծի քվեարկությունից առաջ հանդես եկավ դիտարկմամբ: «Մագիստրատուրայի չգիտեմ որ կուրսի մակարդակին հղում անելով մեզ իրավաբանության դասեր են տալիս, բայց, այնուամենայնիվ, կքվեարկենք այս նախագիծը, քանի որ առնվազն վերնագրի մակարդակով այնպիսին է, ինչպիսին պետք է լինի»,- ասաց նա: Մարուքյանի դժգոհությանն […]
18:44 13.04.2020
«Առանց անուն տալու, բայց երևույթի մասին չեմ կարող չխոսել»,- խորհրդարանում իր ելույթն այսպես սկսեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Գրիգորյանը նշեց՝ արտակարգ դրությունն անընդհատ կարող է երկարաձգվել, երբ կիրառվող միջոցները համաչափ են և անհրաժեշտ, կա երաշխիք, որ պետք է ԵԽ գլխավոր քարտուղարն այդ մասին տեղեկացվի, ուստի […]
18:41 13.04.2020
Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժում ստանում: «Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում ֆիքսվել է 20 վարակակիր՝ 8 անձ առողջացել և դուրս է գրվել, որոնցից 3-ն այսօր, ընդ որում, նրանցից մեկը՝ 86 տարեկան քաղաքացի, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Ցավոք հիվանդության արդյունքում ունեցել ենք […]