13:09 10.04.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս օրերին իրականացնում է ուսումնասիրություններ՝ պարզելու արտակարգ դրությունն ազդե՞լ է սպառողական շուկայում գնաճի վրա, թե՞ ոչ։ ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը ներկայացնում է ուսումնասիրությունների արդյունքները։
12:57 10.04.2020
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել են Եվրասիական տնտեաական հաձնաժողովի կողմից միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու, գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և հրապարակման հետ կապված խնդիրները: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նկատել է, որ ՌԴ -ում՝ Մոսկվայի սուպերմարկետներում, միանգամից չեն ընդունում Հայաստանից ներկրված ապրանքները, պետք է այդ գործընթացը միջնորդավոված լինի: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը […]
12:46 10.04.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը հայտարարում է մրցույթ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների համար. «Ճանապարհը վերականգնվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում […]
12:37 10.04.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում։ «Լևոն Ազիզյանը ծնվել է 1983 թվականին։ 2009 թվականին ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետը՝ ասպիրանտի գիտական աստիճանով։ Գերազանցությամբ է ավարտել նաև ԵՊՀ նույն ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է: 2017 […]
12:15 10.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացնում է իր խոսքը Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին։
11:47 10.04.2020
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի հրամանով Վահե Մացակյանը նշանակվել է կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում ներկայացված է նրա կենսագրությունը․ «Վահե Մացակյանը ծնվել է 1985 թվականին։ 2007 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետը (մասնագիտություն` ագրոնոմ), 2010-ին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ասպիրանտուրան՝ (մասնագիտությունը՝ անտառագետ): Կենսաբանական […]
11:46 10.04.2020
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել` կից գրելով․ «Արշակունյաց – Գարեգին Նժդեհ խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ) կանջատվեն լուսացույցները, և երթևեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձև»։
11:33 10.04.2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ ՀՀ ութ մարզում և Երևանում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Ապրիլի 9-ին փրկարարները վարակազերծվել են 490 հանրային տարբեր նշանակության վայրեր, որոնցից 129-ը՝ առևտրի կենտրոններ, սուպերմարկետներ և խանութներ: Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Արարատի, Բերդի, Մարտունու, Վեդու համայնքապետարանների, սոցիալական ապահովման Գավառի տարածքային […]
11:30 10.04.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյանը տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Ախտահանում են շտապօգնության մեքենան՝ կորոնավիրուսով պացիենտ ընդունելուց հետո»:
11:28 10.04.2020
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ծանոթացեք, թե ինչպես պետք է երեխաների հետ խոսել կորոնավիրուսի մասին: Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների համար ներկայացնում է կորոնավիրուսի մասին պատմող միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը՝ հոգեբան Սեդա Մուսայելյանի և ուսուցչուհի Վառվառա Մելքոնյանի հետ համագործակցությամբ»։
11:25 10.04.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Ապրիլի 8-ին Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էին տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ, ինչպես նաև` օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացի։ Երկարաժամ ինքնաթիռային թռիչքը (8-9 ժամ) ԻԼ-76 ինքնաթիռով իրականացրել է պաշտպանության նախարարության հմուտ, փորձառու, արհեստավարժ օդաչուների երկու անձնակազմը։ Նրանք մեծ պատասխանատվությամբ ստանձնել են Երևան-Պեկին, […]
11:23 10.04.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝ վարչության աշխատակիցները «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում զննության են ենթարկել ԱՄՆ- ից ներմուծված առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է 2.7 կգ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող, սուր հոտով դեղնականաչավուն զանգված՝ փաթեթավորված պոլիմերային փաթեթներով: Փաստի առթիվ […]
11:10 10.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ` ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց […]
11:10 10.04.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության և ծեծի՝ 5-ական, սպանության սպառնալիքի՝ 4, յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, անձի առևանգման՝ 2, բռնաբարության փորձի, հարկերից խուսափելու, […]
11:00 10.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 937 դեպք (ապրիլի 9-ի դրությամբ՝ 921)։ Գրանցվել է մահվան 11 դեպք։ Ունենք 149 առողջացած (ապրիլի 9-ին՝ 138)։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 777 պացիենտ։ Անցկացված 5160 թեստի պատասխան եղել է բացասական։
10:33 10.04.2020
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։ «Embassy of Armenia to the United States համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն […]
10:26 10.04.2020
Ապրիլի 9-ին՝ ժամը 14:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է նռնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: Հայտնաբերվել է «РГ-42» տեսակի կոռոզիայի ենթարկված ձեռքի հարձակողական, բեկորային, դիստանցիոն նռնակ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի […]
10:19 10.04.2020
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակում սփյուռքահայ հայրենակիցների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարության յութուբի ալիքում տեղադրվել են հայագիտական առարկաների տեսադասեր՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից` https://bit.ly/34m1Wtm։ Բացի այդ, ԿԳՄՍՆ-ի գործարկած հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջում (heravar.armedu.am) ևս առկա են առցանց ռեսուրսներ և գործիքներ, մասնավորապես, Tumanyan.Online առցանց դպրոցը՝ https://armenian-language.org/, […]
10:15 10.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ֆինանսական շուկայի արագ արձագանքը կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության ուղղակի ապացույցն է։ Դրամը ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են, աճում է նաեւ բանկերի լիկվիդայինությունը։ Դուխով»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2605302209790158?__xts__[0]=68.ARA3F2AbC1xsTVUOzzyG9BN6ZK41pt6w7khYBDVaKTFXJeBMbrzugMIm–C6n5QiwMADiMyya_6RaVHdLvADNZEDD8i2JITwLf1ja37MTgegBUQgGDvE6qy3MMvelb6eLAd8FISeuKu_8rDMNZriAYhKLYcflClYPTcyIcYdjrlvz3yw85tGAU1AK6u-U4EV8OHg45PoRIX511uQ633KA64SerSDtC7MfX4jfzmUg2uO9jfjlJergLfYr1iW0XjohDo783c8OADR6rfiLyBHxU36x3R4pdKQ3tBjay4gFUc9H2PDg6FGO–XZvUdTG1ltleQCL9FQLZWb6YqxkMyV4Yk&__tn__=-R
10:06 10.04.2020
Ապրիլի 9-ին` ժամը 15:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռազմական ոստիկանության վարչության մոտակայքում հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնակի պայթուցիչ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: Հայտնաբերվել է «УЗРГ-М» տեսակի ձեռքի նռնակի պայթուցիչ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի զորավարժարան և […]
08:28 10.04.2020
«Դե ինչ, տանն ենք, կորոնավիրուսը նոր հնարավորություններ է բացում՝ անելու բաներ, որոնք վաղուց երազում էի անել»,-ասել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ հանրությանը ներկայացնելով Կառլոս Սանտանայի Black Magic Woman-ը՝ կիթառային կատարմամբ։
23:58 09.04.2020
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 9-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-11-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-11-ը՝ գիշերը, կբարձրանա 7-9, ցերեկը 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 9-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է […]
23:13 09.04.2020
Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Երևանի հատուկ կարանտինային վայրերից մի քանիսի մասին։ Այո, սա Հայաստանն է, որտեղ լավագույն պայմաններն են ստեղծվում կարանտինում գտնվող և թեստավորման պատասխաններին սպասող քաղաքացիների համար։ Նույնիսկ անհամեմատելի է այլ երկրների հետ»:
22:54 09.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այս պահին բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի տնտեսական և սոցիալական աջակցություն»:
22:40 09.04.2020
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի գյուղատնտեսներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև ապրիլի 20-ը մեր երկրում ժամանակ առ ժամանակ դեռևս պահպանվելու են հյուսիսային ցուրտ օդային հոսանքների ներխուժումները, խորհուրդ ենք տալիս, որ հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բացօթյա սածիլում չկատարել»։
22:29 09.04.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը (Arman Tatoyan) «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է արտակարգ դրության հատուկ ռեժիմում կատարված աշխատանքի ևս մեկ դրական լուծված պատմություն, որն արժե կարդալ։ ? «Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ինձ էր դիմել մի քաղաքացի՝ նշելով, որ կինն ու 3 ամսական երեխան մնացել են Ռուսաստանում միայնակ և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Հարցը հրատապ էր, քանի […]
21:58 09.04.2020
Տավուշում իրավիճակը հսկողության տակ է։ Այս պահին ունենք 6 վարակակիր, որանք գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում, լավ են զգում։ Նրանց մաղթենք բարեհաջող ապաքինում։ Մարզում մեկուսացված են 96, ինքնամեկուսացված են 188 հոգի։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Այս օրերին ամեն ինչ անում ենք մեր բնակիչների սոցիալական հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ՝ հիմնականում […]
21:33 09.04.2020
Այս ուրբաթ երեկոն ևս անցկացրեք տանը՝ վայելելով կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի սիրված մեղեդիներն ուղիղ եթերում։ #ոչՊաշտոնական համերգը կսկսվի 20:00-ին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
21:11 09.04.2020
Թուրքական մամուլն անտարբեր չի մնացել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ժամանած մարդասիրական օգնության տուփերի վրայի հայտնի գրության նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումը որպես Հայաստանի խորհրդանիշ հունից հանել է թուրք լրագրողներին։ Նրանք այս գրությունը սկանդալային են որակել և նշել, որ Թուրքիայում այս երևույթը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։ Ինչպես ավելի […]