TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վիճելի է պնդումը, թե տաքսիում ավելի հավանական է վարակվելը. Տիգրան Ավինյան

16:18 13.04.2020

Լավ կյանքից չէ, որ սահմանափակման միջոցները կիրառվում են, սա ունի մեկ տրամաբանություն, և դա է՝ հանրային առողջության պահպանումը բոլոր միջոցներով, իսկ տեղային լուծումներ հնարավոր է տալ: Խորհրդարանում անդրադառնալով տրանսպորտային սահմանափակումների հետևանքով առաջ եկած անհարմարություններին՝ նշեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով Ավինյանին, տեղեկացրեց՝ զանգել է մի շարք եվրոպական երկրներ, որտեղ խիստ […]

̰
Մոտ մեկ շաբաթ է` կորոնավիրուսով վարակման նոր դեպք չունենք. Լոռու մարզպետ

16:13 13.04.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել այն մասին, թե ինչ իրավիճակ է մարզում՝ նոր կորոնավիրուսի հետ կապված: Ի՞նչ աշխատանքներ են կատարվում, և տնտեսական գործունեության որոշ տեսակների մասով հանված արգելքը որքանո՞վ է մեծացրել վիրուսի տարածման ռիսկը: «Կարծում եմ՝ մինիմալ, որովհետև դրանք այն տեսակներն են, որոնք կարող են կազմակերպել աշխատանքը՝ պահելով սոցիալական հեռավարությունը, և տնտեսվարողները, […]

̰
Որ էս 30 օրը լրանա, կարո՞ղ եք էլի 30 օր երկարացնել. Մարուքյանը՝ Ավինյանին

16:02 13.04.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում դիմեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ նշելով. «Օրենքով մենք սպառել ենք հանրապետության ամբողջ տարածքով մեկ երեսնօրյա ժամկետը, ըստ այդ օրենքի՝ հնարավոր չէ այն գերազանցել, սակայն Դուք մեկնաբանում եք այլ կերպ: Ուզում եմ հարցնել՝ որ էս երեսուն օրը լրանա, կարո՞ղ եք էլի երեսուն օր երկարացնել»: Ավինյանը նշեց, որ Մարուքյանի […]

̰
Տնտեսվարողներին թույլատրվելու է կազմակերպել իրենց աշխատակիցների տեղափոխումը. ՀՀ պարետ

15:59 13.04.2020

Գյուղացիները չեն կարողանում վարկերը ստանալ, մեծ մասն էլ վարկունակ չէ, ուստի չեն օգտվում այդ աջակցության միջոցներից: Խորհրդարանում այսօր այս խնդրով ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին դիմեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ հետաքրքրվելով՝ արդյոք մտադի՞ր չեն փոփոխություն անել այստեղ: Շատերն էլ, ըստ պատգամավորի, տրանսպորտով տեղափոխման հարցը չեն կարողանալու լուծել: Ավինյանը նշեց՝ այդ հարցն արդեն իսկ […]

̰
Արդեն գործարկվել է տեղորոշման այն գործիքը, որի մասին բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել. Ավինյան

15:52 13.04.2020

Արտակարգ դրության և նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների 3-րդ փուլը, որտեղ հիմա գտնվում է Հայաստանը, ենթադրում է մեծապես կիրառել տեղորոշման գործիքակազմ: ՀՀ  փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ երկար ժամանակ քննարկված տեղորոշման գործիքն արդեն գործարկել են: Այդ գործիքը ավտոմատ տեղորոշում է այն անձանց շրջանակը, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ: Այս պահին 315 արձանագրված հիվանդի […]

̰
Վանաձորում օղի խմելու առաջարկը մերժելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 55-ամյա տղամարդը դանակահարել է 49-ամյա ծանոթին

15:34 13.04.2020

2020 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 08։35-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 49-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզել է, որ 2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մոսկովյան […]

̰
Այս պահին կարող ենք սպասարկել մոտ 1700 մահճակալային վարակակիր. ՀՀ պարետ

15:30 13.04.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց, թե ինչ է ենթադրում կանխարգելիչ միջոցառումների երրորդ փուլը: Ըստ Ավինյանի ներկայացրած տեղեկությունների՝ այս պահին ՀՀ առողջապահական համակարգը կարող է սպասարկել մոտ 1700 մահճակալային վարակակիր, իսկ դա էլ իր հերթին թույլ է տալիս ունենալ մոտ 4500 միաժամանակյա վարակակիր: Խստացումները կարող են փոփոխվել յուրաքանչյուր շաբաթ՝ կախված […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում թուրքական կողմից հայտարարություններին

15:16 13.04.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում թուրքական կողմից հայտարարություններին․ -Թուրքական կողմը հայտարարում է, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը: Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Թուրքիայում Չինաստանի դեսպանը՝ Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա գրառման առնչությամբ պարզաբանում տալու համար: […]

̰
Վիկտորիա Բաղդասարյանը հետ է կանչվել Իտալիայում և Մալթայում ՀՀ դեսպանի պաշտոնից

15:16 13.04.2020

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վիկտորիա Բաղդասարյանը հետ է կանչվել Իտալիայում և Մալթայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիկտորիա Բաղդասարյանին հետ կանչել Իտալիայի Հանրապետությունում և Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:  

̰
Եթե չլինեին կանխարգելիչ միջոցառումները, այսօր կունենայինք 30 հազար վարակված անձ Երևանում և հարյուրավոր մահեր. Տիգրան Ավինյան

15:09 13.04.2020

Պարետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, որը հրավիրվել է արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու նախագիծը հաստատելու համար, ներկայացրել է այն պատկերը, որը կլիներ այսօր, եթե Հայաստանում ոչ մի կանխարգելիչ միջոցառում չիրականացվեր: Այս օրերի ընթացքում, ըստ Ավինյանի ներկայացրած պատկերի, միայն Երևանում արդեն վարակված կլիներ 30 հազար մարդ և արձանագրված կլինեին հարյուրավոր մահեր: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը, որի օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է

14:59 13.04.2020

Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը, որի օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: Պարետ Տիգրան Ավինյանը ելույթի խոսքում նշում է, որ երկարացնելու պատճառն այն է, որ դեռ չեն վերացել այն վտանգները, ինչի համար հայտարարել էին արտակարգ դրություն: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Գարնանային անձրևների պատճառով Էջմիածնի որոշ փողոցներում առաջացել են փոսեր, դրանք կհիմնանորոգվեն. քաղաքապետ

14:53 13.04.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի՛ համաքաղաքացիներ Գարնանային անձրևների պատճառով շատ երթևեկելի փողոցներում առաջացել են փոսեր, որոնք անհարմարություն են պատճառում հատկապես վարորդներին: Ցանկանում եմ տեղեկացնել, որ արդեն ընթանում են անհրաժեշտ հաշվարկները, և շուտով կիրականացվեն այդ փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներ: Համավարակի տարածումը բավական բարդացրել է աշխատանքների իրականացումը, որի […]

̰
«10 միլիոն ծառ» տնկելու նախաձեռնությունը տեղափոխվել է 2021-ի վերջ

14:45 13.04.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշում է կայացվել «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնության սահմանված թիրախին հասնելու ժամկետը տեղափոխել 2021թ. վերջ։ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի՛ հայրենակիցներ Ինչպես գիտեք, Հայաստանում մեկնարկել է նախադեպը չունեցող «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունը։ Մենք շարունակում ենք աշխատանքներ տանել այս կարևոր և լայնածավալ նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին նպատակ ունեինք […]

̰
Շուրջ 222 հազար բաժանորդ կստանա մինչև 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի և էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով

14:21 13.04.2020

Այսօր ընդունված հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում շուրջ 222 հազար բաժանորդ կստանա մինչև  7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի և էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով: Միջոցառման շահառու է մինչև 600 հազար քաղաքացի: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

̰
Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման հանգամանքները պարզվել են

14:00 13.04.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել օրեր առաջ ՀՀ Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող ջրամբարում ձկների զանգվածային անկման հանգամանքների վերաբերյալ: Դրանում ասված է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում իրականացրել էին տեղանքի զննման աշխատանքներ, կատարվել էր ջրի նմուշառում, վերցվել էր ձկների որոշակի խմբաքանակ: ԲԸՏՄ Լաբորատոր հետազոտությունների բաժնի […]

̰
Արարատի մարզում ունենք կորոնավիրուսով 201 վարակակիր. Գարիկ Սարգսյան

13:55 13.04.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տվյալներ է ներկայացրել մարզում կորոնավիրուսով վարակվածների թվի վերաբերյալ: «Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված։ «Արտաշատի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ։ Մնացե՛ք տանը, Սահմանափակե՛ք շփումները, Հետևե՛ք անձնական հիգիենային, Առո՛ղջ եղեք»,- գրել է նա:

̰
Վարկերի ձևակերպման ժամանակ առաջացող կոռուպցիոն դրսևորումներ․ ոստիկանությունը զգուշացնում է

13:39 13.04.2020

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` 2018 թվականի հուլիսից ոստիկանությունում գործում է վարկերի ձևակերպման ժամանակ առաջացող կոռուպցիոն դրսևորումների, ապօրինի վճարումների և վաշխառության դեպքերի կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբ, որում ներառված են քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Օպերատիվ աշխատանքային խմբի և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում վերջին 6 ամիսների […]

̰
«Հեռուստադպրոց»՝ էթնիկ փոքրամասնությունների համար․ Aliq Media

13:19 13.04.2020

Վրաստանում ապրիլի 13-ից եթեր կհեռարձակվեն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ աշակերտների համար մայրենի լեզվով նախատեսված «Հեռուստադպրոցի» դասերը,- գրում է Aliq Media-ն։ Ազգային փոքրամասնությունների լեզուներով (հայերեն և ադրբեջաներեն) կանցկացվեն «Մաթեմատիկա», «Բնություն», «Կենսաբանություն», ինչպես նաև «Հայոց լեզու» և «Ադրբեջաներեն լեզու» առարկաների դասեր: Վրաստանի կրթության նախարարության տեղեկությամբ՝ հեռուստադասերը նախատեսված կլինեն բոլոր դասարանների աշակերտների համար: Հատկանշական է նաև, որ դիմորդների համար կանցկացվեն […]

̰
ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ

13:13 13.04.2020

Ապրիլի 12-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։ Բժշկական կենտրոնների ղեկավարները հայտնել են իրենց երախտագիտությունը հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների և բժշկական հաստատություններում ամենօրյա ցուցաբերվող բժշկական օժանդակության համար։ «Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիին բարձր է գնահատել […]

̰
Հայաստանում կոմունալները վճարելու բարձր կուլտուրա կա, ուզում ենք դրան չվնասել. Փաշինյան

13:02 13.04.2020

Ինչո՞ւ է որոշվել փետրվար ամսին մինչև 10 հազար դրամի գազ, մինչև 5 000 դրամի էլեկտրաէներգիա սպառողներին ընդամենը 50 տոկոսի փոխհատուցում տրամադրել: Այս հարցին պատասխանելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց. «Հայաստանում կոմունալները վճարելու բարձր կուլտուրա կա, մենք ուզում ենք այնպես անել, որ դրան չվնասենք, դրա համար 50 տոկոսով ենք փոխհատուցում: Սոցիալական այլ […]

̰
Կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի կոմունալ ծախսերը

13:01 13.04.2020

Կառավարությունը կփոխհատուցի բոլոր այն բաժանորդների կոմունալ ծախսերի 50 տոկոսը, որոնց փետրվար ամսի գազի դիմաց գումարը չի գերազանցել 10 000 դրամը, իսկ էլեկտրաէներգիայի ամսական վարձը`5000 դրամը: Գործադիրն այսօր հավանություն տվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառմանը: «Այս ծրագրով շահառու են այն անձինք, որոնց փետրվար ամսվա ծախսը գազի գծով կազմել է ոչ ավելի, քան 10 000 դրամ, իսկ էլեկտրաէներգիայի […]

̰
Չկիրառված արգելանքները կկիրառվեն արտակարգ դրության ավարտից հետո. Բադասյան

12:59 13.04.2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը: Այդ որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, կսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ՈՐՈՇ դեպքերում արգելանք […]

̰
Թվերը կրկին կսկսեն աճել, եթե մեր քաղաքացիները չպահպանեն համաճարակային անվտանգության կանոնները. վարչապետ

12:58 13.04.2020

Ինչո՞ւ է անհրաժեշտ արտակարգ դրության ռեժիմը շարունակել: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշեց. «Կարևոր է արձանագրել, որ զուտ համաճարակային՝ թվերի առումով, փառք Աստծո, այս պահին անկառավարելի իրավիճակ չունենք, բայց բոլորս պետք է արձանագրենք մի շատ կարևոր ռիսկ՝ պարետատան որոշմամբ տնտեսական թույլատրելի գործունեության շրջանակն ընդլայնվել է, սա արվել է […]

̰
Իսրայելի նախագահը և Երուսաղեմի հայոց պատրիարքը հեռախոսազրույց են ունեցել

12:46 13.04.2020

«Ապրիլի 13-ին, իսրայէլեան կողմի նախաձեռնութեամբ հեռախօսազրոյց տեղի ունեցաւ Իսրայէլի մեծարգոյ նախագահ տիար Ռէուվէն Ռիվլինի եւ Երուսաղէմի հայ պատրիարք Ամեն Տ. Նուրհան Արք. Մանուկեանի միջեւ: Հեռախօսազրոյցի ընթացքում տիար Ռիվլինը շնորհաւորեց Պատրիարք Սրբազանին Զատկուայ տօնի կապկցութեամբ եւ նաեւ քննարկեց Իրաւատէր երեք համայնքների կողմից իրեն ուղղուած Սուրբ Յարութեան տաճարը բացելու եւ Աւագ Շաբթուայ արարողութիւններին վերաբերող հարցեր»,- նշված է […]

̰
Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումն իրավաչա՞փ է. նախարարի պարզաբանումը

12:44 13.04.2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու իրավաչափության մասին քննարկումներին: Նախարարը նշեց՝ օրենքով հստակ նախատեսվում է՝ եթե այն հանգամանքները, որ հիմք են հանդիսացել Արտակարգ դրություն հայտարարելու համար, շարունակում են պահպանվել, կառավարությունն իրավունք ունի կրկին երկարաձգել ժամկետը՝ պահպանելով նույն օրենքով սահմանված կարգը, այսինքն՝ որևէ խնդիր չկա իրավաչափության մասով: Նախարարը հայտնեց՝ […]

̰
Քրիստինե Ղալեչյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

12:42 13.04.2020

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Քրիստինե Ղալեչյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում: Շնորհավորում ենք և մաղթում բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք»,- նշված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջում:

̰

12:39 13.04.2020

Կառավարությունը որոշեց երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր խորհրդարանում հատուկ նիստ կլինի, որտեղ հիմնական զեկուցողը կլինի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
26 նոր դեպք, ևս 1 մահ. Արսեն Թորոսյանը նոր տվյալներ ներկայացրեց կորոնավիրուսի մասին

12:29 13.04.2020

Ացնող օրվա ընթացքում 26 նոր դեպք է գրանցվել, գումարային դեպքերի թիվը հասել է 1039-ի, կա 14 բուժված և դուրս գրված: Ցավոք, ունեցել ենք ևս մեկ մահվան դեպք, մահերի ընդհանուր թիվը 14 է: Այս պահին ակտիվ հսկողության տակ գտնվող 814 մարդ կա: Այս մասին այսօր` ապրիլի 13-ին, Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: […]

̰
Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ է դրել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ

12:13 13.04.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ շրջանառության մեջ է դրել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար ծախսագրումները (ամորտիզացիոն մասհանումները) կատարել ոչ թե սահմանված նվազագույն ժամկետներում, այլ որոշել սեփական հայեցողությամբ […]

̰
Ժ. 13.00-13.30-ի սահմաններում տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ և կքննարկվի արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին հարցը. Արարատ Միրզոյան

12:08 13.04.2020

ԱԺ-ն ավարտեց արտահերթ նիստի օրակարգում ներառված երկու հարցերի քննարկումն առաջին ընթերցմամբ, նախագծերն ընդունվեցին, իսկ ԱԺ նախագահը հայտարարեց, որ ըստ ընթացակարգի՝ 3 ժամ է նախատեսված առաջարկների ընդունման համար, որից հետո տեղի կունենան երկրորդ ընթերցումները: Իսկ այս ընթացքում կառավարությունը նիստ է անցկացնում, և գուցե ԱԺ-ում հատուկ նիստի կարիք լինի, ըստ այդմ, չի բացառցվում, որ ժ. 13.00-13.30-ի ընթացքում […]

̰
BACK_TO_TOP