TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրազենի գործադրմամբ սպանություն Արարատի մարզում

11:56 13.04.2020

Երեկ՝ ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին Մասիսի բժշկական կետրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին 3-րդի, ձախ սրունքի վերին 3-րդի թափածակած վերք» ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը Արտաշատ քաղաքից Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով […]

̰
Դիահերձարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտված են․ ԱՆ փոխնախարար

11:51 13.04.2020

«Արդյո՞ք հատուկ մասնագետների բժշկական կոմիտե ստեղծելու ժամանակը չէ, որ ենթարկվի պարետին։ Երկրորդ՝ մնում եմ նույն կարծիքին, որ դիահերձումը պարտադիր է, թեկուզ կասկածելի դիահերձումը, և եթե չունենք, պետք է սարքվի»,-ԱԺ արտահերթ նիստի ժամանակ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նախարարն արձագանքեց. «Աշխատանաքները տարվում են դիահեձարանի վերանորոգման և ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանեցնելու համար, և […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 102 արտակարգ դեպք․ կա 10 զոհ

11:44 13.04.2020

Ապրիլի 6-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 208 դեպք, որից 102-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 38 հրդեհի, 1 փլուզման դեպք, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 65 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 58 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 11 քաղաքացի: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 9 […]

̰
Գործադիրի արտահերթ նիստ՝ արտակարգ դրությունը երկարացնելու և տնտեսական աջակցության ևս մեկ միջոցառում ընդունելու համար

11:39 13.04.2020

Այսօր՝ ժամը 12:00-ին, տեղի է ունենալու Կառավարության արտահերթ նիստ: Գործադիրը մտադիր է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը: Դրանից հետո, Սահմանադրության համաձայն, պետք է գումարվի ԱԺ հատուկ նիստ: Այսօր Կառավարությունը կհաստատի նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը։ Կառավարության կայքում նշված է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառման (այսուհետ՝ Միջոցառում) նպատակն […]

̰
Ակնկալվում է լրացուցիչ մասնագետներ ներգրավել ու լրացուցիչ մահճակալային ֆոնդ ստեղծել. արտահերթ նիստ ԱԺ-ում

11:35 13.04.2020

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում երկու հարց է: Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է դրանց բովանդակությունը: «Առաջինը «Դեղերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն է, ինչպես գիտեք, արտակարգ դրության հայտարարմամբ սահմանափակվել են անմիջական շփում պահանջող մի շարք գործողություններ, որոնք էական խոչընդոտ են դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կազմակերպման համար, ընկերությունները չեն կարողանում ստանալ […]

̰
Արտակարգ դրության պայմաններում իրավախախտումը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք․ ՏՄՊՊՀ զգուշացումը

11:22 13.04.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը զգուշացմամբ դիմել է տնտեսվարողներին: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները և տեղեկացնում՝ արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք: 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ հանձնաժողովն այդ մասին զգուշացում […]

̰
Ունենք 14 առողջացած․ Ալինա Նիկողոսյան

11:05 13.04.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա  Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։ Ապրիլի 12-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք և 14 առողջացածներ»։  

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, զոհերի թիվն ավելացել է 1-ով

10:59 13.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 1039 դեպք (ապրիլի 12-ի դրությամբ՝ 1013)։ Գրանցվել է մահվան 14 դեպք։ Ունենք 211 առողջացած (ապրիլի 12-ին՝ 197)։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։ Մինչ օրս կատարվել է ընդհանուր՝ 7631 թեստ։

̰
Շիրակի մարզի որոշ հատվածներում գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի

10:28 13.04.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ միջին ճնշման գազատարի վրա անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին՝ ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան, Ազատան, Բենիամին, Այգաբաց, Արևիկ, Նոր Ախուրյան, Գուսանա, Շիրակավան, Լուսաղբյուր գյուղերի, ինչպես նաև Գյումրի քաղաքի «Օդանավական» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ հայցելով գազասպառողների ներողամտությունը և խնդրելով […]

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

10:17 13.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի ժամը 09:00-ի դրությամբ` ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 7 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:52 13.04.2020

Ապրիլի 11-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արմավիրի մարզի Էջմիածին-Ջրառատ ավտոճանապարհին՝ 8000 քմ, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում՝ 6 հա, Շիրակի մարզի Ջաջուռ-Սարիար ավտոճանապարհին՝ 500 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Վարչապետը հակաճգնաժամային 5-րդ միջոցառման մասին տեսանյութ է հրապարակել

08:32 13.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հակաճգնաժամային 5-րդ միջոցառման մասին կառավարության պատրաստած տեսանյութը։ Կառավարությունը միանվագ դրամական աջակցություն է տրամադրում 2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսվարողներին։ Դրա չափը կախված է շահառուի հայտարարագրած աշխատողների թվից և մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդի մեծությունից։ Մոտ 4000 տնտեսվարող արդեն օգտվել է այս միջոցառումից, ընդհանուր ավելի քան 593 մլն […]

̰
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է «Դասարան+Դասական»-ի շաբաթվա դասացուցակը

08:25 13.04.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է «Դասարան+Դասական»-ի շաբաթվա դասացուցակը․ ««Մեծիկներ», վստահ եմ` ձեզ համար էլ հետաքրքիր կլինի:? Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն»։

̰
Տեսագրվող դասերի թիվը կրկնապատկել ենք, որ սարքերի խնդիրներ ունեցողներն օգտվեն․ Արայիկ Հարությունյան

08:20 13.04.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այսօրվա դասացուցակը՝ կից գրելով․ «Հասարակագիտությունից կարևոր դաս ունենք, բաց չթողնեք?։ Նաև կրկնապատկել ենք տեսագրվող դասերի թիվը, որ սարքերի խնդիրներ ունեցողները օգտվեն: ?Կենսաբանություն (7-րդ դասարան) Թեմա՝ Ձկներ ?Հասարակագիտություն (8-րդ դասարան) Թեմա՝ Պարտք ⚙Ֆիզիկա (8-րդ դասարան) Թեմա՝ Մեխանիկական աշխատանք ?‍♂Ֆիզկուլտուրա ?11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝ ▪Երկրաչափություն. Ընդհանուր գաղափար երկրաչափության […]

̰
Վերապրեցինք օրեր, որոնք մեր պատմության մեջ դարձան բացառիկ․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

08:09 13.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ուղերձ է հղել հայրենակիցներին․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Թույլ տվեք շնորհավորել Ձեզ Սուրբ Զատկի հրաշագործ և պայծառ տոնի առթիվ։ Ցանկանում եմ Ձեզ այս ծանր օրերին հոգու մաքրություն և քաջառողջություն։ Վերջին շրջանում կորոնավիրուսի տարածման և հատուկ միջոցառումների իրականացման արդյունքում մենք բոլորս բախվեցինք այնպիսի իրավիճակի, երբ ՌԴ-ում հարյուրավոր մեր քաղաքացիներ հայտնվեցին անելանելի վիճակում՝ Հայաստանի […]

̰
Ճիշտ ախտորոշումը սկսվում է ճիշտ նմուշառումից. Արսեն Թորոսյան

23:22 12.04.2020

  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է. «Ճիշտ ախտորոշումը սկսվում է ճիշտ նմուշառումից։ Կորոնավիրուսային հիվանդության տարածման այս օրերին Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ի դերը անգնահատելի է բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացման և վերամասնագիտացման գործում»:  

̰
Վաղը ուղիղ եթերում տեղի կունենա Արտո Թունչբոյաջյանի և աշխարհահռչակ Armenian Navy Band-ի համերգը

22:14 12.04.2020

Հաջորդ #ոչՊաշտոնական համերգը միավորելու է տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող երաժիշտների։ Վաղը` 20:00-ին, կառավարության պաշտոնական էջի ուղիղ եթերում տեղի կունենա Արտո Թունչբոյաջյանի և աշխարհահռչակ Armenian Navy Band-ի համերգը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։

̰
Սուրբ Հարության տոնը մեր ընտանիքի ամենասիրելի տոներից մեկն է. Աննա Հակոբյանի գրառումը

20:52 12.04.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել է. «Սուրբ Հարության տոնը մեր ընտանիքի ամենասիրելի տոներից մեկն է։ Միշտ մեծ հաճույքով եմ պատրաստում տոնի ավանդական ուտեստները։ Շնորհավոր Սուրբ Զատիկ։ Խաղաղություն և բարեկեցություն Ձեր ընտանիքներին»։

̰
Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի. տեղափոփվում են նաև ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսային թեստերը

19:56 12.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Red Wings ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան ուղղություն է վերցրել։ «Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, այլ երկրներից Մոսկվա տարանցման ճանապարհով […]

̰
Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը. Շիրակի մարզպետ

19:46 12.04.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։ Այս պահին հիվանդանոցում 11 հիվանդ ունենք, որոնցից մի քանիսը շատ շուտով ևս կվերադառնան իրենց տներ»։

̰
ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն. կառավարություն

19:28 12.04.2020

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն։ 6 ամիս՝ մինչև սեպտեմբերի 30֊ը, ԵԱՏՄ տարածք արտոնյալ պայմաններով կներմուծվեն նաև բժշկական նշանակության ապրանքները։ 3 ամսով՝ մինչև հունիսի 30-ը, արգելվում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրս։

̰
Պարետի նոր որոշմամբ N 27 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ ու լրացումներ

19:22 12.04.2020

Պարետի այսօր ընդունված N 37 որոշմամբ փոփոխություններ են կատարվել պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշման մեջ ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված […]

̰
Ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում փոփոխություններ են կատարվել. Տիգրան Ավինյան

18:29 12.04.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում կատարված փոփոխությունների մասին: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ընդունված որոշմամբ (https://www.gov.am/files/docs/4009.pdf  փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում: Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները: Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝ Մշակող […]

̰
Ալեն Սիմոնյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

17:14 12.04.2020

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել: Նա Instagram-ում լուսանկար է տեղադրել և կից գրել. «Արցախ գնալուց առաջ No COVID -19»:   View this post on Instagram   Արցախ գնալուց առաջ No COVID -19 ? A post shared by Alen Simonyan (@alensimonyan) on Apr 12, 2020 at 2:45am PDT

̰
Շնորհավոր Սուրբ Զատիկ. ամեն բան լավ է լինելու. Ալեն Սիմոնյանի գրառումը

16:53 12.04.2020

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շնորհավոր Սուրբ Զատիկ Ամեն բան լավ է լինելու»:

̰
Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը նրա. Արարատ Միրզոյան

16:46 12.04.2020

ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Զատկի տոնը: «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը նրա»,-գրել է նա։  

̰
Հավատում ենք, որ մարդկությունը կհաղթահարի համավարակի այս ծանր կացությունը. Գարեգին Բ

16:41 12.04.2020

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է  Գարեգին Երկրորդ կաթողիկոսի պատգամը Սուրբ Հարության տոնի առթիվ: «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հրաշափառ Հարությունը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգությամբ են փառաբանել գեղեցկահյուս աղոթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կյանքի անսպառ հույսի և փրկության ավետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կյանքն ու հարությունը»։ Մեր Տեր Հիսուս […]

̰
Երեկ իրականցվել են ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի. Արսեն Թորոսյան

16:32 12.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել է. «Նկարում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղն է, որտեղ արդեն 2 օր է իրականացվում են Կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Մասնաճյուղն ունի կենսաանվտանգության պահանջվող մակարդակ և ապահովված է սարքավորումներով ու կադրային ներուժով։ Այն այս պահին սպասարկում է Լոռու […]

̰
Փրկարարները հայտնաբերել են հակատանկային ականանետ

16:10 12.04.2020

Ապրիլի 12-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճ թիվ 1 հասցեում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Պարզվել է, […]

̰
Շնորհավոր Սուրբ Զատիկ. Մարիամ Փաշինյանը քրոջ հետ լուսանկար է հրապարակել

15:50 12.04.2020

ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կրտսեր քրոջ՝ Արփիի հետ լուսանկար է հրապարակել և գրել «Շնորհավոր Սուրբ Զատիկ»:

̰
BACK_TO_TOP