20:14 10.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ:
Վարչապետին զեկուցվել է արդեն իսկ հաստատված սոցիալական ծրագրերի իրականացման ընթացքի մասին. 7-րդ միջոցառման շրջանակում այսօրվանից արդեն սկսվել է նախատեսված ֆինանսական աջակցության տրամադրումը, 8-րդ միջոցառման շահառուների ցուցակները վերջնական ճշգրտման փուլում են, 9-րդ և 10-րդ միջոցառումների կիրառման կարգերը մշակման փուլում են, և արագ շրջանառումից ու հաստատումից հետո հաջորդ շաբաթվանից այս ծրագրերը ևս կսկսեն գործել: Նշվել է, որ տնտեսական օժանդակության միջոցառումները ևս ակտիվ ընթացքի մեջ են, և տնտեսվարողների կողմից ներկայացված հայտերի քանակը վկայում է ծրագրերի դրական դինամիկայի մասին:
Այնուհետև անդրադարձ է եղել ներդրումային քաղաքականության խթանման նպատակով մշակված միջոցառումների նախագծերին: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերությամբ ներդրումային ծրագրերի իրականացման մեխանիզմներին, երաշխիքային և ռիսկայնության գնահատման գործիքներին, կապիտալի շուկաների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերը և այդ առնչությամբ ներկայացված գաղափարները:
Վարչապետը նշել է, որ ներկա իրավիճակում ներդրումային քաղաքականության խթանման միջոցառումները պետք է դիտարկել երկարաժամկետ արդյունք ապահովելու կտրվածքով: «Այդ ծրագրերը պետք է միտված լինեն ոչ միայն ներդրողին խրախուսելուն, այլև տնտեսական աճին, ենթակառուցվածքների զարգացմանը, բիզնես մտածողության փոփոխությանը: Հակաճգնաժամային միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը, ներկայացնելը, թե ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել», – նկատել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ հաշվի առնելով հնչած առաջարկները և ներկայացնել քննարկման:
Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված գաղափարները:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...