18:14 13.04.2020
«Մեր կազմակերպություններից մեկի աշխատակիցը, որը որպես աման լվացող էր ձևակերպված, ունեցել է նման խնդիր, ջերմության մասին տեղեկացրել է իր աշխատատուին, նրան հրահանգ է տրվել զորամաս չգալ»,- լրագրողներին այսօր տեղեկացրել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: Նրա խոսքերով՝ ամբողջ շրջանակը, որը սնունդ է մատակարարում զորամասին, մեկուսացվել է: Նրանք ներգրավված չեն եղել այդ օրվանից աշխատանքի […]
18:10 13.04.2020
2020թ. ապրիլի 12-ին՝ ժամը 23.05-ին, «Արարատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի թափանցող կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի Տափերական համայնքի 25-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր […]
18:07 13.04.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս նշեց՝ տպավորություն է, որ խնդիրները խառնում են իրար: Թունյանը շեշտեց՝ արտակարգ դրության հիմնական նպատակն է՝ անել հնարավորը, որ համավարակը վերադառնա կառավարելի միջակայք ու շատ արագ չտարածվի, մնացածը՝ տնտեսական, սոցիալական օգնություն, երկրորդական են ու դրանից բխող, այսինքն՝ եթե պետք է ընտրություն կատարվի մարդկանց առողջության ու […]
18:00 13.04.2020
Բաց է մնում չգրանցված, օրավարձով աշխատողների հարցը: Սա հրատապ լուծում է պահանջում: Ազգային ժողովում ելույթների փուլում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հսկայական նամակներ եմ ստացել Վերնիսաժից, մարդիկ գրանցված չեն, չգիտեն՝ ինչ անեն»,- ասաց Զոհրաբյանը: Անդրադառնալով կառավարության ընդունած տնտեսական աջակցության 11-րդ միջոցառմանը՝ Զոհրաբյանը նշեց. «Իմ աղջիկն ունի գյուղական տուն, հաստատ ամսվա մեջ չի սպառում շատ […]
17:59 13.04.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում նշեց՝ իրենք առաջարկում ենք տրամաբանական սահմանափակումներ անել, քանի որ գիտակցում են՝ արտակարգ դրությունը ամբողջովին չեղարկելու առաջարկը կմերժվի: Մարուքյանը հիշեցրեց՝ հայտարարություն չեղավ, որ ոչ ոք չի կարող անձին վտարել վարձով տրված բնակարանից, քանի որ նա չի կարողացել վարձը վճարել: Խոսելով կոմունալների փոխհատուցման մասին՝ պատգամավորը խնդրեց մանրամասնել, քանի […]
17:54 13.04.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում պարբերաբար դիմում էր պատգամավորներին՝ հորդորելով լռություն պահպանել: Հերթական անգամ աղմուկ լսելով՝ Միրզոյանը նշեց. «Ես, իհարկե, չեմ զլանում ժամանակ առ ժամանակ լռության կոչեր անել կամ գրիչով սթափեցման կոչեր, բայց եթե հնարավորություն չի մնում, այսուհետ անվանական նախազգուշացումներ եմ անելու: Բնականաբար, երբեմն կլինի անարդար, քանի որ երկու հոգի կխոսեն, մեկին կասեմ»:
17:44 13.04.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Մ6 միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է։ «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է։ Աշխատանքները մի քանի օրով դադարեցվել էին հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների հետ կապված։ Մ6 միջպետական ճանապարհի «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում կապալառու կազմակերպությունն ապրիլի 9-ից արդեն վերսկսել […]
17:42 13.04.2020
Ապրիլի 9-ից սկսվել է շարժական լաբորատորիայի աշխատանքը, որն այսօր աշխատում է ամբողջ ծավալով: Այս օրերին վերցվել է շուրջ 165 նմուշ, եղել են ևˊ դրական, ևˊ բացասական պատասխաններ, բացասականները ավելի շատ են եղել: Այս մասին այսօր` ապրիլի 13-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: «Ստեղծված է հայ-ռուսական […]
17:38 13.04.2020
ՀՀ Ազգային ժողովում պարետ Տիգրան Ավինյանին հարց ուղղեցին տեղորոշման պրոցեսի մասին, առ այն, թե օրենքի ընդունումից հետո ինչ արդյունք է արձանագրվել: «Տեղորոշման պրոցեսի հետ մի կարևոր արձանագրում եմ ուզում անել, բազմաթիվ շահարկումների առիթ էր դարձել այդ տեղորոշման համակարգը: Այնուամենայնիվ, որոշեցինք, որ բոլոր տվյալները բոլոր օպերատորներից չենք հավաքագրելու, և համակարգն աշխատում է միայն թիրախավորված, երբ հաստատվում […]
17:33 13.04.2020
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին` ժամը 15։00-ին, ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ «Ուրբաթ օրը՝ ապրիլի 17-ին` ժամը 15։00-ին ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ Սա Հայաստանից տարհանման նպատակով կազմակերպվող ՄԻԱԿ չվերթն է։ Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է […]
17:25 13.04.2020
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը SHANTNEWS.am-ին որոշ տեղեկություններ է հայտնել մարզում նոր կորոնավիրուսի հետևանքով առաջացած վիճակի մասին: «Մինչ այս պահն Արագածոտնի մարզում ունեցել ենք թեստավորման 23 դրական պատասխան, 3 մարդ բուժվել է, 20-ը դեռ շարունակում է բուժվել: Բուժվում են և՛ Երևանում, և՛ մարզային բուժկենտրոններում»,- ասել է Գևորգյանը՝ հավելելով, որ մարզում նախապատրաստված է հիվանդանոց, որն անհրաժեշտության […]
17:14 13.04.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը, այսօր խորհրդարանում անդրադառնալով թեստերի ապահովմանը, հիշեցրեց, որ թեստերի արտադրություն է սկսվել մեր երկրում: «Մենք մեր կարիքը թեստերի պետք է կարողանանք ամբողջական բավարարել այն ներկրումներով, որ արդեն իսկ արել ենք. մոտ 60 000 թեստ բերել ենք Չինաստանից, 20 000 սպասում ենք Լեհաստանից, 100 հազար թեստի հումք ենք պատրաստվում ներկրել հաջորդ շաբաթ, այս […]
17:10 13.04.2020
Ազգային ժողովում՝ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հայաստանից դուրս գտնվող հայրենակիցների հետ տարվող աշխատանքներին: «Ըստ հնարավորությունների՝ պարբերաբար իրականացնում ենք թռիչքներ: Բոլոր անձանց մեկուսացնում ենք, որովհետև մեր կուտակված փորձից ելնելով արձանագրում ենք, որ շատ դեպքեր ունենում ենք հենց արտասահմանից եկածների վարակման դեպքեր: Մեկուսացման ինստիտուտը դեռևս էֆեկտիվ է, չնայած մենք մի փոքր այլ գործիքներ էլ […]
17:07 13.04.2020
Այս պահին ՀՀ Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող չկա, արհեստական շնչառության սարքին միացված զինծառայող ևս չկա: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԶՈՒ-ում համաճարակային իրավիճակին, ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: Նա նպատակահարմար չգտավ նշել, թե քանի ինքնամեկուսացած և մեկուսացած զինծառայողներ կա, բայց […]
16:55 13.04.2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել: Այնտեղ նշված է, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են: Նշվում է, որ ախտահանվել է ընկերության վարչական շենքը՝ համապատասխան ախտահանիչ նյութերով: «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին: «Շնորհակալություն ենք հայտնում ընկերության բոլոր աշխատակիցներին համավարակի այս դժվարին օրերին […]
16:37 13.04.2020
Ապրիլի 14-ին Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ժամը 08։00-ից ընդհանուր առմամբ կբացվի 282 ընտրատեղամաս, այդ թվում՝ մեկը Երևանում: Ընտրողների նախնական ընդհանուր թիվը 102 815 է: Արցախի նախագահը հայտարարել է՝ ընտրությունները կանցկացվեն՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ: Ի՞նչ միջոցառումների մասին է խոսքը, SHANTNEWS.am-ը պարզել է Արցախի ԿԸՀ նախագահից: Սրբուհի Արզումանյանի խոսքերով՝ առաջին փուլի […]
16:36 13.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մարզում 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է, և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստ կատարելու։ Ըստ մարզպետի՝ այդ արդյունքները կհայտնեն վաղը։ «Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ Տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի […]
16:18 13.04.2020
Լավ կյանքից չէ, որ սահմանափակման միջոցները կիրառվում են, սա ունի մեկ տրամաբանություն, և դա է՝ հանրային առողջության պահպանումը բոլոր միջոցներով, իսկ տեղային լուծումներ հնարավոր է տալ: Խորհրդարանում անդրադառնալով տրանսպորտային սահմանափակումների հետևանքով առաջ եկած անհարմարություններին՝ նշեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով Ավինյանին, տեղեկացրեց՝ զանգել է մի շարք եվրոպական երկրներ, որտեղ խիստ […]
16:13 13.04.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել այն մասին, թե ինչ իրավիճակ է մարզում՝ նոր կորոնավիրուսի հետ կապված: Ի՞նչ աշխատանքներ են կատարվում, և տնտեսական գործունեության որոշ տեսակների մասով հանված արգելքը որքանո՞վ է մեծացրել վիրուսի տարածման ռիսկը: «Կարծում եմ՝ մինիմալ, որովհետև դրանք այն տեսակներն են, որոնք կարող են կազմակերպել աշխատանքը՝ պահելով սոցիալական հեռավարությունը, և տնտեսվարողները, […]
16:02 13.04.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում դիմեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ նշելով. «Օրենքով մենք սպառել ենք հանրապետության ամբողջ տարածքով մեկ երեսնօրյա ժամկետը, ըստ այդ օրենքի՝ հնարավոր չէ այն գերազանցել, սակայն Դուք մեկնաբանում եք այլ կերպ: Ուզում եմ հարցնել՝ որ էս երեսուն օրը լրանա, կարո՞ղ եք էլի երեսուն օր երկարացնել»: Ավինյանը նշեց, որ Մարուքյանի […]
15:59 13.04.2020
Գյուղացիները չեն կարողանում վարկերը ստանալ, մեծ մասն էլ վարկունակ չէ, ուստի չեն օգտվում այդ աջակցության միջոցներից: Խորհրդարանում այսօր այս խնդրով ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին դիմեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ հետաքրքրվելով՝ արդյոք մտադի՞ր չեն փոփոխություն անել այստեղ: Շատերն էլ, ըստ պատգամավորի, տրանսպորտով տեղափոխման հարցը չեն կարողանալու լուծել: Ավինյանը նշեց՝ այդ հարցն արդեն իսկ […]
15:52 13.04.2020
Արտակարգ դրության և նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների 3-րդ փուլը, որտեղ հիմա գտնվում է Հայաստանը, ենթադրում է մեծապես կիրառել տեղորոշման գործիքակազմ: ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ երկար ժամանակ քննարկված տեղորոշման գործիքն արդեն գործարկել են: Այդ գործիքը ավտոմատ տեղորոշում է այն անձանց շրջանակը, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ: Այս պահին 315 արձանագրված հիվանդի […]
15:34 13.04.2020
2020 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 08։35-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 49-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզել է, որ 2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մոսկովյան […]
15:30 13.04.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց, թե ինչ է ենթադրում կանխարգելիչ միջոցառումների երրորդ փուլը: Ըստ Ավինյանի ներկայացրած տեղեկությունների՝ այս պահին ՀՀ առողջապահական համակարգը կարող է սպասարկել մոտ 1700 մահճակալային վարակակիր, իսկ դա էլ իր հերթին թույլ է տալիս ունենալ մոտ 4500 միաժամանակյա վարակակիր: Խստացումները կարող են փոփոխվել յուրաքանչյուր շաբաթ՝ կախված […]
15:16 13.04.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում թուրքական կողմից հայտարարություններին․ -Թուրքական կողմը հայտարարում է, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը: Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Թուրքիայում Չինաստանի դեսպանը՝ Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա գրառման առնչությամբ պարզաբանում տալու համար: […]
15:16 13.04.2020
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վիկտորիա Բաղդասարյանը հետ է կանչվել Իտալիայում և Մալթայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիկտորիա Բաղդասարյանին հետ կանչել Իտալիայի Հանրապետությունում և Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
15:09 13.04.2020
Պարետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, որը հրավիրվել է արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու նախագիծը հաստատելու համար, ներկայացրել է այն պատկերը, որը կլիներ այսօր, եթե Հայաստանում ոչ մի կանխարգելիչ միջոցառում չիրականացվեր: Այս օրերի ընթացքում, ըստ Ավինյանի ներկայացրած պատկերի, միայն Երևանում արդեն վարակված կլիներ 30 հազար մարդ և արձանագրված կլինեին հարյուրավոր մահեր: Մանրամասները՝ տեսանյութում:
14:59 13.04.2020
Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը, որի օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: Պարետ Տիգրան Ավինյանը ելույթի խոսքում նշում է, որ երկարացնելու պատճառն այն է, որ դեռ չեն վերացել այն վտանգները, ինչի համար հայտարարել էին արտակարգ դրություն: Մանրամասները՝ տեսանյութում:
14:53 13.04.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի՛ համաքաղաքացիներ Գարնանային անձրևների պատճառով շատ երթևեկելի փողոցներում առաջացել են փոսեր, որոնք անհարմարություն են պատճառում հատկապես վարորդներին: Ցանկանում եմ տեղեկացնել, որ արդեն ընթանում են անհրաժեշտ հաշվարկները, և շուտով կիրականացվեն այդ փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներ: Համավարակի տարածումը բավական բարդացրել է աշխատանքների իրականացումը, որի […]
14:45 13.04.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշում է կայացվել «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնության սահմանված թիրախին հասնելու ժամկետը տեղափոխել 2021թ. վերջ։ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի՛ հայրենակիցներ Ինչպես գիտեք, Հայաստանում մեկնարկել է նախադեպը չունեցող «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունը։ Մենք շարունակում ենք աշխատանքներ տանել այս կարևոր և լայնածավալ նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին նպատակ ունեինք […]